Օրվա պահոցը. Նոյեմբեր 24, 2021

Ցեղակրոնություն. Ցեղիս ճանաչումն է դա,֊ ճանաչումը մի գերիվերո ուժի, էության։ Երկրորդ` այդ ուժ֊էությունից ծնած լինելուս գիտակցությունն է դա։ Ապա այդ ուժ֊էոությանը ցմահ հավատարիմ մնալուս ուխտն է դա։ Փտած են մեր հին զենքերը, եղծանված է հին մագաղաթը։ Նո՛ր Ավետարանի խոսքը պիտի լսենք հիմա` Ավետարանը Արիության։ Վահագնի՛ հետ պիտի խոսենք հիմա` Աստվածը հին, Արիական Հայության։ Մի նո՛ր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը` Արիների Ավետարանը… /Գարեգին Նժդեհ/

Որքան մեծ էր Հայ Ժողովրդի պատմական առաքելությունը, այնքան ահավոր եղավ նրա ճակատագիրը։ Շրջապատված ոչ֊արիական եւ հակաքրիստոնեական թշնամիներով` նրան վիճակվեց մենակության ողբերգությունը, որից սակայն, նա կարողացավ դյուցազնական ստեղծել։ Հավետ վտանգված` այս ժողովուրդը ցուցաբերեց մեծագործումի ոգի… Որպես արիականության առաջամարտիկ` Հայը գործեց ճակատագրի զինվորի կամքով եւ նվիրումով, իր քաջությունն օծելով սրբությամբ… /Հայկ Ասատրյան/