Օրվա պահոցը. Մայիս 23, 2022

Կարիք չկա ամեն կիրթ մարդու մեջ մտավորականի տեսնել եւ մտավոր ունակություններ փնտրելով` առաջնորդող ու ազգային մտքերի սպասել… Պետք է տարբերել կիրթ մարդուն` ուսյալից, կիրթ մարդն ընդունակ է լսել ու հասկանալ, բայց մտքերի շտեմարանը ուսյալ մարդու մոտ է, ով նաեւ ուսանել֊ուսուցանել գիտի … եւ նա՛ է մտավորականը, որ եւ՛ միտք է տալիս եւ՛ հետեւում է այդ մտքի ընթացքին… Այսպես, ինչպես կիրթ մարդուն ուսյալից, պե՛տք է տարբերել նաեւ խելացիին` գրագետից, իմաստունին` գիտունից, հանճարին` տաղանդավորից… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ապրածա կյանքի գրեթե կեսը` շուրջ 30 տարի, որ կորցրեցի 2018֊2020թթ. ընթացքում եւ ցայսօր դեռ կորցնում եմ … կարծես թե վերագտնելու եւ ետ բերելու հնարավորություն եմ տեսնում այս օրերին… 1988թ. (որոշակի դեռ 1987թ.) ազգային ազատագրական պայքարից ցայսօր, որ նոր պայքարի բովում եմ, արդեն ընթանում է շուրջ 35 տարի եւ այդ տարիների հուշերն ինձ պարտադրում են … չհոգնել, չվհատվել, չդադարեցնել պայքարը… հաղթել եւ շարժվել առաջ` վերատիրելով կորցրածը ֊ վերականգնելով ազգի բոլոր ժամանակների բոլոր կորուստները… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)