Տղա լինելը` տղամարդը. հավիտենարժեք հասկացողություն է… – Ընկերությունը համարժեք է Վստահությանը…- (Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…տղա լինելը` տղամարդը. հավիտենարժեք հասկացողություն է…

1990֊ականների հունվարին. երբ Աբովյանի (քաղաղի եւ շրջանի) ՀԱԲ-ի «Կոտայք» գունդն էինք կազմավորում. առաջին կամավորականների հավաքի ժամանակ հավաքվածների մեծ մասը զարմացած իրար էր նայում … պարզվեց. որ կամավորականներից շատերը Աբովյան քաղաքի 1970֊1980֊ականների տղերքն էինք. որ միմյանց շատ լավ գիտեինք ֊ երիտասարդ Աբովյան քաղաքում հաստատվող քուչի դրվածքից. որ ապրել էինք այդ քուչի օրենքներով ու քուչի տղա հաստատվել նախ մեր բակերում. ապա քաղաքում եւ այլն…

…եւ այդ քուչի դաստիարակությամբ տղերքն էին, որ հետո տղամարդ մնացին. ապա մարդ ու հայ մարդ…

…1990-ականներին այդ ամենը արդեն պարզ էր մեզ համար. տեսանք իրար ֊ հասկացանք. իսկ մնացյալը կամ նույն չեզոք անդեմ անտարբերներն էին,֊ շառ ու փորձանքից միշտ հեռու մնացող, կամ նույն ֆուֆլոները` որձեւէգերը. որ պատրաստ էին դառնալ ամեն բան ու ամեն ինչ … որ հանգիստ ապրեն ֊ ծառայելով նաեւ ում ասես … ով կապահովեր իրենց վախերի ու ընչաքաղցության կանոնակարգումը…  

…կարճ ասած 1970-1980֊ականների Աբովյանի քուչի տղերքի մեծ մասը 1990֊ականներին մասնակցեցին Հայոց նոր պետականության սահմանագծմանը… / …իսկ այսօր 2020֊ին տեսնում եմ, թե ինչպես են ՀՀ եւ ԼՂՀ խաթարված սահմանների կարգավորման (այս իրավիճակում ինչ֊որ բան հնարավորինս փրկելու) հարցում դեր ստանձնել Ռուսաստանի Դաշնության հանցագործ աշխարհի հայ հեղինակությունները …֊ եւ կրկին համոզվում եմ. որ քուչի տղերքի դաստիարակությունը շարունակում է տղուն տղա պահել, ով ճիշտը հասկանալով է մարդ մնումապա հայ մարդ…

… ֆուֆլոները` որձեւէգերը,֊ մարդու տնազները այս կամ այն առաջադիմության տակ հոխորտացող, երբեք ոչ մի արժեք չեն ներկայացնելու` ոչ որձ ֊ ոչ էգ ֊ ոչ մարդ ֊ ոչ համամսրդ ֊ ոչ էլ անգամ “ապրանք” կարգավիճակում…

…………………………………

Հ.Գ. ֊ իմիջիայլոց. 2016-ի ապրիլյան քառօրյա եւ 2020-ի Հայրենական պատերազմների մասնակիցների շարքերում եւս քիչ չէին քուչի տղա ֊ նույնն է թե ինքնահաստատված կյանքի տղա հասկացողությամբ տղերքը, ինչը հենց շատ հերոսների ընկերներն ու հարազատներն են հաստատել իրենց պատմած ու հիշած բնութագրերով…

* * *

Ընկերությունը համարժեք է Վստահությանը…

Նախաբան.- ինչու է թվում, թե ընկերության ծավալներն անսպառ են… – եւ պե՛տք է կարողանալ զատել ընկերությունը ծանոթությունից…

………………………………..

(Մի հին պատմության հետքերով) – …երեւի թե 15 տարեկան էի (1970-ականների կրթական համակարգի 8-րդ դասարանի աշակերտ) եւ շատերի նման սիրում էի ընկերություն անել եւ ընկերներ ձեռք բերել` շրջապատս մեծացնել…

1970-ականներին հայրենադարձության նոր ալիք եղավ եւ Աբովյանը որպես ծավալվող քաղաք, հանգրվանեց մեր հազարավոր հայրենակիցների։ Մի խոսքով` Աբովյանը հին Չիկագոյի տարբերակով բաժանվեց հակամարտ թաղերի… …տեղացիների, որ երկու մաս ունեին` էլարցիների թաղամաս (Էլար գյուղն էր, որի վրա հիմնվել էր Աբովյան քաղաքը), ապա հայաստանցիներ համարվող տեղացիների, որ եկել էին երկրի տարբեր շրջաններից (ես լոռեցի էի)… այս դեպքում տեղացիների թաղ ասվածը կղզյակների նման էին` մի շարք իրար մոտ գտնվող շենքերի ջահելների միավորմամբ կազմավորված (ձեռնակռվի – խառը (ասում էինք խուժան) կռվի տարբեր հարմարանքներով զինված)…

…հաճախ այդ միավորումները գտնվում էին այսպես կոչված` ախպարների (սփյուռքահայերի) թաղերի միջեւ, կային պարսկահայերի, սիրիահայերի, լիբանանահայերի ընդգծված թաղեր, քանզի ներգաղթի ընթացքում մեր ազգակիցները տեղավորվում էին իրար մոտ գտնվող շենքերում։

…կային նաեւ քրդական, եզդիական եւ ասորական (որ օժանդակություն էր ստանում Աբովյանին մոտ գտնվող Արզնու ասորական մեծ համայնքից) թաղեր, որ փորձում էին ինքնահաստատվել խայտաբղետ հայկական միջավայրում…

…չերկարացնեմ, չնայած ասելիքին, միայն նշեմ, որ թաղից թաղ անցնելու համար մեծ համարձակություն էր պետք (խոսքը բոլոր բնակիչների մասին չէ, որոնք ազատ էին տեղաշարժի մեջ, այլ` հակամարտ ջահելական խմբավորման անդամների) կամ էլ այդ թաղում ընկերներ ունենալն էր փրկում… այլապես ծեծկռտուքն անխուսափելի էր, չնայած միլիցիայի համարժեք գործողությունների հանգամանքին… ապա ծեծված կողմը իր թաղի տղաների հետ վերադառնում էր վրեժխնդիր լինելու եւ նոր ծեծկռտուքը պատրաստ էր կամ էլ հարմար պահի էին սպասում իրենց թաղում… մինչեւ “զինադադարը”…

………………………………..

…հայրս ինձ խրատում էր, որ ընկերություն անելը պետք է ամրագրվի իրար տներ գնալ-գալով նաեւ, բայց մի բայց կար, հայրս ասում էր, որ ամեն մարդու օջախ չեն բերում եւ օջախի հացը չեն կիսում… ասոմ էր պատիվ տալ ես ուզում` մի խորտկարան հրավիրի … մինչեւ… Դե ես էլ այդպես էի անում եւ մեր տանը գնալ-գալու պակաս չէր զգացվում – տանն ինձ աջակցում էին։

Բայց մի օր հայրս մեկ այլ խրատ էլ տվեց… – մինչ խրատը հարցրեց, թե քանի ընկեր ռւնեմ, որ այսպես հերթափոխով գալիս են մեր տուն եւ հյուրընկալվում։ Հիշում եմ` սկսեցի մտովի հաշվարկ անել եւ մեր թաղի, դպրոցի, այլ թաղերի հայ ու ոչ հայ քանի ընկեր ունեմ եւ հայտարարեցի, թե 200-ից հաստատ ավելի… – իշում եմ հորս ապշած հայացքը, թե “տղա ջան ոնց թե 200-ից ավելի, ես համարյա 50 տարեկան եմ` հազիվ մի 5 ընկեր ունեմ,֊ դու գիտե՞ս ինչ է ընկեր ասվածը”։ Փորձեցի իմ տեսակետով բացատրել, թե ինչ է ընկերությունը,֊ ինչ փորձառությունների միջով ենք անցել, ինչ կռիվներով ու ինչ փոխադարձ օգնություններով, որ մեր տներում ոնց են մեզ վերաբերվում եւ այսպես շարունակ…

…հայրս համբերատար լսում էր, բայց ըմդհատեց. “տղա ջան էդ բոլորը հասկանում եմ, ես էլ եմ նման կյանք ապրել, այլ պայմաբնեևում֊, բայց ընկերությունը ծանոթության հետ մի շփոթի, հետո շատ կզղջաս, ծանր կտանես բացված իրականությունը … էդ ընկերության բացատրական ցանկը որ ներկայացնում ես` վատ չէ, բայց կա ամենաառաջնայինը` անվարան վստահությունը,֊ իսկ դա կարող ես իմանալ մի դեպքում, երբ սիրած աղջիկ կամ կին կունենաս”… – իմ հայացքից հայրս ծիծաղեց, թե “իմացիր, որ կինն էլ է ընկեր, այն էլ թիվ 1 ընկերը կյանքի, եթե ընտրությունդ ճիշտ է արված, եւ ընկերության քո սանդղակում էլ 1-ինը նշիր անվարան վստահությունը”…

Փորձեցի հարց տալ, բայց շարունակեց. “մտածիր, քո երիտասարդ պոռթկուն տարիքում ձեռք բերած ընկերներիցդ քանիսին անվարան կվստահես, որ սիրածդ աղջկան կամ կնոջդ ուղեկցեն մի հեռավոր տեղ` իրենց մեքենայով կամ ասենք գնացքով, որ նաեւ գիշերելու են ճանապարհին,֊ մտածիր նաեւ քո զույգի առումով … եւ եթե 200-ից ավելի ընկեր կհաշվես, ապա ես իմ 5-6 ընկերներից էլ կհրաժարվեմ այս տարիքում “…

* Կյանքը ցույց տվեց. որ ընկերությունը նաեւ մաղ ունի, որը հստակ մաղում֊զատում է ընկերոջն ու ծանոթին, անգամ ծանոթից էլ այն կողմ գտնվողին… – շատերը տրվեցին օրվա պահանջներին… անգամ մարտական ընկեր համարվողներից ոմանք կորան կյանքի հաճույքների համար գլուխ խոնարհողների հորձանուտում, ինչն ինձ անհնարին էր թվում, բայց… (հակամարտ խմբավորումների շատ տղաներով 1980֊ականների վերջերին եւ 1990֊ականների սկզբներին եւս հասցրել էինք մտերմանալ (հայերով եւ այլազգիներով). ոմանց հետ էլ այդ ընթացքում ընկերանալ ու մասնակցել Արցախյան շարժմանն ու ազատամարտին)…

………………………………..

…Եվ հիմա էլ եմ հիշում հորս խոսքերը. “տղա ջան լավ բանը շատ չի լինում ֊ ընկերներին կարելի է հաշվել հազիվ երկու ձեռքի մատների վրա… եւ միշտ հիշիր, թե նրանցից ում անվարան կվստահես քո՝ տղամարդու պատիվը պահելը, որ կնոջդ կվերաբերվի որպես իր քույր… եւ դու էլ այդպես ապրիր”…

* Ընկերներս վկա` ցայսօր ապրում եմ հորս խրատով, եւ դա կդառնա խրատ նաեւ որդուս համար – Ընկերությունը համարժեք է Վստահությանը… իսկ ընկեր կարող ես լինել նաեւ կնոջդ կամ եղբորդ հետ – հին խոսք կա` ընկերոջ հետ ավելի հեշտ է ախպերություն անել, քան ախպոր֊եղբոր հետ` ընկերություն…

* Ընկերությունը համարժեք է Վստահությանը…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։