Համաթուրանականության դեմ` անտրամաբանական իրականության մեջ… ֊ (Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…մեր տարօրինակ բարեկամ ու գործընկեր երկրները… կամ մեր ոչ պակաս տարօրինակ  թշնամի ու հարեւան երկրերը…

* * *

…երբ հիմա շատ երկրներ նորից Հայաստանի շահերից են խոսում. անգամ` Արցախի… ինքնաբերաբար նորից պատերազմի վտանգ է զգացվում…

…անընդհատ քննադատվում են Անկարան եւ Բաքուն ֊ բայց գործը պատժամիջոցներին չի հասնում … իսկ համաթրքական խաղերը այլեւս շատ մոտ են Հայաստանի մայրաքաղաք Երեւանին…/ որտեղից ցավոք Անկարա֊Բաքու թշնամական զույգին դեռ էլի ու էլի զիջելու եւ բարեկամ համարելու պաշտոնական կոչեր են հնչում…/ անգամ երկրի սահմաններն են բաց ու անպաշտպան դարձել թշնամու առաջ…

Համահայկական Արթնացում է Անհրաժեշտ…

……………………………………………….

…համաթուրքական դաշինքի  6 երկրները (որ հայտսրարել են` “1 ազգ են` 6 երկրում”)` Թուրքիան. Ադրբեջանը. Ղազախստանը. Ղրղզստանւ. Թուրքմենստանը դւ Ուզբեկստանը. տեղավորվում են ամենուր…

* (իմիջիայլոց նշեմ. որ Պակիստանն էլ (որը որպես “ագրեսորի” ցայսօր չի ճանաչել ՀՀ անկախությունը) Ադրբեջանի հետ են հայտարարել “1 ազգ ֊ 2 պետություն” կարգախոսը ֊ իհարկե “ազգ” ասվածը ոչ թե թյուրքական խառնագենն է. այլ “իսլամական ազգ” լինելը)…  

Ղազախստանը. Ղրղզստանը եւ Թուրքմենստանը Հայաստանի ու մեր ռազմական֊ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ԱՊՀ անդամ են (Ուզբեկստանն էլ հեռու չի պահում իրեն). Ղազախստանն ու Ղրղզստանը նաեւ ԵԱՏՄ կազմում են եւ ՀԱՊԿ֊ի. որը պիտի պաշտպանի Հայաստանին թուրքական եւ ադրբեջանական հարձակումներից (Ադրբեջանը այդ կառույցներում դիտորդ է եւ չի բացառվում. որ կանդամագրվի մի օր)… ՞՞՞

Թուրքիան ՆԱՏՕ֊ի անդամ է եւ տարածաշրջանում այդ ռազմական կառույցի գլխավոր երկիրը եւ զորակայանը ֊ Հայաստանը ՆԱՏՕ֊ի գործընկեր երկիր է. հատկապես խաղաղապահ գործողոյթյուններում… ՞՞՞

…մեր հարեւան Վրաստանը Հայաստանին համարում է բարեկամական եւ ռազմավարական երկիր… ֊ բայց բոլոր տարածաշրջանային դաշինքներն ու միջազգային քայլերը. տարանցիկ եւ այլ տնտեսական ծրագրերը իրականացնում է մեր թշնամի հարեւանների` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ / անգամ ռազմա֊քաղաքական դաշինք ունի կնքած այդ թշնամական երկրների հետ` համատեղ պաշտպանվելու եւ հարձակվելու նպատակով…

…մեր հարեւան Իրանը եւս ծրագրեր ունի մեր թշնամի երկրների հետ` տնտեսա֊քաղաքական նշանակության եւ տարանցիկ ծրագրերում… հատկապես Իրան֊Ադրբեջան֊Ռուսաստան ուղղահայած առանցքը լրացնում է Ադրբեջան֊Վրաստան֊Թուրքիա֊Եվրոպա հորիզոնական առանցքին (բոլոր դեպքերում էլ Հայաստանը դուրս է մնացել)…

Իրանը նաեւ իր ռազմա֊քաղաքական առաջարկներում է կարեւորել Թուրքիայի ու Ադրբեջանի դերը…

ԱՊՀ֊ական. ԵԱՏՄ֊ական եւ ՀԱՊԿ֊ական Ռուսաստանի ու Բելառուսի երկակիության մասին էլ չենք խոսում. ինչը շատ հեռու է բարեկամ եւ դաշնակից երկիր ասվածի տրամաբանությունից ֊ Հայաստանն ու Ադրբեջանը հավասար նժարների վրա են դրված (երբեմն անգամ Ադիբեջանի օգտին են գործում մեր դաշնակիցները)… / (իսկ Ադրբեջանը ՎՈւԱՄ֊ի կազմում. բոլոր միջազգային բարձր ատյաններում գործում է ընդդեմ ԱՊՀ֊ի (առավելապես` Հայաստանի)` Վրաստանի. Ուկրաինայի ու Մոլդովայի օժանդակությամբ)…

ԵԱՀԿ ՄԽ համա(եռա)նախագահներ (Արցախի հարցով) ԱՄՆ֊ի ու Ֆրանսիայի մասին էլ դրական խոսելու պատճառներ չկան ու չկան (հիշեցնեմ. որ Թսւրքիան ԵԱՀԿ ՄԽ 15 երկրներից մեկն է)…

* * *

… բայց սա է իրականությունը. որից հնարավոր չէ խույս տալ ֊  պիտի դիմակայենք ու գործենք հանուն Հայի ու Հայաստանի…  

https://m.facebook.com/story.php?story_fbid=569946137321041&id=100029169784366 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։