Հետեւելով Մոսկվայի ռազմա֊քաղաքական տրամաբանությանը` Հայ Արիական Միաբանությունն իր միջնորդությունն է առաջարկում Ռուսաստանի Դաշնություն ֊ Աշխարհի երկրներ տարաբնույթ հակամարտություններում… ֊ (կեսկատակ ֊ կեսլուրջ)…

Հետեւելով Մոսկվայի պաշտոնական ռազմա֊քաղաքական տրամաբանությանը.֊ հանգում ենք այն տեսակետին. որ Մոսկվայի ռազմավարական եւ ռազմական դաշնակիցն ու ո՛չ դաշնակիցը (ավելին` Ռուսաստանի հակառակորդ կողմի դաշնակիցը). Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են նույն ռազմա֊քաղաքական կարգավիճակում…

Այսօրինակ քաղաքականությունը կիրառվում է ինչպես Ադրբեջանի. այնպես էլ Թուրքիայի նկատմամբ` համազոր դաշնակից Հայաստանի հետ. չնայած թուրքական երկրները հայի ոխերիմ թշնամիներն են դարեդար…

(Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)  

Հայ արիական կառույցը վերոշեշտյալ տրամաբանությամբ իր օգնությունն է առաջարկում բարեկամ եւ դաշնակից Ռուսաստանին` ռուս֊ուկրաինական խնդիրների կարգավորման հարցերում միջնորդ լինելու պատրաստակամությամբ… / մենք կարեւորում ենք սլավոնական դաշինքի համերաշխության վերակազմակերպումը…

Հայ արիները որպես միջնորդ օգտակար կլինեն Դոնբասի ինքնահռչակ հանրապետության կարգավիճակի. Ղրիմի պատկանելության քննարկումներում…

Հայ Արիական Միաբանությունը առաջարկում է իր միջնորդությունը նաեւ ռուս֊վրացական հակամարտ հարցերում. հատկապես` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատկանելության եւ սահմանազատումների…

Երկկողմ ցանկության դեպքում հայ արիները կարող են խորհրդատվական աշխատանքներ իրականացնել ռուս֊մոլդովական հարցերում. նախ` Մերձդնեստրի կարգավիճակի առումով…

Հայ Արիական Միաբանությունը պատրաստ է բանակցային գործընթացներ սկսել նաեւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ. որոնք խնդիրներ ունեն այսօրվա Ռուսաստանի հետ. ինչպես Մերձբալթյան երկրբերը` Էստոնիան. Լատվիան եւ Լիտվան…

Կարելի է նոր քննարկումներ ծավալել Ռուսաստան֊Բելառուս միության քնեցրած կարգավիճակի շուրջ…

Հայ Արիական Միաբանությունը կարող է Ռուսաստանի համար շահեկան միջնորդությամբ հանդես գալ` ԽՍՀՄ տարիներին չեղած տեղից հսկայատարածք երկրներ ստացած ղազախների. ղրղզների. թուրքմենների եւ ուզբեկների հետ. որպեսզի սրանց երկրների ավելի քան 80%֊ը հանձնվեն Ռուսաստանին` որպես այդ տարածքները սովետների կողմից գրաված եւ թուրքալեզու այդ երկրներին նվիրած պատասխանատու երկիր…

Շահեկան բանակցություններ կարելի է վարել նաեւ ԱՄՆ֊ի հետ` Ալյասկայի պատկանելության շուրջ` չնայած խնդրի մի կողմում այլեւս չգոյ ցարական Ռուսաստանն է…

Հայ Արիական Միաբանությունը հարգանքով է վերաբերում պահպանողական ճապսնացիներին. ուստի Կուրիլյան կղզիների հարցով եւս խորհրդատվական աշխատանքներ կարելի է իրակսնացնել…

Տարաբնույթ խնդկրներ ունի Ռուսաստանը նաեւ Լեհաստանի. Ֆինլանդիայի. Չինաստանի. Մոնղոլիայի եւ այլ երկների հետ. որոնցում հայ արիները կարող են միջնորդ լինել բարեկամ եւ դաշնակից Ռուսաստան   համար…

Հ.Գ. ֊ 1 ֊ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հսրաբերություններում Հայ Արիական Միաբանությունը Ռուսաստանի լավագույն միջներդը կարող է լինել ֊ ինչպես Մոսկվան է “լավագույնը” հայ֊ադրբեջանական եւ հայ֊ թուրքական հարցերում…

Հ.Գ; ֊ 2 ֊ Հայ Արիական Միաբանությունը մեծ սիրով միջնորդական առաքելությամբ կզբաղվի հատկապես հայ֊ռուսական (երրորդ երկներին առնչվող հարցերում եւս) հարաբերություններում…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։