“Ոսկե միլիարդի” մարմնավորված ուրվականը դեռ շրջում է աշխարհում…

…նոր աշխարհակարգը չպե՛տք է ձեւավորվի հին համաշխարհային գաղտնի ուժերի կողմից…

(Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Առ այսօր հետաքրքրական ու այժմեական է ԱՄՆ֊ի ԿՀՎ-ի տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ֊ի Կոնգրեսում. ինչը բացահայտում է աշխարհի երկրներին տիրելու եւ ժողովուրդներին ապազգայնացնելու համաշխարհային մութ ուժերի ծրագրված քաղաքականությունը (հատված): «…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»:

Սա իհարկե ԽՍՀՄ-ը քանդելու անգլո ֊ (սաքսոնական) ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն ինչպես այս տարիներին, այժմ էլ դա կիրառելի է ցանկացած երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք նաեւ հիմա (չնայած այսօր մասոնականությանը սորոսականությունն է փոխարինել … վաղը մեկ այլ բան կփոխարինի) ֊ մեր իրականության մեջ, եւ առհասարակ…

Իսկ վերջին տարիներին ավելացավ նաեւ մարդկանց համարակալման. անհատական տվյալների հավաքագրման քաղաքականությունը` սոցքարտերի եւ բիոքարտերի միջոցով. կենսաչափական տվյալների. այդ թվում` մարդկանց մատնահետքերի ու աչքի ծիածանափայլ թաղանթների հավաքմամբ֊մեկտեղմամբ… ինչը թույլ կտա յուրաքանչյուր մարդու անձնական կյանքը եւ ունեցվածքը հսկել. տեղեկանալ մարդու հիվանդությունների. նախասիրությունների եւ ամեն բանի մասին ֊ անգամ ոչ ցանկալի մարդկանց հանցագործներ հռչակել` գործածելով նրանց մատնահետքերը… / մարդու կյանքն ու ունեցվածքը մտնում են համացանց եւ հսկվում ամեն վայրկյան. որեւէ մարդ չի կարողանա փախչել համաշխարհային մութ ուժերի հետապնդումներից. եթե նաեւ վերացնեն «կենդանի»` առձեռն փողը. եւ մարդիկ իրենց կենցաղը եւս կարգավորեն համացանցով… / այսպես կվերահսկվեն. թե որտեղ են գտնվում. որտեղից են սնունդ կամ սեռական պարագաներ գնում այդ պահին. ինչ վառելիք են լցնում իրենց մեքենան կամ ինչ տաքսին են նստել եւ ուր են գնում այդ ընթացքում … եւ այլն…

Սա ի վերջո հանգեցնելու է մարդկանց չիպավորման եւ իրական կյանքից կտրելու օրենքների պարտադրմամբ. ինչպես արել եւ անում են անբարոյականության. լպիրշության. աղանդավորականության եւ ապազգայնացման տանող եւ անմարդկային դարձնող այլ օրենքների պարտադրման դեպքերում…

Ավելացել է նաեւ հիվանդությունների ու վարակների տարածման քաղաքականությունը. ինչը եւս պիտի նպաստի չիպավորման գործընթացին եւ տարաբնույթ պատվաստումների պարտադրմանը (ինչպես ասենք` տարբեր կենդանագրիպների. Թագավարակի (կորոնավիրուս) եւ այլն)` ինչը կարող է լինել բոլորովին այլ նպատակների համար. քանզի անհատի կողմից անվերահսկելի է լինելու. Հաճախ նրան պարտադրված…

…«ոսկե միլիարդի» ծրագիրը դեռ ուժի մեջ է` չի չեղարկվել. եւ աշխարհի գաղտնի կառավարությանը համաշխարհային մեկ պետություն եւ մեկ անդեմ ազգ ձեւավորելու համար` մոլորակ֊պետությունում ընդամենը 1 («ոսկե» ֊ ում բախտը բերի) միլիարդ բնակիչ է անհրաժեշտ … եւ այսօր առկա մյուս շուրջ 7 միլիարդը պիտի ոչնչացվի` տեղային պատերազմների. հիվանդությունների. վարակ֊համաճարակների տարածմամբ եւ արհեստական այլ արհավիրքների միջոցով. ինչը կշարունակվի նաեւ բնական աղետների ժամանակ աղետյալ երկրներին ամբողջ ուժով չաջակցելու. աջակցությունն ուշացնելու … աղետյալ մարդկանց վրա փորձարկումներ անելու եւ այլ ձեւերով…

Այսպես դեռ կարելի է շարունակել ֊ բայց ավելի լավ է ուշքի գալ ու դիմակայել ազգովի. նաեւ մարդկության առողջ` մարդ մնացած մարդկանց հետ…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։