Արարման Գաղտնածես ֊ Վասն Հայի ու Հայքի…

44֊օրյա Հայրենական պատերազմից հետո, որը Հայկական Զորքի եւ Հայոց Հայրենիքի ցավագին ու զգալի կորստով ավարտվեց` ներքին ու արտաքին թշնամիների համատեղ դավադրության պատճառով ֊ Հայ Արիական Միաբանությունը ցայսօր տոնական միջոցառումներ չի անցկացնում եւ միայն յուրահատուկ ծիսակարգեր է կատարում վասն Հայի ու Հայքի… 

Այսօր էլ այդպես է, քանզի ներքին ու արտաքին թուրքերը մեր տանն են դեռ եւ Հայոց Քաղաքամայր Երեւանը դեռ Անկարա֊Բաքու֊Երեւան հակահայ եռյակի առաջատարն է…

Դեկտեմբերի 20֊ին, ժամը 11։00֊ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր Հանձնաժողովի Քրմական Խորհրդի որոշմամբ հատուկ գաղտնածես իրականացրեց Հայության եւ Հայաստանի վերելքը ավարտին հասցնելու եւ նպատակաուղղված հակահարված գործողությունների համար նպաստավոր պայմաններ առաջ բերելու համար…

Գաղտնածեսը կատարվեց Հայ Տեսակի Արարման Տոնի Ծիսակարգի համապատասխան եւ Քրմերը Ութաթեւ Աստղի շարվածքով կրակներ վառեցին բոլոր Հայ Աստվածներին դիմելով … ապա Գաղտնածեսն ավարտվեց Տիեզերքի Արարչին ուղղված փառաբանությամբ` Հայ Տիեզերատեսակ Արարելու եւ այսօր այդ Տեսակի Արդար Զգացմունքներին ու Սպասումներին Տեր Կանգնելու համար…

Փա՛ռք Հային ու Հայքին։

Փա՛ռք Հայ Հոգե֊Ոգեղեն Տիեզերաաշխարհներին։

Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքն Արարողին։

Հայ Արիական Միաբանության 

Լրատվական կենտրոն

20.12.2021թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։