Արջն իր ահից է գոռում…

Ադրբեջանը հերթական անգամ փորձեց տեղեկատվական պատերազմում նախահարձակ լինել՝ այս անգամ Հայաստանին մեղադրելով Ռուսաստանի հետ ռազմական «անօրինական» համագործակցության մեջ: Բաքուն մեծ աղմուկ էր բարձրացրել, թե իբր ՌԴ-ն շուրջ 800 մլն. դոլարի զենք-զինամթերք է տեղափոխել Հայաստան:

Հայաստանի ԱԳՆ-ն հերքեց այդ տեղեկատվությունը, սակայն դա բավարար չէր: Նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ չբավարարեց ադրբեջանական կողմին: ՌԴ ԱԳՆ-ն՝ Գլխավոր շտաբի հետ, ուսումնասիրել են այդ լուրը եւ պարզել, որ 2008թ. ընթացքում Ռուսաստանից Հայաստան պաշտոնապես զենք-զինամթերք չի տեղափոխվել: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նույն հարցը առավել համակողմանի քննել:

Շարունակել կարդալ

Ջավախքն այլեւս 2-րդ ճակատ չէ՞

Կարճ ժամանակ առաջ, երբ հայ ազգայնականներն ահազանգում էին Ջավախքի եւ ջավախքահայության խնդիրների մասին, ՀՀ իշխանությունները եւ նրանց սպասարկող ՀՀ-ում բնակվող ջավախքահայերը (հասկանալի է՝ պաշտոնյա կամ պատգամավոր) այդ ընդվզումներն ու արդար պահանջը, ամենամեղմ բնորոշմամբ, որակում էին սադրանք, իսկ ոմանք էլ շա՜տ էին առաջ անցել եւ ջավախքահայերի շահերի պաշտպանությունը դավաճանություն էին որակում, քանզի այդպիսով Արցախյան ճակատին զուգահեռ 2-րդ՝ Ջավախքյան ճակատի բացում էին նկատում… Հետո էլ հարեւան Վրաստանին թշնամացնելու միտում էին տեսնում եւ Երեւան-Թբիլիսի վազքուղով պարբերաբար սիրաշահումներ էին անում վրացական իշխանություններին՝ իրենց բիզնեսի «արտոնյալ» ճանապարհն ապահովելու համար…

Այժմ այդ նույն մեյմունները կամ պալատական ծաղրածուները դարձել են ամենաթեժ վրաստանաչսերներն ու ամենանվիրյալ ջավախքասերները՝ մոռանալով, որ «խառնվելով» ջավախքահայերի ու Վրաստանի իշխանությունների «ներքին գործերին» կարող է եւ 2-րդ ճակատը բացեն Հայաստանի համար……

Շարունակել կարդալ

Հայ լինենք՝ թուրքի եւ ադրբեջանցու արանքում

Մեր դիվանագիտությունը ժամանակին այդպես էլ չկարողացավ հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման եւ դատապարտման քաղաքականությունը դարձնել առանցքային լծակ՝ ՀՀ արտաքին հիմնախնդիրները (հատկապես՝ ՀՀ շրջափակման առումով) կարգավորելու համար: Ավելի քան 20 երկրների եւ միջազգային կառույցների՝ հայոց ցեղասպանության ճանաչումներից այդպես էլ երբեք չբխեցվեց ՀՀ ԱԳՆ գործունեությունը:

Կարծեցինք, թե գոնե Արցախյան հաղթանակից հետո հայությունը կվերագտնի իր արարչացեղապաշտական արմատները եւ «բազկի ուժի» հետ համաքայլ կդառնա պահանջատերը հայոց համապարփակ դատի: Բայց……

Հայտնի է, որ ՀՀ 1-ին նախագահի օրոք այս խնդիրը սառեցվեց, 2-րդ նախագահի օրոք որոշակիորեն արծարծվեց (բայց չգիտես ինչու՝ ցեղասպանության հարցի արծարծումը համարվեց սփյուռքահայության խնդիրը միայն, կարծես ՀՀ-ում գաղթականների սերունդներ չեն բնակվում), իսկ 3-րդ նախագահի օրոք, ցեղասպանության հարցը, առհասարակ կարող է մոռացության մատնվել՝ հայ-թուրքական սին բարեկամության քողի տակ……

Շարունակել կարդալ

Ջավախքը կանկախանա՞, թե՞ ինքնավարություն կստանա Վրաստանի կազմում

Երկար ժամանակ ՀՀ իշխանությունները փորձեցին պաշտոնական Թբիլիսիին համոզել, թե Հայաստանն ու Վրաստանը բացի հարեւան լինելուց, նաեւ բարեկամ ու եղբայր պետություններ են: Տրվելով «Վրաստանը մեր միակ ճանապարհն է դեպի Արեւմուտք» տեսությանը՝ պաշտոնական Երեւանը սիրաշահումների տեսանկյունից առաջ անցավ Արեւելքի բոլոր երկրների բոլոր տիպի շողոքորթությունների կիրառման ձեւերից… Ինչն անակնկալ էր նաեւ վրացիների համար:

Սակայն, այս ամենից ամենաշատը տուժեց Ջավախքը: ՀՀ իշխանությունները եւ նրանց ջավախքյան խամաճիկները, հանուն այդ «փրկության ճանապարհի», զոհասեղանին դրեցին ջավախքահայությանը եւ մեր պապենական երկրամասի ապագան:

Այսպես վրացիները հերթական անգամ «ֆռռացրին» մեզ եւ Հայաստանի ու Վրաստանի հայազգի խամաճիկների (վանբայբուրդյան տեսակի) միջոցով ամրացան Ջավախքում: Հիմա երբ ուզեն՝ կփակեն մեր ճանապարհները եւ կթելադրեն իրենց կամքը, իսկ այն ժամանակ, երբ Ջավախքը ջավախքցիների ձեռքին էր (եւ Աջարիայի հետ միասնաբար անկախանալու տարբերակ էլ կար), Հայաստանն ավելի ապահովագրված էր ու ճանապարհներն ավելի պաշտպանված էին, ինչը չհասկացան ՀՀ ղեկավարները, երեկվա վրացասերներն ու այսօր արդեն վրացամերժները…

Շարունակել կարդալ

Ե՞րբ մի օր առաջինը կլինենք՝ հա՛յ լինելու գործում

ԶԼՄ-ներով հաճախակի ենք լսում կամ կարդում՝ «Հարավային Կովկասի երեք հանրապետություններ» արտահայտությունը: Խորհրդային կայսրության տարիներին ՀԽՍՀ-ն «տեղադրում» էին Այսրկովկասում, իսկ մեր օրերին՝ ՀՀ-ն՝ Հարավային Կովկասում:

Հայաստանը Կովկասի մաս չի կազմում, իսկ հայերը կովկասցի չեն ո՛չ ծագումով, ո՛չ էլ աշխարհագրորեն: Հայ տեսակի բնօրրան Մեծ Հայքն իր տարածքով համընկնում է այն երկրամասին, որն աշխարհագրական բոլոր քարտեզներում կոչվում է Հայկական լեռնաշխարհ (բարձրավանդակ), որտեղ ձեւավորվել է հայ ազգը ու անցել հազարամյակներ հարատեւած պատմական զարգացման բոլոր փուլերը: Հետեւաբար՝ Հայաստանը Կովկասում չի կարող «տեղադրվել», իսկ հայերը կովկասյան ազգ չեն կարող կոչվել:

Բայցեւ հարց է ծագում, թե ովքե՞ր են «կովկասյան ազգության անձինք», այսպես կոչված, «սՌՓՈ ՍՈՉՍՈջրՍՏռ վՈՓՌՏվՈսՖվՏրՑՌ» եւ ո՞ր ազգին են այդ անձինք պատկանում:

Շարունակել կարդալ

Թուլամորթ հայերից ամեն ինչ սպասելի է

Մի շարք հայ մտավորականների՝ Թուրքիայի նախագահին հղած նամակի հրապարակումից հետո (հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված), մի շարք թուրք մտավորականներ էլ որոշեցին թեման շարունակել ինտերնետում:

Ու դեռ թարմ են թուրք մտավորականների կողմից «Հայոց ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրելու» ինտերնետային նախաձեռնության արձագանքները, որին ոմանք ոգեւորությամբ էին մոտենում: Սակայն, շատերը հասկացան, որ սա որեւէ կապ չունի ցեղասպանության ճանաչման հետ եւ հերթական բարոյական հաղթանակն են փորձում մեզ մատուցել…

Հիմա էլ մի խումբ հայեր են ի հայտ եկել նմանատիպ մի նախաձեռնությամբ. սրանք ներողություն են խնդրում թուրքերից «ԱՍԱԼԱ» («ՀԱՀԳԲ»-Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) խմբավորման կողմից իրականացրած սպանությունների համար:

Շարունակել կարդալ

Թուրքական դիվանագիտական խայծ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում նրա պահվածքի համար՝ «Թուրքիայի կառավարության ղեկավարի արարքը արտահայտում է ամբողջ թուրք ժողովրդի, տարածաշրջանի ազգերի ու աշխարհի տեսակետը: Մենք գնահատում ենք դա: Նա իրեն պահեց այնպես, ինչպես պետք է պահեր նման իրավիճակում»: Հիշեցնենք, որ այդ ժամանակ միջադեպ էր ծագել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ու Թուրքիայի վարչապետ Էրդողանի միջեւ: Գազայի հատվածում ստեղծված վիճակին վերաբերող Պերեսի զգացմունքային ելույթից հետո, Էրդողանը մեղադրել էր Իսրայելին՝ Գազայի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների համար: Իսկ երբ կարգավարն ընդհատել էր նրան, Թուրքիայի վարչապետը ցուցադրաբար լքել էր ֆորումը՝ հայտարարելով, որ ինքն այլեւս չի գա Դավոս:

Շարունակել կարդալ

30 տարի աստվածապետական երկիր

1978թ. հունվարից Իրանի շահ Մոհամադ Ռեզա Փեհլավիի արեւմտամետ քաղաքականության դեմ ցույցեր սկսվեցին երկրում: 1 տարի անց շահը փախչում է Իրանից, իսկ երկրից աքսորված հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խոմեյնին վերադառնում է Թեհրան եւ ղեկավարում Իսլամական հեղափոխությունը:

Իրանը պաշտոնապես Իսլամական Հանրապետություն է հռչակվում 1979թ. ապրիլի 1-ին՝ համազգային հանրաքվեի արդյունքներով: 1979թ. դեկտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետությունում հաստատվում է Աստվածապետական Սահմանադրություն, որի համաձայն իսլամական շիա ուղղությունը հռչակվում է պետական կրոն, ինչպես եւ պարսկերենը՝ պետական լեզու:

Շարունակել կարդալ

Չկա այլեւս «երկաթե վարագույր», բայց վտանգը մնում է

Հունական եւ թուրքական մասոնների դավադրությունը

Արդեն գաղտնազերծված են մասոնական օթյակների (ժողովարանների) հիմնական նպատակներն ու առաքելությունը, եւ սրանք առաջվա գաղտնիությունն ու վտանգավորությունը թերեւս չունեն: Իհարկե, դեռեւս հիմնովին վտանգազերծված չեն, ուստի՝ սրանց հանդեպ զգուշավորությունը պետք է դեռ պահպանել:

Բացահայտված լինելու պայմաններում, «անկախ» երկրների օրենքներին համապատասխան պետականորեն գրանցվելուց հետո, այս օթյակները այժմ փորձում են հիմնականում բարեգործական կազմակերպության համբավ ձեռք բերել, որպեսզի վերստին աներեւույթ տիրանան պետական, քաղաքական, տնտեսական ու մշակութային բարձր դիրքերի՝ իրենց երբեմնի ուժը վերականգնելու համար: Մասոնական օթյակներն այսօր էլ օժանդակություն են ստանում «Աշխարհի գաղտնի կառավարություն»-ից եւ առավելապես սպասարկում են «300-ի կոմիտե»-ի շահերը, սակայն Հայաստանի նման պետությունների համար այս օթյակների գործունեությունը կարող է կործանարար լինել……

Շարունակել կարդալ

Դեռ պայքարու՞մ ենք եվրաձայնի համար

Պատմության գիրկն անցան ՀՀ-ին վերաբերող ԵԽԽՎ 2008թ. թիվ 1609 եւ 2009թ. 1620 բանաձեւերը, սակայն, իր պատմությունն է կերտում ԵԽԽՎ 2009թ. թիվ 1643 բանաձեւը: Այն առավելապես ՀՀ քր.օր.-ի հոդվածների փոփոխություններին ու լրացումներին է վերաբերում, որն էլ ուղղակիորեն առնչվում է «7-ի» գործով դատավարությանը: Իշխանությունները պնդում են, որ սկսել են իրականացնել վերջին բանաձեւի պահանջները, իսկ ընդդիմությունը ընդդիմանում է, թե դա այդպես չէ:

Ինչեւէ, այս հարցով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին եւ փաստահավաք խմբին ավելացավ եւս մեկը՝ ԱԺ նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային խումբը:

Եվ ահա, ՀՀ քր.օր.-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 11-ի նիստում, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի եւ խմբի ղեկավարի նախագահությամբ, կրկին անդրադարձել է քրեական օրենսգրքի 2 հոդվածներին: Առաջարկվել է քրեական օրենսգիրքը համալրել 301/1՝ նոր հոդվածով, որով տարանջատվում են իշխանությունը յուրացնելուն ուղղված եւ չուղղված գործողությունները, որոնց համար նախատեսվում են տարբեր պատժաչափեր: Նոր հոդվածով որպես առանձին հանցատեսակ Է ամրագրվում՝ «ՀՀ նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, Սահմանադրական դատարանին, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, որեւէ իշխանական գործողություն կատարելը կամ չկատարելը պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն»: Աշխատանքային խմբում առաջարկվել է նկարագրված դեպքում նույնպես կիրառել քր.օր.-ի 300-րդ հոդվածը՝ համապատասխան տարբերակումներով: Խմբի անդամները կարծում են, որ հասարակության համար վտանգավոր լինելու տեսանկյունից այս եւ 300-րդ հոդվածով նկարագրվող հանցագործությունները անհամադրելի են:

Շարունակել կարդալ

Նշվեց Տրնդեզը

Այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Երեւանի Կարմիր Բլուր հնավայրի նախկին տաճարի տեղում կայացավ Տրնդեզի արարողություն:
Միջոցառումը կազմակերպել էին «Արորդիների Ուխտ»-ի քրմական դասը եւ Հայ Արիական Միաբանությունը:
Մասնակիցները կրակ վառելով փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին: Քրմական ծեսից հետո ձոներ երգվեցին եւ շուրջպար բռնեցին հայ արիները:
Նրանք կրակով կատարեցին բնական ինքնամաքրման արարողությունը եւ փառաբանեցին Հայր Արային ու Զորության Աստված Վահագնին, ում աստվածային վերածնունդը տեղի կունենա 40 օր հետո՝ մարտի 21-ին՝ Արիական ամանորին:
Նորապսակ հարսները կրակի վրայից թռչելով ինքնամաքրվեցին եւ, Մայր Անահիտի սիրուն արժանանալով, նախապատրաստվեցին մայրանալու:


Տրնդեզ

ՏՈՆ-ը Նորոգումի խորհուրդ է: Լեզվաբանորեն կազմված է՝ Տ – հաստատական հունչարմատով եւ ԱՆ /ծնունդ, նորոգում/ արմատով՝ Տ-ՈՆ /ԱՆ/:

ՏՈՆ-երը իրենց խորհրդանշանային տարբերությամբ, ունեն միեւնույն հիմնական խորհուրդը՝ մարդկանց մեջ նորոգել նրանց բնական զգացողությունները:

Ըստ այդմ՝ բոլոր Ազգերի մոտ էլ ՏՈՆ-երը նրանց կյանքի կարեւորագույն մաս են կազմում: Կան համազգային ավանդական ՏՈՆ-եր, կան նաեւ մասնավոր տոհմային, ընտանեկան, ընկերային… ՏՈՆ-եր: Բայց բոլորն էլ մարդկանց մեջ նորոգում են նրանց սիրո, զորության, հարազատության, արյունի, հիշողության, շարունակելիության, հոգեձուլումի եւ այլ զգացողություններ:

Շարունակել կարդալ

Ստորագրահավաք

Ողջունում ենք մի խումբ սփյուռքահայ ուսանողների հայրենանվիրական պոռթկումը, ովքեր բողոքում են հայոց պատմության եւ հայագիտական առարկաների՝ իրենց դասագրքերից, որոնցում հայերը ներկայացված են որպես Հայկական լեռնաշխարհի եկվորներ, իսկ Արցախը համարվում է աղվանների երկիր, կեղծված են նաեւ պատմական ու վիճակագրական թվեր, տվյալներ…
http://gopetition.com/petitions/armenian-history/sign.html


Ներբեռնեք նաև այս Դիմումը ուղղված ՀՀ նախագահին կապված հայագիտության հետ


ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՅԱՆՈՒՄ Է. ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ

Հայ Արիական Միաբանությունը երկար տարիներ է, ինչ առաջարկում է հայագիտությունը համարել որպես ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս, եւ անզիջում համահայկական պայքար ծավալել Հայոց Պատմության իրական վերաշարադրման ուղղությամբ:
Ազգադավ պատմաբանները մի կողմից, կղերական քահանա «դիվանագետները» մյուս կողմից Հայոց Պատմությունը խեղաթյուրել ու հարմարացրել են օտարի շահերին:

Շարունակել կարդալ

ՀԱՄ առաջնորդը TV5-ի եթերում



Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ՀՀ TV-5 հեռուստաալիքով պարզաբանում է Հայ Ազգայնականների Համախմբման ստեղծման անհրաժեշտությունը:
Նա կարեւորում է ՀԱՀ-ի ստեղծումը երեք հիմնական առանցքների վրա խարսխված՝
1. Հոգեւոր,
2. Գաղափարախոսական,
3. Քաղաքական:
Հոգեւոր ոլորտում ՀԱՀ-ը արիադավան-հեթանոսական հավատի ուղղությամբ է առաջնորդվում՝ Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների պաշտամունքն ունի, գաղափարախոսական իմաստով՝ նժդեհյան-ցեղակրոն ուսմունքի հետեւորդ կառույց է, քաղաքական առումով՝ ազգայնական դաշտի արմատական ներկայացուցիչ է:
Արմեն Ավետիսյանը ներկայացնում է նաեւ հայ ազգայնականության դերը եւ երկրում առկա մի շարք հիմնախնդիրներ:

Շարունակել կարդալ

Պատասխանի իրավունքով Panorama.am-ին

Շնորհակալ ենք, որ Panorama.am-ը արագ արձագանքեց Հայ Արիական Միաբանության հերթական հայտարարությանը և հարցումներ ուղղեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու սպասավորներին: Խոսքը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին ջերմ ողջույններ հղելու մասին է, ով հայ-արիականներիս քաջալերանքին է արժանացել Բոլիվիայի հնդկացիների նախնյաց հավատը վերականգնելու նախաձեռնության համար:
Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահը հրապարակայնորեն նշել էր, որ իր երկիրը կհրաժարվի կաթոլիկ (քրիստոնեական) կրոնից, որպես պետական կրոն եւ կվերադառնա հնդկացիների հին հավատին:

Շարունակել կարդալ

Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

Հայ Արիական Միաբանությունը ջերմ ողջույններ է հղում Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին՝ իր նախնյաց հավատքին վերադառնալու նախաձեռնության համար:
Վերջերս բնիկ ամերիկացի նախագահը հայտարարել է, որ Բոլիվիան այլեւս կաթոլիկ (քրիստոնեական) պետություն չէ եւ այդ կրոնը չի կարող համարվել պետական կրոն:
Նախագահ Մորալեսը նշել է, որ Բոլիվիայի բնակչության ավելի քան 85%-ը  հնդկացիական ցեղերի ներկայացուցիչներ եւ հին հավատի հետեւորդներ են, ուստի պետք է վերականգնվի իրենց հին հավատը: Նա նաեւ նշել է, թե չի բացառվում, որ իսպաներենի հետ համատեղ պետական լեզու համարվի տեղի հնդկացիների լեզուն:
Հայ Արիական Միաբանությունը Ամերիկա  աշխարհամասի առաջին հնդկացի նախագահի պետականորեն իրականացվող այս թերեւս եզակի նախաձեռնությունը համարում է լուրջ աշխարհայացքային քայլ, ինչը կարող է շրջադարձային ազդեցություն թողնել բոլոր հին ազգերի հավատադարձության վրա:
Մենք՝ հայ-արիականներս, նույնպես ունենք մեր հին հավատի, հայ Աստվածների պաշտամունքը եւ կարեւորում ենք Բոլիվիայի նախագահի վճռական քայլը՝ իր երկիրն ու ազգը սեփական արմատներին ամրացնելուն եւ զորացնելուն միտված:
Վստահ ենք, որ հայությանը նույնպես սպասվում է դարձ դեպի արմատները՝ հայոց հավատը, հայ Աստվածների պաշտամունքը:
Փա’ռք Տիեզերքի Արարչին եւ բարի վերադարձ հայ Աստվածներին:
Արիական Հայաստանն է հայոց զորության հիմնաքարը:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
04.02.2009թ.

Շարունակել կարդալ