Քուրմը

                                                           
                                     նվիրում եմ կնքահորս՝   
                                     փիլիսոփայական գիտությունների  դոկտր,           
                                     Գառնու տաճարի քուրմ՝ Սերգեյ Մանուկյանին  
       
                  Ընկած իր արյան մեջ, հին մեհյանի շեմին,                
                  Շուրթին սառած վերջին աղոթքն արշալույսի,           
                  Հայացքն հառած հեռու՜, հեռու Արեգակին,             
                  Մահանում էր Քուրմը, զոհը նոր հավատքի…    
             
                  Որքա՜ն գիտելիքներ գաղտնագրեց այստեղ,      
                  Այս սուրբ տաճարի հին, լուսե մատյաններում,            
                  Պեղեց կուրծքը երկնի աստեղազարդ ու վեհ, 
                  Եվ գաղտնիքը բացեց Տիեզերքի անհուն:                     
           
                  Կամարներին վսեմ, հրաշք այս տաճարի,  
                  Միշտ փարվել է երգը Նավասարդյան,            
                  Այժմ չար հարվածով, օտար, գոռ մուրճերի,  
                  Չարիներն են ջարդում տաճարը այն…                       
                
                  …Եվ շրջվեց դանդաղ, Քուրմը վերջին ճիգով,                 
                  Տեսավ բոցկլտացող մատյանները մտքի,              
                  Հետո սառեց շուրթին, որպես վերջին աղոթք,  
                 Օ՜, Արարիչ Աստված, փրկիր Գենը ազգիս…»     
               
                                          24.08.2008թ. – Երևան     

                                                               Սվետլանա Մարգարյան

Շարունակել կարդալ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հայ Արիական Միաբանությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջերս ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի կողմից համասեռամոլների իրավունքների պաշտպանության հռչակագրին միանալու կապակցությամբ:
Այս հռչակագրին միացել են աշխարհի1/4-րդ պետությունները միայն, եւ ավանդական արժեքներ ունեցող եւ ազգային ավանդույթներով հարուստ մեր երկիրը աշխարհի այդ շուրջ 60 երկրներին միանալու կարիքը չուներ:
Այդ հռչակագրին չեն միացել աշխարհի գերտերությունները՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, մեր անմիջական հարեւանները՝ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանը:
Մեզ համար անհասկանալի են ՀՀ-ի՝ այդ հռչակագրին միանալու դրդապատճառները, ուստի դիմում ենք Ձեզ՝ որեւէ կերպ արձագանքելու սույն փաստին:
Այդ ստորագրությունը Ձեր հրահանգո՞վ է դրվել հռչակագրի տակ, թե՞ ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ինքնագործունեության հետեւանք է (հիվանդագին ցանկություն՝ ամեն ինչին միանալու):
Եթե առաջինն է, ապա կարծում ենք «հայը՝ հայ է» Ձեր իսկ հռչակած կարգախոսը սկսել է տարածվել նաեւ համասեռականների հայկականացման գործընթացին… ինչը շուտով այլ հիվանդների վրա էլ կտարածվի:
Եթե երկրորդն է, ապա դիմում ենք Ձեզ՝ հրահանգելու, որ ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը «հետ կանչի» իր տխրահռչակ ստորագրությունը եւ հրաժարական ներկայացնի ինքնագործունեության համար:
Հայ Արիական Միաբանությունն օրեր անց է արձագանքում սույն հարցին, քանզի ցանկանում էր մեկ անգամ եւս համոզվել, որ հայ հանրությունը մերժում է համասեռական դրսեւորումները, որոնք պիտի տեղ չունենան մեզանում: Հայկական զլմ-ների եւ հանրության արձագանքներն ապացուցեցին, որ մեր բաց նամակը խիստ անհրաժեշտություն է:
Արձագանքելը նույնպես կհամարենք պատասխան:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
02.02.2009թ.

Շարունակել կարդալ

Հայոց Սրբազան Տոմարն ու արեգակնային անշարժ օրացույցը

«Միանգամայն եւ ցաւէ՛ որ չեմք կրնար դեռ ՛ի գործ դնել եւ զուգել այս հին տոմարը նորոյն հետ եւ վարել»:

Ղ.Ալիշան

Ըստ եկեղեցական տոմարագիտության, «Հայոց հին շարժական տոմարին զուգընթաց, հայերն օգտագործել են մի տոմար եւս, որ կոչվել է ՍՐԲԱԶԱՆ ԱՆՇԱՐԺ ՏՈՄԱՐ, սա գործածվել է Հայկա Ա եւ Բ շրջաններում (խոսքը Ղ. Ալիշանի կողմից հաշվարկված մ. թ. ա. 2492 թ-ից մինչեւ մ. թ. ա. 1032թ. եւ 1032թ-ից մինչեւ մ. թ. 428թ. ընկած 1460 տարի տեւողությամբ երկու ժամանակաշրջանների մասին է-Ս. Ս.):

Սրբազան տոմարը մեր հեթանոս (իմա՝ ցեղակրոն-Ս. Ս.) հայրերի կրոնական տոմարն էր, որի հիման վրա, տարվա չորս եղանակներին պատշաճ, կարգավորել էին հեթանոսական տոների օրերը: Ըստ Սրբազան տոմարի, Ամանորն սկսել են գարնանային գիշերահավասարից՝ Արեգ ամսի 1-ից: Այս գիշերահավասարով են ստուգել տարվա տեւողությունը, որը հավասար է 365 օր 5 ժ 48 ր 46 վրկ:

Սրբազան տոմարը բացառված պետք է լինի 301 թվին, երբ հայերը ընդունեցին քրիստոնեությունը: Սրբազան տոմարին փոխարինել է Հուլյան տոմարը, որն ընդունվել է քրիստոնյա եկեղեցիների կողմից իբրեւ պաշտոնական տոմար»1:

Շարունակել կարդալ

Ջավախք-Սամցխե տարածաշրջանի անցյալը, ներկան և ապագան

Ջավախքի մասին կարող եք տեղեկություն ստանալ Bagin.info կայքից 

Պատմականորեն Ջավախք-Սամցխե տարածաշրջանը կամ, ինչպես այն անվանում են վրացիները՝ Սամցխե-Ջավախեթին, տարբեր ժամանակներում ընդգրկված էր հայկական, վրացական, պարսկական և վերջացրած բյուզանդական, արաբական, օսմանյան և ռուսաստանյան պետությունների կազմում և եղել է դրանց միջև պատնեշ: 1921 թվականից, ինչպես և ողջ Վրաստանը, այս տարածաշրջանն ընդգրկվեց ԽՍՀՄ-ի կազմում:

1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում, երբ ողջ Միության տարածքում անձրևից հետո սնկերի պես սկսեցին ստեղծվել ազգային շարժումներ և ժողովրդական ճակատներ, այնժամ Ախալքալաքում 1989 թվականին տեղացի հայրենասերները, ազգայնականները և մտավորականները ստեղծեցին Ջավախքի ժողովրդական շարժումը: Չունենալով հստակ ծրագիր և կանոնակարգ, գաղափարախոսություն և ուղղվածություն` ոմանք պահանջում էին քաղաքական-մշակութային ինքնավարություն Վրաստանի կազմում, իսկ մյուսները` Վրաստանից անջատում: Իբր Զվիադականներից բնակչության ինքնապաշտպանության համար ստեղծելով ֆիդայինական ջոկատներ` նրանք իրականում զբաղվում էին թալանով և զենքի վաճառքով և նման պարագլուխներ-առաջնորդներից մեկն Ախալքալաքի շրջանի ոստիկանության ներկայիս պետ Սամվել Պետրոսյանն էր և իր բանդան: Գնելով զենք և զինամթերք պարզ չէ ումից` նա այն վաճառում էր Զվիադականներին, Մխիդրիոնականներին և վրացական գվարդիականներին, որոնք պատերազմում էին Հարավային Օսիայում և Աբխազիայում, իսկ ստացված գումարներով գնում էր տներ և անշարժ գույք Թբիլիսիում և Երևանում: Այնուհետև ընդհանուր լեզու գտնելով նրա հետ` Զվիադ Գամսախուրդիյան նրան նշանակեց Ախալքալաքի շրջանի պրեֆեկտ` փակելով նրա բերանը: Սակայն, Շևարդնաձեի իշխանության գալուց հետո նրան հանեցին այս պաշտոնից:  1996-97 թվականներին Սամվել Պետրոսյանը նորից սկսեց աղմկել, ինչից հետո նա միանգամից դարձավ Բոգդանովկա-Բորժոմի ճանապարհի պետը, և քաղաքական ակտիվությունը Ջավախքում լիովին դադարեց: 2001-2002 թվականներին Ախալքալաքում Դավիթ Ռստակյանը և նրա համախոհները ստեղծեցին «Վիրք» կուսակցությունը: 2003 թվականի նոյեմբերին՝ Վարդերի Հեղափոխության ժամանակ Սամվել Պետրոսյանը եղել է ֆաշիստ Սահակաշվիլու մոլի կողմնակիցը, քանի որ արդեն իսկ մի քանի տարի չէր աշխատում պետական համակարգում, այլ զբաղվում էր հայ-վրացական սահմանով երշիկեղենի և նրբերշիկների ապօրինի արտահանմամբ: 

Շարունակել կարդալ

Տեսանյութեր հունվարի 22-ի ՀԱՀի մամլո ասուլիսից

Շարունակել կարդալ

Ոչ միայն համակարգային, այլեւ աշխարհայացքային փոփոխություններ

Սա է Հայ ազգայնականների համախմբման առաքելությունը

Հունվարի 22-ին Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) գրասենյակում կայացավ Հայ Ազգայնականների համախմբման (ՀԱՀ) առաջին մամլո ասուլիսը: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ստեղծված այս համախմբումը հիմնադրվել էր 2008թ. դեկտեմբերի 22-ին, Հայ արդարադատության աստված Միհրի վերածնման եւ ձմեռային արեւադարձի օրը, պատմական Էրեբունի (Արին Բերդ) ամրոցի տարածքում: ՀԱՀ-ը հայտարարությամբ հայտնել էր, որ Հայաստանի քաղաքական ուժերը վաղուց պիտի ձեւավորված ու համակարգված լինեին եւ պաշտպանեին հայոց ազգային շահերը իրենց գաղափարադրույթներին համապատասխան: Նշվել էր նաեւ, թե սրա բացակայությունն է պատճառը, որ «երեկվա համայնավարն այսօր ազատական հայացքների տեր է դարձել, իսկ վաղն անվարան հանդես կգա իբրեւ ազգայնական:

Շարունակել կարդալ

Շնորհավորանք


Շնորհավորում ենք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ ծննդյան 46-ամյակի առթիվ:
Մաղթում ենք առողջություն, հաջողություններ՝ անձնական եւ ընտանեկան կյանքում, ինչպես նաեւ նպատակների իրականացում՝ ազգային գործերում:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
15 հունվար, 2009թ. – Հայկական Սրբազան Տոմարով՝ Մարգաց, Արեգ օր

Շարունակել կարդալ

Հոբելյան եւ Համաժողով


2008թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության հիմնադրման (1993թ. դեկտեմբերի15, ք. Աբովյան) 15-րդ տարեդարձը:
Այդ առթիվ շնորհավորում ենք ՀԱՄ աշխարհասփյուռ անդամներին եւ համակիրներին:
Հոբելյանական միջոցառումն անցկացվեց ՀԱՄ կենտրոնական գրասենյակում (ք. Երեւան) 2009թ. հունվարի 6-ին:
Հունվարի 7-9-ին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի, ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ Մեծ Խորհրդի անդամների, ինչպես նաեւ ՀԱՄ տարածքային (ՀՀ, ԼՂՀ, Ջավախք) կառույցների պատասխանատուների ու ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ՀԱՄ առաջիկա անելիքներն ու հետագա ծրագրերը: Քննարկվեցին նաեւ կազմակերպչական հարցեր:
Արմեն Ավետիսյանը համառոտ ներկայացրեց ՀԱՄ 15-ամյա գործունեությունն ու ձեռքբերումները:
Ինտերնետ-համացանցի միջոցով քննարկումներ եղան նաեւ ՀԱՄ սփյուռքի կառույցների պատասխանատուների հետ:


Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
10.01.2009թ. – ք. Երեւան

 

Շարունակել կարդալ

Ստորագրահավաք

Ի գիտություն հայտնում ենք, որ «Ռեյհանե» ինտերնետային կայքը www.reihane.ir ինտերնետային հասցեով ձեռնարկել է անգլերեն լեզվով ստորագրահավաք՝ ստարելու Գազայի անպաշտապան ժողովրդին եւ կանխելու նրանց դեմ հարձակումները:    

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության
հասարակայնության հետ կապերի բաժին
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ – ԵՐԵՒԱՆ

Շարունակել կարդալ

Հանուն Բարեգութ եւ Ողորմած Աստծո

Սիոնիստական վարչակարգի սոսկալի հանցագործությունը Գազայի հատվածում եւ հարյուրավոր հալածյալ տղամարդկանց, կանանց ու երեխաների բնաջնջումը եւս մեկ անգամ բացահայտեց սիոնիստական արնախում գայլերի վերջին տարիների կաղծավոր դեմքը եւ անտեղյակներին ու անտարբերներին հիշեցրեց այս պատերազմող անհավատների ներկայության մասին իսլամական երկրների սրտում: Այս սոսկալի աղետը յուրաքանյուր մահմեդականի եւ խղճով ու ազնիվ մարդու համար աշխարհի ամեն մի կետում ծանր ու ցնցող է, սակայն որոշ արաբական պետությունների եւ մուսուլամանության հավակնորդ երկրների լռությունը ավելի մեծ աղետ է: Կա արդո՞ք առավել մեծ առհավիրք, քան այն, որ իսլամական երկրները պետք է պատերազմող ու անհավատ ու զավթիչ վարչակարգի դիմաց պաշտպանեին Գազայի հալածյալ ժողովրդին, այնպիսի կեցվածք ընդունեին, որով սիոնիստական հանցագործ պաշտոնյաները համառորեն նրանց ներկայացնեն այս խոշոր ողբերգական գործողության հետ համաձայնեցված եւ համամիտ:

Շարունակել կարդալ

2009-ը թող լինի զարգացման եւ զորացման տարի


Շնորհավորում ենք

Հայության քրիստոնեական հատվածին՝ Ամանորի եւ Ծննդյան տոների կապակցությամբ եւ բոլորին մաղթում ենք ամենայն բարիք, առողջություն, սեր եւ երջանկություն:

Թող գալիք տարիները լինեն լիության եւ առատության, համերաշխության եւ առաջընթացի տարիներ, մարդկանց բերեն ինչպես անձնական, ընտանեկան, այնպես էլ ազգային մեծ հաջողություններ:

Շնորհավորում ենք

Հայության հեթանոս-արիադավան հատվածին՝ հունվարի 1-ի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան, եւ հունվարի 14-ի՝ Ցեղակրոնության օրերի առթիվ:


Հայ Արիական Միաբանություն

Շարունակել կարդալ

Դատապարտում

Հայ ազգայնականների համախմբումը խստորեն դատապարտում է Իսրայելի սիոնիստական հանցագործ ռեժիմի նողկալի ոճիրը, որ ի սկզբանե դատապարտված ահաբեկչական քայլ է՝ ընդդէմ Գազայի պաղեստինցի բնակչության, որն արդեն 2 տարի ի վեր շրջափակման մեջ է, 2  ամիս ի վեր սովի է մատնված, իսկ այսօր ենթարկվում է վայրագ օդային ռմբակոծման: Թել-Ավիվը պատճառաբանում է՝ իբր ռմբահարվում են «Համաս»-ի շինությունները եւ դիրքերը, սակայն սիոնիստների համատարած ահաբեկչությունից արդեն զոհվել (եւ շարունակում են զոհվել) եւ խեղվել հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Հայ ազգայնականների համախմբումը կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ կասեցնելու ինչպես պաղեստենցիների, այնպես էլ մարդկության դեմ կատարվող այս հանցագործությունը և դադարեցնել տալ իսրայելական անօրինական շրջափակումը:
Միջազգային քրեական դատարանը պարտավոր է հետաքննել Իսրաելի հանցագործ առաջնորդների այս անմարդկային գազանաբարո արարքները:
Հայ ազգայնականների համախմբումը նաև հայտնում է  է իր անվերապահ զորակցությունը Գազայի բնակչությանը, և աջակցելու է հանուն Պաղեստինի ազատության արդար դատի պայքարին՝ հնարավոր բոլոր միջոցներով:
Հայ ազգայնականների համախմբման Խորհուրդ
31.12.2008թ.-Երևան

Շարունակել կարդալ

«Լուսանցք»-ի թիվ 47 (86) նյութերը

  1. Ու՞ր է գնում Հայաստանը
  2. Աստծունը՝ աստծուն, կեսարինը՝ կեսարին, հրածնին՝ հուրը, հողածնին՝ հողը
  3. Ինչու՞ են քրիստոնյաները սեփականել այս օրը
  4. Հանուն կայուն Կովկասի
  5. Հավատա՞նք, թե՞ չէ…

Շարունակել կարդալ

Ու՞ր է գնում Հայաստանը

Հայկական աշխարհ կառուցելու կառավարական հավակնոտ ծրագրերը հօդս են ցնդում

Թե ի՞նչ գնահատական կտա ԵԽԽՎ-ն իր կողմից Հայաստանին ներկայացված բանաձեւերի կատարմանը, կիմանանք միայն հաջորդ տարեսկզբին՝ հունվարյան նստաշրջանի ժամանակ: Օրերս ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը Փարիզում լսել է նաեւ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցը Հայաստանի վերաբերյալ: Իհարկե, մինչ նստաշրջանը Հայաստան այցի կգան ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն, ովքեր մեկ անգամ էլ կստուգեն իրենց որոշումների կատարման ընթացքը: Մի խոսքով՝ 2009-ը կսկսվի մեզ համար կարեւոր մի հանգամանքով, երբ եվրասահմանագծին կանգնած Հայաստանը պիտի վճռականորեն որոշի՝ վերջնականապես դառնու՞մ է եվրակառույցների կցորդ եւ կամակատար, թե՞ դրսեւորում է կամք ու վճռականություն՝ արժանապատվորեն պահելով անկախ երկրի եւ ազատ ազգ կերտելու «հավակնոտ» կարգավիճակը:

Բոլորի համար էլ հասկանալի է, որ եվրոպացիների աչքերը առ այսօր արցունքակալած չեն Երեւանում տեղի ունեցած մարտիմեկյան դեպքերի համար, այլապես՝ եւ՛ Թուրքիայում, եւ՛ Հունաստանում, եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Վրաստանում կամ այլուր միշտ էլ ճնշում եւ հալածում են ընդդիմադիրներին, սակայն, եվրոպացիները լռում են ու լռում (դեռ չեն որոշել կամ ժամանակը չէ իրենց շահը արծարծելու): Ուստի՝ Հայաստանի պարագայում էլ նրանց ամենեւին բուն հալածանքը չի հետաքրքրում: Դա պարզապես հրաշալի նվեր-առիթ է Երեւանին ճնշելու համար:

Շարունակել կարդալ

Աստծունը՝ աստծուն, կեսարինը՝ կեսարին, հրածնին՝ հուրը, հողածնին՝ հողը

(Ի պատասխան մի հրապարակման)

Այդ հրապարակմանը պիտի անդրադառնայինք վաղուց, երբ բուռն քննարկվում էր դիակիզման մասին օրենքի նախագիծը: Սակայն այլ հոդվածներ ու վերլուծություններ եղան եւ այնպես ստացվեց, որ մեր պատասխանը համընկավ քրիստոնեական տարեվերջին: Բայց խնդիրը հիմա էլ արդիական է, ուստի որոշեցինք ներկայացնել մեր պատասխանը: Հրապարակման հոդվածագիրը բազմիցս անդրադարձել է հեթանոսական եւ քրիստոնեական արժեքներին, ծեսերին ու հավատալիքներին եւ, անվարան, ամե՜ն հեթանոսական երեւույթ դիտարկել է հետադիմական, հակաստավածային տեսանկյունից: Հակառակ սրան, իհարկե, ըստ նրա, քրիստոնեությունն է միակ ճշմարիտն ու կատարյալը, որն անսխալական է եւ անքննելի: Նույնիսկ Քրիստոսը նման վերաբերմունքին կնախանձեր……

Զարմանալի համառությամբ հրեաների հայր Աբրահամը հայ քրիստոնյաներին ավելի հարազատ է մնում, քան հայերի Հայկ նահապետը, ուստի այլեւս զարմանալի չէ, որ հրեական Եհովա աստվածն է քրիստոնյաների միակ աստվածը, իսկ հայ աստվածները այսպիսիների համար չաստվածներ են…

Չանդրադառնալով քրիստոնեական կրոնական (ըստ «Բիբլիա»-ի) բազմաթիվ կասկածելի ու անբարո մեկնություններին, այլամերժ (բացի հրեաներից) հակաաստվածային ու հակամարդկային եհովական կանոններին (որոնցից շատերին անդրադարձ եղել է ինչպես «Լուսանցք»-ի էջերում, այնպես էլ բազմաթիվ զլմ-ներով, հատկապես՝ ՀԱՄ պաշտոնաթերթ «Հայ-Արիներ»-ով)՝ քննենք միայն, թե ինչու՞ են քրիստոնյաները դեմ դիակիզմանը, բնության հետ հոգու եւ մարմնի միաժամանակյա ձուլմանը:

Շարունակել կարդալ