Ինչու՞ են քրիստոնյաները սեփականել այս օրը

Բազում են Արա Արարչի բնական որակները մարմնավորող զորությունները: Նրանց մեջ գլխավորները՝ աստվածները՝ արարչական գերագույն խորհուրդը կրող զորություններն են, որոնցից յուրաքանչյուրը կրում է Անահիտ Աստվածամորով նորոգված արարչական որեւէ գերագույն խորհուրդ՝ զորության, սիրո, իմաստության, պտղաբերումի, եւ աստվածներն էլ, իրենց Արարիչ Հոր պես, բացարձակ են, հավերժ, համատիեզերական: Ցնդածները, քթի տակից վեր չնայողներն են միայն ասում, որ աստվածները «մարդիկ են եղել», կամ էլ՝ «մարդն է նրանց ստեղծել», հետեւաբար, որ նրանք մարդու կողմից մի օր ճանաչվում են որպես աստված, մի օր էլ՝ չաստված, մի օր կան, մի օր էլ, երբ մարդը որպես թե ինքնագիտակցության է գալիս, չկա՜ն (այսպիսի «դասեր» էր, օրինակ, մեզ մի օր տալիս Գրիգորիս «լուսավորիչ» հորջորջյալը, աստվածամերժը մեզ՝ հայերիս, աստվածապաշտներիս, աստվածների՝ որպես այդպիսիների պարզորոշ ընկալողներիս): Բացարձակ է Արարիչը մեր, եւ բացարձակ է նաեւ նրա որակները մարմնավորող ամեն աստված: Եվ բացարձակը Արտով է, այլ տիեզերական զորությունների հետ միասին, կերտվում: «Արարչից բխող տիեզերական օրենք-օրինաչափություն է դա, որ պահպանում է բացարձակությունը բնության, ոգու, ծագումի ու արարումի: Արարչի կամքով Միհրը բյուրաչյա՝ ինքն Արտի Աստված, ինքը՝ Արտավազդ, ինքն է հաստատում օրենքը Արտի բարձր երկնքում ու երկրի վրա, բնության մեջ ու մարդաշխարհում: Եվ գիշեր-ցերեկ հսկում է անվերջ Արտի կիրառումը տիեզերական անհունության մեջ» (Ուխտագիրք):

Շարունակել կարդալ

Հանուն կայուն Կովկասի

Մինչեւ Թբիլիսի…

Ռուս քաղաքական գործիչ եւ գործարար Անդրեյ Լուգովոյը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի փոխարեն, ապա կհրամայեր ոչնչացնել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն. «Ով լուրջ վնաս է հասցնում ռուսական պետությանը, պետք է ոչնչացվի»: Նրա կարծիքով, այդ ձեւով է մտածում «յուրաքանչյուր նորմալ ռուս» եւ դեռ «Վլադիմիր Պուտինի երկրորդ ժամկետի սկզբից սկսած տարբեր ուժեր Արեւմուտքում ձգտել են անվանարկել Ռուսաստանն ու անձամբ Պուտինին՝ աջակցելով մեր փախուստի մեջ գտնվող օլիգարխներին»:


Շարունակել կարդալ

Հավատա՞նք, թե՞ չէ…

Թուրք մտավորականների նախաձեռնած ստորագրահավաքը՝ Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու թեմայով, դեռ շարունակվում է, չնայած թուրք համակարգչահեններն անընդհատ փորձում են խանգարել սկսված գործընթացը… Ժամանակ առաջ, այս ստորագրահավաքին զուգահեռ, նաեւ հայ մտավորականները առանձին նամակով դիմեցին Թուրքիայի նախագահին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Անցել է կարճ ժամանակ, բայց կարելի է որոշակի գնահատական տալ այս «ցեղասպանաճանաչ» նոր տիպի քաղաքականությանը

:


Շարունակել կարդալ

«Լուսանցք»-ի թիվ 46-ի նյութերից

Ամեն ուրբաթ օր մամուլի կրպակներից ձեռք բերեք և կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթ: Թերթը նայեք նաև www.hayary.org և www.pressinfo.am կայքերում:
  1. Բազմաստվածություն՝ մեկարարչականությամբ
  2. Վրաստանը միայն Հայաստանին կարող է ապավինել
  3. Հայ-վրացական «եղբայրություն»

Շարունակել կարդալ

Բազմաստվածություն՝ մեկարարչականությամբ

Հայկական զլմ-ները դեռեւս լավ չեն ըմբռնում հեթանոսության եւ ցեղակրոնության տարբերակումները (էլ չխոսենք նախաքրիստոնեական եւ նախահեթանոսական ժամանակների տարբերակումների մասին…): Հեթանոսությունը (մենք կիրառում ենք նաեւ արիադավանությունը) եւ ցեղակրոնությունը որպես հավատ եւ գաղափարաբանություն, երկուսն էլ սնվում են մեր ազգային արմատ-ակունքից, եւ գուցե սա էլ հենց շփոթմունքի տեղիք է տալիս, սակայն հստակ է, որ առաջինն է ազգային հավատը, երկրորդը՝ ազգային գաղափարախոսությունն է:

Հեթանոսությունը (հայերեն՝ ազգայնությունը) Հայոց հին հավատն է՝ հենված Հայքի ու Հայի ծագման, Հայոց առաքելության, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի գոյությամբ պայմանավորված հոգեւոր-իմաստասիրական տեսության՝ Հավատատեսության Տիեզերակարգի վրա:

Ցեղակրոնությունը հայկական ազգային-ազգայնական ուսմունք է, գաղափարախոսություն՝ ամրագրված հայի ոգեղենության, զորացման, ինքնաճանաչման ու հարատեւման տեսլականին, հայրենիք-բնօրրանի ամբողջականացման խնդրականին:

Շարունակել կարդալ

Վրաստանը միայն Հայաստանին կարող է ապավինել

Համաշխարհային գերխմորումների հիմնական նպատակը աշխարհակալությունն է: Իսկ մեկ պետություն միայնակ չի կարող տիրապետել ամբողջ աշխարհին, եթե չունի «գլոբալ» ծրագիր եւ հուսալի գործընկեր պետություններ: Այդ նպատակին ծառայելու համար ի շարս ժողովրդավարության եւ ազատականության, ծնունդ առան նաեւ այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են սիոնիզմը, սոցիալիզմը, ֆաշիզմը, պանարաբիզմը, պանթուրքիզմը, պանիսլամիզմը եւ այլն: Տարբեր «իզմեր» պայքարում են միմյանց դեմ՝ առաջնորդվելով իրենց «մշտական շահեր»-ը պաշտպանելու կարգախոսներով:

Հատկապես սիոնիզմն ու պանթուրքիզմը հայ ժողովրդի անկման եւ հայի բնօրրանը՝ Հայկական լեռնաշխարհի վրա ստեղծած հայրենիքի մեծ մասը, կորցնելու առումով ունեցան ողբերգական հետեւանքներ: Այսօր դեռեւս այդ վտանգներն առկա են, իսկ պանթուրքիզմի օղակը փորձում են առավելագույնս սեղմել՝ «բարեկամի» հերթական կեղծ ժպիտով:

Այսրկովկասյան երկու պետությունները՝ Հայաստանը եւ Վրաստանը, լուրջ խոչընդոտ էին թուրքա-պանթուրքիստական ծրագրերի իրագործման համար: Այժմ, թերեւս միայն Հայաստանն է այդ խոչընդոտը:

Շարունակել կարդալ

Հայ-վրացական «եղբայրություն»

Վրաստանի իշխանությունները շարունակում են իրենց պետական ահաբեկչությունը հատկապես ջավախքահայ հայրենասեր գործիչների եւ նրանց բարեկամների նկատմամբ: Դա դրսեւորվում է վրացական դատա-իրավական համակարգի՝ քրեական գործ «թխելու» անօրինական վարվելակերպով եւ ներքին բանսարկություններով: Ըստ երեւույթին, հակահայ թուրք-ադրբեջանական գործելակերպը վրացիների քիմքին այլեւս հարիր է դարձել: Առաջներում էլ, իհարկե, հայերի հանդեպ վերաբերմունքը մի բան չէր, իսկ խորհրդային տարիներին վրացական շովինիզմը չէր զիջում նույնիսկ մերձբալթյան ժողովուրդների մեծապետական նկրտումներին…

Շարունակել կարդալ

Տեսանյութ – Գառնի 2006 – Նոր Տարի

Հայ – Արիները 2006 թվականի մարտի 21-ին նշում են Արիական Նոր Տարին՝ իրական և բնական տարեփոխությունը Գառնիի հեթանոսական տաճարում: Ներկայացնում ենք այդ տոնակատարության տեսանյութը:
Տեսանյութը կարող եք նաև ներբեռնել այստեղից:

Շարունակել կարդալ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն

22.12.2008թ. – ք. Երեւան

Հայաստանի քաղաքական դաշտը անկախությունից ի վեր պարբերաբար վերաձեւումների է ենթարկվում ու դեռեւս ինքնահաստատված չէ: Կուսակցությունների դաշինքային գործունեությունը սահմանափակվում է միայն ներքաղաքական եւ միջանձնային խնդիրների լուծմամբ, որն առավելապես աշխուժանում է տարաբնույթ ընտրությունների անցկացման եւ հետընտրական գործընթացների ժամանակ:

Վաղուց պիտի Հայաստանի քաղաքական ուժերը ձեւավորված ու համակարգված լինեին եւ պաշտպանեին ազգի շահերը՝ յուրաքանչյուրն ի՛ր գաղափարադրույթներին համապատասխան: Դրա բացակայությունն է պատճառը, որ երեկվա համայնավարն այսօր ազատական հայացքների տեր է դարձել, իսկ վաղն անվարան հանդես կգա իբրեւ ազգայնական: Ավելին՝ երեկվա ապազգայինն այսօր ազգայինի համբավ է ձեռք բերել: Սա հավաստում է, որ ինչպես չի ինքնահաստատվել մեր քաղաքական դաշտը, այնպես էլ հանրությունն է քաղաքականապես հեղհեղուկ մնացել եւ ի վիճակի չէ ձեւավորել հանրային կամ, այսպես կոչված, քաղաքացիական կուռ հասարակարգ:

Այս իրավիճակում, երբ ներքին անկայունություն կա, իսկ արտաքին քաղաքականությունում վերստին սրվում են արցախյան հիմնահարցին ու տարածաշրջանային կայունությանն առնչվող խնդիրները, մենք՝ ներքոստորագրյալ հոգեւոր, քաղաքական, հասարակական ուժերն ու անհատները, հայտարարում ենք ազգայնական քաղաքական բեւեռի ձեւավորման մասին, որի նպատակն է նմանատիպ ուժերի համախմբումը եւ հզոր հայկական ազգայնական կառույցի ձեւավորումը:

Իհարկե, այսպիսի դաշինքային փորձեր նախկինում էլ եղել են, բայց որոշ ժամանակ անց լուծարվել են: Ս/թ. դեկտեմբերի 22-ին, Հայ արդարադատության աստված Միհրի վերածնման եւ ձմեռային արեւադարձի օրը, պատմական Էրեբունի (Արին Բերդ) ամրոցի տարածքում հռչակված Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) կփորձի սրբագրել նախկին դաշինքների սխալները եւ իրականացնել Հայաստանի եւ Սփյուռքի հայ ազգայնականների փափագը՝ հզոր եւ միասնական ազգայնական ուժի ձեւավորումը:

Կարծում ենք, մեր օրինակով, Հայաստանի քաղաքական եւ գաղափարական բեւեռների ձեւավորումը նոր թափ կհաղորդի հայ քաղաքական մտքին, եւ երբ մեր երկրում գործեն այսօր առկա 4-5 գաղափարախոսությունների շուրջ համախմբված քաղաքական ուղղություններ, ապա եւ՛ պետության եւ՛ հանրության հիմքերն ավելի ամուր եւ՛ ինքնահաստատ կլինեն:

ՀԱՀ-ի Խորհրդի անդամներ՝

1. Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

2. Գագիկ Հայրապետյան («Արորդիների Ուխտ»-ի քուրմ, Մեհենական Խորհրդի նախագահ)

3. Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

4. Շմավոն Վեզիրյան (Երիտասարդական ռազմա-հայրենասիրական միություն նախաձեռնության ղեկավար)

5. Վազգեն Ղազարյան («Հայ-Արիներ» պարբերականի եւ www.hayary.org կայքէջի խմբագրական խորհրդի անդամ)

6. Գեւորգ Յազըճյան (սփյուռքահայ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու)

7. Ռաֆֆի Բաբակյան (Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար)

8. Սերգեյ Մանուկյան (ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ)

9. Աշոտ Բադալյան (Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ)

* ՀԱՀ Խորհրդի 9 անդամները եւ ներքոնշյալ անձինք կազմել են ՀԱՀ ընդլայնված Խորհուրդը:

1. Արմեն Պետրոսյան (Արցախ-ԼՂՀ)

2. Անդրանիկ Թանգամյան (Ջավախք)

3. Արմեն Շահբազյան (ԱՄՆ)

4. Անդրանիկ Աթոյան (Ռուսաստանի Դաշնություն)

Շարունակել կարդալ

Հայ Արիները նշեցին Միհր Աստծու վերածնունդը եւ Արեւադարձը


Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Երեւանի Էրեբունի պատմական վայրում (Արին-Բերդ ամրոց) տեղի ունեցավ Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածննդի եւ ձմեռային արեւադարձի տոնակատարությունը:
Մասնակցեցին ինչպես հայ արիները, այնպես էլ ՀՀ եզդի համայնքի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ եզդիները եղել եւ մնացել են արեւապաշտներ:
Քրմական ծեսից հետո փառաբանվեցին Հայ Աստվածները, Տիեզերքի Արարիչը եւ մեր նախնիները: Ելույթ ունեցավ նաեւ եզդիների շեյխ Մաջիդը:
Այնուհետեւ քրմերն օծեցին Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) հիմնադրման փաստատուղթը եւ Աստվածների զորությամբ հաղթանակ մաղթեցին ազգայնական արորդիներին:

ՀԱՄ լրատվական կենտրոն
22.12.2008թ.

 

Շարունակել կարդալ

«ՍԻՈՆԻԶՄԻ ԵՎ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՎ ԱՆՈՆՑ

ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻՆԵԼԻՈՒԹԵԱՆ»

(Հատված)

Ստորև բերվող նյութը առաջին երկու բաժիններն են «Սիոնիզմի Եւ Փանթուրքիզմի Առնչութիւնները Եւ Անոնց Սպառնալիքը Հայաստանի Լինելիութեան» գրքույկի, որը լույս է տեսել Բեյրութում. 1990թ.: Հեղինակն աշխատասիրությունը հանրությանը ներկայացրել է 1990թ. նոյեմբերի 18-ին, «Լիբանանահայ գրական շրջանակում» կայացած դասախոսության ժամանակ: Աշխատասիրության արաբերեն տարբերակը լույս է տեսել «Սիոնիզմը, պանթուրքիզմը և Ղարաբաղի հարցը» նյութերի ժողովածուում՝ «Սիոնիզմի և պանթուրքիզմի առնչություները» վերնագրով («Բիսան» հրատարակչություն, Բեյրութ, 2002):

Նյութը ՀՀ ընթերցողին առավել մատչելի դարձնելու համար, ուսումնասիրության առաջին երկու գլուխները վերահրատարակվում են լեզվական փոփոխություններով՝ արևմտահայերենից ու դասական ուղղագրությունից վերափոխելով արևելահայերենի ու աբեղյանական ուղղագրության: Կատարվել են նաև խմբագրական բնույթի չնչին փոփոխություններ և սրբագրումներ:

Հեղինակը Գասպար Տերտերյանն է՝ սփյուռքում, մասնավորաբար Լիբանանում և Սիրիայում հանրաճանաչ փաստաբան, հրապարակախոս ու հասարակական գործիչ: Նա հայ իրականության մեջ սիոնիզմի և պանթուրքիզմի գաղափարախոսությունների ու նրանց սերտ կապերի լավագույն գիտակներից է: Գ. Տերտերյանը վերջին տարիներին ղեկավարում է «Լիբանանահայ գրական շրջանակ» կազմակերպությունը, շարունակելով հանդես գալ բազմաթիվ հրապարակումներով ու դասախոսություններով՝ նվիրված հայությանն սպառնացող մահացու վտանգներին, որոնց մեծագույն մասը պայմանավորված է սիոնիզմի և պանթուրքիզմի ակտիվությամբ:

Շարունակել կարդալ

Տեսանյութ – Գառնի

{mosflv}http://www.hayq.tv/video/Garni_Amanor_21032007.flv{/mosflv}

Շարունակել կարդալ

Ես բացահայտորեն ասում եմ՝ բոլոր դեպքերում պատերազմ լինելու է…

 Հայրենիքը հանրաքվեով չի տրվում կամ օտարվում

Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

- Վերջին շրջանում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարաբերություններում վերստին աշխուժացել են Արցախի հիմնախնդրի շուրջ քննարկումները: Ի՞նչ է, իսկապե՞ս վտանգ կա, որ մեզանում արձագանքներն ավելի հոռետեսական բնույթ են ստացել:

- Ավելի քան 20 տարի է արցախյան հիմնահարցն առկա է մեր նորագույն պատմության եւ միջազգային քաղաքականության մեջ (առհասարակ, հարցն ավելի խոր արմատներ ունի): Այն 2 տարով ավելի շատ տարեգրություն ունի, քան՝ ինչպես ասում են, մեր 3-րդ հանրապետությունը իր ստեղծումից ի վեր: Հիմնահարցն այս տարիների ընթացքում միշտ էլ վայրիվերումներ է ունեցել եւ հիմա էլ այդպիսի մի գործընթացում ենք հայտնվել: Այնպես որ, Արցախի հիմնահարցի քննարկումների աշխուժացումը նորություն չէ իր բնույթով, սակայն, կա մի փոփոխված հանգամանք՝ միջազգային իրավիճակն է այլ մեր տարածաշրջանում եւ, առհասարակ, աշխարհում: Եվ սա է պատճառը, որ արձագանքները հիմնականում, ինչպես նշեցիք, հոռետեսական են դարձել: Ակնհայտ է, որ հնարավոր են նոր միջազգային ճնշումներ:

Շարունակել կարդալ

«Ժամանակ Երեւան»-ի չտպագրած պատասխանը

«Ժամանակ Երեւան»

օրաթերթի

պատասխանատու խմբագիր Սուրեն Սուրենյանցին

Կույրերը կամ ուրացողները

«Ժամանակ Երեւան»-ը վաղուց է իր «սիրո» վառ դրսեւորումները ցուցադրել մեր կառույցի նկատմամբ, անկախ այն բանից, թե ով է խմբագիրը: Սա նշանակում է մեկ բան՝ հովանավորն ու պատվիրատուն են նույնը մնացել: Այդ հովանավորին ու պատվիրատուին մենք լա՜վ գիտենք դեռ «Ժամանակ Լոս Անջելես»-ից…

Ի դեպ, այդ դրսեւորումն ավելի երեւակվեց, երբ ՀԱՄ-ը հրապարակավ դիմեց ՀՀ իշխանություններին, որ՝ կամ տւգանքի մուծումից հետո ազատ արձակեն վերոնշյալ թերթերի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին (ինչպես մյուս ծառայությունից խուսափողներին), կամ՝ դատեն նաեւ այն պաշտոնյաներին, ովքեր կեղծ փաստաթղթեր են տվել նրան: «Ժամանակ Երեւան»-ը հարյուրավորների կարծիքներ տպագրեց, բայց մերը՝ ոչ (չնայած այլ զլմ-ներ արձագանքեցին): ՀՀՇ-ական ուղղությամբ թերթերը հրաժարվում են տպագրել նաեւ մեր դատապարտող հայտարարությունները (օր.՝ «Չորրոդ իշխանություն» թերթի խմբագրության հրդեհման կամ ընդդիմադիր լրագրողների հանդեպ ոտնձգությունների առումով): Հասկանալի է՝ մեր մասին կամ վատը, կամ՝ ոչինչ:

Շարունակել կարդալ

4500-ամյա տոմարի պատմության շուրջ

Հոդվածը կոչվում է «4500-ամյա տոմարի պատմության շուրջ» որտեղ փաստարկված ցույց եմ տալիս, որ «Հայկական տոմարը» ոչ թե 4500 այլ 5500 տարեկան է : Ես նաև ցույց եմ տալիս որ Ղ.Ալիշանը չի սխալվել, այլ իր ժամանակի եղած նյութերը բավարար էին իր կատարած եզրակացության համար: հեղինակ


 

4500-ամյա տոմարի պատմության շուրջ

Արարված աշխարհի կառավարումը և զարգացումը ուղեկցվում էր նոր աշխարհների (մեր լեզվամտածողության մեջ, աշխարհը նույնացվում է երկրի հետ) և աշխարհակարգի հիմնադրումով:Ըստ ավանդապատումների աշխարհի կառավարումը բաժանվում է երկու մասի, մինչև ջրհեղեղ և ջրհեղեղից հետո: Սա այն հիմնական սռնին է, որը հիմք հանդիսացավ տոմարը ստեղծելու համար: Հետագայում յուրաքանչյուր էթնոս ստեղծեց իր տոմարը, որով հայտարարվում էր նոր աշխարհի ստղծման գաղափարը, կենտրոնում նկատի ունենալով իրեն:

Հնդեվրոպական աշխարհաշինական առաջին տոմարի մասին խոսում են Շումերները, որոնք համաշխարհային ժամանակագրության սկիզբը կապում էին ջրհեղեղի հետ և ըստ շումերների՝ ջրհեղեղը տեղի էր ունեցել 18000 տարի առաջ:

Հաջորդ ժամանակագությունը առաջարկել են Ալեքսանդրիայի ժամանակագիրները, նրանք գտնում էին, որ աշխարհը ստեծվել է մ.թ. առաջ 5493 թվականի մայիսի 25-ին: Հրեաները կարծում էին,որ արարումը տեղի է ունեցել մ.թ.առաջ 3761 թվականին: Հռոմեացիք՝ իրենց տոմարը սկսում էին Հռոմի հիմնադրման տարվանից՝ մ.թ.առաջ 753 թվականից:

Շարունակել կարդալ