Լուսանցքի նյութերը. 42(81)-45(84) համարներ

  1. Հարաբերվենք բնիկության իրավունքով
  2. Սիոնիզմի դեմ պայքարը հակասեմիտիզմ չէ, այլ՝ պարտադրված անհրաժեշտություն
  3. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝
  4. Հրեաներն ու հակասեմականությունը
  5. Ադրբեջանցիներն էլի կրակում են, համանախագահները՝ էլի լռում…
  6. Շուրջ 20 տարի վերամիավորված, բայց… սպասման մեջ
  7. Կամ՝ անկախ Արցախ, կամ՝ Հայաստանին վերամիավորված
  8. Անկախությունը՝ հոգեվիճակ, նաեւ՝ կարգավիճակ
  9. Արցախն անվտանգ է միայն Հայաստանի կազմում
  10. Տիգրանակերտը՝ արգելոց
  11. Քարոզչական կտեր՝ միայն հայերիս համար
  12. Աշխարհն օգնեց, ԽՍՀՄ-ը մսխեց…
  13. Չտուժելու համար «սովետավարի» չգործենք
  14. Ի պատասխան ՀՀ նախագահի եւ 50 կուսակցապետերի
  15. Հայր Տարիելի թիկունքում պետությունն է
  16. Հայաստանը՝ միջնորդ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ

Շարունակել կարդալ

Հարաբերվենք բնիկության իրավունքով

Արդեն պարբերականության միտում են ձեռք բերում թուրքական եւ ադրբեջանական սփյուռքերի, հատկապես ԱՄՆ-ի այդ համայնքների ներկայացուցիչների համատեղ հավաքներն ու հանդիպումները: Եվ երբ սփյուռքահայ համայնքը մեծ դժվարությամբ, պայքարելով հատկապես հրեական ու թուրքական լոբբիստական շրջանակների դեմ, փորձում է պաշտպանել հայոց շահերը, այդ թվում՝ Հայաստանի եւ Արցախի, ՀՀ իշխանություններն այդ ընթացքում փորձում են մեր շահերի եթե ոչ անտեսմամբ, ապա «սառեցմամբ», հայ-թուրքական հարաբերություններ կերտել:

Հայտնի է, որ «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրես»-ը ժամանակին դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, որպեսզի նա ադրբեջանցիներին շնորհի «բաժանված ազգ»-ի կարգավիճակ: Կովկասյան թաթարների ու թյուրքական բարբարոս ցեղախմբերի խառնուրդը (ադրբեջանցի հորջորջյալ) հերիք չէ իրեն այսօր ազգ է հռչակել, հիմա էլ փորձում է «իրավաբանորեն» սին ծագում ու հայրենիք-բնօրրան ստեղծել այլոց հողերի վրա ու դեռ «բաժանված ազգ»-ի կարգավիճակ ստանալ: Լկտիությունն էլ պիտի չափ ու սահման ունենա: Սակայն, լկտիության չափավորողը «չափավորող» չէ…

Շարունակել կարդալ

Սիոնիզմի դեմ պայքարը հակասեմիտիզմ չէ, այլ՝ պարտադրված անհրաժեշտություն… Իսրայելը եւ քրդական խնդիրը – Հայաստանը եւ քրդական խնդիրը…

Բազմիցս է գրվել, ասվել, որ իրականում հակասեմականություն գոյություն չունի: Չկա համակարգված «հակա» դրսեւորում հրեաների, ասորիների, արաբների եւ սեմական այլ ժողովուրդների նկատմամբ: Գուցե կան հակահրեական, հակաարաբական կամ այլ ազգերի հանդեպ «հակա» դրսեւորումներ, սակայն, դրանք երբեք համընդհանուր՝ «հակա» համասեմական բնույթ չունեն:

Ավելին՝ հակասեմականությունից ավելի շատ խոսում են հենց սեմականները, ավելի ստույգ՝ հրեաները (իսկ ավելի ստույգ՝ ջհուդները, քանզի շատ հրեաներ հրեականությունը ավելի շատ այլոց իրենց ձուլելու գործընթաց են համարում):

«Այնտեղ, ուր երկու գոյ* կա, պետք է լինի գոնե մեկ հրեա, եղեք ամենուր եւ ամենատես: Եթե հնարավոր չէ շրջափակել եւ մեկուսացնել երիտասարդ ու հեռանկարային գոյին, ուրեմն նրան կարելի է դարձնել կառավարելի: Հրապուրեք նրան ձեր շրջապատի մեջ, նրանց շուրջը ստեղծեք հրեական խիտ օղակ, զրկեք նրանց իրենց շրջապատից, իրենց ծանոթներից: Պարտադրեք նրանց ամուսնանալու հրեա կանանց հետ եւ միայն դրանից հետո բացեք նրանց առջեւ փակ դռները: Մի՛’վախեցեք, նրանց երեխաները միեւնույնն է, մերն են լինելու: Ում ցուլն էլ որ թռչի մեր կովի վրա, միեւնույնն է, հորթը մերն է: Օգնելով նման գոյին, դուք ձեր լուման եք մուծում մեր հրեական համայնքի գործին» («Հրահանգ հրեաներին» ուղեցույցից): Այսինքն՝ գենետիկ կամ արյան մաքրության որեւէ խնդիր չունի հրեան, նա իր հրեականությունն է ծավալում: Եվ իզուր չէ, որ ժամանակին ջհուդա-մասոնական ձեւակերպումը ներկայումս հրեա-մասոնական ձեւն է դիրըստացել (չնայած օրթոդոքս թալմուդականները դեռ պահպանում են հավատարմությունը ջհուդականությանը եւ թորայական կանոններին):

Շարունակել կարդալ

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝

Տասը տարի առաջ, Իսրայելի նախագահ Ազար Վայցմանը անձնական այցով եղավ Թուրքիայում՝ մասնակցելու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի հանդիսություններին: Պատվիրակության կազմում էր Վայցմանի խոսնակ օրիորդ Բատյա Կայնանը (Batya Keinan), որը այցի նախօրյակին հանդիպում ունեցավ իսրայելացի լրագրողուհի Հիլել Հալկինի (Hillel Halkin) հետ եւ նրան փոխանցեց Վայցմանի այցի ամբողջական ծրագիրը, որն ընդգրկում էր Անկարայի օդանավակայանից անմիջապես այցելություն Աթաթուրքի դամբարան՝ ծաղկեպսակ զետեղելու համար:

Հալկինը հարցրեց.

Շարունակել կարդալ

Հրեաներն ու հակասեմականությունը

Մինչ ԱՄՆ նախորդ նախագահական ընտրարշավը գտնվում էր իր գագաթնակետին, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց «Աշխարհում հրեաների նկատմամբ քննադատությունը վերահսկելու մասին» օրենքը: Օրենքն ընդունվեց կոնգրեսի հրեական շահախմբի լոբբիի ճնշման հետեւանքով: Օրինագիծը ներկայացրել էր Կալիֆորնիա նահանգից ընտրված, արաբների նկատմամբ իր թշնամանքով հայտնի, հրեա կոնգրեսական Թոմ Լանտոսը:

Օրենքը սահմանում է մի շարք միջոցառումներ՝ վերահսկելու «հակասեմականությունն» աշխարհում. պետություններին այս ոլորտի կտրվածքով դասակարգող տարեկան տեղեկագրի պատրաստումը, ԱՄՆ պետքարտուղարության կառույցում մի նոր գրասենյակի հիմնումը, որի առաքելությունն է լինելու աշխարհում հրեաներին քննադատող կամ նրանց նկատմամբ բռնության արարքների մասին տեղեկությունների հավաքումը, նաեւ հրեաների քննադատությունները վերահսկող մի հատուկ դիվանագետի հաստիքի ստեղծումը:

Շարունակել կարդալ

Ադրբեջանցիներն էլի կրակում են, համանախագահները՝ էլի լռում…

Երբ բոլոր կողմերից սկսեցին խոսել Կովկասի կայունությունից ու անվտանգությունից, շատերն էին սպասում, որ վրաց-օսական բախումից հետո, մի «անկանոն» բան էլ շուտով արցախյան ճակատում կլինի եւ ի չիք կանի գործադրվող համընդհանուր ջանքերը: Մենք վստահ էինք, որ այդ «անկանոն» բանը կարվի բացառապես ադրբեջանական կողմից: Եվ ահա, նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատը ԼՂՀ ԶՈւ դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ փորձել է ճեղքել ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը՝ դրանով իսկ խախտելով կրակի դադարեցման ռեժիմի պահանջները:

Ըստ ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության, մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած միջոցների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել նախկին դիրքեր՝ կրելով կենդանի ուժի կորուստներ (ԼՂՀ պաշտպանության բանակի առաջավոր դիրքի մոտակայքում թողնելով 1 սպանվածի դիակ):

Շարունակել կարդալ

Շուրջ 20 տարի վերամիավորված, բայց… սպասման մեջ

Դեկտեմբերի 1-ին լրանում է Հայաստանի Գերագույն Խորհրդի՝ Արցախ-ԼՂ-ի հետ վերամիավորվելու որոշման 19-ամյակը: Այս պատմական որոշումը մի նոր որակ եւ կարեւորություն է ստանում հատկապես ներկայումս աշխուժացած արցախյան հարցի ներազգային ու միջազգային քննարկումներում:

Արցախ-ԼՂ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի՝ Հայաստանին վերամիավորվելու որոշման հիման վրա 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կայացրած համանման որոշումն առ այսօր հայկական դիվանագիտությունում որեւէ լուրջ դերակատարում չի ունեցել: Մինչդեռ Բաքուն խորհրդային բռնաճնշումների տարիների կուսակցական որոշումները բավարար հիմք է համարում՝ իր այսպես կոչված տարածքների ամբողջականության անձեռնմխելիությունից խոսելու համար: Եվ ոչ միայն Ադրբեջանն է սա հիմք համարում, այլեւ՝ «խորհրդային կայսրությունը» տասնյակ տարիներ փնովող արեւմտյան դիվանագետներն են կոմկուսակցական որոշումներին ապավինում…

Շարունակել կարդալ

Կամ՝ անկախ Արցախ, կամ՝ Հայաստանին վերամիավորված

Վերջերս ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մի ելույթում խիստ կարեւորվեց հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Պատճառն, իհարկե՜, միմիայն «ժողովրդավարական» էր, որպեսզի կարեւոր հարցերում հանրաքվեներից առաջ հարցումներ անցկացվեն, աշխատավոր զանգվածների կարծիքները ճշտվեն, այսպես ասենք՝ նախահանրաքվեներ կազմակերպվեն: Եվ դրա իրավունքը բացառապես պիտի ՀՀ կառավարությունն ունենա՝ երկրի նախագահի հետ խորհրդակցելով: Դե՜, մեր իշխանությունները չեն կարող մարդկանց կարծիքը հաշվի չառնել ու ցանկանում են նախապես ծանոթանալ սիրելի ընտրողների տեսակետներին:

Շարունակել կարդալ

Անկախությունը՝ հոգեվիճակ, նաեւ՝ կարգավիճակ

Ընթանում է նաեւ Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչման գործընթացը: Երբ, որպես կատարված փաստ, խոսվում է Կոսովոյի կամ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության մասին, ապա վերլուծաբաններն ու փորձագետները հիմնավորումները պայմանավորում են միայն ուժեղ հովանավորի՝ որեւէ գերտերության առկայությամբ:

Չնայած անկախություն ստանալու տարբեր չափանիշներին, միշտ առաջին տեղում հովանավորի հանգամանքն է կարեւորվում, կարծում ենք՝ նաեւ շահարկվում: Իհարկե դա շատ կարեւոր գործոն է, սակայն, ամենակարեւորը չէ: Եթե սերբական Կոսովոն (սերբերի բնորոշմամբ՝ իրենց Արցախը) պարբերաբար բնակեցվել է ալբանացիներով ու մահմեդականներով եւ այժմ միայն Արեւմուտքի օժանդակությամբ է անկախացել, ապա աբխազներն ու օսերը իրենց պատմական տարածքների (իրենց Արցախների) վրա անկախացել են՝ ստանալով Ռուսաստանի աջակցությունը: Եվ ահա, այժմ էլ Հյուսիսային Կիպրոսն է փորձում անկախանալ Կոսովոյի տարբերակով: Այս հունաբնակ կղզու մի հատվածը զավթած եկվոր թուրքերի ինքնահռչակ պետությունը, որը պաշտոնապես ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից, փորձում է ստանալ մահմեդական աշխարհի աջակցությունը՝ իր անկախության ճանաչման հարցում:

Շարունակել կարդալ

Արցախն անվտանգ է միայն Հայաստանի կազմում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում մասնակցել է արտգործնախարարների հնգակողմ հանդիպմանը (Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), որում քննարկվել են «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման սկզբունքները: Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարը կարեւորելով ս/թ նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը՝ նշել է, որ Ադրբեջանից հռչակագրի վերաբերյալ հնչող խեղաթյուրված մեկնաբանություններն ու փաստաթղթում ամրագրված դրույթների անտեսմանն ուղղված փորձերը վնասում են բանակցային գործընթացի արդյունավետությունն

ու առաջընթացը, եւ կարեւորել է ԼՂՀ խնդրի կարգավորման՝ միայն խաղաղ բանակցությունների միջոցով լուծման հեռանկարը:

Ըստ տարբեր վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների, Արցախ-ԼՂՀ հարցը կարող է կարգավորման փուլ մտնել միայն այն դեպքում, երբ բանակցությունների սեղանի շուրջ կրկին նստեն ԼՂՀ-ի ներկայացուցիչները:


Շարունակել կարդալ

Տիգրանակերտը՝ արգելոց

Երբ տարիներ առաջ Հայաստանում կարծիքներ էին հնչում (նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների բերանով), թե գոնե մեզ չպատկանած ազատագրված տարածքները պիտի «վերադարձնել» Ադրբեջանին, շատերն էին զարմանում, թե այդ ո՞ր տարածքների մասին է հատկապես խոսքը: Իսկ առավելապես խոսում էին Աղդամի եւ հարակից տարածքների մասին:

Եվ հենց այդ խոսակցությունների թեժ պահին, Աղդամ-Մարտակերտ ճանապարհի շրջակայքում հայտնաբերվեց Տիգրանակերտ պատմական քաղաքը՝ այլեւս ոչ մի կասկած չթողնելով բոլոր ազատագրված տարածքների՝ մեզ պատկանելու խնդրում:

Եվ ահա, կեցցե՛ն արցախցիները, կարեւոր որոշում են կայացրել ԼՂՀ իշխանությունները, որոնք հազարամյակների «հիշողությամբ» պատմական տարածքին տվել են արգելոցի կարգավիճակ եւ ԼՂՀ 2009թ. բյուջեից 35 մլն. դրամ կհատկացնեն պատմական վայրում պեղումները շարունակելու համար: Ուրեմն՝ նաեւ կպաշտպանեն մեր հողերը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 45 (84)

Շարունակել կարդալ

Քարոզչական կտեր՝ միայն հայերիս համար

Դեկտեմբերի 3-5-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա այցով Հելսինկիում մասնակցեց ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Նա հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի՝ ՀՀ ԱԳ նախարարը Հելսինկիում կազմակերպել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում:

Շարունակել կարդալ

Աշխարհն օգնեց, ԽՍՀՄ-ը մսխեց…

Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ օրերս Հայաստան էին ժամանել նաեւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մի մասը ժամանակին ԽՍՀՄ-ի իշխանական վերնախավում է եղել: 1988թ. երկրաշարժից հետո էլ, հիմա էլ մեր իշխանությունները պարբերաբար, մեծ շուքով պարգեւատրում են այդ մարդկանց, մեդալներ տալիս, հուշարձան կանգնեցնում կամ հերոսի կոչում շնորհում: Իսկ այդ պարգեւատրվողներից ոմանք ԽՍՀՄ-ի գոյության վերջին «քարշ եկող» տարիներին Մոսկվայի բանկերում «սառեցրեցին» (կամ տեղյակ են, թե ինչպես «սառեցվեց») երկրաշարժի հետեւանքների վերացման համար տարբեր երկրներից եկած հսկայական գումարները, իսկ բազմաբնույթ օգնության մի մասն էլ տեղավորեցին ռուսաստանյան հիվանդանոցներում, դպրոցներում, մանկամսուրներում ու այլ հիմնարկներում… Ինչպես այս մասին, այնպես էլ կասկածելի կամ արհեստական երկրաշարժի մասին տարբեր զլմ-ներում անդրադարձեր բազմիցս եղել են:

Շարունակել կարդալ

Չտուժելու համար «սովետավարի» չգործենք

Չեմ ուզում գրել այս օրերին սովորական դարձած՝ «լրանում է 1988թ. երկրաշարժի 20-րդ տարելիցը» նախադասությունը: Կուզեի գրել՝ «ասում են, թե 20 տարի առաջ…»: Այ, հենց այդ ասում են-ը կուզեի հազար անգամ գրել. աղետի գոտին այնպես կառուցած լինեինք, որ երկրաշարժի հետքն անգամ մնացած չլիներ, որ նույն տարվա դեկտեմբերի 8-ին ծնվածները բնական աղետի մասին մեծերից լսեին, որ…, որ…: Որ այս տեսակ որ-երը շատ լինեին, ասում են-ն էլ կգրվեր:

Վերջինին էլ ժամանակին խանգարեցին բազում եթե-ները: Տասնյակ մասնագետներ ու պաշտոնյաներ են համոզված, որ աղետի գոտին իսկապես կարելի էր վերակառուցել երկու տարում, եթե շղթայաձեւ վրա չհասնեին Արցախյան պատերազմը, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը եւն: Ու նաեւ աղետի վնասներն այդքան մեծ չէին լինի, եթե պատրաստ լինեինք արագ կողմնորոշվելու այդպիսի իրավիճակներում: Հենց սրան էլ մի փոքր ուզում եմ անդրադառնալ:

Շարունակել կարդալ

Ի պատասխան ՀՀ նախագահի եւ 50 կուսակցապետերի

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների խորհրդակցություն: Ինչպես հայտնում են ՀԱԿ կենտրոնական գրասենյակից, հավաքին մասնակցել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, կուսակցությունների ղեկավարները, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները եւ կուսակցական տարբեր պաշտոնյաներ:

Շուրջ 4 ժամ տեւած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական ու տնտեսական իրավիճակը, ԼՂՀ հակամարտությում կարգավորման ներկա հանգրվանն ու ՀԱԿ-ի առաջիկա անելիքները: Խորհրդակցությունում ուրվագծվել են նաեւ դեկտեմբերին կայանալիք Կոնգրեսի համաժողովի հիմնական օրակարգային հարցերը:

Շարունակել կարդալ