Հայ-վրացական խճանկար՝ Երեւան-Թբիլիսի.

էլի ախպե՞ր ենք

Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի եւ հանդիպեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն: Երկու երկրների նախագահները նշել են, որ չնայած բարեկամական եւ գործնական հարաբերությունների առկայությանը, դեռ կա չիրացված մեծ ներուժ: Քննարկվել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող բազմակողմանի հարցեր, նաեւ սահմանազատման խնդիրներ:

Հռետորական երկու հարց ուղղենք նախագահներին՝ 1. Հետաքրքիր է՝ այդ մեծ ներուժն առ այսօր ու՞մ մեղքով եւ ու՞մ պատվերով չի իրացվել: 2. Հայերն էլի՞ շարունակում են մնալ Վրաստանի համար վտանգավոր քաղաքացիներ, ինչպես դա Միխայիլ Սահակաշվիլու նախագահ դառնալու ժամանակներում էր հնչում, թե՞ Վան Բայբուրդի նման վրացահպատակները փոխել են այդ կարծիքը… հաճախ անթույլատրելիորեն խոսելով ոչ միայն վրաստանահայերի, այլեւ՝ հայաստանահայերի անունից: Իսկ գուցե «Ոսկե գեղմ» շքանշանով (օտարերկրյա քաղաքացիներին տրվող Վրաստանի բարձրագույն պետական շքանշան) պարգեւատրելով Սերժ Սարգսյանին՝ մի նո՞ր փափուկ բարձ են դնում գլխներիս տակ…

Շարունակել կարդալ

Կրթական նոր ծրագիր՝ առավել օժտված երեխաների հայտնաբերման, աջակցման եւ «արտահանման» համար

Աշխարհի առաջատար բուհերում բարձրակարգ կադրերի պատրաստման նպատակով կրթական ոլորտի մասնագետները պատրաստվում են հայտնաբերել այդ բուհերում կրթություն ստանալ ցանկացող՝ ՀՀ եւ սփյուռքահայ առավել օժտված երեխաներին եւ աջակցել նրանց՝ ընդունվելու այդ բուհերը: ՀՀ եւ սփյուռքահայ առավել օժտված երեխաների հետ աշխատանքում մասնագետները նախատեսում են կիրառել հեռավար-էլեկտրոնային ուսուցման ժամանակակից մեթոդներն ու ծրագրերը:

Ի դեպ՝ այդ նպատակով ՀՀ (տեխնիկական հնարավորության դեպքում, նաեւ Արցախ-ԼՂՀ-ի եւ Ջավախքի) ընտրված երեխաներն ապահովվելու են համակարգիչներով ու ինտերնետային կապով:

Շարունակել կարդալ

ՀՀ ԶԼՄ-ներին

Քանի որ Հովհաննես Գալաջյանն իր խմբագրած «Իրավունք» թերթում սահմանված ժամկետում չի տպագրել մեր պատասխանը, չնայած պարտավոր էր դա անել, ուստի՝ մենք դիմում ենք ՀՀ ԶԼՄ-ներին՝ այն տպագրելու խնդրանքով:

«Զարմանք»-ին ի պատասխան

Զարմանալի զլմ-ներ կան Հայաստանում, երբ իրենց շա~տ հետաքրքրող հարցերի ենք անդրադառնում՝ տարօրինակորեն լռում են դրա մասին, երբ բոլորովին այլ խնդիրներ ենք արծարծում, խոսում են նախկին հարցերի մասին:

 

Շարունակել կարդալ

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական քաղաքականություն ծավալելու ջանքերը: Նյու-Յորքում ամերիկահայ հանրության հետ հանդիպման ժամանակ հայի ինքնության միասնականացմանն ուղղված խոսքերը շատ կարեւոր են եւ մշտառկա: Մենք միշտ կարեւորել եւ քարոզել ենք ՀԱՅ լինելու գաղափարը:

«Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ եւ խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը պարզապես հայ է…», – ՀՀ նախագահի այս խոսքերը կուզենայինք, որ նախ բանաձեւ դառնար յուրաքանչյուր պաշտոնյայի համար, հետո՝ ամեն հայի: Այո’, հայի ինքնությունն այսօր բազմազան է, եւ պիտի հանդուրժող լինենք բոլորս: Հնարավորինս հանդուրժող՝ հենց մեր ինքնությունը եւ պետականությունը չկորցնելու առումով: Վստահ ենք՝ կգա մի օր եւ ՀՀ նախագահները կխոսեն նաեւ արիական հայի մասին, որն իր ներաշխարհում կրում է հենց հավաքական հայի ամբողջականությունը:

Հայ Արիական Միաբանությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է անում շարունակել նման քաղաքականությունը եւ այդ գործում հայտնում է իր աջակցությունը:

Մեր կարծիքով, իրական հաջողության հասնելու համար արտաքին համահայկական դրսեւորումները պիտի զուգորդվեն ներքին հայկականությամբ եւ ամրագրվեն մարդկային, ազգային ու պետական բոլոր ոլորտներում:

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

30.09.2008թ.

Շարունակել կարդալ

ԻԻՀ ԱԳՆ հայտարարությունը նվիրված Ղուդսի համաշխարհային օրվա ն

Կից դիտարկման եւ օգտագործման նպատակով ներկայացվում է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ նվիրված Ղուդսի համաշխարհային օրվան:
    
    ՀՀ- ում ԻԻՀ դեսպանության
          հասարակայնության հետ կապերի բաժին

به پيوست بيانيه وزارت امور خارجه جمهوري اسلامي ايران به مناسبت روز جهاني قدس جهت ملاحظه و بهره برداري لازم ايفاد مي گردد. 
    
        روابط عمومي   
سفارت جمهوري اسلامي ايران در جمهوري ارمنستان

Հանուն Աստծո

ԱԳՆ հայտարարությունը նվիրված Ղուդսի համաշխարհային օրվա ն

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է համայն աշխարհի մահմեդականներին՝ Ղուդսի համաշխարհային օրվա կապակցությամբ:
 Իսլամական աշխարհը այն պայմաններում է դիմավորում  մեծարգո Իմամ Խոմեյնու այս արժեքավոր հիշատակը, երբ կեղեքված պաղեստինը եւ Ղուդսը, որպես մահմեդական ժողովուրդների համերաշխության եւ միասնականության խորհրդանիշ, դեռեւս գրավված են սիոնիստական զավթիչների կողմից:

Շարունակել կարդալ

Լուսանցքի նյութերը

Ազգայնականությունը՝ որպես արմատական քաղաքական ուժ


Հիմա էլ Հայաստա՞նն է հակասեմական պետություն

Նոր աշխարհակարգ. գերտերությունների (գերիշխանավորների) գաղտնի ծրագրերը
 
Հայ-իրանական հարաբերությունները եւ տարածաշրջանային զարգացումները 21-րդ դարում 
 
Հարցազրույց հայ ազգայնական գործիչ, սփյուռքահայ լրագրող եւ պատմաբան Գեւորգ Յազըչյանի հետ

ԱՍԱԼԱ-ն իր լուծարման մասին կհայտարարի Հայոց բոլոր բռնագրավված տարածքների ազատագրումից հետո միայն

Մեծ Մերձավոր Արեւելք. Պայքար տարածաշրջանի գերիշխանության համար

Իրանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրները 21-րդ դարում

Շարունակել կարդալ

Ազգայնականությունը՝ որպես արմատական քաղաքական ուժ

  Ազգայնականությունը՝ որպես արմատական քաղաքական ուժ Հայաստանին եւ հայությանը օդ ու ջրի պես անհրաժեշտ է այս ուժի առկայությունը


Հայաստանի անկախացումից ի վեր մեր պետությունն ու ազգը օտարի նպատակային հետեւողականությամբ եւ մեր իսկ ծախու հայրենակիցների օժանդակությամբ հայտնվել են խորը համակարգային ճգնաժամում: Նախկին իշխանությունը՝ ՀՀՇ
-ական, հիմք դրեց Հայոց պետության ապազգայնացմանն ու թալանչիական սեփականաշնորհմանը: Ազգային գաղափարախոսությունը հռչակվեց «քաղաքական կեղծ կատեգորիա», ինչը նաեւ բացահայտ հրահանգ էր՝ հայությանը հոգեպես ու գաղափարապես կլանելու՝ դիմազրկելու: Այն իր շարունակությունը գտավ հաջորդիվ բոլոր իշխանությունների գործունեությունում, քանզի իրապես երեք նախագահներ տեսած ՀՀ-ն երբեք չապրեց ազգային արժեհամակարգով, եւ ՀՀ նախագահների տարաձայնությունները երբեւիցե չեղան գաղափարախոսական, դրանք կամ անձնական պատկերացումների կամ աշխարհաքաղաքական կողմնորոշման բնույթ են ունեցել……

Շարունակել կարդալ

Հիմա էլ Հայաստա՞նն է հակասեմական պետություն

Դեռեւս լավ ենք հիշում, թե 2005թ. հունվար-մարտ ամիսներին ի՜նչ աղմուկ-աղաղակ բարձրացրեցին Հայաստանի եւ համաշխարհային «սեմիթասերները» (իրականում՝ հայ «հրեասերներն» ու միջազգային սիոնիստները)՝ իբր մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման ակնհայտ փաստերի առիթով: Իհա՜րկե, հատկապես կարեւորվեց հրեաների իրավունքների ոտնահարման հանգամանքը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած «փաստերի», ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու ԱԼՄ հ/ը տնօրեն Տիգրան Կարապետյանը հակասեմիթներ ճանաչվեցին, սակայն, քրեական գործ հարուցվեց միայն Արմեն Ավետիսյանի նկատմամբ եւ այն էլ հետին թվով՝ 2003-2005թթ. ընկած ժամանակահատվածում ՀԱՄ առաջնորդի գրած հոդվածների ու հեռուստաելույթների հիման վրա: Հետագայում, դատավարության ընթացքում, այդ մեղադրանքների սնանկությունն ապացուցվեց իհարկե, չնայած դրանից խնդիրը չփոխվեց: (Տես՝ «Լուսանցք» թիվ 26 (65), 4-10 հուլիսի, 2008թ., հարցազրույց «Ինձ դատեցին մի բանի համար, որ հիմա իրենք են անում» եւ «Սիոնա-մասոնական վտանգի մասին» (ՀԱՄ առաջնորդի պաշտպանական ելույթը դատարանում – 2005թ.), էջ՝ 4,6,8, ինչպես նաեւ՝ «Հայ-Արիներ»-ի բացառիկ թողարկումները՝ թիվ 54 (հունվար) եւ 55 (փետրվար-մարտ), 2005թ.):

Շարունակել կարդալ

Նոր աշխարհակարգ. գերտերությունների (գերիշխանավորների) գաղտնի ծրագրերը

  Առ այսօր հետաքրքրական ու այժմեական է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ Կոնգրեսում (հատված): «…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը

Շարունակել կարդալ

Հայ-իրանական հարաբերությունները եւ տարածաշրջանային զարգացումները 21-րդ դարում

Հնարավոր են անգամ անսպասելի ծավալումներ

Առկա իրավիճակը

Նոր հազարամյակում ՀՀ արտաքին քաղաքականությունում մեծ կարեւորություն են ստանում հայ-իրանական հարաբերությունները եւ դրանց զարգացման հեռանկարները: Խնդրի կարեւորությունն այն է, որ Իրանը նոր հազարամյակի շեմին կանգնած է քաղաքական մեծ փոփոխությունների ու զարգացումների առջեւ եւ, բնականաբար, դրանք էլ իրենց հետքն են թողնելու տարածաշրջանում (ուրեմն եւ՝ Հայաստանում): Ուստի, մեր երկրի ներկայիս ղեկավարությունը պարտավոր է մանրամասն մշակել Իրանի հետ հարաբերությունների նոր ռազմավարություն: Սա շատ արագ ու հիմնարար պիտի արվի, որովհետեւ Իրանը՝ այս հարեւան երկիրը, յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխության դեպքում էլ շարունակելու է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը:

Շարունակել կարդալ

Հարցազրույց հայ ազգայնական գործիչ, սփյուռքահայ լրագրող եւ պատմաբան Գեւորգ Յազըչյանի հետ

Մեզ հայկական հզբոլլահական շարժում է պետք


- Դուք Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ եք ու նաեւ անհատական լուրջ գործունեություն եք ծավալել հայապահպանության խնդիրների շուրջ, հատկապես՝ լեզվաքաղաքականության ոլորտում: Տեղյակ ենք, որ այս բնագավառում փոխզիջումներ չեք ընդունում:

- Թվում է, թե որպես պատմաբան ես պետք է ավելի շատ կարեւորեի պատմության գործոնը մեր ազգային ինքնության այսօրվա եւ վաղվա կտրվածքներով: Սակայն, մեր ազգային ինքնության հիմքերի հիմքը հայոց լեզուն եմ համարում: Պետք է բավական մեծ կարեւորություն տալ Մեսրոպ Մաշտոցի դերին: Օտար լեզվով անհնար է ապահովել հայ ազգի շարունակականությունը, հետեւաբար, նաեւ հայրենիքի գոյատեւումը եւ այլ արժեքների պահպանությունը: Հայրենիքը, ազգը եւ ազգային մշակույթը (հասկանալի է՝ նաեւ լեզվամշակույթը) նմանեցնում եմ եռոտանու, որի կողմերից մեկը եթե չի լինում՝ փուլ է գալիս, այսինքն՝ եթե չկան հայրենիքը, ազգը, ազգային մշակույթը կամ դրանցից մեկնումեկը, հայրենասիրության կամ ազգապահպանության խնդիրներ էլ չկան… Եթե սփյուռքում օտարախոսություն է տարածվում, դա նույնիսկ կարող եմ համարել ինչ-որ տեղ բնական, ինչ-որ տեղ կարող եմ ըմբռնումով մոտենալ (ինչպես վերը նշեցիք՝ փոխզիջումով), որովհետեւ գտնվում են օտար երկրներում, օտար միջավայրում եւ այլն, մանավանդ, չկա իր սերունդը հետագայում հայրենիք վերադարձնելու գաղափարը: Իհարկե, ուծացումն սկսվում է առաջին հերթին լեզվական ոլորտից. սկսում են խոսել օտար լեզվով կամ գործածում են օտար բառեր: Ողբերգություն է, որ այդպես խոսողները ենթադրում են, թե հայերեն են խոսում, մինչդեռ խոսում են կիսահայերեն-կիսաարաբերեն, կիսահայերեն-կիսաֆրանսերեն, կիսահայերեն-կիսառուսերեն, կիսահայերեն-կիսաանգլերեն եւ այլն: Լեզվամտածողության օտարացումը նպաստում է ուծացմանը, հետագայում՝ ձուլմանը: Սակայն ամենադատապարտելին այն է, որ այդ նույն երեւույթները տեսնում ենք Հայրենիքում, հենց մայրաքաղաքում, այն էլ անկախության հռչակումից ավելի քան 17 տարի հետո: Սա ոչ միայն անթույլատրելի է, այլեւ՝ հիմնովին անընդունելի ու դատապարտելի: Նման երեւույթներ դիտարկվում են նաեւ պետական իշխանավորների մոտ, պետական պատասխանատու կառույցներում եւ ամենուրեք: Այսօր ազատորեն գործածվում է հատկապես ռուսերենը. «Լեզվի մասին» օրենքի ամենավառ ոտնահարման դրսեւորմամբ ցուցադրվում են ռուսերեն հեռուստահաղորդումներ, շարժանկարներ, գովազդներ եւ այլն: Շատ են նաեւ այլ օտար լեզվով ելույթները: Հատկապես անգլերենով կամ անգլերենախառը «հայերենով» խոսելը համարվում է զարգացածության, քաղաքակրթության չափանիշ, մինչդեռ դրանով ավելի նսեմանում է անձն ինքը. նման հայազգի մարդուն ընկալում եմ որպես պատվազուրկ ու ստրկամիտ, ով ցուցադրաբար արհամարհում է նաեւ բոլորիս ազգային արժանապատվությունն ու անկախ պետության գաղափարը…

Շարունակել կարդալ

ԱՍԱԼԱ-ն իր լուծարման մասին կհայտարարի Հայոց բոլոր բռնագրավված տարածքների ազատագրումից հետո միայն

- Պարոն Փաշաբեզյան, «Ուխտ Արարատի» կազմակերպության անդամները նախկին ազգային վրիժառուներ եւ արցախյան պատերազմի ազատամարտիկներ են: Ո՞րն էր նման կազմակերպություն ստեղծելու շարժառիթը: Միայն նախկին ԱՍԱԼԱ-ականնե՞ր են անդամագրված:

- Նախ՝ մենք համամիտ չենք «ազգային վրիժառուներ» ձեւակերպման հետ, գործածում ենք «նորագույն զինյալ ազատագրական պայքարի մարտիկներ» կամ պարզապես «ազատագրական պայքարի մարտիկներ» եզրը: Եվ ապա, կազմակերպության մեջ միայն մեր նախկին մարտիկներն են: Արցախյան պատերազմի ազատամարտիկները մեր լավ համակիրները, համախոհներն ու բարեկամներն են: Պետք է իրարից տարանջատել: Իսկ համախմբվելու շարժառիթը առաջին հերթին միասին լինելու, միասին մտածելու, մտահոգությունները կիսելու, միասին գործելու անհրաժեշտությունն էր: Երկրորդ խնդիրը՝ հարկ եղած դեպքում միմյանց օգնելու, օժանդակելու ձգտումը:

Շարունակել կարդալ

Մեծ Մերձավոր Արեւելք. Պայքար տարածաշրջանի գերիշխանության համար

Վերջին տարիներին միջազգային քաղաքականության ամենաթեժ կետերից մեկը Մերձավոր Արեւելքն է, որը Զբիգնեւ Բժեզինսկին անվանել է «գլոբալ Բալկաններ»: Բուն «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը առաջ քաշվեց Ջեյմս Բեյքերի Հրապարակային քաղաքականության ինստիտուտի մասնակցությամբ: Այն նախատեսում է Մերձավոր եւ Միջին Արեւելքի հիմքի վրա աշխարհաքաղաքական նոր տարածաշրջանի ստեղծումը, որում ընդգրկվում են Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, Մերձավոր Արեւելքի արաբական երկրները, Իսրայելը, Թուրքիան, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը եւ Հյուսիսային Աֆրիկան: Ըստ այդ նախագծի, ԱՄՆ-ն Չինաստանից մինչեւ Բալկաններ ստեղծում է «ազատ մայրուղի», որտեղ չի կարող գոյություն ունենալ ԱՄՆ շահերին հակառակվող որեւէ երկիր ու վարչակարգ: Դա կլինի տարածաշրջան ԱՄՆ-ի համար, որը մեծ նշանակություն կունենա համաշխարհային տնտեսակարգի վրա ազդելու համար. այստեղ են շահագործվում նավթի ու գազի զգալի պաշարները, որից այսօր կախում ունի նաեւ ԱՄՆ-ի տնտեսությունը: Սակայն այսօր այդ, այսպես կոչված, մեծ կամ ազատ մայրուղու վրա կա մի խոչընդոտ՝ Իրանը, որն էլ իր հերթին է ձգտում դառնալ տարածաշրջանային նշանակության տերություն:

Շարունակել կարդալ

Իրանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրները 21-րդ դարում

1979թ. Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրի հասարակությունը եւ իշխանության եկած կրոնաքաղաքական վերնախավը հայտնվեց միջազգային քաղաքական եւ տնտեսական մեկուսացվածության մեջ: Քաղաքակրթությունների պայքարի հերթական փուլում Իրանում հաղթանակ տարած իսլամական քաղաքակրթությունը եկավ ո՛չ ասելու 1970-ական թթ. լայն թափ ստացած Իրանի արեւմտականացման գործընթացին եւ հեղափոխության առաջնորդ էմամ Խոմեյնու շուրթերով առաջ քաշեց Իրանի զարգացման, այսպես կոչված, երրորդ ուղին, այսինքն՝ ո՛չ դեպի արեւելք (սոցիալիզմ), ո՛չ՝ արեւմուտք (կապիտալիզմ), այլ՝ դեպի իսլամ: 1979թ. սկսած Իրանի նոր կրոնական վարչակարգը ձեռնամուխ եղավ երկրի իսլամականացմանը: Է. Խոմեյնու գաղափարաքաղաքական հիմնատարրերը՝ վելայաթե ֆաղիհը, որը ներառում էր այդ երրորդ ուղու հիմնադրույթները, դարձան Իրանի ներքին (կենցաղում, մշակույթում, տնտեսությունում, գիտության եւ կրթական, քաղաքական եւ պետական համակարգերում) եւ արտաքին (իսլամական հեղափոխության արտահանումն ամբողջ աշխարհում) քաղաքականության հիմնաքարերը: Սակայն, հեղափոխությանը հաջորդած առաջին տարիները, երբ ընթանում էր իրանա-իրաքյան պատերազմը, գործնականում ցույց տվեցին, որ երրորդ ուղին անհնար է ի կատար ածել միայն հոգեւոր ոլորտին ապավինելով, հատկապես՝ դրա արտաքին հիմնադրույթները: Բացի Իրանից, որեւէ այլ մահմեդական երկրում իսլամական հեղափոխություն տեղի չունեցավ, իսկ Իրանի ներսում առաջ քաշված խիստ իսլամական կարգի տնտեսության ծրագիրն ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների առկայության պայմաններում խորացրին երկրի տնտեսական ճգնաժամը: Եվ ահա, 1980-ական թթ. վերջից – 90-ական թթ. սկզբից արդեն Իրանի քաղաքական ղեկավարությունը եւ՛ արտաքին, եւ՛ ներքին քաղաքականությունում որդեգրեց խիստ չափավոր ազատականացման ուղի, որն ավելի առարկայական դարձավ 1997թ.-ից, երբ երկրի նախագահ ընտրվեց բարեփոխական Մուհամմադ Խաթամին: Մինչ այդ Իրանը հրաժարվել էր իսլամական հեղափոխության արտահանման ռազմավարությունից եւ որդեգրել տարածաշրջանային համագործակցության ռազմավարություն՝ աշխուժացնելով իր անդրկովկասյան եւ կենտրոնասիական քաղաքականությունը: Երկրի ներքին կյանքում նույնպես կատարվեցին ազատականացման որոշակի քայլեր

:


Շարունակել կարդալ

Կարդացեք ազգայնական մամուլ

Մեր կայքի մամուլի բաժնում կարդացեք «Հայ-Արիներ»-ի եւ «Լուսանցք»-ի նոր թողարկումները:
«Լուսանցք» շաբաթաթերթը լույս է տեսնում ամեն ուրբաթ օր: Թերթի թարմ համարները գնեցեք մամուլի կրպակներից:

Շարունակել կարդալ