Հայ-թուրքական ֆուտբո՞լ, թե՞ շախմատ

Հայերը շախմատ են լավ խաղում թուրքերը՝ ֆուտբոլ

Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է «Ճանապարհային քարտեզ»-ի 5 կետեր, որոնց մասին անդրադարձ է եղել նաեւ հայկական զլմ-ներում: Վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրը՝ թերթը հրապարակել է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ համաձայնեցված «Ճանապարհային քարտեզ»-ը: Ըստ որոշ հայ դիվանագետների, ներքոնշյալ 5 կետերն իրապես առկա են բանակցություններում: Դրանք են՝

1. Հայաստանը ճանաչում է ՀԽՍՀ–ի, ԽՍՀՄ–ի եւ Թուրքիայի հանրապետության միջեւ ստորագրված Կարսի պայմանագիրը:

2. Պատմաբանների համատեղ հանձնաժողով է ստեղծվում՝ ցեղասպանության մեղադրանքներն ուսումնասիրելու համար, հընթացս հանձնաժողովին կարող են միանալ նաեւ երրորդ երկրները:

3. Երկու երկրների միջեւ սահմանային անցակետերը բացվում են, համապատասխան համաձայնագրեր են ստորագրվում առեւտրային հարաբերությունները խթանելու համար:

Continue reading →

ՀՅԴ-ն «Ժառանգության» հետքերո՞վ

ՀՅԴ-ն մի քանի անգամ արդեն հայտարարել էր, թե ինչ-ինչ իրավիճակների դեպքում դուրս կգա իշխող կոալիցիայից: Սակայն, ամեն անգամ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, մնում էր իշխանության մեջ: Բայց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման փաստը այլեւս ծանր բեռ դարձավ ՀՅԴ ղեկավարների համար: Մեր տեղեկատվության աղբյուրների համաձայն, այդ բեռը ծանրացավ ոչ թե ՀՅԴ հայաստանյան ղեկավարների որոշումով, այլեւ՝ ՀՅԴ սփյուռքյան հատվածի: Հայաստանի դաշնակցականներին հստակ ասվել է, որ սփյուռքյան կառույցները չեն ճանաչի ՀՀ ՀՅԴ կառույցին, եթե վերջինս դուրս չգա կոալիցիայից՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը դեմ լինելու ձեւակերպմամբ: Իսկ թե դա ինչ կարժենար ՀՅԴ հայաստանյան կառույցին, հասկանալի է:

Continue reading →

«Ալ Ղաիդան» սպառնա՞ց Օբամային

«Ալ Ղաիդա»-

ի ղեկավարներից Այման ալ Զաուահիրին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խորհուրդ է տվել ավելի եռանդուն քարոզչությամբ բարելավել ԱՄՆ-ի նկարագիրն իսլամական աշխարհում: Այս ահաբեկիչը համարվում է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներից մեկը:

Նա ասում է, որ «Օբաման ոչինչ չի արել մահմեդականների եւ ճնշվածների աչքին ԱՄՆ-ի նկարագիրը բարելավելու ուղղությամբ», սակայն չի պարզաբանել, թե այդ «ճնշվածներն» ովքեր են:

«Ալ Ղաիդա»-ի կարծիքով, ԱՄՆ-ն շարունակում է «մահմեդականներին սպանել Պաղեստինում, Իրաքում եւ Աֆղանստանում: ԱՄՆ-ն գողանում է մահմեդականների հարստությունները, զբաղեցնում նրանց հողերը, դավաճանների գլխավորությամբ արմատավորում կաշառակեր վարչակարգեր»:

Նման կոչեր ԱՄՆ-ի նախագահների համար պարբերաբար հնչեցվում են: Ավելի վաղ Ա. ալ Զաուահիրին ԱՄՆ նորընտիր նախագահին անվանել էր «ապիտակամորթ ամերիկացիների շահերը պաշտպանող նեգր սպասավոր»: Հետաքրքիր է, որ Իսրայելի նախագահները միշտ զերծ են մնում նման «խորհուրդներից»…

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 16 (102), 2009թ.

Continue reading →

Վրացական մոլու՞ցք

Ծեծել են հայի…

Ապրիլի 16-ին ջավախահայ հայրենասեր «Միասնական Ջավախք – ժողովրդավարական դաշինք» Հ/Կ-ի նախագահ Վահագն Չախալյանին Թբիլիսիի թիվ 8 կալանատանը դաժան ծեծի են ենթարկել: Բռնությունն իրականացրել են կալանատան 6 աշխատակիցները, ինչը շարունակվել է մոտավորապես 30 րոպե: Հարձակվողները դիմակավորված չեն եղել: Պատրվակը՝ շախմատի գծագրության թուղթ հայտնաբերելն է եղել: Վ. Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւ վրացի պաշտպան Զուրաբ Ռուստիաշվիլին հանդիպել են հայ քաղբանտարկյալին եւ տեսել են ծեծի պատճառով նրա ստացած վնասվածքները: Դրանք հիմնականում ոտքերի շրջանում են եղել:

Continue reading →

Կրթական անգրագիտությու՞ն

Մաթեմատիկայի դասագրքերը խճճում են աշակերտին

Հանրակրթական դպրոցներում ուսուցանվող մաթեմատիկա առարկայից շատերն են բողոքում. խնդիրները հայատառ են, բայց հայերեն չեն շարադրված, ինչն էլ հաճախ է պատճառ դառնում այն բանի, որ աշակերտը խնդիրը սխալ է լուծում:

Օրինակ, 3-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքում այսպիսի մի խնդիր կա. «Դպրոցն ստացավ 500 մեկտողանի եւ 300 վանդակավոր տետր: Ընդամենը քանի՞ մեկտողանի եւ վանդակավոր տետր ստացավ դպրոցը»: Երեխան կարդում է եւ զարմանում, չէ՞ որ ասվում է՝ 500 մեկտողանի եւ 300 վանդակավոր: Էլ ինչու՞ է նույնը հարցնում:

Սա դեռ բավարար չէ. երեխան երկրորդ ճշտումն է մտցնում. սուտ է գրված, դպրոցը տետր չի ստանում, մենք ենք գնում:

Սրանից ավելի անհեթեթ խնդիրներ էլ կան այս եւ գրեթե բոլոր դպրոցական դասագրքերում:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 16 (102), 2009թ.

Continue reading →

Թռչնի գրիպից հետո՝ խոզի գրիպ

Հետո՝ ասենք, տավարի, բադի եւ… այդպես շարունակ

Ամերիկյան լրագրողները արդեն մի քանի օր հետաքրքրված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առողջությամբ: Նրանք անընդհատ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսին հարցնում են նախագահի ինքնազգացողության, առողջության մասին: Գիբսը պարբերաբար ստիպված է լինում հավաստել, որ Օբաման իրեն չափազանց լավ է զգում, անհանգստանալու կարիք բնավ չկա: Ի՞նչն է լրագրողների անհանգստության պատճառը: Բանն այն է, որ մահացել է մեքսիկացի մի պաշտոնյա, ում նախագահ Բարաք Օբաման ձեռքով բարեւել է ապրիլի 16-ին Մեքսիկա կատարած այցի ժամանակ: Ենթադրվում է, որ նա մահացել է մրսածության հետեւանքով: Իսկ ամերիկյան լրագրողներն էլ անհանգստացել են՝ մտածելով, թե հնարավոր է այդ պաշտոնյան մահացել է խոզի գրիպից, որը մոլեգնում է Մեքսիկայում:

Continue reading →

Ադրբեջանական «պատմագիտությունը» ծիլեր է արձակում… մեզանում

Գրախոսություն Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը 18-րդ դարի արցախյան դիվանագիտության համաշարադրանքում» (ռուսերեն, Երեւան, «Անտարես» հրատարակչություն, 2007, 120 էջ) մենագրության

«Պատմության միակ չափանիշը ճշմարտությունն է» (ակադ. Լենդրուշ Խուրշուդյան)

«Պատմության կեղծարարներին պետք է կախել՝ կեղծ փող հատողների նման» (Սերվանտես)

2007թ. աշնանն առաջին անգամ լույս տեսած, գրախոսվող մենագրությունն արդեն արժանացել է Երեւանում երկրորդ տպագրության, եւս մեկ վերահրատարակություն լույս էր տեսնելու Ռուսաստանի Դաշնությունում‘«Արցախի մելիքություններն ու Ղարաբաղի խանությունը» վերտառությամբ: Հատկապես ուշագրավ է վերջինը, քանի որ այսպիսով, հեղինակի դրույթներն արդեն դուրս են գալիս հայկական միջավայրից:

Մենագրությունը հրատարակության է երաշխավորել ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը, խմբագիրն է Աշոտ Բեգլարյանը, գլխավոր գիտական խմբագիրը՝ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտ. դոկտոր Պավել Չոբանյանը:

Continue reading →

Ազատամարտիկների կարիք միշտ էլ լինելու է

«Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների» (ՄՀՆՋ) միությունն իր արտահերթ համագումարում առաջ է քաշել մի շարք հարցեր, որոնք ուղղվել են ՀՀ նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, պաշտպանության նախարարին եւ ոստիկանապետին: Այս մասին հայտնել է միության նախագահ, Արմավիրի մարզի կայազորի ռազմական ոստիկանության պետ Գրիշա Սարգսյանը: Նա մասնավորապես նշել է, թե պետք է գիտակցել, որ «պատերազմը դեռ չի ավարտվել, մեր սահմանները հանգիստ չեն, առկա են Արցախի եւ Հայոց ցեղասպանության հարցերը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները: Նման պարագայում ազատամարտիկները պետք է միասին լինեն, համախմբված, որպեսզի անհրաժեշտության դեպքում կրկին անցնեն հայրենքի պաշտպանության ազգանվեր գործին»: Իսկ դրա համար նա կարեւորում է «Ազատամարտիկի մասին» օրենքը, եւ միությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Դիմել են նաեւ ԱԺ նախագահին՝ «Ազատամարտիկների մասին» օրենք ընդունելու համար:


Continue reading →

Փնտրտուք

Զրույցներ հայոց լեզվի մասին

Հայտնի փաստ է, եւ դա անգամ լեզվաբաններն են նկատել, որ հայ մարդիկ իրենց երեխաներին տալիս են անուններ, որոնք դժվար բացատրելի են եւ, հաճախ, անհասկանալի, ի տարբերություն, ասենք արաբների, որոնց անունները հասարակ գոյականներ են եւ բոլորին հասկանալի: Ստուգելու համար արաբ ուսանողներից հարցնում էի նրանց անուն-ազգանունների իմաստները, ամբողջ ցուցակից կարող էր մեկը լինել, որ չիմանար, թե ի՞նչ է նշանակում իր անուն-ազգանունը, իսկ հայ ուսանողների դեպքում, ընդհակառակը, ցուցակից ընդամենը մեկը կարող է իմանալ, թե ի՞նչ իմաստ ունի, կամ որտեղից է գալիս իր անուն- ազգանունը: Գուցե այս դեպքում, նույնպես, գործել եւ գործում է հայ մարդու ինքնապաշտպանական բնազդը, ո՞վ գիտե, բայց մենք պետք է փորձենք հասկանալ, գոնե մեր եւ մեր ազգականների անուն-ազգանունների իմաստները, որը կլինի առաջին քայլը մեր ինքնությունը հասկանալու ճանապարհին:

Continue reading →

Պատրաստվող ճգնաժամը

1980-ականների կեսերին կարողացել էի բավական համոզիչ տվյալներ հավաքել, որոնք փաստում էին, որ իսկապես հաստատելու են «Աշխարհի նոր կարգ»-ը: Բայց տակավին չէի կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս պիտի հիմնվի «Աշխարհի կառավարություն»-ը այս սերնդի օրերին:

Սկսել էի հավատալ, որ «Աշխարհի կառավարություն»-ը կարելի է, նույնիսկ հավանական է հաջորդող մի քանի տասնամյակներին: Բայց, ինչպե՞ս:

1987թ. հունիսին պատրաստեցի հետեւյալ բեմադրությունը, որ արդեն երկու անգամ փոխել եմ՝ արագորեն զարգացող դեպքերի հետ քայլ պահելու համար:

Պարտավոր էի իրականի մոտ օրինակ տալ՝ առիթ տալով ժողովրդին, որ ավելի լուրջ վերաբերվի հարցին:

Ուզում եմ ձեզ վստահեցնել, թե վերջը ինձ համար էլ հստակ չէ: Այդ՝ միայն Աստված գիտի: Ես միայն այն գիտեմ, որ «Աստվածաշունչ» մատյանում գրվել է, թե «Աշխարհի կառավարություն»-ը պիտի իրականանա: Ես պատրաստեցի այս բեմադրությունը, գաղափար տալու համար ձեզ, թե թշնամին ինչպե՞ս է մտածում: Պատգամս է՝ զգույշ եղեք եւ ծուղակը մի՛ ընկնեք:

Continue reading →

Հայտարարություն

     Ապրիլի 16-ին ջավախահայ ազգային գործիչ «Միասնական Ջավախք – ժողովրդավարական դաշինք» Հ/Կ-ի նախագահ Վահագն Չախալյանին Թբիլիսիի թիվ 8 կալանատանը դաժան ծեծի են ենթարկել: Բռնությունն իրականացրել են կալանավայրի վրացի աշխատակիցները:
     Հարձակվողները դիմակավորված չեն եղել, ինչը վկայում է, որ նրանք բարձր մակարդակով ապահովագրված են եղել եւ հովանավորվել են վրացական իշխանությունների կողմից:
     Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւ վրացի իրավապաշտպան Զուրաբ Ռուստիաշվիլին հանդիպել են հայ քաղբանտարկյալին եւ տեսել են ծեծի պատճառով նրա ստացած վնասվածքները: Սակայն բռնության փաստն ամենեւին չի ազդել հայրենասեր հայորդու հոգեկան վիճակի վրա, հուսանք, որ առողջական խնդիրներ նույնպես չի առաջացնի:        

 

Continue reading →

Ուշադրություն

Երեքշաբթի 5 Մայիս, 2009թ. Ժամը 13:00-ին  տեղի է ունենալու մամուլի ասուլիս մահափոռձի կապակցությամբ, Հայ Արիական Միաբանության գրասենյակում:

Continue reading →

Հայտարարություն մահափորձի կապակցությամբ

Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը, "Լուսանցք" հասարակական-քաղաքական շաբաթաթերթը իրենց խոր վրդովմունքն ու ցասումն են հայտնում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ երեկ՝ մայիսի 4-ին կատարված մահափորձի կապակցությամբ:

Մայիսի 4-ին, ժամը 10:00-ից 12:00-ի հատվածում Արմեն Ավետիսյանին երկու անգամ զանգահարել է ոմն Արկադի ազգային անվտանգությունից: 12:20-ի սահմաններում Արմեն Ավետիսյանը դուրս է եկել գրասենյակից այդ մարդուն հանդիպելու համար՝ "Այրարատ" կինոթատրոնի ("Ռոսիա" տոնավաճառ) տարածքում: Պայմանավորվել էին հանդիպել 12:30-ին: Ժամը 13:10-ին Արմեն Ավետիսյանը զանգահարեց գրասենյակ եւ ասաց, որ հիմա գալիս է: Երբ այդ հիմա-ն անցավ 30 րոպեի սահմանը, զանգահարեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչու է ուշանում: Հեռախոսին չպատասխանեց: Մինչեւ ժամը 14:00-ն անընդհատ փորձել ենք կապնվել: Զանգերը գնում էին, բայց պատասխան չկար: 14:00-ից հետո հեռախոսն անջատվեց: Հեռախոսային հաղորդագրություն ուղարկեցինք "հաշվետվության ծրագրով" եւ այդ հաղորդագրության ստացման մասին հաշվետվությունը ստացանք միայն մայիսի 5-ին, ժամը 2:26-ին…

Մինչ այդ, շտապօգնության քաղաքային կայանից տեղեկացել էինք, որ Արմեն Ավետիսյան անուն-ազգանունով կամ իր արտաքինով անհայտ անձ տուժող չի գրանցվել, եւ ժամը 24:00-ի սահմաններում դիմեցինք Կենտրոնի ոստիկանություն: Այնուհետեւ ինքներս սկսեցինք որոնել նրան հիվանդանոցներում եւ պարզվեց, որ Արմեն Ավետիսյանին ծանր վնասվածքներով հայտնաբերել են Էրեբունի հիվանդանոցի մոտ եւ, ըստ հիվանդության պատմության, ժամը 14-ին ընդունվել է Էրեբունի հիվանդանոց: Նրան որպես անհայտ անձ բերել են հիվանդանոցին կից բժշկական քոլեջի մոտից անգիտակից վիճակում բազմաթիվ վնասվածքներով՝ գլխի, կրծքավանդակի, վերջույթների վնասվածքներով եւ գլխուղեղի արյան զեղումով: Օրվա ընթացքում կատարվել են բոլոր հետազոտությունները եւ նրան ցույց է տրվել անհրաժեշտ վիրահատական միջամտություն: Նրա մոտ առկա գլխի գագաթային մասի, կրծքավանդակի եւ սրունքի ստորին երրորդականի միաժամանակյա լուրջ վնասվածքները հուշում են, որ նրա հետ հաշվեհարդար են տեսել, այլ ոչ թե ինչպես ներկայացվում է, վրաերթ է եղել:

Continue reading →

Ամերիկյան իմպերիալիզմը եւ իսրայելական սիոնիզմը Հայաստանի եւ հայության դեմ

Հայտարարություն

Հայտարարություն

       Ապրիլի 30-ին աշխատանքից տուն վերադառնալիս հարձակման է ենթարկվել «Բագին.ինֆո» լրատվական կայքէջի խմբագիր, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը: Նա դաժան ծեծի է ենթարկվել եւ ըստ որոշ տվյալների Արգիշտի Կիվիրյանի վրա նաեւ կրակել են (գուցե առավել վախեցնելու նպատակով):

       Մենք միշտ գնահատել ենք «Բագին.ինֆո» տեղեկատվական կենտրոնի հայրենասիրական գործունեությունը (հատկապես Ջավախքի հարցում) եւ կարծում ենք այս դաժան հաշվեհարդարը կապված է լրագրողի եւ փաստաբանի մասնագիտական գործունեության հետ: Հատկապես Ջավախքի ազգադավ իշխանական եւ վրացամանկլավիկ կլանի որոշ ներկայացուցիչներ իրենց իրական պատկերը տեսնում էին «Բագին.ինֆո»-ում: Ուստի՝ մենք չենք բացառում, որ իրենց վրացի տերերի պատվերով Ջավախքի խամաճիկ այդ իշխանավորները լինեն այս հաշվեհարդարի հեղինակը կամ պատվիրատուն:

       Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Արգիշտի Կիվիրյանին, նրա ընտանիքին եւ հույս ենք հայտնում, որ հայաստանյան իշխանությունները արագ կբացահայտեն հանցագործներին:

      

       Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

      
       Հայտարարությանը միացել են՝

       «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթը

       «Հայարի.օրգ» կայքէջը

       Հայ Ազգայնականների Համախմբման բազմաթիվ անդամներ (հասարակական գործիչներ եւ մտավորականներ)

       01.05.09թ.

Continue reading →