Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Թանապուր՝ ջիլ պանրով
Բաղադրությունը – Մածուն – 1 լիտր, թթվասեր – 0.5 լիտր, ալյուր – 1 ճաշի գդալ, հավկիթ – 1 հատ, ջուր – 3 լիտր, կլոր բրինձ – 100 գ, կանաչ սոխ – 2 կապ, փշրած չոր ծիտրոն – 1 ճաշի գդալ, կարագ կամ յուղ՝ ըստ ճաշակի, ջիլ պանիր՝ կրկին ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը – Թանապուրը պատրաստելու համար մածունը, թթվասերը, ալյուրը, հավկիթը, ջուրը խառնել, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի: Մեջն ավելացնել կլոր բրինձը, կտրտած կանաչ սոխը, ծիտրոնը:
Մատուցելիս մեջը լցնել կարագ կամ յուղ եւ ջիլ պանիր՝ ըստ ճաշակի: Տոնական օրերի ծանրաբեռնվածությունից հետո սա կօգնի բեռնաթափվել: Բարի ախորժակ:
* * *
Մարզաշխարհի խաչմերուկներում
ՀՀ նախագահը մարզական 2015-ը փակեց մաղթանքով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015-ի տարեվերջին սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցեց Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը:
Խոսելով սպորտային իրադարձություններով եւ հաջողություններով լի 2015թ. մասին՝ Հանրապետության նախագահը կարեւորեց տարին նաեւ որպես նախաօլիմպիական եւ մաղթեց, որ 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հայաստանի մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ՝ մեր ժողովրդին պարգեւելով հպարտության պահեր:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիրւ 2016-ը հայտարարել է վազելու տարի
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել, որ 2016-ին իր ծրագրերից է նաեւ ֆիզիկապես լավ վիճակում գտնվելուն ուղղված ջանքերը:
«2016-ին պատրաստվում եմ վազել 365 միլ (587,5 կմ) եւ կուզենայի, որ ֆեյսբուքյան համայնքում շատերը, եթե հնարավոր է, միանային ինձ: Ինչպես նախորդ տարի այս համայնքում շատերը միացան իմ՝ ընթերցանության կոչին, այնպես էլ այս տարի այն կանվանենք վազելու տարի: Ես կբացեմ առանձին խումբ, որտեղ կպատմենք մեր արկածների մասին, որոնք կունենանք վազելիս»:
Լիոնել Մեսիի 5-րդ «Ոսկե գնդակ»-ը
Իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին հռչակվեց 2015թ. լավագույն ֆուտբոլիստ:
Արգենտինայի հավաքականի ավագը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 5 անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին: Նա վաստակած միավորներով առաջ անցավ իր թիմակից, բրազիլացի հարձակվող Նեյմարից, ինչպեսեւ՝ վերջին 2 տարիների դափնեկիր, Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից:
Նշենք, որ Լիոնել Մեսին անցած տարի «Բարսելոնա»-ի կազմում նվաճել է հինգ տիտղոս, թիմի եւ հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 61 խաղ, որոնցում դարձել է 52 գոլի հեղինակ: Continue reading →