ԿԳԲ-ն ավ­տո­մե­քե­նա­նե­րը փո­խե­լով՝ ազ­գա­յին չի՛ դառ­նա

 

Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յանն ա­ռըն­թեր պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման վար­չութ­յու­նը վա­ճառ­քի է հա­նե­լու ­կա­ռա­վա­րութ­յանն ա­ռըն­թեր ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան 27 մե­քե­նա­ներ: Ե­րեկ այս հար­ցը նե­րառ­ված էր ­կա­ռա­վա­րութ­յան նիս­տի օ­րա­կար­գում: Բո­լոր մե­քե­նա­նե­րն­ էլ ռու­սա­կան ար­տադ­րութ­յան են՝ ՎԱԶ, ԳԱԶ, Ո­ւԱԶ, ԿԱ­ՄԱԶ, ԿԱՎԶ, ՄԱԶ: Մե­քե­նա­նե­րը գնա­հատ­վել են 300 հա­զա­րից մին­չեւ 1.4 մլն դ­րա­մի սահ­ման­նե­րում: Շար­ժա­կան այս գույ­քի մե­ծա­մաս­նութ­յու­նը 1999-2001թթ. ար­տադ­րութ­յան է: Ե­թե ա­ճուր­դի ըն­թաց­քում մե­քե­նան չվա­ճառ­վի, նրա գի­նը յու­րա­քանչ­յուր հեր­թա­կան ա­ճուր­դի ժա­մա­նակ կնվա­զեց­վի 20%-ով:

Continue reading

Հայ­կա­կան խո­հա­նոց –


(Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

Continue reading

Խեղվածների բուժումը ամրագրել օրենքներով

 


Այս օրերին, հետեւելով համասեռականության շուրջ նոր եւ ընդգծված ծավալումներին, Հայ Արիական Միաբանությունը կրկին համոզմունք է հայտնում, որ տարիներ շարունակ ՀԱՄ կառույցի` ի դեմս իր առաջնորդ Արմեն Ավետիսյանի պնդումների, այս խնդիրը պետական ու ազգային լուրջ վտանգ է դարձել եւ դառնալու է առաջիկայում:

Մենք նկատում ենք, որ չնայած առկա արծարծումներին, այսօր էլ այս խնդիրը խորքային` ազգային եւ պետական հարատեւման տեսանկյունից չի քննարկվում, չնայած միանշանակ ողջունելի է, որ հակասեռամոլագարական դրսեւորումներով հանդես են գալիս ինչպես քաղաքական ու հասարական ուժերը, այնպես էլ երիտասարդական խմբավորումներ, հոգեւորականներն ու անհատ քաղաքացիներ:

Մարդիկ տարիներ շարունակ ու բացահայտ խոսում են Երեւանի հենց քաղաքապետարանի դիմաց` Կոմայգում տեղ գտած այլասերվածության դրսեւորումների մասին, փողոցներում բացահայտ տարվող մարմնավաճառային երեւույթներից, սեռամոլագարական ամենատարբեր հիվանդագին ցուցադրումներից, որոնք բացահայտ կատարվում են մեր քաղաքացիների, մասնավորապես` անչափահաս երեխաների աչքերի առջեւ: Սա է նաեւ պատճառը, որ դպրոցական տարիքի երեխաներն արդեն համացանցում իրենց հայհոյախառը եւ անբարո կեցվածքն են տեղադրում…

Continue reading

Լուսանցքի թիվ 239-ի հոդվածները

1. Միտքը՝ հոգեմարմնական արագություն… Ասել է թե՝ եռահամակարգ մարդը տիեզերահաս է – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
2. Գենախեղմա՞ն առկայություն – Մեր մշակույթի ոլորտի գործիչներին  հակացուցված է բերան բացելը… Թուրքասիրությունը շոու-բիզնե՞ս է…
3. Աղանդավորականների հովիվները վաճառել են հետեւորդների ձայները… DIY ակումբի պայթեցման գործի կապված համասեռականների հետ…
4. Քաղտեխնոլոգը քաղաքական դաշտը չի՞ պատկերացնում, թե՞ մեկ այլ քաղաքականություն է վարում… ազգայնական եւ այլ ուղղությունները ԱԺ-ում չեն…
5. Թագավորական խա՞յծ, թե՞ ախորժակին քացախ… Ազնվությունը՝ փալասի կարգավիճակում… Հետ տվեք վզիկը, տոտիկը… Տվել են միլիոնը, ու տեղյակ է Ահարոնը…
6. Ամեն բան ի շրջա՞նս յուր… Կոալիցիա՞, թե՞ միայնակ կառավարում… Ոչ շինիչների արկածները… Որն է ճիշտը՝ ասել եւ չանե՞լը, թե՞…
7. Ցինիզմը՝ ադրբեջանական հատկություն… Գործակցություն  «Ալ-Քաիդա»-ի հետ… Փակել են Մամեդյարովի բերանը… Ծիծաղելի «Եվրատեսիլ»-ը՝ Բաքվում…
8. Պատերազմածին «հավասարություն» – Հրադադարի մասին պայմանագիր… Ադրբեջանը հետքայլ է կատարել… Մոսկվան սատարում է Երեւանին…
9. Այրվող գործոններ – Մերձավոր Արեւելքն ու Կովկասը շարունակում են մնալ համաշխարհային լարումների կենտրոն…
10. Հաջողություն «Դասական եվրատեսիլ»-ում… Հայկական խոհանոց  եւ… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ

Continue reading

Միտ­քը՝ հո­գե­մարմ­նա­կան ա­րա­գութ­յուն – Ա­սել է թե՝ Եռա­հա­մա­կարգ Մար­դը Տիե­զե­րա­հաս է – ՀԱՄ առաջնորդ Ար­մեն Ա­վե­տիս­յան

Մինչ մար­դիկ գեր­ձայ­նա­յին ինք­նա­թիռ­ներ ու սար­քեր են ստեղ­ծում կամ տար­բեր ա­րա­գութ­յուն­ներ են զար­գաց­նում Եր­կիր մո­լո­րա­կից տիե­զե­րա­նա­վե­րով «պոկ­վե­լու» եւ բաց Տիե­զեր­քում հայտն­վե­լու հա­մար, ան­գամ լույ­սի ա­րա­գութ­յան «սանձ­ման» ե­րա­զան­քով են գի­տա­փոր­ձեր ա­նում… մեր Աստ­վա­ծա­մարդ Նախ­նի­նե­րը պար­զա­պես ի­րենց Միտքն են շար­ժել: Իսկ Մտքի ա­րա­գութ­յունն ան­չա­փե­լի է:

Հայ ա­րիա­կան ի­մաս­տա­սի­րութ­յունն ա­սում է. «Միտ­քը Տիե­զեր­քինն է – Տիե­զերքն էլ ամ­փոփ­ված է Մտքի մեջ» եւ պետք է տի­րա­պե­տել Մտքին, քան­զի այն կա­րող է լի­նել ինչ­պես ա­րա­րիչ, այն­պես էլ ա­վե­րիչ, կախ­ված Մտքի տի­րա­պետ­ման ար­վես­տից… Այդ տի­րա­պետ­ման ար­վեստն էլ թե­լադ­րում է Մտքի ա­րա­գութ­յու­նը, ո­րը կա­րող է վայրկ­յան­նե­րում Մար­դու Հո­գին հասց­նել Աստ­ված­նե­րի, Հո­գի­նե­րի ու այլ Տիե­զե­րա­աշ­խարհ­ներ…  
Continue reading

Գե­նա­խեղ­մա՞ն­ առ­կա­յութ­յուն

Մեր մշա­կույ­թի ո­լոր­տի գոր­ծիչ­նե­րին հա­կա­ցուց­ված է բե­րան բա­ցե­լը

 

«Ա­յո, սահ­մա­նը քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով փակ է, բայց մեր սրտերն են բաց: Հա­յե­րը ցե­ղաս­պա­նութ­յու­նից մնա­ցած մեծ սպի­ներ ու­նեն, սա­կայն դա մեզ չի խան­գա­րում նա­յել ա­պա­գա­յին: Թշնա­ման­քի զգա­ցումն ա­նի­մաստ է, նոր սե­րունդն այ­լեւս չի մտա­ծում հին սե­րուն­դի նման: Ա­յո, Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը հսկա ցավ է պատ­ճա­ռել հայ ժո­ղովր­դին, սա­կայն այն չի կա­րող կան­խել դե­պի ա­պա­գա նա­յե­լու մեր ձգտու­մը»:

Continue reading

Ու՞մ­ Աստ­ծո գոր­ծերն են ան­քը­նը­նե­լի

 

Ա­ղան­դա­վո­րա­կան­նե­րի հան­րա­յին մաս­նակ­ցութ­յու­նը ոչ միայն ընտ­րութ­յուն­նե­րում է իր դերն ու­նե­նում, այ­լեւ կրո­նա­կան ա­րա­րո­ղութ­յուն­նե­րի հար­ցե­րում: «Խոս­քի ի­րա­վուն­ք» միա­վո­րու­մը վեր­ջերս տա­րա­ծել էր մի հա­ղոր­դագ­րութ­յուն, որ­տեղ նշվում է, որ ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը խա­բում են քա­ղա­քա­ցի­նե­րին, «օգ­տա­գոր­ծում են Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու տո­նա­կար­գը եւ հրա­վի­րում ի­րենց մի­ջո­ցա­ռում­նե­րին, բա­ժա­նում են թռու­ցիկ­ներ եւ այն­պի­սի ժա­մե­րի կազ­մա­կեր­պում ի­րենց մի­ջո­ցա­ռում­նե­րը, որ մար­դիկ չկա­րո­ղա­նան մաս­նակ­ցել ե­կե­ղե­ցու տո­նա­կար­գին»:

Continue reading

Նոր Ազ­գա­յին Ժո­ղո­վում ներ­կա­յաց­ված չէ ամ­բողջ քա­ղա­քա­կան դաշ­տը

Քաղ­տեխ­նո­լո­գը քա­ղա­քա­կան դաշ­տը չի՞ պատ­կե­րաց­նում, թե՞ մեկ այլ քա­ղա­քա­կա­նութ­յուն է վա­րում

 

«Լու­սանցք»-ը պար­բե­րա­բար անդ­րա­դառ­նում է հայ քա­ղա­քա­կան բնա­գա­վա­ռին եւ այն­տեղ առ­կա ուղ­ղութ­յուն­նե­րին: Հստակ է, որ այն չի կա­րող տար­բեր­վել հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձից, ուս­տի նմա­նութ­յուն ու­նի նաեւ աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րում առ­կա քա­ղա­քա­կան ո­լորտ­նե­րի հետ:

Continue reading

Թա­գա­վո­րա­կան խա՞յծ, թե՞ ա­խոր­ժա­կին քա­ցախ

 

ԲՀԿ­-ի մին­չընտ­րա­կան, նա­խընտ­րա­կան ու ա­ռա­վել եւս հե­տընտ­րա­կան խա­ղե­րը պա­ռակտ­ման եզ­րին հասց­րին ԱԺ ընտ­րու­թ­­յուն­նե­րում 2-րդ ­տե­ղը գրա­ված կու­սակ­ցութ­յա­նը: Եվ սա կռա­հե­լի էր: Մեր աղբ­յուր­նե­րը ԲՀԿ­-ից հայ­տ­­նում են, որ այն մար­դիկ, ով­քեր ին­ք­­նա­բա­ցարկ են հայ­տա­րա­րել պատ­գա­մա­վո­րա­կան ման­դա­տ­­նե­րից հրա­ժար­վե­լու հա­մար, դե­ռեւս կու­սակ­ցութ­յու­նում կմնան, ին­չը եւս հա­րա­բե­րա­կան է: Ըստ նույն աղ­բ­­յուր­նե­րի, ԲՀԿ ­նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը ա­­նակն­կա­լի է ե­կել, բայց փոր­ձում է ցույց չտալ: Նա իր կու­սա­կից­նե­րի այն հար­ցին, թե ով է Վար­դան Օս­կան­յա­նը, ով ի­րա­վունք ու­նի իր սե­փա­կան կար­ծի­քը թմբկա­հա­րել ամ­բողջ ընտ­րա­կան ըն­թաց­քում, իսկ ի­րենք՝ ոչ, ԲՀԿ ­ղե­­կա­վա­րը կտ­­րուկ է պա­տաս­խա­նել՝ նշե­լով որ նա ու­նի այդ իր­ա­վուն­քը՝ վաս­տա­կել է: Իսկ հա­ջորդ հար­ցին, արդ­յո՞ք­ ի­րենք չեն վաս­տա­կել, հն­­չել է պա­տաս­խան՝ ոչ: ԲՀԿ ­նա­խա­գահն ա­վե­լի հե­ռուն է գնա­ցել՝ ա­սե­լով, որ ինքն է թա­գա­վո­րը ու ոնց կա­սի՝ էդ­պես էլ կլի­նի: Բայց, ըստ մեր տե­ղե­կութ­յուն­նե­րի, ան­գամ Վար­դան Վար­դան­յանն ու Հա­րութ­յուն Քուշկ­յա­նը, ով­քեր ի­րա­պես հա­վա­տա­րիմ են ե­ղել ԲՀԿ­-ին, թույլ չեն տվել այդ տո­նով շա­րու­նակ­վի զրույ­ցը… եւ թա­գա­վո­րին հաս­կաց­րել են, որ «թա­գա­վո­րութ­յու­նը» թող­նում են ի­րեն… Մեկ այլ պատ­ճառ էլ կա, որ հին ԲՀԿ­-ա­կան­նե­րը կողմ են կոա­լի­ցիա­յին եւ դեմ՝ սին ընդ­դի­մա­դիր խա­ղե­րին, իսկ նոր ԲՀԿ­-ա­կան­նե­րը փոր­ձում են կու­սակ­ցութ­յու­նը ընդ­դի­մա­դիր դարձ­նել:

Continue reading

Ա­մեն բան ի շրջա՞նս ­յուր

 

Ե­րեկ՝ մա­յի­սի 17-ին ՀՀԿ ­գոր­ծկո­մի նիս­տում, Սերժ Սարգս­յա­նը հայ­տա­րա­րե­լու էր՝ կոա­լի­ցիա լի­նե­­լու է, թե ոչ եւ ինչ պայ­ման­նե­րով է լի­նե­լու:

Ի դեպ՝ ՀՀԿ ­հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կով ա­ռա­ջադր­ված­նե­րը եւս սպա­սում են ՀՀԿ ­ղե­կա­վա­րի վեր­ջ­­նա­կան խոս­քին՝ թե ով է գնա­լու խորհր­դա­րան, ով՝ ոչ: ՀՀԿ ­հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կով ա­ռա­ջա­դր­­ված­նե­­րը դեռ հստակ չգի­տեն՝ լի­նե­լու են խորհր­դա­րա­նում, թե ոչ:

Continue reading

Ցի­նիզ­մը՝ ադր­բե­ջա­նա­կան հա­տկութ­յուն

 

ՀՀ­ ԱԳՆ-ն ­տա­­րա­ծել է հայ­տա­րա­րութ­յու­ն, ո­րում աս­ված է. «Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի՝ ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դում ստի, կե­ղ­­ծիք­նե­րի եւ ան­հիմն շա­հար­կում­նե­րի վրա հի­մն­­ված ե­լույ­թը խո­րը ափ­սո­սանք է ա­ռա­ջաց­նում, որ նմ­­ան բարձր հար­թա­կը կա­րող է օգ­տա­գործ­վել նման ցած­րա­կարգ հայ­տա­րա­րու­թ­­յուն­նե­րի հա­մար: Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը ղա­րա­բա­­ղ­­յան հիմ­նախնդ­րի խա­ղաղ կար­­­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին իր երկ­րի հա­վա­տար­մութ­յու­նը վե­րա­հաս­տա­տե­լու փո­խա­րեն, չա­րա­շա­­հում է ՄԱԿ-ի ԱԽ հե­ղի­նա­կա­վոր­ ամ­բիո­նը՝ ադր­բե­ջա­նա­կան հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չութ­յան չար­չրկ­­ված դրույթ­նե­րը կրկնե­լու հա­մար, թե­րեւս ­մո­ռա­նա­լով միայն հի­շա­տա­կել «աշ­խար­հի բո­լոր հա­­յե­րը Ադր­բե­ջա­նի թիվ մեկ թշ­­նա­­մին ե­ն» Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րութ­յան ռա­սիս­տա­կան հայտ­նի թե­զը»:

Continue reading

Պա­տե­րազ­մա­ծին «հա­վա­սա­րութ­յուն»

Մեր իշ­խա­նութ­յունն, ի տար­բե­րութ­յուն պաշ­տո­նա­կան Բաք­վի, ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով եր­բե­ւէ հան­դես չի ե­կել, չնա­յած դրա հիմ­քերն ա­վե­լի քան ու­նի: Ա­վե­լին՝ բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ ԼՂ ­հիմ­նախն­դիրն ու­նի մեկ՝ խա­­ղաղ լու­ծու­մ: Իսկ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն ­հան­դես է ե­կել ան­հա­ս­­­կա­նա­լի մի հայ­տա­րա­րութ­յամբ, ո­րում մե­­ղադ­րել է հայ­կա­կան կող­մին ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նե­լու եւ մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը մո­լո­րութ­յան մեջ գցե­լու հա­մար:

Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սկզբունք­նե­րի հի­ման վրա է ինք­նո­րոշ­վել, եւ երբ հայ­կա­կան կող­մը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ջան­քեր է գոր­ծադ­րում Ար­ցա­խի ­մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հա­­մար, ա­պա դա ո­րե­ւէ կապ չու­նի ռազ­մա­տեն­չութ­յան կամ մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը մո­լո­րեց­նե­լու հետ:

Continue reading

Այր­վող գոր­ծոն­ներ

Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն ու Կով­կա­սը շա­րու­նա­կում են մնալ հա­մաշ­խար­հա­յին լա­րում­նե­րի կենտ­րոն…

 

Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գի­րը  շա­րու­նա­կում է մնալ որ­պես պայթ­յու­նավ­տանգ հարց: Վա­շինգ­տո­նը վստահ է, որ Թեհ­րա­նը շա­րու­նա­կում է իր մի­ջու­կա­յին ծրա­գի­րը եւ ա­մեն պա­հի կա­րող է մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծել: «Մեր գնա­հատ­մամբ, ծրա­գի­րը դեռ նույն մա­կար­դա­կի վրա է: Ներ­կա փու­լում մենք չգի­տենք, մի­ջու­կա­յին զեն­քի ար­տա­դր­­ման վե­րա­բեր­յալ նրանք վերջ­­­նա­կան ո­րո­շում կա­յաց­րե՞լ­ են, թե՞ ոչ: Չա­փա­զանց ան­­հանգս­տա­ցած ենք նրա­նով, թե ին­չի կա­րող են ի­րան­ցի­նե­րը հաս­նել: Չի կա­րե­լի թույլ տալ, որ Ի­րա­նը մի­­ջու­կա­յին զենք ու­նե­նա»,- հայ­տա­րա­րել է Պեն­տա­գո­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Ջորջ Լիթ­լը: Նրա խոս­քով, ԱՄՆ-ն ­բազ­միցս հս­­տակ հաս­կաց­րել է, որ պատ­րաստ է ցան­կա­ցած տար­բե­րա­կով ի­րա­նա­կան խնդրի լուծ­մա­նը, իսկ ներ­կա­յումս պատ­ժա­մի­ջոց­նե­րը Ի­րա­նի վրա ճնշում գոր­ծադ­րե­լու ա­մե­նաազ­դու տար­բե­րակն է հա­մար­վում:

Continue reading

Հա­ջո­ղութ­յուն «Դա­սա­կան եվ­րա­տե­սիլ»-ում

«Դա­սա­կան Եվ­րա­տե­սիլ 2012»-ում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող 15-ամ­յա քա­նո­նա­հար Նա­րեկ Կա­զազ­յա­նը զբա­ղեց­րել է 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը: Նա դաշ­նա­կա­հա­րու­հի Ա­նա­հիտ Դիլ­բանդ­յա­նի եւ Ավստ­րիա­յի պե­տա­կան սին­ֆո­նիկ նվա­գախմ­բի հետ կա­­տա­րել է Խա­չա­տուր Ա­վե­տիս­յա­նի քա­նո­նի հա­մար գրված 2-րդ ­կոն­ցեր­տը:

Եզ­րա­փա­կի­չին մաս­նակ­ցել են ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ նաեւ Չե­խիա­յից, Ավստ­րիա­յից, Լե­հաս­տա­նից, Գեր­մա­նիա­յից, Բե­լա­ռու­սից եւ Նոր­վե­գիա­յից: Ավստ­րիան ներ­կա­յաց­նող ջու­թա­կա­հար Է­մա­նո­ւել Ճգնա­վոր­յա­նը զբա­ղեց­րել է 2-րդ ­տե­ղը:

Continue reading

Հազարամյակներ հետո՝ ի փառս Վանատուր Աստծո

 Հայարիական ծես՝ Արփայի ափին

Հայ արիները վերականգնում են բոլոր Հայ Աստվածների տոներն ու ծեսերը եւ հազարամյակներ հետո, վերստին նշվել է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը:

…Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախների պահապանը:

Ինչպես այս տարի առաջին անգամ մարտի 1-ին նշվեց Հայոց Գերագույն Աստված Հայր Արայի հրաշագործության տոնը, այնպես էլ առաջին անգամ հայարիները կնշեն Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը՝ արիադավան-հեթանոսական հավատի վերականգնումից հետո:

…Մարտի 21-ի՝ Ամանորի եւ ապրիլի 26-ի՝ Զատիկի տոներից հետո, երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…

Continue reading