Լուսանցքի թիվ 227-ի հոդվածները

1. Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 2… Ու՞մ դիմել պաշտպանության համար, երբ ոստիկանը օրենքի բեռը չի ստանձնում

2. Հայ ենք, հայի գեն ու լեզու, կենսակերպ, հավատ ու լեռնաշխարհ ունենք… Եվ Հայ Աստվածներ ունենք – Քուրմ Արմոգ (Հայ Արիական Միաբանության)

3. Վառոդով լի տակառի կողքին… ՀՀ անվտանգության եւ ռազմա-պաշտպանական համակարգերը պետք է զորացնել
4. Տարածաշրջանը՝ կողմնորոշումների շեմին… Երեւանը պետք է ազդեցություն ունենա հարեւան երկրներում
5. Հետընտրականը նախընտրականից առաջ է անցել… Հայ արիականները ստեղծում են նախընտրական համախմբում

6. Հայ ծագումը – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն) – Ով ենք մենք…

7. Վասն սթափության – Անդրանիկ Աթոյան (ՀԱՄ)… «Նոյան տապա¬ն»-ի ոդիսականը եւ ինչպես են գողանում հայ արիների նախաձեռնությունները

8. Վատիկանը հարստահարում է իտալացիներին… Հակաֆաշիստներն ընդդեմ ազգայնամոլների… Իրանի հետ բիզնե՜ս չենք անում… Գազն այս տարի չի՞ թանկանա

9. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Continue reading

Երեւանյան գծագրեր – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 2

Ու՞մ  դիմել պաշտպանության համար, երբ ոստիկանը օրենքի բեռը չի ստանձնում

Սկիզբը՝ թիվ 5-ում

Իհարկե եվրամարդասիրական կոչված ճնշումները ամեն ինչ անում են, որ ապաքրեականացնեն մարմնավաճառության տարաբնույթ ձեւերը, բայց ամենա«սանրված» օրենքում անգամ մարդու մարդ մնալու կոչումը գոնե դեռ պաշտպանվում է: Մեր ներկայիս օրենսդրությամբ անգամ, որը բազմիցս հայտնվել է եվրա«սանրված» կարգավիճակում, կարող ենք պաշտպանվել սեռա-մոլագարական տարբեր շարժումներից, եթե իհարկե իրավապահ մարմինները եւ այլ պատասխանատու պաշտոնյաներ հետեւեն դրանց:

Continue reading

Հայ ենք, հայի գեն ու լեզու, կենսակերպ, հավատ ու լեռնաշխարհ ունենք…

…Եվ Հայ Աստվածներ ունենք

Արարիչը մեկն է ինչպես Տիեզերքը, եւ այլընտրանք չկա Արարչին ու չի կարող լինել երբեւէ: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի «Տիեզերապատում» շարքից եւ «Լուսանցք»-ում հրապարակված հոդվածներից նաեւ համոզվեցի, որ ոչ միայն Տիեզերքի Տերը մեկն է ու միակը, այլ՝ Արարիչը հենց Տիեզերքն է, եւ Տի-Եզերքն էլ Արարչական Մեծ-Եզերքն է՝ Նրա Արարչածին Մարմինը…

Եվ հայ արիները փետրվարի 13-ին նշում են Արարչին՝ Տիրոջն ընդառաջ գնալու տոնը: Հայ Արիական տոնացույցով դա հստակ ամրագրված է:

Continue reading

Վառոդով լի տակառի կողքին

«Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում դժվար է ասել, թե որ կողմը կհաղթի»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նա կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորումն անհնար է եւ պատերազմն, անկասկած, ծանր հետեւանքներ է ունենալու ինչպես հաղթող կողմի, այնպես էլ պարտվողի համար: Կրկին զոհեր են լինելու, կրկին ատելություն, փախստականներ:

Continue reading

Տարածաշրջանը՝ կողմնորոշումների շեմին

Երեւանը պետք է ազդեցություն ունենա հարեւան երկրներում

Թուրքական ռազմաօդային ուժերը հարված են հասցրել իրաքյան Քրդստանին: Երկար ժամանակ է, ինչ թուրքերը չէին ներխուժում Իրաքի տարածք՝ քրդական գործոնի շահարկմամբ: Եվ ահա, կարծես թե փորձելով դուրս գալ արտաքին քաղաքական անհաջողություններից, վերստին արծարծում են Քրդստանի հարցը եւ ռազմական ուժ են կիրառում, ինչը առավելապես ցուցադրական բնույթ ունի, որպեսզի զսպի Թուրքիան մասնատելու ցանկություն ունեցող միջազգային ախորժակը:

Continue reading

Հետընտրականը նախընտրականից առաջ է անցել

Երկար ժամանակ է ինչ ներիշխանական տարաձայնությունները դարձել են քաղաքական գլխավոր թեմա: Հատկապես ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների մասին է խոսքը: Բայց տակավին վերջերս կոալիցիան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ պայմանավորվածության է եկել: ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարների մասնակցությամբ քաղաքական կոալիցիայի նիստում կողմերը քննարկել եւ արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում եւ քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Կարեւորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը:

Continue reading

Հայ ծագումը – Ով ենք մենք

Սկիզբը՝ թիվ 4-ում

«®Արարչական արյունդ®» (Պ. Սեւակ)

Կրոնական ավանդույթների թելադրանքով՝ շատերը բոլոր մարդկանց համարում են հողածին՝ զուտ երկրային ծնունդ: Այդ շատերն անտեսելով մարդկության ծագումնաբանության հին, ավելի արժանահավատ դիցաբանական վավերագրերը՝ ուշադրություն չեն դարձնում, որ մարդկության մեջ բացի հողածին (երկրածին, երկրի բացասական էներգիան մարմնավորող Վիշապի ստեղծած) տեսակից՝ գոյություն ունի նաեւ արարչածին (Արարչի որդի) տեսակ: Այս երկրորդին պատկանող մարդիկ կոչվում են Արեւորդիներ կամ հրածիններ, քանի որ արեւը (հուրը)՝ տիեզերական կենաց զորությունը դիցաբանական հավատալիքներում համարվում է Արարչի էությունը:

Continue reading

Վասն սթափության

Հավատը բազմիցս է մեզ ոտքի հանել:

Ոտքի ենք ելել, նոր նեղությունը վանելու համար ինչ-որ բան արել ու մեր արածից այնպես զարմացել, որ հավատ շարժող Գերագույն Ուժը չենք էլ զգացել:
Փոքր արածի մեծ ապրումներով Գերագույն Ուժից շատ ենք հեռացել: Հետո նորից ենք ժամանակի մեջ ընդարմացել: Հավատի քաղցին կրկին մոտեցել, երկնքին կրկին մուրացել: Հետո Զորավոր մեր Անհատների խոսքերի առջեւ ականջ ենք բացել, հավատով լցվել, գործի մի չնչին մասը կատարել ու ընդարմացել:

Continue reading

Իտալացիները դժգոհ են Վատիկանից

 

Վատիկանում վերջերս բողոքի ցույցի էին ելել բացմաթիվ իտալացիներ, արտահայտելու իրենց դժգոհությունը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ, որն օրեցօր հարստանում է:

Ցույցը տեղի է ունեցել Հռոմի Բենեդիկտոս 16-րդի եւ Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հանդիպումից հետո՝ Հռոմի Սուրբ Պետրոս հրապարակում:

Continue reading

Հայկական խոհանոց –


(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Սիսեռով եւ մսով կոտլետ

Բաղադրությունը

Continue reading

Հայաստանի ազգայնականները նախընտրական դաշինք են ձեւավորում

Հայ արիականները ստեղծում են նախընտրական համախմբում

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Միասնական Խորհրդի հայտարարությունը

– Փետրվարի 15-ին Երեւանում կայացավ ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդի հերթական նիստը, որտեղ որոշվեց՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ 2-րդ անգամ ձեւավորել Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինք:

– Դաշինքը կձեւավորվի 2003թ. ՀՀ ԱԺ ընտրություններին միասնական ուժերով եռանդորեն մասնակցած Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ) նմանությամբ եւ կանոնակարգով, որտեղ կընդգրկվեն եւ՛ ազգայնական կառույցների ներկայացուցիչներ եւ՛ անհատ ազգայնականներ:

Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը կձեւավորվի ՀԱՄ եւ ՀԱՀ անդամ կազմակերպությունների եւ միավորումների կողմից ու կհամալրվի Միասնական Խորհրդի որոշմամբ:

Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը ավարտել է իր կազմակերպչական գործողությունները Հայաստանի 11 մարզերում, Արցախում, Ջավախքում ու Սփյուռքում եւ ակնկալում է ազգայնական ուղղվածությամբ հայորդիների աջակցությունը, ովքեր ընտրելու իրավունք կամ հարազատներ ունեն Հայաստանում:

Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը նաեւ չի բացառում իր մասնակցությունը ՀՀ նախագահի հերթական ընտրությանը:  

ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդը որոշել է աջակցել այն քաղաքական ուժերի տեսակետին, որոնք կողմ են ընտրությունները համամասնական եւ մեծամասնական համակարգով անցկացնելուն: Հայ արիականներն ու ազգայնականները վստահ են, որ ՀՀ քաղաքական դաշտի կուսակցականացումը կդադարեցնի անկախ մտավորականների եւ անհատականություն ունեցող անձանց քաղաքական գործունեությունը, ինչը միայն վնասաբեր կլինի հայության ներուժի դրսեւորման համար:

Միայն համամասնական ընտրացուցակներով մասնակցությունը սպասվող ԱԺ ընտրություններին չի ապահովի ֆինանսա-տնտեսական լծակներով ընտրվողների կասեցումը խորհրդարան, քանզի տարիներ շարունակ կուսակցությունները ակնհայտորեն իրենց ընտրացուցակներում «տեղավորում» են ամենատարբեր «ոչ քաղաքական» մարդկանց՝ նրանց դրամական եւ այլ ներդրումներից օգտվելու համար: Եվ եթե մեծամասնական ընտրակարգով ընտրվողների մեծ մասը ընտրակաշառքները տալիս է ընտրողներին, ապա միայն համամասնականի դեպքում՝ ընտրակաշառքները տրվելու են այս կամ այն կուսակցությանը:

Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը ԱԺ ընտրություններին հանդես կգա կամ Հայաստանի Հայ-Արիական կուսակցության (ՀՀԱԿ) ընտրացուցակով կամ կգրանցի Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը (ՀԱՈւՆԴ)՝ որպես քաղաքական միավոր:

ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդը կոչ է անում ՀՀ ընտրողներին եւ քաղաքական ուժերին՝ ճիշտ գնահատել ներկա ռազմա-քաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, որը ներքաղաքական անհրաժեշտություն է առաջացրել, ՀՀ խորհրդարանում եւ կառավարությունում ընդգծված հայ ազգայնականության ներկայացուցիչներ ունենալու համար: ՀՀ արտաքին եւ ներքին մարտահրավերներին առավել կտրուկ պատասխաներն ու արձագանքերը այլեւս հրատապ են եւ դա պետք է արվի երկրի բարձր ամբիոններից:  

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Միասնական Խորհուրդ

15.02.2012թ. – Երեւան

Continue reading

Տիեզերքի Արարչին ընդառաջ

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները արիադավան-հեթանոսական  ծիսակարգի համաձայն փետրվարի 12-ին Հայոց  Տրնդեզի արարողություն կատարեցին  Արարատի մարզի Ազատավան գյուղի տարածքում՝ վեհանձն Մասիսների հայացքի ներքո…

Քուրմ Մանուկը, քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը փառաբանեցին Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին, նաեւ Հայ Աստվածներին՝ Հայաստանի ու հայության համար  նոր վերազարթոնքի սպասումով…

Վառվեց Տրնդեզի  ծիսական կրակը՝ Երկնային Արէգակի Երկրային Խորհրդանիշը, եղան գինեձոներ, բաժանվեցին ծիսական ուտեստներ եւ հայ արիներն ու ազգայնականները երդվեցին Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին՝ վերականգնել Հայոց արիադավան-հեթանոսական հավատն ու Արիական հզոր Հայաստանի հիմնաքարը…

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմի թեկնածուներն էլ փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Սյունիքի մարզի Քարահունջի (Հնչեղ քարեր – Զորաց քարեր) հնագույն աստղադիտարանի տարածքում կատարեցին մեկ այլ ծիսական արարողություն՝ Հայոց Տրնդեզի (ծիսական կրակների դեզի) կամ Տերնընդառաջի՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու տոնի առթիվ:

Ձոներ նվիրվեցին  Արարչին եւ Հայ Աստվածներին: Եվ Արարչին  ընդառաջ գնալով, հայ արի քրմի թեկնածուները հայությանն ու հայոց նպատակներին  վերջնական ու հաղթական մաղթանքներ հղեցին:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին  եւ Հայ Աստվածներին:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն – Ազատավան-Քարահունջ
13.02.2012թ.

Continue reading

Լուսանցքի թիվ 226-ի հոդվածները

1. Սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – Ինչպես Կոմայգին վերադարձնել երեւանցիներին
2. Գենդերային եվրախաբկանք` կնամանիա – նաեւ Դարվին պապիկի՝ կապիկի անասնատեսությունը…
3. Պատմաբանները կասե՜ն իրենց խոսքը, եւ արեւմտյան խեղկատակները թուրքերի հետ դեռ կհայտնվե՜ն պատմության աղբանոցում
4. Կձեւավորվե՞ն դաշինքներ, որոնք կարող են լինել նաե՛ւ հետընտրական – Ներիշխանական կրքերը նաեւ տնտեսական շահերի բախում են
5. Ես հրաժարվում եմ հասկանալ – Քուրմ Արամ (ՀԱՄ)… «Ձյոշերը»՝ փորձանք  նորմալ մարդկանց գլխին… Էռնեկյանի դուրը եկել էր մարելը
6. Եզրագծեր՝ խաբուսիկ կորագծերով – Հայաստանի անվտանգությունը՝ առաջնահերթ խնդիր – Պատերազմը դեռ «քնացնում» են – Քադաֆին կգործի՞ շուտով
7. Հայկական խոհանոց – Շաբաթվա մարզական կյանքից – Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ
Continue reading

Երեւանյան գծագրեր –

Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները

Դա  արդեն ազատություն չէ, այլ՝ քաոս
Ինչպես Կոմայգին վերադարձնել երեւանցիներին

…ՀՀ-ում մարմնավաճառությունը, անկախ մարմնավաճառի սեռական, քաղաքական ու մշակութային կողմնորոշումից, պատժելի է: Քրեորե՛ն: Իսկ սա նշանակում է, որ Կոմայգին տրանսեքսուալ, համասեռամոլ մարմնավաճառներից ազատելը մարդու իրավունքների ոտնահարում չէ: Գիտենք, որ Ծերեթելիում այլազգի մարմնավաճառներ էլ են կանգնում:

Continue reading

Գենդերային եվրախաբկանք` կնամանիա

Նաեւ  Դարվին պապիկի՝ կապիկի անասնատեսությունը
 

Վերջերս «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը, որն ընդամենը առաջին ընթերցման ռեժիմում քննարկվեց մեր խորհրդարանի կողմից, շարունակում է հակասական մեկնաբանությունների ու քննադատությունների տեղիք տալ:

Continue reading