2011թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 18-ամյակը

ՀԱՄ Գերագույն Խորհուրդը (ԳԽ) շնորհավորում է կառույցի  հիմնական, համակիր եւ օժանդակ հազարավոր անդամներին՝ հերթական հոբելյանի կապակցությամբ:

Հայ Արիական Միաբանությունը հիմնադրվել է ՀՀ Աբովյան քաղաքում 1993թ. դեկտեմբերի 15-ին: Այսօր ՀԱՄ-ը կազմակերպական կառույցներ ունի Հայաստանի մայրաքաղաք Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում, նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում:

Դեկտեմբերի 18-ին Հայ Արիական Միաբանության գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ տոնական միջոցառում եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց հայ արիների 18-ամյա գործունեությունը:

Նա անդրադարձավ ինչպես Հայաստանի անկախացման, երկրի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման տարիների, այնպես էլ անկախ Հայաստանի ու Արցախի հռչակումից հետո ու այսօր էլ շարունակվող ՀԱՄ գործունեությանը:

Continue reading

Լուսանցքի թիվ 219-ի հոդվածները

1. Մարդկանց համարակալման գործընթացը մտել է կենսաչափական ոլորտ եւ կավարտվի մարդկանց չիպավորմամբ…
– Աշխարհի գաղտնի կառավարությունը ոչնչացման է տանում մարդկությանը, մարդը կդառնա վերահսկելի ամենուր…
2. Ո՞վ է պաշտպանելու հայկական շահերը, տեսակն ու ավանդույթները. – «Լուսանցք»-ի հետ բարձրաձայնում են հայ արիականները-ազգայնականները…
– Արմատական հայի սպասումով՝ հանուն մեր արմատների
3. Հայկական շահերն ու գործոնը. Հայաստանը՝ տարածաշրջանային խաչմերուկ դառնալու հեռանկար ունի
4. Թիկնապահներ ունեցե՜ք, բայց ոչ պետբյուջեի հաշվին… Պատժաչափ՝ պետական դավաճանության համար… Ռուսական արջի «ամուր ձեռքի» խերն ու շառը…
5. Հայաստանի քաղաքական ուժերի կեսից ավելին ընտրությունից ընտրություն են միայն վերակենդանանում եւ հիշեցնում իրենց մասին
6. Արցախի խնդիրը եւ Հարավային Կովկասի 6 պետությունները. Անկախության գործոնը տարածաշրջանի վերաձեւման հետ համադրենք
7. Էներգետիկ պատերազմներ – ՀՀ-ն մտադիր չէ միջուկային տերության մաս չլինել… Հայկական ապտակ Թուրքիային՝ ադոլֆյան ձեռամբ
8. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… ՀԱՄ www.hayary.org կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Continue reading

Բաց նամակ ՀՀ նախագահին.

Կասեցնե՛նք աշխարհի գաղտնի ուժերի ծրագրերը Հայաստանում

Հարգելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.

Բիոմետրիկ նույնականացման փաստաթղթերի ներդրումը վտանգ է պարունակում մարդկության եւ Հայաստանի համար: Այս մասին մենք բազմաթիվ հրապարակումներ ենք արել, մեր մտահոգությունները ներկայացրել ՀՀ ԱԺ լսումների ժամանակ: Այս վտանգի մասին դեռ խոսվել է մարդկանց համարակալման ընթացքում, ինչը հետո անվանափոխեցին՝ սոցքարտերի ներդրում կոչելով, որից, ըստ էության, նպատակը չփոխվեց եւ մարդկանց ու ազգի համապարփակ տվյալների տրամադրումն օտարին իրականացավ օրենքի սահմաններում: Միայն դրանից հետո օրենքը բերվեց այն տեսքի, որը պահանջում էին «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման անդամները: Բայց շատ ուշ էր. ՀՀ բնակչությունն արդեն բաց համակարգ է օտարի համար…

Continue reading

Արմատական հայի սպասումով՝ հանուն մեր արմատների

Միջազգային ասպարեզում պարտությունները միշտ ցավագին են ընկալվում: Եթե նախկինում դրանց արձագանքելը անհետաքրքիր էր, որովհետեւ նման դեպքեր պարբերաբար եւ տարբեր ոլորտներում էին լինում, ապա այժմ, երբ հայկական գործոնը լուրջ զարգացումների փուլ է մտել եւ անգամ ռազմա-քաղաքական հաջողություններ կան, բարձրաձայնելը դառնում է պարտադիր: Քանզի հաջողության հասնելու համար այլեւս գիտակցել է պետք, որ ազգային ու պետական գործերում մանրուքներ չկան:

Continue reading

Հայաստանը՝ տարածաշրջանային խաչմերու՞կ

Մերձավորարեւելյան ճգնաժամը շարունակվում է, եւ օրերս մի նոր հակամարտության օջախ  իր մասին վերստին զգացնել տվեց: Լիբանանի տարածքից դեպի Իսրայել մի քանի հրթիռ բաց թողնվեց, ինչն անսպասել էր գոնե այս պահին, երբ իսրայելա-արաբական հարաբերական անդորր է: Հրթիռային գնդակոծումների են ենթարկվել Գալիլեայի արեւմտյան հատվածները: Իսրայելի զինվորականները պատասխան գործողություններ են իրականացրել՝ հարվածելով այն տարածքի ուղղությամբ, որտեղից բաց են թողնվել հրթիռները: Հաղորդվել է, որ Գալիլեայի արեւմտյան շրջաններ հարավային Լիբանանից բաց է թողնվել 4 հրթիռ, որոնցից մեկը չի պայթել: Զոհեր ու վիրավորներ չկան:

Continue reading

Թիկնապահներ ունեցե՛ք, բայց ոչ պետբյուջեի հաշվին

Ուրիշի կյանքը խլող մսագնդերին փոխարինեք սեփական կյանքը իրապես պահպանողներով   

Թիկնապահներ ունենալու մասին օրենքի քննարկումը մի քանի անգամ հետաձգվել է ԱԺ-ում: Բայց որպեսզի «հաստավիզ կաստալոմների» (թիկնապահը բոլորովին ուրիշ հասկացողություն է) խնդիրները եւ ամենօրյա «ապերոյական ռազբորկաները» ավարտվեն, պետք է հստակ օրենք լինի թիկնապահի մասին, որպեսզի մարդաջարդարարների եւ մարդաորսների տգետ ու ճղճիմ կամակատար «կաստան» ոչնչանա, եւ «լավ տղերքը» իրենց «տղայությունը» առօրյա կյանքում ապացուցեն անձնապես ու սեփական «շնորհքով»:

Continue reading

Քաղաքականությամբ զբաղվելը նաեւ՛ ընտրություններին մասնակցելն է

Հայաստանի քաղաքական ուժերի կեսից ավելին ընտրությունից ընտրություն են վերակենդանանում եւ հիշեցնում իրենց մասին

Ազգային ժողովը նորընտիր նախագահ ունի՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը: Քվեարկության ժամանակ բացի նրանից կար եւս մեկ թեկնածու՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը: Սակայն նա քիչ ձայներ հավաքեց, անգամ խորհրդարանական մյուս ընդդիմությունը՝ ՀՅԴ խմբակցությունը, իր ձայները տվել էր ՀՀԿ թեկնածուին, նույնիսկ կուսակիցները ձայները ամբողջությամբ չտվեցին Լ. Ալավերդյանին: Հիշեցնենք, որ «Ժառանգությունե խմբակցությունը 7 պատգամավոր ունի, իսկ Ալավերդյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել ընդամենը 4 խորհրդարանական: ԱԺ-ում չեն եղել ու քվեարկությանը չեն մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանն ու այդ խմբակցության ցուցակով խորհրդարան եկած, այժմ ՍԴՀԿ շարքերն անցած Վարդան Խաչատրյանը:

Continue reading

Արցախի խնդիրը եւ Հարավային Կովկասի 6 պետությունները

Անկախության գործոնը տարածաշրջանի վերաձեւման հետ համադրենք

Լիտվայի մայրաքաղաքում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարոտւղար Հիլարի Քլինթոն եւ Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Ժան Լեոնետին) եւ Հայաստանի ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու կարեւորությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն իրենց գոհունակությունը հայտնեցին համանախագահ երկրների ջանքերի, այդ թվում՝ նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի ու Սարկոզիի անձնական մասնակցության համար իրենց երկրների՝ համապարփակ խաղաղ կարգավորման հասնելու հարցում աջակցության առումով:

Continue reading

Էներգետիկ պատերազմներ –

Շեշտադրումներ, որոնք հաստատեցին, որ ՀՀ-ն մտադիր չէ միջուկային տերության մաս չլինել

Միջուկային էներգետիկան այն եզակի ոլորտներից է, որտեղ հավանում եմ պետական քաղաքականությունը: Գոնե առայժմ: ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներն էլ միշտ հաստատակամ են եղել այն հարցում, որ մեր երկրին պետք է ատոմակայան՝ էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով: Իսկ էներգետիկ անվտանգությունը երկրի՛ անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից է: ՀՀ 1-ին նախագահից չեմ խոսում՝ տեսանելիորեն հասկանալի պատճառներով:

Continue reading

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

Continue reading

Լուսանցքի թիվ 218-ի հոդվածները

1. Պատժե՛լ Ադրբեջանին եւ առիթի դեպքում անցնե՛լ գրոհի… Հայ արիները նույնպես պատրաստ են մասնակցել հայկական պատժիչ գործողություններին
2. Հայաստանի ու հայկական շահերի պաշտպանության դիրքերն ավելի քան հաստատուն են… Շահեկան են այս պահին…
3. Հայաստանը «Մեծ Թուրանի» երազանքներում իրապես ոսկոր է թյուրքական ծավալապաշտական կոկորդում…
4. Ջավախքը եւ ջավախքահայերը համահայկական պաշտպանության կարիք ունեն – Վրացական խաչեղբայրություն…
5. «Նաբուկո»-ն ադրբեջանական խաղաթու՞ղթ… Թուրքիան «մառազմատիկ» որակեց Ադրբեւանի կարծիքը Հայկական ատոմակայանի մասին…
6. ԿԳԲ-ի գործակալներին չարժե՞ իմանալ… ՀՀՇ-ՀԱԿ-ական թուրքալիզությունն անսպառ է… Կսմիթներ՝ վրացական եւ ամերիկյան իրավիճակների մասին
7. Ներքաղաքական. – Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն այս փուլում սպառված է… Պայքարը թեժանում է
8. Վիշապ, դեմոն, դեւ. – Արարչի կամոք եւ Վահագնա ուժով գալու է սրանց քաղվելու ժամանակը… UNESCO-ում Հայաստանը կներկայանա հեթանոսական տոնով
9. Հայկական խոհանեց եւ… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

Continue reading

Հրամայական –

Կանխարգելելու համար… պատժե՛լ է պետք  Ադրբեջանին

Ադրբեջանի սադրանքներին այսուհետ կտրվեն համարժեք պատասխաններ: Պատժիչ գործողության մեկնարկը տրված է. այն իրականացվելու է հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով: Հայկական զինված ուժերը արդեն պատասխանել են Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությանը: Նախապես զգուշացվել էր, որ հայկական կողմի պատասխանը լինելու է առավել կոշտ եւ անհամաչափ:

Continue reading

Տարածաշրջանը եւ մենք –


Հայկական դիրքերն ավելի քան շահեկան են այս պահին
 

Տարածաշրջանային հիմնախնդիրներն ազդեցություն են թողնում նաեւ տարածաշրջանի երկրների ներքին կյանքի վրա, ինչը նաեւ արտաքին միջամտության հետեւանք է:

Իրանական միջուկային ծրագրի դեմ միջազգային սահմանափակումներն ու պատժամիջոցները ներքին անվստահության մթնոլորտ են սերմանել: Հիշենք, դեռ ժամանակ առաջ, ԻԻՀ նախագահի եւ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի միջեւ լարվածություն էր առաջացել, ինչը կարծես հարթվեց: Հետո նախագահական շրջապատից մի շարք նախարարների եւ պաշտոնյաների վստահության հարցերն արծարծվեցին: Իսկ օրերս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի լրատվամիջոցների հարցերով խորհրդական, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրը հարցաքննության համար հրավիրվել էր դատարան: Նա Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից մեղադրվում է սուտ լուրեր եւ ասեկոսեներ հրապարակելու մեջ, «որոնք նպատակ ունեին, տագնապ առաջացնելով, շեղել հասարակական կարծիքն ընդդեմ դատական իշխանությունների պաշտոնյաների»: Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԻԻՀ նախագահի խորհրդականը այդ օրերին սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն վերջինս, բժիշկների կամքին հակառակ, դուրս է գրվել հիվանդանոցից, որպեսզի ներկա լինի դատական գործընթացներին:

Continue reading

Կդառնա՞ Հայաստանը «միջազգային ոսկոր»

 

Արցախյան հիմնախնդիրը մնում է տարածաշրջանային առաջնային հարցերից մեկը: Արդեն ավելի բարձրաձայն են կարծիքներ հնչում, որ մեկ կամ մի քանի առաջնորդներ չեն կարող լուծել ԼՂ հակամարտության բարդ խնդիրը:

Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւի կարծիքով՝ առաջիկա ամիսներին Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում երկարատեւ ընդմիջման ականատես կլինենք: Թեպետ դա պայմանավորված կլինի ոչ միայն Հայաստանում եւ Ռուսաստանում սպասվող ընտրական գործընթացներով: Քաղաքագետի խոսքերով, շփման գոտում վերջին իրադարձություններն իրենց հերթին արդեն իսկ ստեղծում են ծայրահեղ բացասական մթնոլորտ՝ ցանկացած երկխոսության համար:

Continue reading

Վրացական խաչեղբայրություն Կազատե՞ն Վահագնին

 

Ջավախքի բնակիչները դիմել են անձամբ ՀՀ նախագահին՝ քաղբանտարկյալ Վ. Չախալյանի հարցի կարգավորման համար: Ս. Սարգսյանին առձեռն փոխանցվել է հանրագիր (կից ստորագրություններով)՝ ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ Չախալյանի: Հանրագիրը կազմվել է Ջավախքում, այն ստորագրել է երկրամասի 1600-ից ավել բնակիչ, որում ասվում է. «Ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության ազգային, մշակութային, լեզվական, կրոնական եւ կրթական արժեքների պահպանման համար, այլ նաեւ Ջավախքի հայաթափման ու թուրքերով վերաբնակեցման դեմն առնելու, ՀՀ-ն կատարյալ շրջափակումից զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով: 

Continue reading