Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Խնձորտուն-Ջամբուդվիպա… Հունվարի 31-ին Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան տեսնելու այսպես կոչված Մոլորակների շքերթը…

Հնդկական համարվող առասպելաբանությունում Հնդկաստանը երբեմն անվանել են Ջամբուդվիպա (jambydvipa)՝ «Խնձորների երկիր», բայց այն լայն տարածում չի գտել թերակղզի Հնդկաստանում:

Ըստ Ռենե Գենոնի, այս անվանումը վերաբերում է ոչ թե այժմյան Հնդկաստանին, այլ՝ Հյուսիսային երկրին՝ Հիպերբորեային: Իսկ Հիպերբորեան, Դրախտը, ինչպես բազմիցս ցույց ենք տվել «Լուսանցք»-ի էջերում, դա Հայաստան-Հնդկաստանն է:

Զարմանալի չէ, որ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում ունենք յոթ տասնյակից ավելի տեղանուններ «խնձոր» բառով, որոնց թվում նաեւ՝ Խնձորտուն (Խնձորեստան)- գյուղ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառում: Այժմ կոչվում է Խնձրիստան (Արցախում):

Խնձոր-ով շատ հետաքրքիր անվանումների ենք հանդիպում: Օրինակ՝ Խնձորկին, Խնձորկուտ, Խնձորգլուխ: Հենց Խնձրիստան գյուղում է գտնվում մի մեծ կաթսայաձեւ հուշարձան, որ նախկինում վկայված է իբրեւ «Սուլալ քար» մարդաձեւ ժայռ եւ որի հետ է կապված քարացած կնոջ մասին ավանդությունը:

Գորիսի տարածքում են գտնվում Խնձորեսկ բերդը եւ Խնձորեսկ գյուղը: Հին Խնձորեսկի մասին Մարտիրոս Սարյանն ասել է. «Հին Խնձորեսկը պետք է պահել ու պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան-այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»:

Որոտան գետի ձախակողմյան գետակը կոչվում է Խնձորեսկի գետակ:  Continue reading

Հայկական խոհանոց – Թանապուր՝ ջիլ պանրով… Աշխարհի մարզական հեւքից.- 2015-ի կարճ ամփոփում եւ 2016-ի մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Թանապուր՝ ջիլ պանրով

Բաղադրությունը – Մածուն – 1 լիտր, թթվասեր – 0.5 լիտր, ալյուր – 1 ճաշի գդալ, հավկիթ – 1 հատ, ջուր – 3 լիտր, կլոր բրինձ – 100 գ, կանաչ սոխ – 2 կապ, փշրած չոր ծիտրոն – 1 ճաշի գդալ, կարագ կամ յուղ՝ ըստ ճաշակի, ջիլ պանիր՝ կրկին ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը – Թանապուրը պատրաստելու համար մածունը, թթվասերը, ալյուրը, հավկիթը, ջուրը խառնել, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի: Մեջն ավելացնել կլոր բրինձը, կտրտած կանաչ սոխը, ծիտրոնը:

Մատուցելիս մեջը լցնել կարագ կամ յուղ եւ ջիլ պանիր՝ ըստ ճաշակի: Տոնական օրերի ծանրաբեռնվածությունից հետո սա կօգնի բեռնաթափվել: Բարի ախորժակ:

* * *

Մարզաշխարհի խաչմերուկներում

ՀՀ նախագահը մարզական 2015-ը փակեց մաղթանքով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015-ի տարեվերջին սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցեց Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը:

Խոսելով սպորտային իրադարձություններով եւ հաջողություններով լի 2015թ. մասին՝ Հանրապետության նախագահը կարեւորեց տարին նաեւ որպես նախաօլիմպիական եւ մաղթեց, որ 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հայաստանի մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ՝ մեր ժողովրդին պարգեւելով հպարտության պահեր:

Facebook սոցիալական ցանցի հիմնադիրւ 2016-ը հայտարարել է վազելու տարի

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել, որ 2016-ին իր ծրագրերից է նաեւ ֆիզիկապես լավ վիճակում գտնվելուն ուղղված ջանքերը:

«2016-ին պատրաստվում եմ վազել 365 միլ (587,5 կմ) եւ կուզենայի, որ ֆեյսբուքյան համայնքում շատերը, եթե հնարավոր է, միանային ինձ: Ինչպես նախորդ տարի այս համայնքում շատերը միացան իմ՝ ընթերցանության կոչին, այնպես էլ այս տարի այն կանվանենք վազելու տարի: Ես կբացեմ առանձին խումբ, որտեղ կպատմենք մեր արկածների մասին, որոնք կունենանք վազելիս»:

Լիոնել Մեսիի 5-րդ «Ոսկե գնդակ»-ը

Իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին հռչակվեց 2015թ. լավագույն ֆուտբոլիստ:

Արգենտինայի հավաքականի ավագը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 5 անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին: Նա վաստակած միավորներով առաջ անցավ իր թիմակից, բրազիլացի հարձակվող Նեյմարից, ինչպեսեւ՝ վերջին 2 տարիների դափնեկիր, Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից:

Նշենք, որ Լիոնել Մեսին անցած տարի «Բարսելոնա»-ի կազմում նվաճել է հինգ տիտղոս, թիմի եւ հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 61 խաղ, որոնցում դարձել է 52 գոլի հեղինակ:  Continue reading

Քարտեզներ

Արմեն Ավետիսյան – Ծիսական

Արմեն Ավետիսյան – ֆիդայական ազատամարտ

Արմենուհի Մելքոնյանի լուսանկարների ալբոմը

Արմեն Ավետիսյանի լուսանկարների ալբոմը

Ծնունդդ շնորհավոր – ՀԱՄ առաջնորդ

orhmerg-hayaryac

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) իր բոլոր կառույցներով, տարածքային ու սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` ծննդյան 53-ամյակի առթիվ, որը լրացավ 2016թ. հունվարի 15-ին:

Մեր առաջնորդին մաղթում ենք առողջություն, երջանկություն, հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ազգային (համազգային) գործունեության մեջ, որոնք անբաժանելի են մնացել միմյանցից:

ՀԱՄ առաջնորդին կամենում ենք առավել հոգեւոր իմաստնություն, անկոտրում կամք եւ զորություն, նպատակասլացության ու հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ:

Հայոց Նախնիք, Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը պահապան հայ արիների եւ համախմբված ազգայնականների առաջնորդին

Արմեն Ավետիսյանի ֆեյսբուքյան էջը

Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=33

Շնորհավորում ենք Հայ Ազգին – հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է

Ցեղակրոնություն.-

Ցեղիս ճանաչումն է դա, ճանաչումը մի գերիվերոյ ուժի, էության: Երկրորդը՝ այդ ուժէությունից ծնած լինելուս գիտակցությունն է դա: Ապա այդ ուժէությանը ցմահ հավատարիմ մնալուս ուխտն է դա:

Ես ցեղակրոն եմ.- եւ ահա կերդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմապրել, գործել ու մեռնել որպես ցեղամարդ:

(Նժդեհի բնորոշմամբ ցեղամարդը նույն ցեղապաշտն է, որն իր մեջ կրում է Ցեղի Գենի բացառիկությունն ու բացարձակությունը: Ցեղապաշտը առավել քան սեփական ծնողին պաշտում է իր Ցեղը եւ «նրա անհատականության ու ազատության ամենաբարձր արարքը Ցեղին հնազանդվելն է»)

Ես ցեղաճանաչ եմ,- եւ ահա գիտեմ, թե մեծ է իմ ցեղը, թե իմ ցեղն ավելին է տվել մարդկությանը, քան ստացել է նրանից. գիտեմ, որ Հայոց նորագույն հեղափոխությունը վերջին գործը չէ իմ ցեղի էության. գիտեմ, թե ի՞նչ բաների ունակ է իմ ցեղը:

Ես ցեղահավատ եմ,- եւ ահա պաշտում եմ եւ մի այլ աստվածությունցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան:

Ես ցեղահաղորդ եմ,- եւ ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողինիմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:

Զոհապաշտ եմ ես,- ու ահա երկյուղածորեն կոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը եւ պատիվը հավիտենականացնելու համար:

Ուժապաշտ է ցեղակրոնը, քանզի Նժդեհը քծնանք է համարում թույլի սերը: Արդար ուժն է ծնում իրավունք,- լինենք ուժեղասում է Նժդեհը:

Ինքնամսխումի մեջ ազատ չէ ցեղակրոնը: Քաջառողջ լինելու իրավունք եւ պարտականություն ունի նա, որի ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը:

Վահագնի Ծնունդը

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
(
Ապա թէ) Բոց ունէր մորուս,
Եւ աչկունքն էին արեգակունք:

14.01.2016թ. – Երեւան – Հայ Արիական Միաբանություն

Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին նախապես շնորհավորել էինք նաեւ հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա` 130-ամյակի առթիվ:

Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական բարձրավանդակում) եւ Միասնական Ազգի կերտման ճանապարհին…

Ամեն հայ ցեղակրոն է – Ցեղի գենը կրում է իր մեջ – ինչը պարզապես գիտակցել է պետք…

njdeh-eagle

Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի ստեղծած Ցեղակրոն ուսմունքի, ինչպեսեւ՝ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ: Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:

Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:

4Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը:

Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի ավելի քան 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:

Ցեղակրոն հայը ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:

Փա՜ռք Ցեղակրոն հային, փա՜ռք Գարեգին Նժդեհին:

Գարեգին Նժդեհ (կենսագրական ակնարկ)

7

«Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժացնելուԱնշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը…»: («Սյունիք», Գորիս 1920թ., թիվ 7)

Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը:

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն եւ մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր` հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը:

Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 14-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը` Եղիշեն, գյուղի քահանան էր) եւ մնացել մոր` Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են 4 երեխա, ինքը փոքրն էր:

nzhdeh-130

Սկզբնական կրթությունը ստացել է Նախիջեւան քաղաքի ռուսական դպրոցում, ապա` Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միացել է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետեւ անցել է Պետերբուրգ եւ երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով` լքել է համալսարանը ու ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին` ցարիզմի ու սուլթանականության դեմ: 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, ուր Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը եւ, այն հաջողությամբ ավարտելով, 1907թ.-ին վերադառնում է Կովկաս:

1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ. շարքերը եւ իբրեւ կուսակցական նշանավոր գործիչ Սամսոն Թադևոսյանի օգնական, մասնակցում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք ու ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս եւ ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: Բանտերում` Ջուլֆայից մինչեւ Պետերբուրգ, մնացել է ավելի քան երեք տարի, ապա` անցել Բուլղարիա:

Continue reading

Ցեղակրոն Շարժումը

 nzhdeh-swastika

Ա) Ցեղակրոն շարժման պատմությունը

1932թ.-ին Սոֆիայում լույս տեսնող «Խռովք» ամսագրում Գ. Նժդեհը, «Հոգեւոր նորոգության խնդիրներ» խորագրի ներքո լույս ընծայեց «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հիմնադրութային հոդվածը (Նժդեհի մի բանախոսության սղագրումն է սա), ուր մասնավորապես կարդում ենք. «Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում եւ ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել, դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն… Ցեղակրոնությո՛ւն – ահա՛ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը»:

Նժդեհը գալիս էր ավետելու ցեղահայտնության ժամը` սկզբնավորելով Համահայկականության տեսությունը:

1933թ.-ի ամռանը, Նժդեհը, Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մեկնեց ԱՄՆ, ուր նախաձեռնեց Ցեղակրոն Ուխտերը, որոնց «Ծրագիր-Կանոնագրում» կազմակերպության ստեղծման նպատակն ամրագրված է. «Ստեղծել ցեղակրոն սերունդ մը, որուն անդամները ապրին եւ գործեն որպես ցեղի հպատակն ու մարտիկը, ուր որ էլ լինեն եւ ընկերային ինչ դիրք էլ ունենան…»:

Մինչեւ Նժդեհի ԱՄՆ գալը, այնտեղ գործում էին մի շարք երիտասարդական միություններ՝ «Հայորդիք», «Որդիք Հայաստանեայց» եւ այլն: Իրարից անջատ գործող այս միությունները համախմբելու եւ մեկ հայտարարի բերելու դժվարին գործը ստանձնեց Նժդեհը՝ ծավալելով Ցեղակրոն շարժումը, որի գաղափարախոսությունը շարադրեց 1933թ. վերջին, Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում՝ «Ցեղային արթնություն» խորագիրը կրող հոդվածաշարով:

Ի՞նչ հանգամանքներով էր թելադրված շարժման անհրաժեշտությունը:

Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղթահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակը, ներքին ճակատում մոլեգնող միջկուսակցական պառակտիչ կռիվները եւ դրանց միացած օտար այլասերիչ միջավայրը մղել էին դրսի հայությանն իր նվաստ վիճակին հնազանդորեն համակերպվելու` սպառնալով դարասկզբի մեր պարտությունը վերջնական դարձնել: Սրանց ավելացել էր նաեւ հիվանդագին կրոնականությունը, հայկական գաղթօջախներում գործում էին մի շարք ապազգային աղանդներ, որոնք քարոզում էին հրաժարում Հայրենիքի գաղափարից, հեռացում ազգային-հասարակական կյանքից եւ նվիրում «երկնային հայրենիքին»:

Ստեղծված մթնոլորտն անխուսափելիորեն պիտի բերեր գաղթաշխարհի շուրջ մեկ միլիոն հայության փոշիացմանը, իսկ ավելի ճիշտ՝ ինքնասպանությանը: Պետք էր կանխել այն:

Շարժման անհրաժեշտությունը թելադրված էր նաեւ թուրքերի կողմից տարվող հակահայկական քարոզչությամբ: Դրա համար թուրքերն օգտագործում էին եվրոպացի ծախու հասարակական գործիչների, որոնք հայերին ներկայացնում էին աշխարհին որպես անհայրենասեր, անարի ու անմարտունակ, անիշխանական ու բարոյականությունից զուրկ թալանչիներ: Հարկավոր էր հակաքարոզչությամբ ու իրական քայլերով ցրել հայության մասին ստեղծվող թյուր պատկերացումները:

«Կար Ցեղակրոն շարժման անհրաժեշտությունն ընդգծող մի կարևորագույն հանգամանք եւս. դա մեր հին սերնդի քաղաքական տեղատվությունն էր Թուրքիայի նկատմամբ: Մեր հին կուսակցությունները սկսել էին լքել Հայկական հարցըն ու համակերպվել այն մտքի հետ, որ պետք է հրաժարվել Թուրքիայում մնացած հայկական տարածքներից ու մերձենալ թուրքերի հետ: Այդ ուրացումը երիտասարդ սերնդի աչքում մեզ կդարձներ արհամարհելի ժողովուրդ», – գրում է Նժդեհը: Անհրաժեշտ էր անհայրենիք գաղթահայության մեջ բորբոքել հայրենատիրության գաղափարը, նրան «հոգեւոր ու քաղաքական անտուն-անտիրությունից փրկելով` դարձնել հայրենատեր»:

Միաժամանակ, շարժումը նպատակ ուներ հոգեւոր հուսալի պատվար ստեղծել բոլշևիկյան բարոյազուրկ քարոզչության դեմ, որ բացիլի պես տարածվում էր հայ գաղթօջախներում:

Այս վիճակից դուրս գալու մեկ ելք կար՝ հոգեւոր-բարոյական վերանորոգումը, որն էլ հնարավոր էր միայն սեփական (ցեղային) արժեքների ու ձգտումների վերարծարծման եւ դրանք վերապրելու ճանապարհով:

mard-aryutz-ceghakron
Continue reading

Հունվարի 13-ը` Հայկ Ասատրյանի Անմահության օրն է…

1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»:

Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյական կանոն յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից` մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել: 
Այդպէս չէ՞ր երբեմն հայը: 
Ասում ենք` այդպէս էր, ուզում ենք էլի՛ այդպէս լինի եւ քարոզում ենք տարօնականութիւն: 
Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին` քնի կարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը` գիշերը, արդէն մայրն է քնաբեր առաքինութիւնների: Ստւերները յօրանջում են – «հին հայը վաղուց է մեռած»: 
«Ոգին մահ չունի»,- ասում ենք մենք:

Շրջապատուած ոչարիական եւ հակաքրիստոնէական թշնամիներով` հայ ազգին վիճակուեց մենակութեան ողբերգութիւնը, որից, սակայն, նա կարողացաւ դիւցազնական ստեղծել: Յաւէտ վտանգուած` այս ժողովուրդը ցուցահանեց մեծագործումի ոգի, իր ճակատագրի, նպատակի եւ պատմութեան իմաստը տեսնելով Ե. դարի հռչակաւոր պատմագիր Մովսէս Խորենացու հետեւեալ խօսքում – «Թէպէտ եւ եմք ածու փոքր եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ սակայն բազում գործք արիութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս»…
Հայկ Ասատրյան

Հայկ Ասատրյան (կենսագրական ակնարկ)

«Իբրեւ գիտության և տեսական խղճմտանքի մարդ՝ (դոկտ. Հայկ Ասատրյանը) իր խոսքը ծառայեցրել է ճշմարտության, իսկ փրկարար ճշմարտությունը՝ իր անիրավված ժողովրդին» (Գարեգին Նժդեհ):

Մեր դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ, իր հզոր իմացականությամբ և վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը, «Նժդեհի գլխավոր՝ գուցե եւ միակ խորհրդատուն», որին Կարո Գեւորգյանը բնորոշում է՝ «գիտական մտապաշարով հարուստ եւ իր փիլիսոփայատիպ խառնվածքով հանրածանոթ…»:

Հայկ Ասատրյանը ծնվել է 1900թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցնում է հորը (հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր), եւ քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին:

Նախնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, որն ավարտելուց հետո մտնում է Հ.Յ.Դ. աշակերտական միության շարքերը: Այնուհետև, ուսումը շարունակում է Երևանի թեմական դպրոցում: Հայաստանի Հանրապետության օրերին, Հայկ Ասատրյանը՝ որպես պատգամավոր աշակերտական կազմակերպությունից, մասնակցում է Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր ժողովին: 1918-1919 թվականներին, նրա խմբագրությամբ, Երեւանում լույս է տեսնում Հ.Յ.Դ. աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը:


Continue reading

Տարոնականություն

«Մենք տեսանք գաղութի բարոյական զարհուրանքը, հայրենազուրկ մարդու հոգու չարչարանքով դիմեցինք մեր հայերու աստվածների խորհուրդին եւ գտանք տարոնականությունը»:

ՑԵՂԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՏԱՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Տարոնական աշխարհայեցողության էաբանական խորքը Ցեղն է՝ տեսակը, որը կենսաբանական (բնական) ըմբռնում է եւ ո՛չ պատմական ինչպես ազգությունը, կամ ընկերային՝ ինչպես ժողովուրդը: Ցեղի՝ (տեսակի) հավերժացումը Տարոնականության սահմանած ընդհանուր գերնպատակն է, իսկ Ցեղի կենսաբանական որակները՝ Արյունը եւ Ոգին, որոնք ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական կենսահայեցողության շաղախը: Ցեղը արյան (նյութի) եւ ոգու՝ մարմնականի ու հոգեկանի բնական ներդաշնակությունն է, եւ Տարոնականությունը ցեղի մարմնական ու հոգեկան հատկանիշների (արյան ու ոգու) փոխադարձ ազդեցությունն ընդունում է որպես բնածին ճշմարտություն: «Որոշ որակի արյունը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու եւ ոգու միջեւ այնքա՛ն տարբերություն կա, որքան՝ արյունի եւ արյունի: Տարբեր են ո՛չ միայն սպիտակների եւ դեղինների մարմնական հատկանիշները, այլեւ՝ նրանց հոգեգծությունը»,- պարզաբանում է Հայկ Ասատրյանը: Այսպիսով, Տարոնականությունը հաստատում է ցեղի ոգու (որով պայմանավորված են նրա հոգեկան հատկանիշները) եւ արյան (որը պայմանավորված է ցեղի մարմնական գծերը) փոխադարձ կապը, դրանց անկրկնելիությունը, ինքնատիպությունը:

Որպես «Աստծո կամքի արտահայտություն», ցե՛ղն է, որ ապահովում է բնական կապը մարդու եւ աստվածայինի՝ անցավորի եւ հավիտենականության միջև: Այլ խոսքով, անհատն անցավոր է, իսկ տեսակը՝ ենթակա մշտնջենացման, եւ մարդը հաղորդակցվում է հավիտենականի հետ՝ Աստծո կամոք արարված իր տեսակը (ցեղը) հավերժացնելու ճանապարհով:

Ըստ Տարոնականության, տեսակը ո՛չ թե Աստծուց կանխորոշված է հավերժելու, այլ ենթակա է ինչպես հավիտենացման, այնպես էլ վերացման՝ կախված գոյության կռվում նրա կենսունակությունից եւ Աստծո հետ կենդանի կապից: Այստեղ տեղին է բերել Նժդեհի արտահայտած անհանգստությունը ճակատագրապաշտական ծուլության վերաբերյալ, որով համակվածները կարծում են, թե Հայ տեսակը երբեւէ վերանալ չի կարող. «Ես հարցնում եմ այնպես, ինչպես ո՛չ ոք դեռ չի հարցրել. ո՞ւր ենք գնում: Մեզ համար տեղ կա՞ պատմության մեջ… Գիտե՞ մեկը, որ եթե դադարենք գոյություն ունենալե՝ տիեզերաշենքի մեջ մի հատիկ հյուլե իսկ պիտի չշարժվի»:

Այսպիսով, Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուդը: Աստվածահաղորդություն – դա ըզգացումն է մեր մեջ գործող բացարձակ Ուժի՝ պատմակերտ Ոգու, առանց որի ճանաչման կարելի չէ հասկանալ պատմությունը, քանզի պատմությունը սոսկ դեպքերի արձանագրություն չէ, այլ՝ Ոգու հայտնություն:

«Ազգային ոգի – ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:

Continue reading

Տարվա տանուտերը Կարիճն է, ոչ թե Կապիկը – Տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան՝ հրեական, հնդկական, չինական… մինչեւ ե՞րբ ենք անտեսելու հայկականը…

«Լուսանցք»-ը վերստին անդրադառնում է տարվա տանուտերի ընտրության բնակարգին: Մշտապես արծարծում ենք թեման այն հույսով, որ մի օր հայը կկանգնի ի՛ր՝ հայկական բնարմատին եւ յուրաքանչյուր դեպքում կհենվի ի՛ր ակունքին: Անհանդուրժելի է անկախ երկրում ապրելով, շարունակել լինել օտարի կենցաղի ու բարքերի կրողը, օտարի ավանդույթի ու պատմության քարոզիչը: Իսկ այն՝ սա արվում է կամա, թե ակամա, այլեւս նշանակություն չունի՝ վնասարար է ու ապազգային:

Բազմաթիվ ոլորտներ են մնացել օտարի թելադրանքի տակ, եւ ապազգայնությունը թոթափելն էլ ունի ազգային ու հանրային մեծ նշանակություն:

Դժվար է ազգային երկիր կառուցել, ապագային ավելի ամուր կառչել, եթե հավատդ հայկական չէ, ազգային չէ՝ միջազգային է ու օտարի աստվածային համակարգին հենված… Դժվար է, երբ կառուցածդ պետությունն ու ընդունածդ օրենքներն ազգային չեն՝ ենթակա են միջազգային ապազգայնությանը… Դժվար է, եթե վարք ու բարքդ քո կամքից անկախ սանձարձակ են ու հակաբնական… Դժվար է, երբ մարդ լինելու համար պիտի հակամարդ դառնալ՝ մարդակեր կամ երկոտանի անասուն հաճախ…

Ինչ մնում է մեր ազգային տոնացույցին, ապա դա առավելապես եկեղեցական է (անգամ ոչ բուն հոգեւոր) եւ իրականում՝ ապազգային: Սա է պատճառը, որ վաղուց «չինացի են դարձել» տարվա տանուտերի հետեւորդները… Տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան: Continue reading