Արմեն Ավետիսյան – Հայ Արիական միաբանության առաջնորդ


Հայկական տեսանկյուն
Հակաթուրքական ճակատ
Հայոց ցեղասպանության թեման հաճախ է քննարկումների ենթարկվում ինչպես հայության աշխարհասփյուռ հատվածների մոտ, այնպես էլ տարբեր ազգերի ու երկրների պետական ու քաղաքական շրջանակներում:
Այս խնդրի լուծումը հայերիս համար սկզբունքային լինելուց բացի, հնարավորություն է ընձեռում մեր արտաքին քաղաքականության մեջ մեծապես արժեւորելու Հայաստանի ու հայության դերը, հատկապես՝ տարածաշրջանում:
Շատերի համար (եւ՛ հայերի, եւ՛ օտարների) Հայոց ցեղասպանության հարցի լուծումը միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ճանաչումն է, այսինքն՝ խնդրի բարոյական առումով կարգավորումը: Եթե Անկարան համոզված լինի, որ հայերի պահանջը միայն դա է եւ հարցն ավելի խորքային լուծում չի առաջացնի, ապա վստահ եմ՝ միանշանա՛կ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:

Continue reading

Նոր ժայթքումների շեմին


Մի շարք երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւերի ընդունման կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսել է երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին եւ ԱՄՆ-ում ու Շվեդիայում Թուրքիայի դեսպաններ Նամիկ Թանին եւ Զերգուն Կոռութուրքին:
Այդ քննարկումների ժամանակ թուրք պատգամավորները պահանջել են կառավարությունից ավելի կոշտ արձագանքել նման բանաձեւերին: Կոչեր են հնչել… նույնիսկ աքսորել Թուրքիայի տարածքում ապօրինի բնակվող Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաեւ փակել Իլջիռլիքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազան:

Continue reading

Ազգային ողբերգության ծնունդը՝ օտար եւ ապազգային ուժերի մասնակցությամբ


Ճշմարիտ ազգայնականությունը ազգայնամոլություն չի ենթադրում

Ավելորդ կամ անիմաստ չէ այսօր վերստին ահազանգել համաշխարհային (մարդկության) կյանքում տիրող հոգեւոր ու իշխանական (իհարկե, նաեւ՝ այլ) համակարգերի ճգնաժամի մասին, որի հետեւանքով համամարդկային արժեքները հարստացնող տարաբնույթ ազգերի փոխհարաբերության հարցը ոչ միայն ծայրահեղ լարվածության է հասել, այլեւ հայտնվել է պայթյունավտանգ վիճակում: Նման անբարենպաստ իրավիճակներից միշտ էլ պատվով են դուրս եկել այն ազգերը, որոնք մշտապես սնվել ու կապված են եղել իրենց ազգային էությանը, ինքնությանը, արմատներին, բաներ, որոնք պայմանավորում են տվյալ ազգի տեղն ու դերը համաշխարհային գործընթացներում ի վերուստ տրված իրենց առաքելությամբ:

Continue reading

Հայտարարություն – կրոնամոլության հերթական ծավալման դեմ

Օրերս առավել թեժացավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը, անհատույց սեփականության իրավունքով, Հայ առաքելական եկեղեցու տնօրինությանը հանձնելու հարցը:
Այս որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը եւ պատճառը մեկն է՝ դա խնդրել է կաթողիկոսը:
Հետաքրքիր է՝ եթե կաթողիկոսը խնդրի, որ ՀՀ նախագահական շենքը հողատարածքով դառնա իր գլխավոր նստավայրը, նույն հապճեպությամբ կհամաձայնի՞ ՀՀ կառավարությունը…
Հայ Արիական Միաբանությունն իր վճռական բողոքն է հայտնում՝ հայկական պետության պատասխանատուների կողմից մայրաքաղաք Երեւանի նորակերտ շինություններից մեկի նկատմամբ եկեղեցական հերթական ջարդարարությանը նպաստելու համար: Մենք վստահ ենք, որ սա նմանօրինակ առաջին քայլն է եւ հաջողելու դեպքում այն շարունակական բնույթ է կրելու:

Continue reading

Շվեդիան էլ ճանաչեց, իսկ Մեծ Բրիտանիա՞ն

Թուրքական լրատվամիջոցները նորից աղմկում են. Շվեդիայի խորհրդարանում 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության բանաձեւը: Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ ինչպես մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, այնպես էլ շվեդական խորհրդարանում, Անկարային այդքան մտահոգող բանաձեւն ընդունվել է 1 ձայնի առավելությամբ:
Թուրքիայի եվրաանդամակցությունը խրախուսող միակ եվրոպական երկիրը՝ Շվեդիան, խորհրդարանի մակարդակով 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն որակող օրինագիծ ընդունեց, որում դատապարտվում են թուրքերի կողմից իրականացված ոչ միայն հայերի, այլ ասորիների, պոնտոսցի հույների ու կելտերի ցեղասպանությունները:

Continue reading

Առանց գրաքննության` ճշմարտությունը բացահայտելու ակնկալիքով


Թե ինչու եկեղեցին Խորենացու ոսկորները գերեզմանից հանեց ու գետը թափեց
Պատմահոր բուն «Հայոց պատմություն»-ը խեղված է

Անտարակույս «հայ» քրիստոնյան, ով՝
– Հայ-Հայաստանի փրկությունը եկեղեցու հետ է կապում ու դրանում դույզն անգամ թերություն չի տեսնում.
– քնած (երազում), թե արթմնի՝ եկեղեցականի ձեռքը, վեղարի փեշերն ու նրա պարզած՝ անթիվ, անհամար անգամներ թքոտած՝ խաչն է պաչպչում (մարդա-նյութա-կռապաշտությունը էլ ինչպես է լինում).
– քաղցած, թե չքաղցած եկեղեցու վարդապետության հիմնադրի «մարմինն ու արյունն» է ճաշակում (վամպիրն էլ ինչպես է լինում).
– օլիգարխ (ով միջնադարյան ավատատիրոջ մերօրյա տեսակն է) լինելու դեպքում՝ որպես թե իրենց մեղսագործ հոգու փրկության համար՝ եկեղեցու ապարանքներն է շատացնում եւ դա մինչեւ անգամ հայ մշակութային կենտրոնները քանդել, գետնին հավասարեցնելու գնով.

Continue reading

Հակամարտությունների հեռանկարում

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանին. «Կարծում եմ՝ ոչ կոռեկտ որակումները պատիվ չեն բերում որեւէ մեկին: Եթե պարոն Հովհաննիսյանը, դաշնակցության եւ թուրքերի հաջող բանակցել ասելով, նկատի ունի երիտթուրքերի հետ մերձեցումը կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա չեմ կարծում, որ հայությունը համամիտ է նրա հետ…»:
Իսկ Վ. Հովհաննիսյանը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, մասնավորապես ասել էր. «Նախարարն իրեն բնորոշ ոճով ասել է, թե իր հրաժարականը պահանջող ուժերն անպատասխանատու են եւ, եթե գոնե մեկ անգամ իրենք փորձեին բանակցություններ վարել, կհասկանային, թե դա որքան դժվար է: Ուզում եմ ասել, որ երբ նախարարը չէր ծնվել, իսկ հետագայում, երբ ծնվել էր ու դեռ դպրոց էր գնում, Դաշնակցությունը բանակցություններ վարում էր եւ հաջողությամբ էր վարում: Մեզ դասեր տալ, թե ինչպես է պետք բանակցություններ վարել, պետք չէ»:

Continue reading

100-ականների «100 քայլ»-ը կտանի դեպի կործանում

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայ ազգային կոնգրեսը հրապարակային քննարկման է ներկայացրել սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է, իրենց խոսքերով, Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը:
Հիշեցնենք` ծրագրի գիտական ղեկավարը Հրանտ Բագրատյանն է:
Ցլերին «կովերի ամուսիններ» ասողը:

Continue reading

Փա՜ռք Ամանորին, փա՜ռք զորության Աստված Վահագնին

Մարտի 21-ին, ժամը 11.00-ին, Գառնո արիական-հեթանոսական տաճարում կկայանա Հայոց Ամանորի եւ ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսական արարողությունը:
Ծեսը կանցկացնեն Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմերի թեկնածուները, ինչպեսեւ` քուրմ Մանուկը:
2010թ. գարնանային գիշերահավասարի օրը, ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի, լրանում է մարտի 20-ին: Նա հայտնեց, որ գարնանային գիշերահավասարի օրը հայտարարված է նաեւ Երկրի օր:

Continue reading

Մեր փոստից` ամենայն պարզությամբ

Հա՞րց, թե՞ պատասխան

Մեր օրերում շատ է լինում, երբ ծնողդ, բարեկամդ, ընկերդ ու հարեւանդ ինչ-որ բանով մտահոգված, կամ տոգորված- ոգեւորված խոսք են բացում, խորհուրդ տալիս ու խրատում եւ այնուհետ վիրավորվում ու նեղսրտում, որ բնությամբ կամ ընտրությամբ հարազատը իր լավ միտքը չի ընկալում-չի հասկանում:
Եվ նա բնավ չի ենթադրում, որ քեզ համար չեղած հարցին պատասխան է պարտադրում:
Դրա համար ինչ-որ չափով չեղած հարցեր մտքից պեղենք:
Ո՞րն է Իմաստությունը, հասկանա՞լը,  թե՞ հասկացնելը:
Թե հասկանալը, ապա ու՞ր է այն: Այնպես է չքվել, որ թվում է` երբեք չի եղել:
Իսկ հասկացնողի հասկանալն ու՞ր է:  
Ինչու չգիտի՞, որ բղավելով խոսելը զուր է:

Continue reading

Հայերի բռնի իսլամացումը վկայում է հենց Թալեաթը

Թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, ներկայացնելով Թուրքիայում հայերի բռնի իսլամացման խնդիրը, ասել է, թե վերջին շրջանում թուրքական գիտական շրջանակները եւս անդրադառնում են դրան` փորձելով վստահեցնել, որ ցեղասպանություն չի եղել ու հայերը «կամովին փոխել են իրենց կրոնը եւ շարունակել են ապրել արդեն որպես թուրքեր»:

Continue reading

Պետությունը երբեք չի քանդվում պատահականություններից

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խստորեն քննադատել է վերջերս «Իմեդի» հեռուստաալիքով ցուցադրված բեմականացված սյուժեն՝ ռուսաստանյան զորքերի՝ Վրաստան ներխուժման եւ իր՝ սպանված լինելու վերաբերյալ:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայության հաղորդմամբ, նախագահ Սահակաշվիլին հայտարարել է, որ բնակչության մոտ խուճապ առաջացրած տեսանյութը «վնասակար» էր վրաց հանրության համար:
Հեռուստաալիքի թողարկած նյութը քննադատել են նաեւ «Իմեդի»-ի հիմնադիր Բադրի Պատառկացիշվիլիի ընտանիքը, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը եւ Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Continue reading

Փա~ռք Ամանորին, փա~ռք Վահագնին.

Մարտի 21-ին, ժամը 11.00-ին, Գառնո արիական-հեթանոսական տաճարում կկայանա Հայոց Ամանորի եւ ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսական տոնակատարությունը:
Ծեսը կանցկացնեն Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմերի թեկնածուները եւ քուրմ Մանուկը:
Այս տարի գարնանային գիշերահավասարի օրը, ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի, լրանում է մարտի 20-ին: Նա հայտնեց, որ գարնանային գիշերահավասարի օրը հայտարարված է նաեւ Երկրի օր:
Հ. Հարությունյանը նշել է, որ տարվա ընթացքում սեզոնային փոփոխություներ են կատարվում, որի պատճառը Երկիր մոլորակի առանցքի թեքությունն է: Երկրի առանցքը 26 հազար տարվա ընթացքում մեկ պտույտ է կատարում, դրա համար 26 հազար տարվա ընթացքում գարնանային գիշերահավասարի օրը փոխվում է: Այս տարի փոխվել է նաեւ ամառային արեւադարձի օրը, այն ոչ թե հունիսի 22-ին է, այլ՝ 21-ին:

Continue reading

Հայտարարություն – Կրոնամոլության հերթական ծավալման դեմ


Օրերս առավել թեժացավ  «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի  շենքի զբաղեցրած հողատարածքը, անհատույց  սեփականության իրավունքով, Հայ առաքելական եկեղեցու տնօրինությանը հանձնելու  հարցը:

Այս որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը եւ պատճառը մեկն է՝ դա խնդրել է կաթողիկոսը:

Հետաքրքիր է՝ եթե  կաթողիկոսը խնդրի, որ ՀՀ նախագահական  շենքը հողատարածքով դառնա իր գլխավոր  նստավայրը, նույն հապճեպությամբ  կհամաձայնի՞ ՀՀ կառավարությունը…

Հայ Արիական Միաբանությունն իր վճռական բողոքն է հայտնում՝ հայկական պետության պատասխանատուների կողմից մայրաքաղաք Երեւանի նորակերտ շինություններից մեկի նկատմամբ եկեղեցական հերթական ջարդարարությանը նպաստելու համար: Մենք վստահ ենք, որ սա նմանօրինակ առաջին քայլն է եւ հաջողելու դեպքում այն շարունակական բնույթ է կրելու:

Հայ Արիական Միաբանությունը նաեւ իր աջակցությունն է հայտնում այն համարձակ ճարտարապետներին եւ հուշարձանագետներին, ովքեր չնայած աննկատ ճնշումներին, շարունակում են դիմակայել  վերոնշյալ անհիմն որոշման իրականացմանը:

Continue reading

Լուսանցքի թիվ 140-Ի հոդվածները

  1. «Աստված, օրհնի՛ր շարժիչս»
  2. Չհրաժարվե՛նք մեր դատի արդար ու վերջնական հանգուցալուծումից
  3. «Ընդդիմությունը» եւ «դիմությունը»՝ առանց մեծ ու իրական քաղաքականության
  4. Թուրքական բանջարեղենը վաղուց է գրոհում
  5. Ավելի շուտ երկինքը գետնին կիջնի…
  6. Արիական ոգի եւ` հաղթանակները մերը կլինեն
  7. Եկեղեցին բանադրե՞լ է Մաշտոցին
  8. Քննադատում… եւ ուզում են սովորեցնել
  9. Ու՞մ պատուհանը բացեց «Վերին Լարս»-ը
  10. Եզդա-քրդական զգուշացու՞մ` ուղղված ՀՀ իշխանություններին
  11. Վասն յաղթանակի եւ զօրութեան
  12. Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading