Թիվ 74 – 86 , Հոկտեմբեր-Նոյեմբեր-Դեկտեմբեր , 2008

Թիվ 74, 3 հոկտեմբերի – 9 հոկտեմբերի , 2008

Թիվ 75, 10 հոկտեմբերի – 16 հոկտեմբերի , 2008

Թիվ 76, 17 հոկտեմբերի – 23 հոկտեմբերի , 2008

Թիվ 77, 24 հոկտեմբերի – 30 հոկտեմբերի, 2008

Թիվ 78 , 1 նոյեմբերի – 7 նոյեմբերի , 2008

Թիվ 79, 8 նոյեմբերի – 13 նոյեմբերի , 2008

Թիվ 80, 14 նոյեմբերի – 20 նոյեմբերի , 2008

Թիվ 81, 21 նոյեմբերի – 27 նոյեմբերի , 2008

Թիվ 82 , 28 նոյեմբերի – 4 դեկտեմբերի , 2008

Թիվ 83 , 5 դեկտեմբերի – 11 դեկտեմբերի , 2008

Թիվ 84 , 12 դեկտեմբերի – 18 դեկտեմբերի , 2008

Թիվ 85 , 19 դեկտեմբերի – 25 դեկտեմբերի , 2008

Թիվ 86 , 26 դեկտեմբերի – 1 հունվարի , 2008 – 2009

Continue reading

Թիվ 65 – 73 , Հուլիս-Օգոստոս-Սեպտեմբեր , 2008

Թիվ 65 , 4 հուլիսի – 10 հուլիսի , 2008

Թիվ 66 , 11 հուլիսի – 17 հուլիսի , 2008

Թիվ 67 , 18 հուլիսի – 24 հուլիսի , 2008

Թիվ 68 , 25 հուլիսի – 31 հուլիսի , 2008

Թիվ 69 , 1 օգոստոսի – 7 օգոստոսի , 2008

Ամառային արձակուրդներ

Թիվ 70 , 5 սեպտեմբերի – 11 սեպտեմբերի , 2008

Թիվ 71 , 12 սեպտեմբերի – 18 սեպտեմբերի , 2008

Թիվ 72 , 19 սեպտեմբերի – 25 սեպտեմբերի , 2008

Թիվ 73 , 26 սեպտեմբերի – 2 հոկտեմբերի , 2008 Continue reading

ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

(ԳԱՂՏՆԻ ՆԱԽԱԳԻԾ)

Շատերն են հավատում, թե Ամերիկայում ղեկավարելու համար Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից բացի գոյություն ունի մեկ այլ, առավել բարձր մակարդակի կազմակերպված ուժ, որը ձևավորում է Միացյալ Նահանգների ռազմավարական ծրագրերը, ուղղությունը և ճակատագիրը: Դա մոտավորապես երեք հազար անդամ ունեցող մի կազմակերպություն է, որ հայտնի է «Արտաքին Հարաբերությունների Խորհուրդ» (The Council on Foreign Relations) անունով: Այն նվազագույնս է ներկայացվում հանրությանը, ինչն էլ հասարակ ամերիկացու ապատեղեկացվածության պատճառն է: Այն ստեղծվել է 1921թ. հուլիսի 29-ին մի խումբ «մտավորականների» կողմից, որոնք կարծում էին, թե կա ազգություններից զուրկ համաշխարհային կառավարության, իշխանության կարիք:    

Continue reading

Թիվ 97-98-99-100 – հ. 05-06-07-08 – 2008

Continue reading

«Լուսանցք» թիվ 36 (75), 2008թ

Արիական ազգային լեզուները՝ հայոց լեզվի բարբառներ

Իսրայելն ունի՞ ապագա

«Դիտարան» ամսագիր. Եհովայի վկաների տեղեկատվական զենքը

Հայաստանն Ադրբեջանի դոնո՞րն է

Մարտի 1-ն է՞լ են ամերիկացիք արել

… Խաղաղ պայմաններում

Ներքին տեղահանվածների ճակատագրերը…

ՀՀԿ-ականները խախտում են ՀՀ նախագահի 1-ին պատվիրանը

Continue reading

Արիական ազգային լեզուները՝ հայոց լեզվի բարբառներ

Լեզվի, մասնավորապես՝ հայոց լեզվի, խորհուրդ ( կարդալով Էդվարդ Աթայանին, ու… խորհելով

)

«Քո (Արարչիդ-Ս.Մ.) ստեղծած լեզուս…» (Նարեկացի)

Հայոց լեզվի լեզու բառը կազմված է լ, ու հունչարմատներով եւ ազ բառ-արմատով՝ լէզ(ազ)-ու: Էզ (ազ)-ը նշանակում է սերում, ծագում, ծագումնային որակ (այդ իմաստն է արտահայտված, տարբեր շեշտադրումներով, ազ-ով կազմված բոլոր բառերում՝ ազգ, ազատ, ազնիվ…): Լ-ն եւ ու-ն, ըստ երեւույթին, ընդգծում են ծագումնային որակի բացարձակությունը, ոգեղենությունը, որպիսին լինում է ազգային (մարդկանց՝ արյունակցական ամբողջականության) ծագումնային որակը:

Հետեւաբար, հայերենի լեզու բառն ասում է այն մասին, որ լեզուն ազգային ներքին ծագումնային (գենետիկական) որակ է, գալիս է ազգի արարումից եւ միշտ նրա կյանքում առկա է (նույն իմաստն է արտահայտում նաեւ ռուսերենի համապատասխան յազիկ բառը): Ըստ այդմ, լեզուն, եթե այն բնական լեզու է, ինչ-որ իմաստով նույնանում է ազգին, ներկայացնում է ազգը: Անընդունելի է, ուստի եւ, լեզվաբանական այն տեսակետն, ըստ որի լեզուն հաղորդակցման միջոց է (դա ճիշտ է օտար լեզուների համար միայն):

Continue reading

Իսրայելն ունի՞ ապագա

Իսրայելի վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո Էհուդ Օլմերթի միտքը հանկարծ պայծառացել է: Նա պաշտոնաթողությունից կարճ ժամանակ անց հայտարարել է, թե «հանուն Պաղեստինի եւ Սիրիայի հետ երկարատեւ ու կայուն խաղաղության, Իսրայելը վաղ թե ուշ հարկադրված կլինի ազատել բոլոր վիճելի տարածքները, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները»: Սա Իսրայելի պատմությունում աննախադեպ, եզակի դեպք է, երբ նախկին կամ գործող որեւէ բարձրաստիճան պաշտոնյա արաբա-իսրայելական հակամարտության մասին նման ոչ ավանդական տեսակետ է արտահայտում:

Continue reading

«Դիտարան» ամսագիր. Եհովայի վկաների տեղեկատվական զենքը

Նոր հազարամյակի դառը ճշմարտություններից մեկն էլ այն է, որ լրատվական-տեղեկատվական պատերազմները ներկա գլոբալ-աշխարհաքաղաքական իրադրության բաղկացուցիչ մասն են: Հիմա հակամարտող ուժերը (ազգեր, կրոններ, պետություններ, դասակարգեր եւ այլն) բացի ռազմականից, գաղափարականից, ընդհարվում են հաճախ տեղեկատվական հարթությունում: Տեղեկատվական զենքերը մեծ չափով կիրառվում են թե ռազմական խոշոր, թե սահմանափակ տարածաշրջանային հակամարտություններում:

Continue reading

Հայաստանն Ադրբեջանի դոնո՞րն է

«Մեկնաբանի սրահ»-ի հյուրն է «Քաշաթաղ»

կազմակերպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը

– Արցախյան պատերազմը նոր հանելուկների առաջ կանգնեցրեց հայությանը: Մեր պետականությունը չի կայանում, Հայաստանի բնակչության կենսամակարդակն անշեղորեն վատանում է: Ի՞նչ տրամաբանությամբ:

– Մենք պատերազմում հաղթեցինք, որից հետո ստեղծվեցին համապատասխան պետական կառույցներ: Այն ժամանակ կարծեցինք՝ այդ հաղթանակը ամրապնդելու համար են դրանք նախատեսված: Սակայն, քիչ ժամանակ անց տպավորությունն այն էր, որ ոմանք կարծես չէին հավատում, թե մենք կարող ենք հաղթել, դրա հիման վրա կառուցել մեր հայկական իրականությունը եւ պատմության նոր՝ բոլորովին այլ որակի էջեր բացել:…

– Դա՞ էր պատճառը, որ ստեղծվեցին «Քաշաթաղի» պես կազմակերպություններ:

Continue reading

Մարտի 1-ն է՞լ են ամերիկացիք արել

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության փորձագետներն արդեն մի քանի օր է գտնվում են Երեւանում եւ մի շարք հանդիպումներ են ունեցել ոչ միայն մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի, այլեւ՝ խորհրդարանական խմբակցությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: ԱԺ հանձնաժողովի հետ նրանք դիտել են Թատերական հրապարակում կատարվածի տեսաերիզները:

Continue reading

… Խաղաղ պայմաններում

Վերջին ժամանակներս կրկին հրատապ է դարձել առանց այն էլ մշտառկա՝ բանակում զոհված զինվորների սպանությունների դեպքերի բացահայտմանն ուղղված հանրային պահանջը: Կառավարության շենքի մոտ խաղաղ պայմաններում զինվորների հարազատների պարբերաբար ցույցերը վկայում են, որ զինդատախազության վճիռները հավատ չեն ներշնչում: Եվ իրապես, երբ ծանոթանում ենք սպանված զինվորների մասով զինդատախազության վճիռներին, այնքան անհեթեթությունների կարելի է հանդիպել, որ միանգամայն հասկանալի է դառնում բողոքող հարազատների ցասումն ու պահանջը: Խնդիրն այնքան է փակուղային դարձել, որ մարդիկ դիմում են ԵԱՀԿ-ի միջամտությանը: Չնայած օրերս ԵԱՀԿ-ի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների միջեւ կնքվել է պայմանագիր՝ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկում իրականացնելու նպատակով, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը հայտնել է, որ այս հարցերով «ԵԱՀԿ-ն չի կարող հետաքննություն անցկացնել, դա տեղական իշխանությունների, հատկապես՝ գլխավոր դատախազության եւ ոստիկանության խնդիրն է ու վեր է մեր մանդատից»: Նա նշել է, որ պայմանագիրը նախատեսում է «ցուցաբերել մասնագիտական աջակցություն, որը թույլ կտա վերլուծել առկա օրենսդրությունը բանակի կարգապահական վարույթների վերաբերյալ, ճշտել առկա խնդիրները եւ պարզել, թե արդյոք դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ կարող է դիտարկել բանակի կարգուկանոնի հետ կապված բողոք-դիմումները»:


Continue reading

Ներքին տեղահանվածների ճակատագրերը…

Ըստ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանի, 1992-1994թթ. ռազմական գործողությունների եւ ռմբակոծությունների պատճառով զգալի վնասներ են կրել Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը: Այդ ժամանակահատվածում նշյալ մարզերում բնակվել է ՀՀ բնակչության 27%-ը՝ 976 հզ. հաշվառված անձ: Իսկ բնակչության 75%-ը պատերազմական գործողությունների պատճառով հեռացել է մշտական բնակության վայրից: Այս քաղաքացիները համարվում են ներքին տեղահանվածներ, ովքեր հեռացել են իրենց բնակավայրերից, բայց ապրում են մեր երկրի սահմաններում: Հայաստանում ներկայումս պաշտոնապես հաշվառվում են 21.270 ներքին տեղահանվածներ:

Continue reading

ՀՀԿ-ականները խախտում են ՀՀ նախագահի 1-ին պատվիրանը

Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց հայության համար ՀԱՅ տեսակի կարեւորությունն ընդգծել, դա միանշանակ չընկալվեց: Հայության մի մասը ողջունեց այդ միտքը, մի մասն էլ թերահավատություն դրսեւորեց կամ տարօրինակորեն վտանգ տեսավ: Առայժմ թողնենք, թե ով ինչ տեսավ ու ինչ կարծեց ու անդրադառնանք ՀՀ եւ ՀՀԿ նախագահի քաղաքական հենարան հանդիսացող ՀՀԿի ավագ եւ երիտասարդ կարկառուն գործիչների (Հովիկ Աբրահամյան եւ Արմեն Աշոտյան)՝ իրենց ղեկավարի գլխավոր պատվիրանից շեղվելու ՀԱՅ-ամերժ դրսեւորմանը:

Continue reading

«Լուսանցք» թիվ 35 (74), 2008թ.

Կովկասը դեռ պայթյունավտանգ է…

Ու՞մ է ծառայում եկեղեցին

Միջազգային համաժողով «Կապույտ մզկիթ»-ում
 
Էռնեկյանի կադրերը փչացնում են նրա գործերը 
 
Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան որոշի…

Հայ-վրացական խճանկար՝ Երեւան-Թբիլիսի.


Կրթական նոր ծրագիր՝ առավել օժտված երեխաների հայտնաբերման, աջակցման եւ «արտահանման» համար 
 

Continue reading

Կովկասը դեռ պայթյունավտանգ է…

Կովկասյան վերջին իրադարձությունները նոր անակնկալներ են մատուցում. վրաց-օսա-ռուսական պատերազմը նրբորեն շղարշած նոր վարագույրներ են բացվում… Արդեն ակնհայտ է, որ կովկասյան 5-օրյա պատերազմի հեղինակներն իսրայելա-ամերիկյան դաշինքի պատվիրատուներն են: Իսրայելն անհանգստացած է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի դանդաղ (մերձավորարեւելյան) ընթացքով եւ մի նոր ճակատ է բացել՝ իր սահմաններից ավելի հեռու, իր համար առավել ապահով, բայց ոչ պակաս պայթյունավտանգ…

Continue reading