Խոնարհում ունեմ (Ուրիշ էր ՍոսՍարգսյանը) -Ու Սովետին երեւի այս մի բանի համար պետք է շնորհակալություն ասեմ, որ «եկավ» ու Մեծ Հային Ստեփանավանից բերեց Երեւան… (Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Խոնարհում ունեմ

Ինձ չեմ դասում այն լրագրողների շարքին, ովքեր վառվում են մշակույթին առնչվող թեմաների մասին գրելու ցանկությունից: Մի քիչ շատ եմ հողեղեն ու շատ սիրուն պատմություններ եմ տեսնում թվերի մեջ: Մասնագիտական գործունեությանս 15 տարիներին մտավորականների հետ հազվադեպ եմ հարցազրույցներ արել տպագրելու նպատակով.  Մտավորականի մասին իմ պատկերացման նշաձողը բա՛րձր է, դրա համար էլ աշխատել եմ այդ տիրույթում չաշխատել:

Ուրիշ էր Սոս Սարգսյանը: Նրա հետ երազում էի խոսել, հարցազրույց անել, նրա մասին գրել: Բայց չարեցի՝ բաց թողնելով բազմահազար հնարավորություններս: Բազմահազար եմ ասում, որովհետեւ նա երբեք ոչ ոքի չէր մերժում, հանդիպում էր, խոսում էր, սիրահոժար էր, պարզ էր, հայ էր, հայ մարդ էր…

Չարեցի ու՝ միայն մեկ պատճառով: Շատերի համար գուցե անհեթեթ, բայց ինձ համար՝ լուրջ պատճառով. չգիտեի հանդիպելիս նրան ինչպես դիմել: Պարոն Սարգսյա՞ն: Երկրային կհնչեր, ինքն ինձ համար երկրային չէր: Վարպե՞տ: Ընդունված ու կարծես ճիշտ արտահայտություն է, բայց ես այն ոչ մի կերպ չեմ կարողանում ականջիս «նստեցնել»: Պարզապես Մեծ հա՞յ ասեի: Լավ է, բայց շատ է այսօր չարչրկվում այդ արտահայտությունը, եւ համեստ մարդուն դա կարող էր բառի շահարկում թվալ… Տարբերակները շարունակեցի մտածել, ու… հանդիպումը չկայացավ…

Continue reading

Ինձ հարցրե՞լ են, որ Նունեին 136 հազար դոլար են տվել – Գուցե արվեստն ինձ համար բոլորովին այլ եզրույթ է, որը ոչ մի կերպ չի նույնանում այս երգչուհու երգ-արհեստին… Թատերական փառատոնն սկսվեց…

Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը մեր երկրի պետբյուջեին արժեցել է 54 մլն 691 հազար 400 դրամ: Այս գումարը  կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մշակույթի նախարարությանը, վերջինս էլ այն տրամադրել է «Նունե Եսայա­ն» բարեգործական հ/կ-ին:

Ճշտենք նորից, այս 136 հազար դոլարով ֆինանսավորվել են ոչ թե այդ օրվա մեր երկրի տոնական միջոցառումները, այլ հենց Նունե Եսայանի համերգը: Ֆինանսավորվել է «քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտու­մ» ձեւակերպմամբ:

Սա այն Նունե Եսայանը չէ՞, որ «Դլե յամա­ն» էր երգում «կոժից շորերո­վ» կամ Սայաթ-Նովա՝ պորտը բաց: Կաշվե շորեր հագնելը անպատվաբեր չէ բնավ, պորտը բաց էլ կարելի է, բայց երգացանկն է ճիշտ ընտրել պետք: Հակառակ պարագան խոսում է բեմական կուլտուրայի բացակայության մասին:

Սա այն Նունե Եսայանը չէ՞, որ իր անունից խոսելու փոխարեն հայ ժողովրդի անունից Թուրքիայում թյուրքին ձեռք էր մեկնում: Լավ էր չբռնեցին, խայտառակ էինք լինելու:

Հիմա այս Նունե Եսայա՞նն է բարձրացնում իմ «տեղեկացվածությունը արվեստի ոլորտում»: Իմ՝ հարկատուիս հաշվին, փաստորեն, նրան Երեւանում մի լավ բնակարանի գումար են տվել եւ այդ մասին չեն հարցրել ինձ՝ հարկատուիս: Գուցե արվեստն ինձ համար բոլորովին այլ եզրույթ է, որը ոչ մի կերպ չի նույնանում այս երգչուհու երգարհեստին:

Continue reading

Հերոսներ, որ հերոսացան հայրենիքից հեռու – Ծովակալ Հովհաննես Իսակով… Հուշարձան (Գուրգեն Մարգարյանի)՝ վրեժի ակնկալիքով…

Հերոսներոր հերոսացան հայրենիքից հեռու – Ծովակալ Հովհաննես Իսակով.- Հայ հերոսների հետ պետք է արժեւորվեն նաեւ մեր ազգային ու ռազմական որակները

Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովի հուշարձանների քանակն ավելացավ եւս մեկով: Երկու ամիս առաջ հերթական հուշարձանը բացվեց ՌԴ Տուափսե քաղաքում:

Հայ ծովակալը ծնվել է 1894թ. օգոստոսի 22-ին՝ Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում՝ երկաթուղային բանվորի ընտանիքում: Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի՝ հատկապես 2-րդ աշխարհամարտի ժամանակ Բալթիկ եւ Սեւ ծովերի նավատորմերի ստեղծման գործում: Ռազմական գործչից բացի, Իսակովը գրող էր նաեւ: 1958թ. ԽՍՀՄ ԳԱ օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967թ.՝ ՀԽՍՀ ԳԱԱ պատվավոր անդամ: Սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի եւ գիտության բաժնում, ապա 1913թ. ընդունվել Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը: 1917թ. մեկնել է Պետրոգրադ եւ ընդունվել ծովային դպրոց: Ավարտելով՝ ստացել է սպայի կոչում:

Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» ռազմանավերի վրա: 1918թ. մինչեւ Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին: 1920թ. տեղափոխվել է Կասպից ծով՝ ծառայել որպես «Դյատելնոստ» հեծելավաշտային ականակիրի հրամանատար: 1922-23թթ. ղեկավարել է Սեւ ծովի կապի եւ հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը: 1923-27թթ. աշխատել է սեւծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ: 1928թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները: 1932թ. Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր եւ դասավանդել է նույն ուսումնական հաստատությունում՝ մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը: 1938թ. ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում եւ նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար:

2-րդ աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը: 1942թ. հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով ստիպված են եղել մի ոտքն անդամահատել: Պատերազմի մնացած ժամանակահատվածը անցկացրել է ռազմական հոսպիտալում: 1944թ. մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում: Մեծ է նրա ավանդը նաեւ ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրությունների գործում: 1932թ. ստանալով պրոֆեսորի կոչում՝ նա իր ժամանակի մեծ մասը ծախսել է ռազմածովային տակտիկաների եւ ստրատեգիաների մշակման վրա, որոնք շատ են օգտագործվել 2-րդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում: 1937թ. պաշտպանելով դիսերտացիան՝ Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների:

Հայազգի ադմիրալը մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվայում:

Continue reading

Հայկական խոհանոց – Հորթի մսով չինար… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ գնեցե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ: Բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց –  (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Հորթի մսով չինար

Բաղադրությունը –Հորթի փափկամիս – 300 գ, մաքրած գունավոր տաքդեղ – 100 գ, ծաղկակաղամբ – 100 գ, գազար – 100 գ, սոխ – 100 գ, սունկ – 100 գ, լոլիկ – 3 հատ, մաղադանոս – 1 կապ, համեմ – 1 կապ, կանաչ սոխ – 10 հատ, բուսայուղ –  60  գ, տոմատ  – 2 ճաշի գդալ, աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը –Միսը նախապես մանր կտրատել, աղով եւ պղպեղով համեմել, թողնել մի կողմ:

Սոխը 20 գ բուսայուղով տապակել: Հենց վարդագույն դառնա, ավելացնել տաքդեղը, սունկը ու նախապես խաշած գազարն ու ծաղկակաղամբը: Տոմատը 20 գ բուսայուղով տապակել, մեջը կտրատել 3 հատ լոլիկ: Հենց եռա, դնել մի կողմ: Այնուհետ պետք է տապակել միսը 20 գ բուսայուղով:

Հետո մսին ավելացնում ենք բանջարեղենային խառնուրդը, ամենավերջում՝ լոլիկով խյուսը: Վերջում այս ամենն իրար հետ եփում ենք 5 րոպե՝ ավելացնելով հոտավետ պղպեղն ու կանաչեղենը:

Բարի ախորժակ:

*  *  *

Շաբաթվա մարզական հեւքից. –

Նոր հայ անուն՝ համաշխարհային անվանակոչության պատմագրքում

Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացավ սպորտային մարմնամարզության աշխարհի անհատական առաջնությունը: Հայաստանի պատվիրակներ 29-ամյա Հարություն Մերդինյանը եւ 30-ամյա Վահագն Ստեփանյանը, հանդես գալով նժույգ թափերում, գրավեցին համապատասխանաբար 9-րդ եւ 13-րդ տեղերը: 21-ամյա Արթուր Դավթյանը նախապես հայտավորված է եղել, սակայն հետո հանվել է մրցաշարից: Հարություն Մերդինյանին 0,077 բալ չհերիքեց եզրափակիչ փուլ մտնելու համար:

Continue reading

Ստրասբուրգը Հայաստանի մայաքաղաքը չէ… Ինչպեսեւ՝ Մոսկվան ու Վաշինգտոնը…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը պատասխանում է «Լուսանցք»-ին

– Ինչպե՞ս է լինում, որ պետության փողերով սնվող-ապրող, ժողովրդի փողերով ճանապարհորդող ու այս ու այն երկրում ելույթներ ունեցող պատգամավորը պարբերաբար խայտառակում է ազգն ու պետությունը, բայց միշտ մնում է այդ սնող երակի վրա…

– Ցավոք, վաղուց է հայկական քաղաքական ոլորտը որդեգրել «քաղաքականությունը պոռնկություն է» գործելաոճը: Ցավոք, դա ընդունելի մատաղ է եղել թե՛ բոլոր նախագահների ու նրանց կազմած իշխանությունների, թե՛ բոլոր խորհրդարանական (նաեւ որոշ արտախորհրդարանական) ընդդիմությունների համար:

Ցավոք, այս քաղաքական պոռնկությունն էլ՝ առանց չակերտների աղճատել ու ապականել է մեր պետության ներքաղաքական կյանքը, ներազգային ու ներմարդկային հարաբերությունները: Եվ ցավոք, ազգային ամեն բառ ու բան տեղը հետզհետե զիջում է միջազգային աղբին ու կեղտին…

Եվ զարմանալ պետք չէ, զայրանալ եւ լուծել է պետք խնդիրը, որ այսօր միջազգային ատյանները հայատյացության կամ հայապախարակման կենտրոնների չվերածվեն թե՛ որոշ հայերի եւ՛ թե օտարների ու մեր թշնամիների կողմից…

Կապ չունի՝ ով է այսօր պետության նախագահը: Նրան առանց ապացույցների մեղադրելը, այն էլ օտարներին հաճոյանալու համար եւ նրանց իր երկրում ՝ մեղմ ասած՝ անպատվաբեր է եւ ստրկամտության ծաղրելի դրսեւորում: Դա հերոսություն չէ, հերոսը ապացուցում եւ հասնում է պատժի կատարմանը: Սա հերթական «ազգային» ու «հայրենասիրական» հեքիաթն է, որ հետաքրքիր է միայն տգետներին ու դավադիրներին…

Զարմանում եմ, թե ի՞նչ տրամաբանությամբ է ՀՀԿ-ական պատգամավորն իր հարց տալու իրավունքը զիջել մեկին (ում լավ են ճանաչում, ով ժամանակին էլ՝ թուրք եւ ադրբեջանցի եվրապատգամավորներից էր ստորագրություն հավաքել, որ Հայաստանի ներքաղաքական հարցերը քննարկվեն…), այն էլ մի կարեւոր պահի, երբ Եվրոպայի սրտում երկրի նախագահը պետք է հիմնավորեր Արեւմուտք-Ռուսաստան արանքում Հայաստանի՝ բոլորի հետ երկխոսելու իրավունքները:

Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ էլ Սերժ Սարգսյանին իմ միջազգային շփումներում եւ հանդիպումներում կամ տարաբնույթ համաժողովներում չեմ վարկաբեկել, չեմ նսեմացրել անպտուղ ու եսակենտրոն «փաստարկներով»: Հարցազրույցներիցս մեկում ասել եմ, այժմ էլ հավաստում եմ, որ անկախ այն բանից՝ ընդունում եմ երկրիս նապագահին, թե ոչ, կյանքովս կպաշտպանեմ նրա անձը, եթե օտար հողում ոտնձգություն լինի…

Իսկ ներքաղաքական կյանքում, ինչը շատերին է հայտնի, նրանց դեմ խոսել ու գործել եմ միշտ (իհարկե՝ փաստարկված), բայց ի՛մ երկրում եւ ի՛մ ազգի նպատակների համար: Այլոց այդ առիթը չեմ տվել անգամ ինձ անիրավացի կալանավորելուց եւ բանտարկելուց հետո (ասեմ որ՝ դիմել են ներսի ու դրսի որոշ իրավապաշտպաններ), անգամ մի քանի տարի առաջ իմ նկատմամբ իրականացված մահափորձից հետո դա չեմ արել (նորից են դիմել՝ իբր աջակցելու համար)…

Հայ արիները ցայսօր իրապես չեն ընդունվել ոչ իշխանությունների, ոչ էլ ընդդիմադիրների կողմից, իրականում մենք երկուսին էլ, որ նույն արժեհամակարգն ունեն, ընդդիմադիր ենք, բայց որեւէ քաղաքական ուժի դեմ որեւէ միջազգային ամբիոնից չենք խոսել… Ինչ է՝ մեր երկրում չկա՞ն ամբիոններ: Կամ՝ հայության համար են խոսու՞մ, թե՞ օտարի: Շուրջ 7-8 տարի է հայկական զլմ-ների մեծ մասը բոյկոտում է մեզ, բայց մենք որեւէ միջազգային կառույցի այդօրինակ հարցման պատասխան չենք տվել: Գիտենք, որ մեզ շատ սիրելուց չէ, որ հարցնում են…

Մեր քաղաքական, հասարակական եւ լրատվական ոլորտները, այնտեղ գործող կազմակերպությունների 90%-ից ավելին դրսի արժեքներն է դավանում եւ օտարի փողերով է դրանք քարոզում: Ամեն մեկն իր կողմից օտարի համար Հայաստանում ոտքի տեղ է անում: Սրան մի օր պիտի վերջ տրվի՞: Այս օտարամոլ ու գարշահոտ դուքյանը պետք է փակվի՞ վերջապես: Անկախ այն բանից, թե ով կխհոխորտա ներսում կամ դրսում…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հատված՝ «Լուսանցք»-ի (թիվ 31 (294) թողարկման (սեպտեմբերի 4-10, 2013թ.) «Նորընտիր գլխավոր դատախազը եւ նախկինների անցյալ­ը» հոդվածից)

(սովորական հարց)Դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ…

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

…ՀՀ 3-րդ գլխավոր դատախազը արդեն Աղվան Հովսեփյանն էր: Կարժ ժամանակ հետո նա ԱԺ-ում էր՝ ՀՀՇ վարչության նախագահ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ ձերբակալելու հարցով ու ստացավ համաձայնությունը:

Այս դատախազական համակարգում էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Այս «արագացված» մեղադրանքն էլ ազգամիջյան թշնամանքի քարոզն էր իբր, բայց հանրությունը,  Հայաստանում եւ Սփյուռքում, այդ ձերբակալությունն իրավամբ քննարկեց մեզանում ամրագրվող համասեռականների ու մարդկանց համարակալման դեմ հայ արիների ու նրանց ղեկավարի պայքարի համապատկերում:

Հաջորդ աղմկոտ գործը, որ առնչվում է Աղվան Հովսեփյանի հետ՝ կապված է 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ: Այստեղ էլ նա պահանջեց պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Խաչատուր Սուքիասյանին եւ Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնությունը: Աղվան Հովսեփյանի օրոք տեղի են ունեցել այլ աղմկահարույց քաղաքական, քրեական սպանություններ (նաեւ պաշտոնյաների եւ այլ՝ ներառյալ հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը): Իսկ դրանց մեծ մասը դեռ սպասում է բացահայտման:

Այս ամենը ժառանգել է 4-րդ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ով էլ հայտարարեց, թե «կառուցում ենք մեր Հայաստանը միասին»: Իսկ կառուցելու համար ամուր հիմքեր պետք է դրվեն: Դեռ կտեսնենք…

Հայ արիականների ու ազգայնականների նոր հավաք

Սեպտեմբերի վերջերին համակիր եւ օժանդակ շրջանակների հավաք է կազմակերպել Հայ Արիական Միաբանությունը: Հիմնական անդամների հավաքը կկայանա հոկտեմբերի վերջերին:

Իսկ մինչ այդ, Աբովյանում փորձել են ի մի գալ հայ արիներն ու հայ ազգայնական դաշտի տարաբնույթ ուժեր (ինչպես հեթանոս, այնպես էլ քրիստոնյա) եւ անհատներ: Մասնակցել են քաղաքամայր Երեւանի ու ՀՀ մարզերի ներկայացուցիչներ:

Հավաքը նախագահեցի մասնակիցների ցանկությամբ, իսկ նախատեսված ելույթս դարձավ հավաքի գլխավոր թեման: Այն վերնագրել էի՝ «Հայ ազգայնականության ռազմա-քաղաքական դերը՝ հայության նպատակների եւ առաքելության գործու­մ», իսկ նյութը այժմեական գործունեության ծրագրահենք ուներ նաեւ, ինչն էլ դարձավ հավաքի մասնակիցների քննարկման նյութ:

Հայ արիականներն ու ազգայնականները քննարկել են նաեւ հայաստանյան ու սփյուռքյան ազգայնական ուժերի համախմբմանը նպաստող մի շարք հարցեր, նաեւ այլ ազգերի ազգայնականների հետ հարաբերությունները զարգացնելու նոր առաջարկներ:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Արտագաղթը ազգի բնավորությունը չէ՛

Արտագաղթը մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է ու պատահական չէ, որ բոլոր նախընտրական ժամանակահատվածներում նախագահի, պատգամավորության կամ ավագանու թեկնածուները խոսում են այս խնդրից, նույնիսկ խոստանում ներգաղթ կազմակերպել՝ ամենատարբեր հիմնավորումներով:

Բայց հարցը նոր չէ մեր հանրության համար: Եղել է դարեր առաջ էլ, խորհրդային ժամանակում էլ: Սա համաշխարհային պատկեր է, ինչը համառորեն չենք նկատում ոմանք: Արտագաղթը փաստելով այդ ոմանք փորձում են արտագաղթելը ներկայացնել «ազգային առանձնահատկությու­ն», անգամ որոշ էթնոսոցիոլոգներ կամ հոգեբաններ են «լուրջ» վերլուծություններ անում…

Աշխարհի ամենահայրենասեր սփյուռքն ունեցող ազգը չի կարող արտագաղթը արյան մեջ կրել, չկա՛ նման բան: Այս ձեւակերպումը սին է, պիղծ է: Աշխարհասփյուռ հայության հատվածները բոլոր սերունդներում երազում են հայրենադարձության մասին, ու սա եւս գաղտնիք չէ:

Պարզապես չհաջողված պետական համակարգը կամ ոչ ազգային պետական իշխանական վերնախավը չպետք է խառնել հայրենիքի (Հայաստանի) ու հայի մտածելակերպի, արտագաղթի հարցերի հետ:

Այո՛, դժվար է եւ կան հուսահատ արտագաղթողներ եւս, նաեւ անարդարությունից զայրացածներ: Բայց իմանում ենք չէ՞, թե օտար ափերում ինչով են զբաղված, ում առջեւ են քոծություն անում ու մի կերպ օրվա հացով ապրում: Բայց նույնը հայրենիքում չեն անում՝ ամո՜թ է, բարեկամներն ինչ կմտածեն, բա հարեւաններն ինչ կասեն… Է հիմա էլ են ասում, իսկ ասվածը Հայաստանից Ռուսաստան կամ Ամերիկա վազելով է հասնում:

…Երբ արտագաղթում էին արցախյան պատերազմի տարիներին, դա ի՞նչ բացատրություն ուներ… Հետո եկան հայրենիք, թե որոշել են դրսում աշխատած փողերը հայրենիքում ներդնել… Հետո դարձան մեծահարուստներ… Հետո ազատամարտիկի վկայականներ գնեցին ու դարձան հայրենիքը երբեք չլքած հերոսներ ու պետության տերեր…

Սրանք նորից կարտագաղթեն, եթե նոր պատերազմ լինի: Գուցե պե՞տք է, որ լինի… Այս անգամ ինքնամաքրվենք՝ առանց հետո սխալվելու իրավունքի: Համ էլ նոր հայապատկան տարածքներ կազատագրենք…

Միայն իսկապես ազգային ու իրավական պետությունը կդառնա հայության հավաքատեղին (ինչպես ասում ենք՝ հողահավաք եւ ազգահավաք), արտագաղթը ներգաղթով փոխարինելով:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Արիա-քրիստոնեության տարբերակը՝ հուդա-քրիստոնեության փոխարեն

Իշխանավորների ու եկեղեցականների մեծ մասը զբաղված են ձեւական կրոնապաշտությամբ, մինչդեռ Հայաստանին սպառնում է (այսօր նույնպես) պետականության կորուստ՝ ամենատարբեր աղանդների բացահայտ (երբեմն էլ գաղտնի) իշխանատենչությամբ:

Համաշխարհային կրոններն ապրում են իրենց հոգեվարքը, ինչը վկայում են համաշխարհային հոգեւոր դեմքերը՝ ի դեմս Հռոմի Պապի, Դալայ Լամայի եւ այլք… Բայց դա չի նշանակում, որ պետք է հասկանալ ու խաղարկել այդ փաստը:

Մենք պիտի պատրաստ լինենք դիմակայելու ամենատարբեր ներխուժումներին, եւ երբ ժամանակը գա՝ սահուն անցումով ապահովենք Հայոց Հավատի վերադարձը՝ Հայոց Հավատադարձը…

Քրիստոնեության անկումից հետո (իսկ էկումենիզմը դրան է տանելու՝ չնայած վերջին «բարենորոգումներին») չպետք է թույլ տալ, որ հիմա էլ մեկ այլ «բարեգործական» եւ «մարդասիրական» կրոն մտնի Հայաստան: Եվ իզուր չէ, որ տարիներ շարունակ առաջարկում եմ արիա-քրիստոնեության անցումային տարբերակը՝ հուդա-քրիստոնեության փոխարեն:

Սա անցավ մի անցում է, որ իր վախճանին մոտեցող կրոնի հետեւորդներին թույլ կտա առանց նոր «301թ.»-ի՝ այս անգամ էլ դառնալ դեպի Հայոց Արարչակնիք եւ Տիեզերահաս Հավատը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=1504 – Արիաքրիստոնեությունը որպես հավատադարձի հիմք…

Քրիստոնեությունը մահամերձ է…

Եկեղեցական շատ տոներ ու ծեսեր կառուցվել են արիադավան-հեթանոսական տոների ու ծեսերի հիմքով (ինչպես եկեղեցիները՝ հայ հեթանոսական տաճարների հիմքի վրա… Հայ Քրմերը տաճարները կառուցել են տվել տիեզերաազդակ տարածքներում):

Այդ տոներն ու ծեսերը անգամ նշվում են հենց ա՛յն օրերին, որ նշել են արիադավան հայերը: Հասկացել են, որ այդ օրերը տիեզերահաղորդ են եւ բաց են ՏԻԵԶԵՐՔԻ ՎԵՐԻՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ… Սակայն փոխվել են տոների ու ծեսերի էությունն ու ինքնությունը, եւ հայի խոսքը, աղոթքը կամ կանչը ուղղված է այլի Աստծուն եւ հզորացնում է այդ այլի Աստծուն, ով երբեք չի արձագանքի հայի … կանչին…

Այլի Աստվածը միլիոնավոր հայերի (նաեւ միլիոնավոր այլազգիների) դեպի իրեն հղված հավատի էներգետիկ հզորության ալիքները ուղղում է իր պաշտելի եւ միակ ընտրյալ ազգի զորացմանը… Իսկ Հայ Աստվածները չստանալով հայ մարդու հավատի ուղղորդված էներգետիկ ուժը՝ Տիեզերակարգի շրջանակներում չեն կարողանում միլիոնավոր հայերի դրական ազդակները ստանալ-հզորանալ եւ վերադարձնելով զորացնել ազգը հայոց…

Այսօր հաճախ քրիստոնեական փոխակերպումներից եւ նրանց հետ նույնականացումից զատվելու եւ խուսափելու համար հայ արիները տոներ նշում են այլ, բայց նորից զորավոր օրերի: Բայց ամեն բան հետո անպայման կվերադառնա ի շրջանս յուր՝ քանզի մեր Աստվածներին զորացնելու երկրային ազդակները այլեւս հասնում են տեղ… Իսկ հավատի ուժը քանակի մեջ չէ, այլ բացառապես ճշմարիտ հավատի…

Քրիստոնեությունը մահամերձ է այլեւս, ինչը արագություն է հավաքում էկումենիստական ազգայնամոլական ճնչումներից: Իզուր չէ, որ հայ քրիստոնյաները 6-դարյա ընդմիջումից հետո Էջմիածնում գումարեցին Հայ եկղեցու եպիսկոպոսաց ժողով եւ հավաքվեցին բոլոր քույր ու եղբայր եկեղեցիները: Վստահաբար քննարկվել է նաեւ քրիստոնեական կռապաշտության այլեւս անկասելիության խնդիրը:

Հայ կաթողիկոսները, եպիսկոպոսները եւ այլ հոգեւորականներ պետք է այսօրվանից մտածեն քրիստոնեության կործանումից հետո «դատարկ» տեղը այլ կրոնի չզիջելու մասին… Հայ քրիստոնյան պետք է հասկանա, որ հայ հեթանոսի-արիադավանի հետ է իր ճանապարհը, այլապես օտար քրիստոնյան կամ օտար այլադավանը նոր ավերներ կբերեն հայոց հոգեոր ոլորտ եւ ոչ միայն հոգեւոր…

Կգա մի ժամանակ, երբ ներկայիս կրոնական իշանության ներկայացուցիչները գիտակցաբար՝ հասկանալով քրիստոնեության մահամերձ իրավիճակը, որպես հայորդիներ, կզիջեն հայ հավատի իշխանությունը՝ Արորդիներին՝ Արարչի Որդիներին…

Ես հավատում եմ, որ ՀԱՅԸ անխախ կրոնական կամ քաղաքական համոզմունքից կաող է վեր կանգնել «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղե­ղ» մտածելակերպից: Մենք կարող ենք ամեն բան շրջել դեպի Արարչական Առանցքը, չսպասելով հաջորդ Ջրհեղեղին կամ մեկ այլ Բնական Պատժի…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Կա նաեւ նախահեթանոսական շրջան…

Ժամանակին խառնիխուռն մի ընթացք էլ ապրեց հեթանոսությունը, երբ արիական՝ համաարիական հզոր միասնական հավատքը մասնատվեց առանձին ազգային հավատների: Ժամանակի հետ էլ ազգային հավատները շեղվելով ուղղուց՝ Արարչական Առանցքից, հետզհետե վերածվեցին կռապաշտության:

Այստեղ է, որ մենք ասում ենք կա ինչպես նախաքրիստոնեական ժամանակահատված՝ հեթանոսական շրջան, որ արդեն գործում էին առանձնացած ազգային հավատները (շուրջ 3-4 հազար տարի) եւ նախահեթանոսական ժամանակահատված, երբ գործում էր միասնական արիական՝ համաարիական հավատը: Այս ժամանակագատվածը պետք չէ խառնել հայ-հունա-պարսկա-հնդկա-չինա-հրեա-եգիպտական հեթանոսական շրջանի հետ…

Այսօր մեր պատմաբանները, աստվածաբաններն ու քաղաքագետները պետք է զատեն ու առանձին ուսումնասիրեն ինչպես նախաքրիստոնեական ժամանակահատվածը, որի վերջնակետը, ասեցի՝ կռապաշտությամբ ավարտվեց ու նոր կրոնների հաղթանակի պատճառ դարձավ, այլեւ՝ նախահեթանոսական ժամանակահատվածը, որը մեզ համար հայ-արիական է կոչվում: Այն իրապես զերծ է հեթանոսական համահարթեցումից ու աղճատումներից…

Հայոց Հավատը եւ Հայ Աստվածների Պաշտամունքը ա՛յդ ժամանակներում պետք է փնտրել եւ ուսումնասիրել: Դա կտանի դեպի Տիեզերակարգը եւ կտա հստակ պատկերը Տիեզերածնության, կբերի ՄեկԱրարչական Բազմաստվածության ընկալման … Հայի, Հայքի եւ Հայոց Ծագման ու Հավատի վերագնահատման…

Շուրջ 2000 տարի քրիստոնեական եւ ավելի քան 4000 տարի հեթանոսական ժամանակաշրջանները ծաղկեցին Տիեզերական Ձմռան ընթացքում, ինչը Արեւապաշտների համար կործանարար ազդեցություն ունեցավ (ձմեռն ինքնին հարաբերական մահ է բնորոշում՝ բնությունը ծաղկունք չի ապրում, պտղաբերումը դադարում է, կարծես կյանքն է անհետանում ձյան տակ…) եւ ահա, 2012-ից եկել են Տիեզերական Գարնան, ապաեւ Ամռան ու Աշնան ժամանակները եւ նախահեթանոսական՝ հայ-արիական վերածնունդը վերսկսված է, այլեւս անկասելի են Տիեզերական Բնակարգի փոփոխություններն ու ընթացքը…

………………………………………………………….

Հ.Գ. – Կենդանակերպերի միջով – Ախթարկի պտույտը (Աստղային տարին).  Արեգակնային համակարգի 1 ամիսը – 2160 երկրային տարի: Արեգակնային համակարգի 1 եղանակը (3 ամիս) – 6480 երկրային տարի: Արեգակնային համակարգի 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի:

Բեւեռային աստղի շուրջ պտույտը.- Գալակտիկական 1 պարբերությունը – 8.640.000 երկրային տարի (ըստ Վեդաների՝ այժմ՝ մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, կատարել է մոտ 51,5 նման պտույտ):

Մեկ Կենտրոնական Գալակտիկայի շուրջ պտույտը.- ՄիջգալակտիկականՏիեզերական 1 պարբերությունը – 8.640.000.000 երկրային տարի:

Եվ՝ Արեգակնային համակարգի (Աստղային տարվա) 1 ամիսը 2160 երկրային տարի է, 1 եղանակը (3 ամիս)՝ 6480 երկրային տարի է, իսկ 1 տարին (12 ամիս)՝ 25.920 երկրային տարի: Եվ ամեն եղանակ (Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ)՝ 6480 երկրային տարի է տեւում, ու այդքան ժամանակ առաջ էլ (ձմռան ընթացքում) մասնատվեց, տկարացավ հզոր արիական միասնությունը եւ սկսվեց տարանջատումը Արիների Բնօրրանից՝ Հայկական Բնաշխարհից… 2-3 հազար տարի առաջ էլ՝ արիների «մարմնական» մասնատմանը՝ աշխարհի 4 ուղղություններով տարածմանը, ավելացավ «հոգեւոր» մասնատումըԴա անվանում եմ նախահեթանոսական շրջան, որին եկավ փոխարինելու հեթանոսական (ազգային, առանձին ազգերի) կամ նախաքրիստոնեականշրջանը Որից հետո տկարացած հայերն ու մյուս արիները տկարացան նաեւ հոգովհավատով: Սակայն, արդեն դուրս ենք եկել Տիեզերական Ձմռան «խոր քնից» եւ հայերիս 3X6480 երկրային տարի ուղեկից են լինելու Տիեզերական ԳարունըԱմառը Աշունը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Բացի արադավան-հեթանոսներից՝ բոլոր կրոնավորներն աղանդավորականներ են

Շատ քրիստոնյա հայ հոգեւորականներ իրենց պահվածքով ապացուցում են, որ նրենց համար կարեւորը եւ առաջնայինը կրոնն է, այլ ոչ թե հարազատ արյունը: Կրոնները մարդուն դիմազրկում են, դարձնում ստրուկ, ուրացող: Եվ առաջնային է դառնում ոչ թե ազգությունը, այլ՝ կրոնը: Հայը դառնում է ոչ թե հայ քրիստոնյա, այլ՝ քրիստոնյա հայ: Կրոնները լվանում են մարդկանց ուղեղներն այն աստիճանի, որ այունակիցները հրաժարվում են միմյանցից, որովհետեւ նույն եկեղեցու հետեւորդ չեն:

Նախկինում ավելի նկատելի էր քրիստոնեական տարբեր ճյուղերի հետեւորդ հայերի տարանջատումը: Իհարկե, հայ առաքելականներն այսօր էլ չեն ընդունում հայ կաթոլիկ, բողոքական, ավետարանչական կամ այլանուն քրիստոնյաների հայապատկան լինելը, բայց ստիպված թաքցնում են՝ ընդհանուր հուդա-քրիստոնեական էկումենիկ եղբայրությանը չբորբոքելու մտայնությունից:

Արդեն ասել ենք, որ եկեղեցին Հայաստանյայց է, քանզի Հայաստան աշխարհ է այցելել այլ երկրից, այլածին նպատակներով՝ հրեա առաքյալների դավանանքը դարձրել է հայ առաքելական:

Եվ հիմա, համարելով իբր թե հայը պետք է լինի առաքելական եկեղեցու հետեւորդ, մյուս եկեղեցապատկան քրիստոնյա հայերին մի կերպ է տեղավորում «սիրիր մերձավորի­դ» պատվիրանի մեջ:

Այլ բան է, որ էկումենիկ եղբայրությունը դեմ չէ, որ այլակրոն հայերը չտեղավորվեն սիրիր մերձավորիդ տեսության մեջ, քանզի, ըստ իրենց տեսության՝ նրանք հայեր չեն: Այս սին մտածողությամբ հայեր չեն ոչ միայն մահմեդական կամ կրիշնայական ու բուդդայական հայերը, այլեւ՝ հայոց հավատի հետեւորդ արիադավան-հեթանոս հայերը: Այս վերջինն արդեն ո՛չ միայն հոգեւոր ցնորամտություն է:

Մի անգամ՝ հայ արիների եւ հայ առաքելական եկեղեցու որոշ հուդայակերպ ներկայացուցիչների խոսակցության ժամանակ, եկեղեցականն անմիջական զրույցի բռնված խոստովանել է, որ եթե գա մի պահ ու իրենք այլեւս չտիրապետեն Հայաստանի հոգեւոր ոլորտին, ապա իրենց համար ավելի լավ կլինի, որպեսզի եհովայի վկաները ստանձնեն այդ հոգեւոր իշխանությունը, քան՝ հայ արիականները՝ հեթանոս հայերը (իհարկե հայապաշտ եկեղեցականներ եւս կան մեր երկրում, ինչը չի կարելի չնկատել ու չգնահատել):

Նշված դեպքը առաջին հայացքից է զարմանալի թվում: Բայց շատ տրամաբանական ու եհովապաշտական խոստովանություն է: Ի վերջո, եհովայի վկաները նույն Բիբլիա-Աստվածաշնչի հետեւորդներն են, նույն հուդա-քրիստոնեական ուսմունքի քարոզիչները, հավատում են նույն Եհովա աստծուն եւ ընդունում են հրեա առաքյալների ու մարգարեների կյանքն ու կրոնական տեսությունները:

Երեւի հենց այս պատճառով էլ մի հոդվածում նշել էի, որ եթե խոսենք հայ իրականության մեջ առկա աղանդավորական շարժումներից, ապա բացի արիադավան-հեթանոսներից՝ մնացյալը աղանդավորականներ են, այդ թվում՝ հայ առաքելական եկեղեցու հետեւորդները:

Պատճառն այն է, որ նրանք առաջին աղանդավորական կառույցն են Հայաստանում, քանզի ոչինչ չունենալով՝ հենվեցին հայոց հին եւ միակ հավատի տոների ու ծիսական արարողությունների վրա, անգամ տոնական օրերն ու ավանդույթները սեփականեցին, միայն անվանափոխեցին ու իմաստափոխեցին (ուրեմնեւ՝ իմաստազրկեցին) դրանք, իրենց եկեղեցիներն էլ կառուցեցին արիական տաճարների ավերակների վրա... Քրմերից շատերին ու նրանց ուսյալ զավակներին էլ ահաբեկելով եկեղեցականներ դարձրեցին, քանզի Հայաստանում չունեին արմատ եւ հիմնասյուն, իսկ ներխուժածի կերպարը խարանի պես առկա էր: Անգամ մինչեւ 12-րդ դարը Հայոց երկրում դեռ գործում էին «Արեւորդյաց համայքնե­ր»… Իսկ 19-րդ դարում մեր բանաստեղծների մի փաղանգ՝ Դանիել Վարուժանի գլխավորությամբ, հեթանոս հավատը երգեցին, ինչը հետո ամրացավ ու Վահագնազոր երդում դարձավ Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքով: Այսօր էլ հայի համար ընկալելի է Գառնո տաճարի զորավոր տեսքը, հմայքը, հայոց հավատադարձի տեսլականը:

Հայը ազգատեսակ եւ մարդատեսակ է, ով ունի ծագում, ինքնություն, հավատ եւ հայրենիք-բնօրրան: Եվ այդ հայը կարող է ծնել գաղափարներ, մշակութային արժեքներ, կրոններ կամ այլ բան, բայց թվարկյալները չեն կարող ծնել ազգ: Ասենք՝ կրոնը, այն էլ օտարադավան, չի՛ կարող հայ ծնել (անգամ՝ օծել), քանզի հայ տեսակը գենետիկ երեւույթ է եւ տիեզերածին է:

Մինչդեռ գտնվեցին նաեւ այսպես կոչված հայ պատմաբաններ, որ բարբաջեցին, թե հայը ազգ է դարձել քրիստոնեության ընդունումիվ հետո… Չհասկանալով, որ կրոնամոլությամբ օտարին, հատկապես մեր թշնամուն լուրջ կռվան են տալիս, քանզի ըստ նրանց՝ հայ ազգը ձեւավորվել է շուրջ 1800 տարի առաջ… Այսինքն մինչ այդ եղած բոլոր հայկական պետությունները, պատմությունները, մշակութային արժեքները եւ ամեն բան ազգային չեն եղել… Լավ է, որ արագ կանխվեց այսօրինակ դատարկաբանությունն ու կրոնադավությունը ազգային արժեհամակարգի նկատմամբ…

Այս իրականությունը շատ քիչ եկեղեցականների է հասկանալի (ում համար էլ հասկանալի է, ձեռնտու չէ ասելը): Շատերի համար հոգեւորականի կյանքը լոկ աշխատանք է, դրամ աշխատելու «հոգեմարմնական» միջոց…

Մինչդեռ ամեն հայ հոգեւորականի համար պիտի երդման պես բան լինեն Վազգեն Ա կաթողիկոսի խոսքերը. «Ես քրիստոնէութիւնն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգի­ն»:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Պատիժ՝ ռազմի ու բանակի օրենքներով…

Մեր բանակի ղեկավարությունը փորձում է ստանդարտ պահվածք չդրսեւորել հայկական բանակում առկա թերությունները վերացնելու ճանապարհին: Սակայն այս պարագայում դա շատ քիչ է, կտրուկ միջոցներ են պետք եւ կտրուկ պատիժներ:

Այսօր մենք դեռ պատերազմական իրավիճակում ենք, ընդամենը զինադադար է հայտարարված Արցախյան ազատամարտում (այն էլ՝ ամենօրյա սահմանախախտումներով) եւ պետք է պատիժներն էլ սահմանվեն ռազմի օրենքներով:

Ընդդիմությունը եւս չպետք է շահարկի որդի կորցրած մայրերի ու հարազատների զգացմունքները: Եվ որքան քննադատելի է իշխանության դանդաղկոտությունը ապօրինությունները պատժելու հարցում, այնքան էլ դատապարտելի են ընդդիմության՝ այդ հարցերով շահարկումները:

Երբ ասում ենք պատժել ռազմի օրենքներով, ապա նշանակում է՝ ապացուցվեց, որ հայ զինվորին սպանել են հայկական բանակում, ուրեմն սպանողները (սպա, թե շարքային) ռազմական դատարանի որոշմամբ կանգնում են պատի տակ եւ… Ապացուցվեց, որ ծեծել են հայ զինվորին, ապա ծեծողներին հրապարակավ՝ ամբողջ վաշտի առաջ ծեծում են զանգվածաբար, հետո նաեւ պատիժ է սահմանվում ըստ նրանց կողմից կատարված արարքի…

Հավատացնում եմ, 1-2 նման դեպքից հետո հայկական զինուժը կվերածվի Հայոց Բանակի: Անպարտելի նվիրյալների բանակի:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Մոսկվայից փչում է երկակի ու վտանգավոր բարեկամի հոտ…

Մոսկվան քննադատելով եվրոպական երկակի ստանդարտները՝ ինքը քանի՞ ստանդարտներով է բարեկամություն անում: Թե՞ ԱՊՀ-ՎՈւԱՄ-ական սլավոնական խաղերը հայերի քիմքին հարիր չեն…

Այսօր ՎՈՒԱՄ-ական Ուկրաինան ու Ադրբեջանը առավել շահեկան խաղերի մեջ են Մոսկվայի հետ, քան ԱՊՀ-ական ու «խիստ» բարեկամական Հայաստանը: Անգամ ՎՈւԱՄ-ական Վրաստանն է փորձում կարգավորել իր վիճակը ԱՊՀ-ական Ռուսաստանի հետ՝ ի հաշիվ Հայաստանի…

Գազի սակագնի թանկացումը շարունակում է մնալ մեր ներքաղաքական կյանքի եւ հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր թեմաներից մեկը, չնայած Մաքսային միությանը միանալու որոշումը առավել առաջնային է դարձել՝ միջազգային արձագանքներով պայմանավորված:

Հայությունը փորձում է հասկանալ՝ ի վերջո ո՞վ է մեր ռազմավարական գործընկերը եւ ի՞նչ է ուզում մեզանից:

Նա մե՞ր հետ է, թե՞ մեր թշնամիների, թե՞ մեր ու նաեւ մեր թշնամիների…

Վերջապես՝ ձեռնտու՞ է այսպիսի ռազմավարությունը շարունակելը, թե՞ առաջ եկած հարցականներին պետք է լուրջ եւ վերջնական հարցադրումներ ներկայացնել ու պատասխաններ գտնել:

Վերջապես ի՞նչ են ցանկանում, որ զոհաբերի Հայաստանը… Եվ հանուն ինչի՞…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք»-ի հարցազրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Հայաստանում ռուսները հայտնվեն այն վիճակում, ինչպիսի վիճակում հայերն են՝ անռուս, ջհուդա-թյուրքական Ռուսաստանում…

– Վերջերս էր, որ ՀԱՄ-ը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, երբ հայտնի դարձավ, որ մեր բարեկամ Ռուսաստանը մեր թշնամի Ադրբեջանին շարունակում է ժամանակակից զենք-զինտեխնիկա վաճառել: Այժմ էլ հայ վարորդի հետ կապված հակահայ գործելաոճն է զայրացրել շատերին:

– Նախ կխոսեմ վերջին դեպքի մասին, երբ նախկին հայ ազատամարտիկ եւ օտար ափերում ընտանիքը պահելու համար աշխատանքի մեկնած Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կիրառվեց ստորացուցիչ քաղաքականություն: Միշտ ասել ենք, որ Հայաստանը պետք է անի ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի դառնա հայության քաղաքական ու տնտեսական հենարանը, իրավաբանն ու կյանքի պաշտպանը, որն ի վերջո պիտի հանգեցնի հայահավաքի կազմակերպմանը՝ համահայկական հզոր ու հայրենակենտրոն կառույցի ստեղծմանը:

Ինչ մնում է հայահալած այս դրսեւորմանը, ապա դա միայն այս հայորդու կամ հայերի նկատմամբ չի կիրառվում այդ երկրում, բոլորի հանդեպ է մաղձը գործում: Սա չկայացած ազգի քեն է, քանզի ռուս ազգ՝ որպես բնածին գեն, չի եղել երբեք, իսկ որպես արհեստածին ազգ այն ոչնչացված է վաղուց, թերեւս միայն մշակութային որոշ դրսեւորումներ են մնացել որպես հուշ: Նաեւ դարեր շարունակ ահռելի տարածքներ ունեցող, բայց երբեք չկայացող պետության ոխն է բոլոր այլազգիների նկատմամբ:

Իսկ մեր՝ հայերիս «մեղքը», ռուսական կողմի հանդեպ մեր պետության երկրորդական դիրք գրավելու հետեւանք է: Բայց սա չի նշանակում, որ Հրաչյա Հարությունյանի համար չպետք է շարունակել այն պայքարը, որն սկսված է: Պետությունը պետք է ամեն բան անի՝ ապացուցելու համար, որ հայ վարորդի մեղքով չի եղել վթարը, քանզի հենց ռուսաստանյան որոշ զլմ-ներ են դա հիմնավորում՝ նշելով, որ ավտոմեքենան անսարք է եղել: Այլ վճիռը պետք է դիտարկել որպես հակահայ քաղաքականության հերթական դրսեւորում… ու պետք է Հայաստանում ռուսները հայտնվեն այն վիճակում, ինչպիսի վիճակում հայերն են՝ անռուս, ջհուդա-թյուրքական Ռուսաստանում:

– Իսկ բարեկամական հարաբերությունները ոչինչ չարժե՞ն: Գուցե հասկանա՞ն:

– Պետք չէ զարմանալ Ռուսաստանում հակահայ դրսեւորումների առումով: Դրանք միշտ եղել են ու լինելու են: Մենք չենք զարմանում, բայց չզայրանալ եւ դա չցուցադրել չենք կարող: Ռուսաստանը երբեք մեզ բարեկամ երկիր չի եղել, առհասարակ չկան նման երկրներ, կան փոխադարձ շահեր միայն (քանզի մարդկությունը հակաբնական կեցակարգ է որդեգրել): Եվ դա Ռուսաստանին, նաեւ ԱՄՆ-ին կամ եվրոպական երկրներին էլ է վերաբերում: Վրաստանն ու Իրանն էլ են համարվում բարեկամական, բայց թուրքերի հետ խաղեր տալուց՝ մոռանում են այդ մասին:

Դիցուկ՝ ցարական, բուրժուական, սոցիալիստական, թե դեմոկրատական Ռուսիան այդ բարեկամություն ասվածը երբեք չի դրսեւորել: Երեւի հին ու միամիտ (իմա՝ պարզ) ազգերից միայն հայերս ենք մնացել մեր նախնական գենին հարազատ եւ դեռ հավատում ենք, որ կարող է լինել բարեկամություն, ավելին՝ իրապես այդպիսին էլ լինում ենք հաճախ: Ինչը բնական է, բայց երկրային չէ վաղուց:

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528