– Հայաստանն էլ է փորձում պաշտպանական խնդիրներ լուծել…
– Հունաստանի հետ՝ ընդդեմ թուրքական քաղաքականության…
– Ադրբեջանն իր ահից է զինվում…
– Նավթադոլարների ճգնաժամ Բաքվում…
Հայաստանն էլ է փորձում պաշտպանական խնդիրներ լուծել
Վրաստանը փորձում է տարածաշրջանային կարգավորող երկիր դառնալ եւ, Ադրբեջանի հետ ունենալով լավ հարաբերություններ, փորձում է կարգավորել իր կապերը նաեւ Հայաստանի հետ:
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլու Երեւան այցից հետո տարաբնույթ պատվիրակություններ են փոխայցելություններով զբաղվում: Վերջերս էլ ՀՀ ՊՆ պատվիրակությունն է մասնակցել Բաթումում Վրաստանի ՊՆ կազմակերպած պաշտպանության եւ անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:
Քննարկվել են Վրաստանի պաշտպանական քաղաքականության ու բարեփոխումների, միջազգային խաղաղարար առաքելությունների նրա մասնակցության, ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկաներների, Եվրատլանտյան անվտանգության, Հարավային Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանում սպառնալիքների ու մարտահրավերների հետ կապված հարցեր:
Համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային երկկողմ հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի եւ Մեծ Բրիտանիանի պառլամենտի անդամ, Միջազգային անվտանգային ռազմավարության նախարար, դոկտոր Անդրյու Մերիսոնի հետ:



