Կյանք, որ կա­ռուց­վում է սին տո­կոս­նե­րի վրա

Ա­րեւ­մուտ­քի «ա­զա­տա­րար­նե­րը» պար­բե­րա­բար գեն­դե­րա­յին խն­­դիր­ներ են ա­ռաջ քա­շում այն երկր­նե­րում, որ­տեղ ԱՄՆ-ն­ ու Եվ­րո­պան քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան շա­հեր են հե­տապն­դում: Ա­նընդ­հատ ինչ-որ հաշ­վարկ­ներ են հրամց­նում մեզ՝ իբր հայ տղա­մար­դը նե­ղաց­նում է հայ կնո­ջը, ծե­ծում ու սահ­մա­նա­փա­կում նրա ի­րա­վունք­նե­րը:

Continue reading

Ընդ­դի­մա­դիր հի­վան­դութ­յու՞ն, թե՞ օգ­տա­կա­րութ­յու՛ն

ՀԱԿ-ը լքած Դա­վիթ Շահ­­նա­զար­յա­նը, ով Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նի խնա­մին է նա­եւ, հայ­տա­րա­րել է, թե ՀԱԿ-ը վե­րա­կեն­դա­նաց­նում է քո­չար­յա­նիզ­մը: Նա ՀՀՇ­-ա­կան իշ­խա­նա­կան տա­րի­նե­րին 1992-95թթ. ՀՀ ­նա­­խա­գա­հի հա­տուկ հանձ­նա­րա­րու­թ­­յուն­նե­րով դես­պանն է ե­ղել, իսկ 1994-95թթ.՝ ՀՀ­ ԱԱԾ ղե­կա­վա­րը: Այժմ «Հա­մա­ձայ­նութ­յու­ն» քա­ղա­քա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կեն­­տ­­րո­նի նա­խա­գահն է եւ կար­ծիք կա, որ ՀԱԿ-ից հե­ռա­ցել է ՀՀ ­նա­խա­գա­հի «ինք­նու­րույն» թեկ­նա­ծու լի­նե­լու հա­մար: Ուս­տիեւ, պարզ է ՀԱԿ-ին քո­չար­յա­նիզ­մի հետ կա­պող թե­ման: Նա պետք է կտրուկ մի գոր­ծիչ ե­րե­ւա եւ իբր հար­վա­ծե­լով Տեր-Պետ­րոս­յա­նին, հար­վա­ծի հենց Քո­չար­յա­նին: Գոր­ծող նա­խա­գա­հի հա­մար ե­րե­ւի շու­տով մեկ այլ բան կմտա­ծեն:

Continue reading

Տխրահռչակ նախագահախաղ

Բոլորն են լավ հիշում, որ քաղաքական վերլուծության քողի ներքո Լեւոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին ուղղված «մեսիջում» պայման դրեց, որ ՀԱԿ-ը կհամագործակցի ԲՀԿ-ի հետ, եթե ԲՀԿ-ն հրաժարվի կոալիցիայից եւ Ռոբերտ Քոչարյանից: ԲՀԿ նախագահն անպատասխան թողեց այդ «մեսիջը», իսկ որոշ ժամանակ անց, կարծելով որ «լռությունը համաձայնության նշան է», ՀՀ 1-ին նախագահը համարեց, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանից, կոալիցիայից, Սերժ Սարգսյանից:

Continue reading

Արցախի անկախությունը՝ ՀՀ նախագահի ընտրության օրակարգում

Արցախյան թեման շարունակում է մնալ տարածաշրջանային ամենաբռնկուն հարցերից մեկը: Չնայած սրան, վերջին ժամանակներս ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արեւմտյան վերլուծաբաններն առավելապես Արցախի ինքնորոշված կարգավիճակի եւ դրա հետագայի մասին են խոսում, քան Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության:

Continue reading

ԱՍԱԼԱ-ն զգուշացնում է, իսկ «Հեզբալլահ»-ը՝ նախապատրաստվում

Սիրիայում չի դադարում արյունալի ներքաղաքական հակամարտությունը: Գուցե թե այն արդեն դադարած լիներ, եթե արտաքին միջամտությունը մեծ չափերի չհասներ: Արեւմուտքն իր շահերն է հետապնդում, Ռուսաստանն ու Չինաստանը՝ իրենցը, Թուրքիան, Իրանն ու արաբական երկրները տարբեր շահեր ունեն, Իսրայելը բոլորովին այլ խնդիր է լուծում եւ այսպես շարունակ:

Continue reading

Ի­րա­նի նա­խա­գա­հը հար­ձակ­վում է

ԻԻՀ նա­խա­գահ Մահ­մուդ Ահ­մա­դի­նե­ջա­դը Թեհ­րա­նի հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող­նե­րի հետ հան­դիպ­մա­նը հայ­տա­րա­րել է, որ պաշ­տա­պա­նե­լով բո­լոր մարդ­կանց ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը, բա­ցա­հայտ ա­սում է, թե «սիո­նիս­տա­կան վար­չա­կար­գի գո­յութ­յունն ուղ­ղա­կի վի­րա­վո­րանք է մարդ­կութ­յան հա­մա­ր»: Այս մա­սին գրել է «Թոփ Նյուզ Թդե­յը»-ը: Բա­ցի այդ, Ի­րա­նի նա­խա­գահն Իս­րա­յելն ան­վա­նել է «կո­ռում­պաց­ված, հա­կա­մարդ­կա­յին կազ­մա­կերպ­ված փոք­րա­մաս­նութ­յուն, ո­րը վեր է կանգ­նած բո­լոր աստ­վա­ծա­յին ու­ժե­րից»: Նա անդ­րա­դար­ձել է նաեւ Հո­լո­քոս­տին՝ հայ­տա­րա­րե­լով, թե «նա­ցիս­տա­կան Գեր­մա­նիա­յի կող­մից 6 մլն. հ­­րեա­նե­րի սպա­նութ­յան փաս­տը պար­զա­պես հո­րին­ված­ք­ է»: Նրա ե­լույ­թից հե­տո մի խումբ մաս­նա­կից­ներ այ­րել են Իս­րա­յե­լի ու ԱՄՆ-ի դրոշ­նե­րը՝ բղա­վե­լով. «Մա՛հ­ ԱՄՆ-ին, մա՛հ­ Իս­րա­յե­լի­ն»:

Continue reading

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

Continue reading

Թո՛ղ Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները

Օ­գոս­տո­սի 11-ին Նա­վա­սար­դի տոնն է: Նշվում է Հայկ Նա­հա­պե­տի՝ Բե­լի դեմ տա­րած փառահեղ հաղ­թա­նա­կի օրը:

Հայկ Դյուցազունն այդ օ­րը, աշ­նա­նա­յին ա­րե­ւա­դար­ձից 40 օր ա­ռաջ հաղ­թեց Ա­րա­րա­տը նեն­գո­րեն զավթած Տի­տան­յան Բե­լին եւ վե­րա­տի­րեց Հա­յոց Աշ­խար­հն ու հա­յութ­յա­նը բե­րեց ա­զատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:

Դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի եւ ի­զուր չէ, որ կար մի ժա­մա­նա­կա­հատ­ված, երբ օ­գոս­տո­սի 11-ը եւս նշվում էր որ­պես Նոր Տա­րի՝ Նոր Կյան­քի օր…

Հայկ Նա­հա­պե­տը Հա­յ-Արիական Դի­ցա­կար­գի հա­մա­ձայն Մարդ-Աստ­ված է՝ Աստ­վա­ծա­մարդ՝ Երկ­րա­յին Աս­տ­ված, ով խո­սել է Հայ Աստ­վա­­ծ­նե­րի հետ, ան­գամ կա­տա­րել Աստ­վա­ծա­յին Ա­ռա­ջադ­րանք­ներ… Ինչն այսօր շարունակում է իրականացնել մեր Նահապետի Հոգին՝ Մեծ Տիեզերքում…

Continue reading

ՀԱՄ ամերիկահայ կառույցի անունը շահարկում են ՀԱՄ-ից վտարվածները

 

 
Կառույցը 3 տարի է այլ պատասխանատու ունի՝ Վարդան Զոհրաբյան

Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ի ՀԱՄ կառույցը, որը հանդես է գալիս Հայ Արիների Բռունցք (ՀԱԲ) անվամբ, շուրջ 10 տարվա պատմություն ունի, եւ գործում է միայն ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հրահանգներով:

ՀԱՄ առաջնորդի դեմ մահափորձից հետո, 2009թ. նոյեմբերին, երբ ՀԱՄ սփյուռքյան կառույցներում եւս եղան բազմակողմանի ստուգումներ, ԱՄՆ-ի ՀԱԲ պատասխանատու Արմեն Շահբազյանը, որ մինչ այդ ղեկավարել էր կառույցը, հեռացվեց ՀԱՄ շարքերից եւ պատասխանատու նշանակվեց ՀԱՄ ամերիկահայ կառույցի նվիրյալ անդամներից մեկը՝ Վարդան Զոհրաբյանը:

Նախկին ղեկավար Արմեն Շահբազյանը հեռացվել է տարիներ շարունակ գաղտնի դրամագողության եւ ՀԱԲ կառույցի անդամներին ՀԱՄ-ի գործունեությանը եւ հրահանգներին ոչ լիարժեք իրազեկ պահելու համար: Տարիներ շարունակ ամերիկահայ հայարիները հանգանակություն են կազմակերպել ՀԱՄ գործունեությանն աջակցելու համար, սակայն վերոնշյալ նախկին պատասխանատուն հավաքված գումարի մի մասը յուրացրել է՝ օգտվելով իր հանդեպ եղած վստահությունից:

2009թ. նոյեմբերին բոլոր վնասարարություններն ու անօրինականությունները վերջնականապես պարզվել են եւ ՀԱՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ՝ Արմեն Շահբազյանը մի քանի «գործընկերների» հետ հեռացվել է ՀԱՄ շարքերից (նաեւ՝ ԱՄՆ-ի ՀԱԲ կառույցից):

Continue reading

Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով Աստղիկի օրը նշել են Վարդավառը

 
 
Հայ արիները եւ ազգայնականները նշել են Հայոց Վարդավառի տոնը: Այն ամենասիրված տոներից է եւ Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հուլիսի 25-ին՝ Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կազմակերպել են հայ-արիական տոնակատարություն:

Բազում հազարամյակներ այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը:

Հայ արիները տոնական միջոցառմանն ավանդական ջրցանությամբ միմյանց ջրել են հայ արի քրմերի կողմից օծված ջրով, եւ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ Սերը, որը Տիեզերաստեղծ Միջուկ է ի վերուստ:

Continue reading

Հայ արիականների ու ազգայնականների համար առաջնային է Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ


Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Արցախի Հանրապետության նախագահի հերթական ընտրությունների անցկացումը եւ բոլոր 3 թեկնածուների մասնակցությունը, ովքեր իրենց առաջադրած ծրագրերում նախանշել էին Արցախի ու հայության շահերով գործելու դրույթներ:

Վստահ ենք, որ Արցախի նախագահի այսօրինակ կազմակերպված ընտրությունը կնպաստի ԼՂՀ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը: Ա­զատ եւ թա­փան­ցիկ ընտ­րութ­յուն­նե­րը ա­պա­հո­վում են նաեւ պե­տութ­յան ա­ռա­ջըն­թաց զար­գա­ցու­մը եւ ներքաղաքական կայունությունը: Մինչ այս էլ Արցախի իշ­խա­նութ­յուն­նե­րը կարողացել են հաս­նել բազմակողմանի հաջողությունների՝ ու­րույն տե­ղ գրավելով տա­րա­ծաշր­ջա­նում, ինչը զգալիորեն բարձրացրել է ԼՂՀ միջազգային վարկանիշը՝ չնայած դեռեւս ­մի­ջազ­գայ­նո­րեն չճա­նաչ­ված պե­տութ­յա­նը կարգավիճակին:

Continue reading

Ծնվեց Աստղիկը՝ Վարդավառի տոնին ընդառաջ եւ հանուն Հայ Աստվածների վերադարձի

Հայ արիները նշում են եւ փառաբանում արորդու երկրային ծնունդը

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը, Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը եւ «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը շնորհավորում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին եւ «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանին՝ դստեր՝ Աստղիկի ծննդյան կապակցությամբ:

Աստղիկ Արմենի Ավետիսյանը ծնվել է հուլիսի 12-ին, Երեւանում եւ իր անվանն արժանացել է Հայոց Սիրո Աստղիկ Աստվածուհու անունը պատվով կրելու առաքելությամբ:

Տիեզերական նվեր դու անգին

(Որ ծնվեցիր հուլիսի 12-ին՝ Վարդավառին ընդառաջ…)

Դու ծնվեցի՜ր սպասումների երա՜զ մեր անհուն

Սիրո Տաճարում Հայ Աստվածների,

Տարերքների մեջ Տիեզերական,

Եվ մեծ պայքարում Չարի ու Բարու:

Րոպեներն անանց ժամեր էին թվում

Սեղմում սահմանը Երկնի ու Երկրի,

Այստեղ եւ այնտեղ՝ Հայ Աշխարհներում

Սրբազան Կամքն էր Ազդակներ հղում…

Տեւական սպասումը եթերային ծիրում

Ղողանջե՛ց Աստղի՜կ, Վարդավա՜ռ երգե՛ց,

Իրարանցումը Երկնի ու Երկրի

Կարծես մի ամբողջ Տիեզերք գրկեց…

Ի՛նչ Զորավոր է Սերը Արարչի –

Նախախնամության կանչով արդ դու ծնվեցիր՝

Վահագնի ու Աստղիկի – Արմենի ու Արմենուհու

Դուստր Լուսնահատիկ…

Երեւան – 01.08.2012թ. ժամը՝ 22.55

Աստղիկը ծնվեց Վարդավառ տոնի նախաշեմին, որը հայ արիները նշում են որպես Աստղիկ Աստվածուհու տոն, եւ հայ արիականներն ու ազգայնականները, «Լուսանցք»-ի աշխատակազմն ու թղթակիցները նորածնին մաղթում են աստղկական գեղեցկություն եւ վահագնազարմ առողջություն ու ամրություն:

Թո՛ղ Հայ Աստվածները պահապան եւ զորավիգ լինեն նորածին հայուհուն, իսկ Տիեզերքն ու Ամենայնի Արարիչը բարեհամբույր գտնվեն հայ արիների առաջնորդի արորդի դստեր ճակատագրի նկատմամբ:

Թո՛ղ Աստղիկը ժառանգի հայրական եւ մայրական գեների ամբողջ զորությունները, ազգային իղձերն ու նպատակները եւ միաժամանակ ապրի ուրախ, հաջողակ եւ նպատակասլաց անձնական կյանքով:

Թո՛ղ Աստղիկը լինի ավետիսը Արմեն Ավետիսյանի եւ Արմենուհի Մելքոնյանի հաջորդիվ զավակների:

Continue reading

Լուսանցքի թիվ 246-ի հոդվածները

1. «Լուսանցք»-ի ընթերցողի հետ հանդիպումը՝ մեկամսյա հանգստից հետո… Հայ արիները կնշեն վարդավառը… azer online-ը՝ ընդդեմ hayary.org-ի…
2. Քաղաքական աղանդների տրամազեղումը – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան
3. Ազգային պետության տեսլականը – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան
4. «Հարսնաքար»-ում կատարվածի մասին հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ
5. Ամենաթողությունը՝ ինքնակործան եւ ինքնամահաբեր վտանգավոր եզրագիծ – «Լուսանցք»-ի ամփոփիչ անդրադարձը «Հարսնաքար»-ի դեպքերին…
6. Սերիալները՝ դրանք արտադրողների անհաջող կյանքի ներկայացումնե՞ր – Հայ կանայք հավեր են կամ հիվանդներ, իսկ տղամարդիկ՝ աղվեսներ ու սրիկաներ
7. Ներքաղաքական – Բոլոր ճանապարհները տանում են դեպի նախագահի ընտրություններ… Թեկնածուների ստվերային պայքարը…
8. Արցախը նո՞ր նախագահ կունենա… Հայաստանի ռազմական առաջնահերթությունները – ՆԱՏՕ-ՀԱՊԿ հակակշիռները պետք է լավագույնս կիրառվեն
9. Կրոնները՝ խառնածիններից ծնված ու խառնածինների համար (2-րդ մաս) – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)
10. Գունային ժամանց… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… Տեղադրեք գովազդ www.hayary.org-ում… Գնեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք»

Continue reading

Ըն­թեր­ցո­ղի հետ հան­դի­պու­մը՝ մե­կամս­յա հանգս­տից հե­տո

Սի­րե­լի ըն­թեր­ցող: Մեր հա­ջորդ թո­ղար­կու­մը, որ պի­տի լի­ներ հու­լի­սի 20-26-ը, լույս չի տես­նի, ո­րով­հե­տեւ մենք մեկ­նում ենք մե­կամ­սյա ար­ձա­կուր­դի:

Մեկ ան­գամ չէ, որ ա­սել ենք, ար­ձա­կուրդ­նե­րը մեր սրտով չեն, քան­զի այդ ըն­թաց­քում կտրվում է ըն­թեր­ցող-թերթ կա­պը: Բայց եւ այդ հան­գիս­տը անհ­րա­ժեշտ է մեզ՝ ու­ժե­րը վե­րա­կանգ­նե­լու, միտ­քը թար­մաց­նե­լու եւ հենց քեզ՝ ըն­թեր­ցողս, նո­րո­վի ծա­ռա­յե­լու հա­մար:

Continue reading

Քա­ղա­քա­կան ա­ղանդ­նե­րի տրա­մա­զե­ղու­մը

Հա­մաշ­խար­հա­յին ու­ծա­ցու­մը շա­­րու­նա­կում է դա­վա­դիր գոր­ծը ազ­­­գե­րի ու մարդ­կութ­յան հան­դեպ եւ ա­մեն կերպ կառ­չում է չա­րի տի­­րույ­թից՝ չա­րիք սփռե­լով ա­մե­նուր եւ կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում: Բայց հա­մաշ­խար­հա­յին ա­վե­րու­մը, ա­մեն բա­նի եւ ա­մեն ին­չի ձու­լումն ու ոչն­չա­ցու­մը, միա­դեմ հա­­մաշ­խար­հա­յին մի հի­վանդ-հիբ­րիդ ժո­ղո­վր­­դի ու միա­տե­սակ եւ սան­­ձար­ձակ մարդ­կութ­յան, մի ան­­­հո­գի ու ան­բա­րո, ան­լե­զու ու անմ­շա­կույթ, հի­­շո­ղութ­յու­նից զուրկ ու պատ­մութ­յուն չու­նե­ցող զանգ­վա­ծի ստեղ­ծու­մը այ­լեւս մեծ հա­կադ­րութ­յան է ար­ժա­նա­նում՝ ա­­րա­րու­մը, ա­ր­­ար­չա­կանն եւ աստ­վա­ծա­յի­նը, բնա­կանն ու բազ­մա­զա­նը պաշտ­պա­նող­նե­րի կող­մից:

Continue reading