Հայկական խոհանոց եւ … Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)

Ձուկ արքայական

Բաղադրությունը
Կարմրախայտ – 2 հատ՝ 350-ական գրաման
գազար – 150գ
կարտոֆիլ – 200գ
սոխ – 100գ
կարագ – 60գ
մայոնեզ – 150գ
աղ, սպիտակ պղպեղ եւ չորացրած թարխուն
կորիզահան արված խակ հոն – 60 գ

Պատրաստման եղանակը
Ձուկը փշահան անել, աղով եւ չորացրած թարխունով ու սպիտակ պղպեղով համեմել, հոնը թավայի մեջ փռել, ձկան տեսք տալ, հետո ոսկրահան արված ձուկը, փորի ուղղությամբ, դնել հոնի վրա:
Մինչ այդ պատրաստել սոխառած եւ գազարը ավելացնել սոխառածին: Խաշած կարտոֆիլը լցնել ձկան մեջքին՝ ձկան տեսք տալով: Այնուհետեւ ավե-լացնել գազարով սոխառածը՝ դարձյալ ձկան տեսք տալով: Վրան էլ ավելացնել մայոնեզ ու դնել ջեռոցում 20 րոպե 1800-ի տակ: Ձուկը եփված է, երբ մայոնեզը կարմրած է: Հրաշալի համ ունի, իսկապես արքայավայել ուտելիք է:
Անու՛շ լինի:

* * *

Continue reading

Ընդդեմ հոգեխեղ եւ սեռամոլ փոքրամասնություն կոչվածների

Հայտարարություն

       Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ պայքարում է ամենատարբեր «փոքրամասնությունների» դեմ, այդ թվում՝ աղանդավորականների: ՀԱՄ համար սա ոչ թե հավատքային պայքար է, քանզի հուդա-քրիստոնեությունն ինքնին աղանդ է եւ այն էլ օտարածին, այլ՝ հայարիականներիս համար ավելի քան հստակ է, որ բոլոր անբնական «փոքրամասնությունները» սարքովի են, վտանգավոր եւ աշխարհի գաղտնի ուժերի կողմից ներմուծվում են ամենատարբեր երկրներ՝ հակապետական ու հակազգային գործունեություն ծավալելու նպատակով:
       Այդ վտանգները մեր կողմից բազմիցս ներկայացվել են (նաեւ՝ զլմ-ներով) ինչպես մարդկային հորջորջվող սեռական, լեզվա-կրթական, այնպես էլ հոգեւոր փոքրամասնություն կոչվածների առումով:
       Եթե սեռական փոքրամանություն ասվածի հետեւորդներրն աղճատում են մարդու բնականոն, ընտանեկան կյանքն ու սերնդավատվական գործառույթը՝ միաժամանակ խեղելով մարդու արարչատուր բնույթը, ապա աղանդավորական փոքրամասնություններն աղճատում են մարդու հոգին, միտքը եւ խեղում մարդու բարոյահոգեբանական կերտվածքը: Այս անմարդկային (եւ ոչ միայն հիվանդագին) միջամտություններից էլ երկփեղկվում է մարդ արարածը եւ տառապում կործանարար երկվությամբ:

Continue reading

Լուսանցքի թիվ 170-Ի հոդվածները

Continue reading

Արարիչը մեկն է՝ միակը եւ անփոխարինելին (Տիեզերաճանաչողություն) – Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն –Արարիչը մեկն է՝ միակը եւ անփոխարինելին

Հա՜յր իմ ԱՐԱՐԻՉ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք.
Սիրու՛մ եմ ես ՁԵԶ,
Գալի՛ս եմ ես ՁԵԶ,
Կհասնե՛մ ես ՁԵԶ…
Հստակ է, որ համաշխարհային համարվող բոլոր կրոններն առաջացել են հին հավատքների հավատատեսության, նույնիսկ կառուցվածքի ու բովանդակության վրա: Սակայն, դա ոչ թե այդ հավատների նկատմամբ խորը հարգանքի կամ դրանց իմացության հանգամանքն է հիմնավորում, այլ՝ լրիվ հակա-ռակը: Նոր կրոնավորները փորձել են դրանով պաշտպանվել հին հավատքների հետեւորդների ընդվզումներից՝ նրանց դեպի իրենց բերելով հարազատ հավատի ու տիեզերական ճշմարտությունների միջոցով…
Այս խորամանկությունն աշխատեց այնժամ, սակայն նոր կրոնավորները հետզհետե փորձեցին կտրել իրենց հետեւորդներին ճշմարիտ հավատ-քների տեսլականից, ծեսերից ու Աստվածներից (քանզի հասկացան, որ բնական հավատի ծիսական ու արարողակարգային ուժն անսասան է նույնիսկ աղճատված ձեւերով)… եւ աղավաղեցին այլեւս փոքրիշատե ճշմարտորեն որդեգրած Տիեզերակարգն ու Արարչական հիմքով հավատը…

Continue reading

Ազգային հավատը ազգաճանաչողության հիմնատարր

Արդի աշխարհում ամեն բան քաղաքականացված է այն աստիճան, որ մարդիկ կատակում են, թե «մարդուկնիկ» հարաբերություններն էլ են քաղաքակա-նացվել: Դե, եթե ասում են, որ այդպես է, ուրեմն… քաղաքականությունն ընտանիք էլ է մտել խորապես: Իսկ մարդու հավատքի եւ աշխար-հայացքի հետ կապված հարցերն արդեն վաղուց են քաղաքականացված:
«Ազգերն իրենց թե՛ պատմական անցյալով, թե՛ ինքնության, թե՛ ինքնագիտակցության մակարդակով տարբեր են լինում: Շատ ենք ասում, որ 21-րդ դարն է, ու աշխարհը փոխվել է, բայց ազգային ինքնության առումով նույն բանն ասվում էր նաեւ 18-րդ դարում»,- մտորում է պատմաբան Թա-մարա Վարդանյանը: Ըստ նրա, այժմ ազգային ինքնության խնդրի վերաբերյալ նույն տրամաբանությունն է գործում, ինչ որոշ ժամանակ առաջ: Հիմա Վրաստանում եւ Ադրբեջանում հետաքրքիր գործընթաց է կատարվում կրոնի խնդրի շուրջ՝ առաջ է քաշվում «Մեկ ազգ, մեկ կրոն» հասկացութ-յունը: Այս համապատկերում, կրոնի եւ ազգային ինքնության պահպանման վերաբերյալ, պատմաբանը նշել է, թե հայերն էլ պետք է մտահոգ-վեն:

Continue reading

Կպատերազմի՞ արդյոք Իլհամ Ալիեւը – Հայաստանը պետք է արձագանքի Արցախի բոլոր հարցերին

Կպատերազմի՞ արդյոք Իլհամ Ալիեւը
Հայաստանը պետք է լրջորեն արձագանքի Արցախի շուրջ պտտվող բոլոր խաղերին

ԼՂ-ի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջա-նական իշխանությունները փորձեցին հարցը լուծել խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով, ինչը հանգեցրեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. Բաքվի առաջարկով կնքվեց զինադադար:
Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրան-սիա) միջնորդությամբ՝  2007թ. նոյեմբերին նրանց ներկայացրած մադրիդյան առաջարկների հիմամբ:

Continue reading

Ներքին քաղաքական խնդիրներ

Ի գիտություն ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի –

Նժդեհը ազգայի՛ն հերոս է, ոչ թե ընտրական հաղթաթուղթ

«Բոլորովին զարմանալի չէ, որ ժամանակին ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակած անձնավորությունն այսօր էլ հայկակա-նության գաղափարախոսությունը, այն է՝ ցեղակրոնությունը, համեմատում է ռասիզմի հետե,- ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հանրահավաքում ՀՀ 1-ին նախագահի հնչեցրած այն հայտարարությանը, թե ցեղակրոնութ-յունը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ռասիզմե բառի հայերեն թարգմանությունը… ԱԺ պատգամավորի  խոսքերով՝ ցեղակրոնությունը ռասիզմի հետ համեմատողները կամ գիտությունից կիլոմետրերով հեռու են կամ միտումնավոր ցեխ են շպրտում ազգային արժեքային համակարգի վրա:

Continue reading

Արտաքին լուրեր եւ հարցեր

Լոնդոնում Արցախը մասնակցել է ցուցահանդեսի
ԼՂՀ տաղավարի մասին օտարերկրացիներն ասել են՝ «Հարմարավետ, հետաքրքիր, ջերմ ու հյուրընկալ»: Չնայած այն հրապարակումներին, որ Ադր-բեջանը կբողոքի ու կփորձի ձախողել ԼՂ-ի մասնակցությունը Լոնդոնում անցկացվող World Travel Market զբոսաշրջային միջազգա-յին հեղինակավոր ցուցահանդեսին, այնուամենայնիվ Արցախը մասնակցել է եւ ունի իր առանձին տաղավարը` հենց Հայաստանի տաղավարի կող-քին: Նշենք, որ նախորդ տարի էլ՝ նոյեմբերի 11-12-ը Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մասնակցել են World Travel Market-ին առան-ձին տաղավարներով:
Այս տարի, ինչպես հաղորդել էր թուրքական Cihan գործակալությունը, ադրբեջանցիները հարյուրավոր նամակներ են ուղարկել WTM-ի ներկայացուցիչներին, որոնցում նշել են, թե իբր «Լեռնային Ղարաբաղը օկուպացվել է հայկական ուժերի կողմից եւ մինչեւ օրս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»: Բացի այդ, ադրբեջանցիներն իրենց էլեկտրոնային նամակներում զգուշացրել են Մեծ Բրիտանիա-յի եւ Միացյալ Նահանգների քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ:

Continue reading

Մտավորակա՞ն է Լեւոն Անանյանը… – Գեւորգ Յազըճյան

Հայելին միշտ մո՛տդ պահիր –

Մտավորակա՞ն է Լեւոն Անանյանը
Այս իմաստակի արտաբերած տխմարությունը չի՜ տարբերվում քյազիմկարաբեքիրների խեղաթյուրումներից

Սփյուռքահայ մտավորականների ու հատկապես գրողների հետ իմ զրույցների ժամանակ նրանց մեծագույն մասը հայտնում է իր խիստ դժգո-հությունը Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գործելակերպից: Իսկ երբ նրանց այպանում եմ, թե ինչո՞ւ -հենց իրե՛նք չեն բարձրաձայնում այդ մասին, նրանք լռում են, քանի որ չեն ուզում զրկվել ոչ-սեփական միջոցների հաշվին հետագա-յում ՀՀ այցելելու, Ծաղկաձորներ վայելելու, արդեն գրոշի արժեք չունեցող պատվոգրերի, շքանշանների ու մասամբ նոցին արժանանա-լու հնարավորությունից եւ այլն: Անանյանն էլ, իր հերթին, լավ է իմանում սփյուռքահայ մտավորականների այս մտածելակերպը եւ կարո-ղանում է «գնել» նրանց լռությունը իր շահատակությունների դիմաց: Շատ քչերն են համարձակվում ցույց տալ սույն պարոնի իսկական դեմքը. նրանցից է, օրինակ, Փարիզում հաստատված հայրենաթող գրող Կարեն Սիմոնյանը, որ Անանյանին բնորոշում է «գրականության գծով պետական պաշտոնյա» ու նման շատ դիպուկ պիտակներով:

Continue reading

Հավատ, կրոն, աղանդ՝ շփոթություն, կեղծիք եւ իրականություն – քուրմ Մանուկ

Պատմության մութ ծալքերից` առանց գրաքննության –

Հավատք, կրոն, աղանդ. շփոթություն, կեղծիք եւ իրականություն

Այսօր հայության մի որոշ հատվածի մեջ իր ավերն է շարունակում անել շուրջ 2 հազ. տարի առաջ հայոց մեջ գցված կրոնական բացիլը: Եվ այդ հատվածը շարունակում է մարդուն, այն էլ՝ խառնակության արդյունքում ծնված…, տիեզերական բացարձակ զորություն Աստծո տեղ դնել, կրոնը շփոթել հավատքի հետ, կռածո խաչը՝ հոգեւոր խորհրդի, մարդու սարքած մթոտ կառույցը (եկեղեցին) աստծո՝ սկիզբ ու վերջ չունեցող տիեզե-րական տան հետ, իրեն ու իրենը մոռանալ՝ հրեայով ու հրեայինով ապրել: Դրա ցցուն արտահայտությանը վերջերս ականատես չեղա՞նք, երբ հա-յության այդ զանգվածը, ինքնամոռացության մատնված, պայքարում էր իր ջարդարար, իրեն բնօրրանից զրկող թշնամու ձեռքով վերակառուցված Աղթամարի եկեղեցու գմբեթին օտարի խաչը տեսնելու եւ դրա կամարների տակ «մեղա՜-մեղա՜» կանչելու ու Սիոնը փառաբանելու թույլտ-վությունը ստանալու համար: Եվ դարձյալ անհրաժեշտություն է առաջանում «Լուսանցք»-ի էջերում խոսելու հավատքի ու կրոնի (աղանդի) տարբերության մասին,-տարբերություն, որի չիմացությունից է ինչ-որ տեղ գալիս կրոնական հայի նշված ինքնասպան մոլորությունը:

Continue reading

Հայկական խոհանոց եւ – Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)

Կոտեմով ապուր

Բաղադրությունը
սոխ – 50 գրամ
կարագ – 25 գրամ
4 ձվի դեղնուց
կոտեմ – 200 գրամ
հավի կամ հորթի արգանակ – 0.5լ
լիմոն – 1 հատ
ալյուր – 1 թեյի գդալ

աղ, սեւ պղպեղ

Continue reading

Ձոն Արարչին


– ՏԵՐ
Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք-երազ արթմնի…
Նու՜րբ եթերական, բայցեւ իրակա՛ն,
Ահե՛ղ, զորավո՛ր Հա՛յր մեր փառավո՜ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՛ր մեզ Դու Տեր, Արարի՛չ Բարի,
Իմաստ տու՛ր նորից ու Քե՛զ ուղղորդի,-
                       – Կանչը մեր հոգու,
                       – Զարկերը՝ սրտի,
                       – Միտքը՝ ուղեղի,
                       – Փա՜ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…
– Տե՛ր Ամենայնի:

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
07.11.2010թ. – ք. Երեւան

Continue reading

Իմ մե՞ջ փնտրեմ Քեզ Տեր

Սիրու՜մ եմ Քեզ Տե՜ր,-
Քո աներեւույթ Մարմինն ու Հոգին
Կարծես տեսնում եմ հոգուս մտքի մեջ…
Որի ներսում էլ գոյատեւում եմ
Ու կրում Գենը Տիեզերային…
Բայց, ների՛ր Դու Տե՛ր՝
Արարիչ-Հա՜յր իմ,-
Քո զավակին փոքր-ինչ համարձակ,
Որ կարծում է՝ թե Դու իր մեջ ես,
                          Ինչպես նա՝ Քո մեջ…
Մի տարբերությամբ սիրասուն Տե՜ր իմ,-
Որ ապրելով Քո Շնչող Մարմնում՝
Ես Քեզ կրում եմ իմ փոքրիկ Գենում,
Մտքիս մեջ, հոգում ու… երազներում,-
Անծայր Մարմինդ՝ իմ փոքրիկ մարմնում…
Փա՜ռք Քեզ Արարիչ, ես Քե՛զ եմ փնտրում նաեւ
                          Տիեզերքի հեռաստաններում…

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
07.11.2010թ. – ք. Երեւան

Continue reading

Լուսանցքի թիվ 169-Ի հոդվածները

Continue reading

Արցախյան թեմաներ – Հարցը կքննարկվի նաեւ ՆԱՏՕ-ում

Արցախի հարցը հասավ ՆԱՏՕ

Վերջին օրերին կրկին արծարծվում է նոյեմբերի 12-16-ը ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստի շրջանակներում քննարկվելիք «Լեռնային Ղարաբա-ղի հակամարտության կարգավորման վերաբերյալ» բանաձեւի նախագիծը: Panorama.am-ը ներկայացրել է այդ նախագիծը:
Վեհաժողովը՝
1. վերահաստատելով իր անսասան հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը,
2. ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությունն ու նախկին ինքնավար մարզի հարակից 7 շրջանների օկուպա-ցիան տարածաշրջանի ժողովրդին մեծ տառապանքներ են պատճառել,
3. համոզված, որ հակամարտության խաղաղ լուծումը մեծապես կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կընդլայնի էական տնտեսական զարգացման հեռանկարները,
4. նշելով, որ իրավիճակը փոփոխական է եւ մտահոգված, որ ուժի ցանկացած կիրառում ոչ միայն կվտանգի հարատեւ լուծման հասնելու ջանքերը, այ-լեւ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի կայունության համար հակառակ հետեւանքներ կունենա,
5. կոչ է անում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կառավարություններին եւ խորհրդարաններին՝

Continue reading