Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
May 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Լուրեր | News.am
Ա1պլյուս- Միակ մասնակիցը կապուղի չստացավ
- Արամ Ա-ն և Հռոմի պապը քննարկել են Արցախի հայերի վերադարձի իրավունքը
- Դու ստեղ Երևանում ինչ գործ ունես, դու ինչի էդ զոհերի մեջ չես արա․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- Գնայիք զոհվեիք, դու ինչի ես կենդանի ընդհանրապես, արա՛․ Փաշինյանը արցախցուն (տեսանյութ)
- Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին
- Գագիկ Ծառուկյանն այցելել է Գորիս․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Ucom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը
- Փաշինյանը շարունակում է Արաբկիրում քարոզարշավը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- «Ականատես»-ը կոչ է արել գնահատական տալ ողբերգությանը հանգեցրած պաշտոնյաների գործողություններին
- «Միասնության թեւերի» թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Թուրքական պատմակեղծարարության տարածումը ՀՀ-ում
Վերջին ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հատուկ ուշադրություն են դրսեւորում Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամն ու հատկապես նրա աշխատակից Այբարս Գյորգյուլյուն: Նա մասնակցել է Երեւանում տեղակայված Կովկասյան ինստիտուտի՝ Ստամբուլում 2008 թ. օգոստոսի 1-4-ին կազմակերպած «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» կոնֆերանսին եւ այնտեղ զեկուցում կարդացել «Թուրքիա-Հայաստան հարաբերությունները. հավիտենական փակուղի՞» վերնագրով (ի դեպ, էջատակի ծանոթագրությամբ հայտնվում է, թե այս զեկուցման որոշ մասեր նախապես հրապարակվել են (էջ 124)՝ առանց հստակեցնելու, թե դրանք որտե՞ղ եւ ե՞րբ են հրապարակվել):
Հիշեցնող հուշաքարեր
Սանկտ-Պետերբուրգում բազմաթիվ եկեղեցիներ կան, սրանք կառուցվել են տարբեր ժամանակներում, եւ յուրաքանչյուրն ունի կառուցման իր պատմությունը: Ռուսական ուղղափառ քրիստոնեական հավատքի բազմաթիվ մեծ ու փոքր շքեղաշուք կառույցների թվում կա մեկը, որն առավել ուշագրավ ու հետաքրքիր է իր կառուցման, տեղի ընտրության պատմությամբ ընդհանրապես, եւ մասնավորապես մեզ՝ հայերիս համար: Ասենք, որ նմանատիպ կառույցների եւ, ընդհանրապես, անվանումները կառուցողների, հովանավորների եւ այլոց մասին տեղեկություն տալիս են մուտքի մոտ, պատերին փակցված տարբեր ձեւի եւ չափերի վահանակները:
Սպորտային լուրեր
Շաբաթվա մարզական կյանքից
Դարչինյանը պահպանեց տիտղոսը
WBA/WBC վարկածով աշխարհի չեմպիոն, թեթեւ քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը: Կալիֆոռնիայի նահանգի Ռանչո Միրեջ քաղաքում կայացած մրցամարտում հայ բռնցքամարտիկը մաքուր հաղթանակ տարավ մեքսիկացի Թոմաս Ռոխասի նկատմամբ՝ վերջինիս նոկաուտի ենթարկելով 2-րդ ռաունդում: Մինչ այս մենամարտը Դարչինյանը հեշտությամբ հաղթել էր Ռոխասին նոկաուտի ենթարկած Խորխե Արսեին:
Մեր բռնցքամարտիկի հետ կրկին ցանկանում է մենամարտել ֆիլիպինցի Նոնիտո Դոյերը, ով միակ թեթեւ քաշային բռնցքամարտիկն է, ում հաջողվել է հաղթել Վիկին՝ 2007թ.-ին: Վ. Դարչինյանն այս անգամ էլ հանդես եկավ հայկական եռագույն դրոշի ներքո` արժանիորեն ներկայացնելով մեր երկիրը:
Իշխող գաղափարն ու կրո՞նը, թե՞ եկող` վերածնվողը
Հայ գաղափարախոսական ոլորտում մերթընդմերթ անդրադարձ է արվում ազգայնական բնագավառին, հատկապես` Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքին: Հետաքրքիր է, որ ամեն մի կրոնի կամ գաղափարի հետեւորդ գրեթե միշտ, նախեւառաջ, տեսնում է իր կրոնն ու գաղափարը, հետո միայն՝ ազգն ու ազգայինը (էլ չասենք՝ ազգայնականը): Եվ սա «տրամաբանական» է, քանի որ մեզանում առկա գաղափարների եւ կրոնների մեծամասնությունը ներմուծովի են եւ ծառայում են համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) նպատակներին: Եվ միայն ազգայնական ոլորտում է կարեւորվում նախեւառաջ ազգը, հետո մարդը` որեւէ գաղափարի կամ կրոնի հետեւորդ մարդը: Այսպես է նաեւ հայոց հին արիադավան հավատում:
Քրիստոնեական ծուլությունը, մեր վարչապետը եւ մեր աճող «տոնական» օրերը
Հայտնի իրողություն է՝ աշխատասիրությունը, աշխատանքով հացը վաստակելը, հողածինների՝ բնության ամենապասիվ տարերքն ունեցողների կրոնի՝ հուդայականության կողմից մերժելի վարք ու բարք է: Դա այդպես է նաեւ այդ կրոնի մի՝ աղանդավորական՝ ճյուղ քրիստոնեությունում: Ասվածը քրիստոնեական սուրբ գրքով՝ Նոր կտակարանով հիմնավորենք:
– Այդ գրքում Հիսուսի՝ իր աշակերտներին պատգամած գլխավոր աղոթքը «Հայր մեր»-ն է, որի սկզբունքներից մեկը «Հաց տուր մեզ հանապազօր»-ն էլ, որը քրիստոնյաները հա՜ կրկնում են իրենց մեռելաթաղումների ժամանակ անգամ: Ասել է թե՝ քրիստոնեության հիմնադիրը իր աշակերտներին ու հետեւորդներին հորդորում է հա՜ հաց մուրալ, առանց դա ձեռք բերելու համար աշխատելու:
– Այդ գրքում Հիսուսի՝ իր աշակերտներին պատգամած գլխավոր աղոթքը «Հայր մեր»-ն է, որի սկզբունքներից մեկը «Հաց տուր մեզ հանապազօր»-ն էլ, որը քրիստոնյաները հա՜ կրկնում են իրենց մեռելաթաղումների ժամանակ անգամ: Ասել է թե՝ քրիստոնեության հիմնադիրը իր աշակերտներին ու հետեւորդներին հորդորում է հա՜ հաց մուրալ, առանց դա ձեռք բերելու համար աշխատելու:
Կառավարությունն ինքն իր վրա «մուննաթ» եկավ
Կառավարության երեկվա նիստում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց 50% եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների 2008թ. գործունեության նկատմամբ հսկողության արդյունքները: Այս ուսումնասիրությունը հետաքրքրական չէր լինի, եթե չվերաբերեր պետական կառավարման հատվածին: Կառավարությունը զեկույցը լսեց ու ինքն էլ իր վրա «մուննաթ» եկավ, թե պետական մասնակցությամբ ձեռնարկությունները լավ չեն աշխատում: Սա էլ հո մասնավոր ներդրողի մեղքը չէ՞, էհ, լավ կառավարեք, թող լավ աշխատի:
Բայց ավելի հետաքրքիրն այն է, որ սրանով պետությունը հող է նախապատրաստում ապապետականացնելու այն ընկերությունները, որոնք քիչ թե շատ պետական են մնացել: Ու պատճառաբանությունը մեկն է՝ պետությունը լավ կառավարիչ չէ:
Բայց ավելի հետաքրքիրն այն է, որ սրանով պետությունը հող է նախապատրաստում ապապետականացնելու այն ընկերությունները, որոնք քիչ թե շատ պետական են մնացել: Ու պատճառաբանությունը մեկն է՝ պետությունը լավ կառավարիչ չէ:
Արցախն իմ հայրենիքն է
Նոյեմբերի վերջերին Արցախում էին գտնվում Վրաստանից (Թբիլիսիից, Ջավախքից, Աջարիայից) ժամանած տարբեր հայկական երիտասարդական միությունների ներկայացուցիչներ: Նպատակը մասնակցությունն էր «Արցախն իմ հայրենիքն է» երիտասարդական համաժողովին, որը նախաձեռնել էր «Հայկի Սերունդ» հկ-ն՝ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ:
Այցը ամրապնդեց նաեւ համագործակցությունը Արցախի եւ վիրահայ համայնքի երիտասարդական կազմակերպությունների միջեւ: Ծանոթանալով Արցախի առօրյային ու խնդիրներին` վիրահայ երիտասարդները ավելի կազմակերպված կպաշտպանեն Արցախի շահերը Վրաստանում: Այցը կրում էր ինչպես գործնական, նույնպես եւ պատմաճանաչողական բնույթ: Երիտասարդներին ընդունել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը:
Այցը ամրապնդեց նաեւ համագործակցությունը Արցախի եւ վիրահայ համայնքի երիտասարդական կազմակերպությունների միջեւ: Ծանոթանալով Արցախի առօրյային ու խնդիրներին` վիրահայ երիտասարդները ավելի կազմակերպված կպաշտպանեն Արցախի շահերը Վրաստանում: Այցը կրում էր ինչպես գործնական, նույնպես եւ պատմաճանաչողական բնույթ: Երիտասարդներին ընդունել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը:
ԻԻՀ-ՌԴ «սառեցում». ո՞րն է ելքը
ԻԻՀ Զինված ուժերի բրիգադային գեներալ Մուհամմեդ Հասան Մանսուրիան «Իռնա» գործակալությանը հայտնել էր, որ Իրանը կարող է դատական հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան չկատարի Իրանի C-300 զենիթային համակարգեր մատակարարելու իր պարտավորությունը: «Ռուսներն իհարկե գտնվում են սիոնիստական լոբբիի եւ ԱՄՆ-ի ճնշման տակ, դրա համար էլ հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունը: Բայց, քանի որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվել է պաշտոնական համաձայնություն, Թեհրանը կարող է արդարության հասնել միջազգային դատարանի միջոցով»,- հայտարարել է Մանսուրիան, ով ԻԻՀ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալն է:
Մեր փոստից. ամենայն պարզությամբ
Կորած ներդաշնակության հետքերով
5 տարի առաջ ուսանում էի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում գործող «Մարդու Էկոլոգիայի Ակադեմիա» կոչվող ուսումնական հաստատությունում:
Դասերից մեկի ժամանակ ռեկտոր Լոբանովը հնչեցրեց ոչ հազվադեպ հանդիպող կարծիք, որ «վայրագ հայրիշխանական արիացիները» զավթեցին մայրիշխանական Հնդկաստանը, եւ տիրող ներդաշնակ կարգերը գլխիվայր շրջեցին:
Ստիպված եղա նրա խոսքը ընդհատել, որ դա լոկ պիատրովսկի-դյակոնովական տեսակետ է, եւ որ Արիների մոտ հայրիշխանություն կոչվածը չի եղել:
Նա հարցրեց.
Լուսանցքի թիվ 128-Ի հոդվածները
- Ազգայնականները «ազգի մորթը» չեն շահարկում
- Կոմունիստական ներկայով «պահպանողական» համագումարը
- Թուրքիայի նման պետությանը չենք կարող ինչ-որ բան ստիպել
- Արցախի հարցը վերստին վեր է հանվում
- Հայոց քրմերը եւ նրանց զավակները 301թ. Հայրենական մեծ պատերազմում
- Պատմագրություն եւ ճշմարտություն
- ՀՀԿ-ականացում… Իսկ սահմանադրականությու՞նը…
- Ո՛չ ՁԻԱՀ-ի «ժանտախտին»
- Անարեւություն
- Պատմաբանները Վասակ Սյունու դատաստանի առաջ
Ազգայնականները «ազգի մորթը» չեն շահարկում
Դեկտեմբերի 1-ին «Էրեբունի» բիզնես-կենտրոնում կայացավ «հայ-թուրքական արձանագրությունների» դեմ պայքարող քաղաքական եւ հասարակական ուժերի հերթական հավաքը: Նախաբանում նշվեց, որ այդ արձանագրությունների վավերացման դեմ ուղղված հավաքից առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, օգտվելով իր իրավունքից, հարցապնդում է ներկայացրել մեր կառավարությանը՝ պարզելու, թե ինչպես է կառավարությունն իրականացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամբողջ գործընթացը՝ պահանջելով բոլոր այն փաստաթղթերն ու հիմնավորումները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է սկզբից մինչեւ վերջ կատարվել գործընթացը: Պատասխանը ՀՅԴ-ին չի բավարարում, եւ մոտակա քառօրյայում այս հարցն ԱԺ-ում կքննարկվի:
Կոմունիստական ներկայով «պահպանողական» համագումարը
ՀՀԿ 12-րդ համագումարն ավարտեց աշխատանքը: Սա իշխող կուսակցության հերթական նախապատրաստական փուլն էր՝ լուրջ ռազմավարական ծրագրերից առաջ, որոնցից մեկը՝ հայ-թուրքական արձանագրությունների հարցն է: Վերջում նորընտիր գործադիր մարմինը կարճ նիստ հրավիրեց, որից հետո հրապարակվեցին ՀՀԿ խորհրդի 103 անդամների անունները: Մինչեւ ՀՀԿ համագումարի ավարտը ՀՀ նախագահը հանդես եկավ կարճ ելույթով: Նա նշեց, որ համագումարի սկզբում հնչեցրած ելույթում անդրադարձել է ՀՀ առկա խնդիրներին եւ մարտահրավերներին:
Թուրքիայի նման պետությանը չենք կարող ինչ-որ բան ստիպել
«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումով որեւէ կերպ չի խոչընդոտվելու ցեղասպանության խնդրի ճանաչմանը հետապնդելու քաղաքականությունը: Դեռ ավելին՝ դա նոր հնարավորությունն է տալու, որպեսզի Թուրքիայում հնարավոր լինի բացախոսության մթնոլորտում բարձրացնել այդ հարցի քննարկումը եւ թուրք հասարակությանը պատրաստել, որպեսզի նա կարողանա բաց աչքերով նայել իր անցյալին եւ ընդունել իր երկրում տեղի ունեցած ողբերգության պատճառները եւ փորձել նաեւ այդ հետեւանքների հետ կապված խնդիրները կարգավորել»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Արցախի հարցը վերստին վեր է հանվում
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը, որին մասնակցեց նաեւ մեր երկրի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նստաշրջանին մասնակցեցին ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ՝ շուրջ 2 տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:


