Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունն է եղել եւ մնում Հայաստանի 3֊րդ Հանրապետության գոյության գրավականը…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
֊ ֊ ֊
Երբ խոսք է լինում Համահայկական Ուժի, Ազգ֊Բանակի մասին, հանկարծ թերահավատներ են հայտնվում, որ կասկածում են հատկապես սփյուռքահայության զինվորագրման առումով…
Վստահ եմ, այս թերահավատների մեծ մասը չի էլ մասնակցել Արցախյան 3 պատերազմներից եւ ոչ մեկին, կամ` զիվորական պարտականությունն է կատարել, հեռու կամավորական տղերքից, որոնց հետ էլ մարտնչել են հազարավոր սփյուռքահայեր…
Ինչեւէ, հարցը այստեղ այլ է` չգիտես ինչու “մրցակցություն” են սահմանել սփյուռքահայերի ու եզդիների միջեւ, թե որ կողմից են ավելի շատ մասնակցել պատերազմներին…
Սա, գոնե ինձ համար, անհասկանալի համեմատություն է… / եզդիները, որ ՀՀ քաղաքացիներ են, ինչպես ընդունված է ասել ՀՀ բնակիչներին, կատարել են իրենց եւ մարդկային եւ ազգային եւ սահմանադրական պարտականությունները, պաշտպաբելոբ Հայաստան֊Արցախը, պաշտպանել են իրենց ապրելու, բազմանալու եւ զարգանալու իրավունքներն ու հնարարությունները…
Հայաստանում եզդիներն ամենաապահով պայմաններն ունեն եւ դա իրենք են ասում… Միլիոնավոր եզդիներ Իրաքում, որ ունեն խիտ բնակեցված տարածքներ, հոգեւոր֊ծիսական տաճարներ ու նաեւ զինված են, այնքան ապահով չեն, ինչպես Հայաստանի եզդիները… եւ նրանց նվիրվածությունը Հայաստանին` ունի հստակ բացատրություն…
Եզդիները միշտ էլ մեր կողքին են եղել դժվարին ժամանակներում… եւ Սարդարապատի ճակատամարտում եւ Արցախյան պատերազմներին…
Մենք` հայերս էլ, միշտ բարի կամք ու համարժեք վերաբերմունք ենք դրսեւորել հայաստանաբնակ եղդիների նկատմամբ… ապահովելով նաեւ նրանց լեզվա֊կրթա֊մշակութային անկախությունը…
Ես, Հայ Արիական Միաբանությունը, եզդիական համայնքի հետ, արժանահիշատակ Ազիզ Թամոյանի ղեկավարման տարիներին, համագործակցել ենք նաեւ հավատի ոլորտում, որպես արիադավան հայեր եւ արեւապաշտ եզդիներ… հանդիպել եմ նաեւ Իրաքի եզդիական մել համայնքի հոգեւոր ներկայացուցիչների հետ, երբ Հայաստան էին ժամանել…
Եզդւական համայնքին ես լավ գիտեմ եւ նրանք որպես ՀՀ բնակիչներ (չեմ սիրում քաղաքացիներ ձեւակերպումը) իրենց միշտ հայամետ են դրսեւորել, բայց չեմ կարող ասել, թե ինչ թվով եզդիներ են մասնակցել Արցախյան պատերազմներին, ինչն այդքան հուզում է ոնանց` սփյուռքայմգայերի հետ համենատությսն հարցում…
Ինչեւէ, դա նաեւ նրանց պարտքն է եղել ռւ սահմանադրրական պարտականությունը… որը նրանք կատարել են նաեւ կամավորության հիմքով… Continue reading →