Սեռախեղման մյուս վտանգը դեռ սպասում է.- Խտրականության դեմ օրենքը գալու է պատժելու՛ մարդ մնացած մարդկանց

Ամեն բան ամփոփված է այնպես, որ աննորմալները պիտի պաշտպանվեն ու իրավունքներ ձեռք բերեն, իսկ նորմալները պիտի սսկվեն կամ էլ «օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկել­ը» շալակեն ու հեռանան ասպարեզից

* * *

Կախված վտանգներ.- Միջազգային փաստաթղթեր, որոնք ստորագրել է Հայաստանը, սակայն դեռ չի վավերացրել.

ՄԱԿի հռչակագիր «Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության» վերաբերյալ:

-ԵՄ դեկլարացիան վիրված «Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան»:

ՄԱԿի Մարդու իրավունքների խորհրդում Վիեննայի դեկլարացիայի եւ գործողությունների ծրագրի քննման եւ իրականացման ԵՄ հռչակագիր:

ԵԽԽՎ բանաձեւ ուղղված «Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիման վրա խտրականության­ը»:

ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարականները անդամ պետություններին սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքության հիման վրա խտրականության վերացման միջոցների վերաբերյալ:

* * *

Հստակ է այլեւս, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասի­ն» օրենքը միանշանակ պիտի ծառայեր ոչ թե կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը, այլ բոլորովին այլ նպատակի՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության եւ պաշտպանության գործին, որտեղ գենդեր ասվածը երկակի՝ սեռային եւ սեռական նշանակություն էր ստացել:

Եվ իզուր չէ, որ «Խտրականության դե­մ» օրենքի նախագիծը պատրաստվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ հետեւյալ միջազգային կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ ու հատկապես աջակցությամբ՝ ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խումբ, Ռասիզմի եւ անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողով, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գործակալություն (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ): Իսկ մեր ԱԺ պատգամավորները նման փաստաթղթերը պատրաստ են միշտ քվեարկելու՝ ինչպես պիոներն է միշտ պատրաստ…

Continue reading

Համազգային ընդդիմություն՝ անսեռության դեմ – Իսկ Ընտանիքը ազգի ու պետության պահպանման անփոխարինելի երաշխիքն է…

Եվ մարդկանց մոտ ամենապարզ հարցն է ծագում՝ ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները կանաչ լույս վառում այլասերության համար, քանի որ հատկապես ընտանիք հասկացությանը նոր ու ավելի վտանգավոր հարված է հասցվում: Իսկ Ընտանիքը ինչպես սերնդափոխության, այնպես էլ ապագա սերնդի, այսինքն՝ ազգի ու պետության պահպանման անփոխարինելի երաշխիքն է:

* * *

Իսկ մեր թշնամիները՝ աշխարհի գաղտնի տերերը, այսպես նաեւ փորձում են հասկանալ, թե այս կամ այն հանրությունը կհասկանա՞ վտանգը, թե՞ ոչ, պատրա՞ստ է դիմադրել, թե՞ արդեն սպառվել է եւ պետք է անցնել ստրկացման մյուս փուլին

Գենդերային ավերածություններին դեմ են եւ՛ ազգայնականներն ու ժողովրդավարները, եւ՛ ռամկավարներն ու ընկերվարականները, եւ՜հեթանոսներն ու քրիստոնյաները, եւ՛ անհավատներն ու անկուսակցականներըԵվ սա համազգային պայքար է՝ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված: Գենդերային հավասարության անվան տակ ԱԺ-ն գաղտնի ընդունել է այլասերություն տարածող օրենք. ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը. «Դա խայտառակ փաստաթուղթ է, որը լրջագույն խնդիր կարող է առաջացնել հասարակության մեջ: Եթե բովանդակությունը, էությունն այդ փաստաթղթի ներկայացվի եւ տեղեկացվի, ապա կարող է լուրջ ընդդիմադիր գործընթացներ սկսվեն… Այլ ձեռքբերովի այլասերվածությունների եւ նման բաների մասին է խոսքը գնու­մ»: Առաջին անգամն է, որ այս գործչին դուր է գալիս այն, ինչ անում է Ռուսաստանը այս հարցում, ուրախ է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին, վերջիվերջո, ճիշտ դիրքորոշում ունի, կանգնում է մեր ժողովրդի շահերի կողքին: Այլ երկներ նույնպես կան, որ նման օրենքները հրաժարվում են ընդունել, եւ մեր իշխանությունները եւս պետք է դիմադրեն: Ըստ նրա՝ «Մեր օմբուդսմենն ասում է «all right», քանի որ ամբողջությամբ այս օրենքը չենք կարողացել ընդունել հստակ բառերով, ինչպես մեզ առաջարկվում էր, իսկ մենք գումարներ ենք կորցնում՝ բա դա պարտադրանք չի՞: Ոչ ոք թուրը գլխներին չի պահում, բայց լրիվ այլ մեթոդներ կան, այլ ճանապարհներ, միջոցներ ազդելու, ճնշելու ու ենթարկեցնելու: Համոզված եմ՝ ՀՀ-ում 99,99%-ը դեմ է այդ երեւույթներին, բայց արի ու տես, որ այստեղ ընդունվում է մի օրենք, այն էլ թաքուն, նույնիսկ ԱԺ պատգամավորները չեն հասկանում ինչի համար են քվեարկում»:

Continue reading

Արարչածին մարդիկ եւ ծախու գրանտակերները – Արարիչը որ Մարդ էր արարում ու՞ր էին գրանտակերները,- հայ արիների քուրմ Արմոգ

…Մի հարցնող լինի՝ տո՛ խելոք, Արարիչը որ Մարդ էր արարում, դու ու՞ր էիր.. Իսկ այժմ՝ անգամ տեղյակ չես այդ ԱՐԱՐՈւՄից, որ Մարդը սեռական եւ սեռային տարբերություններ ունի, տղամարդ եւ կին մարդատեսակներ կան, առաջինը երկրորդի միջոցով նպաստում է հաջորդ սերնդի ծնելիությանը, աճին եւ միայն երկրորդն է օժտված ծնելուծնողի գործառույթով

 * * *

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հերթական անգամ ուղերձ էր հղել Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ: Օգոստոսի 19-ն է այդ օրը: «Մենք նշում ենք Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության աշխատակիցների, ովքեր զոհաբերել են իրենց կյանքերը ծառայողական պարտքը կատարելիս: Մենք հիշում ենք նրանց զոհաբերությունները եւ վերահաստատում մեր հավատարմությունը փրկարարական աշխատանքին, որ իրականացնում են մարդասերներն ամբողջ աշխարհում, ամեն օր, հաճախ այնպիսի դժվարին եւ վտանգավոր պայմաններում, ուր ուրիշները չեն կարող, կամ չեն ուզում գնա­լ»:

Իհարկե, կա՜ն մարդասերներ, որ իսկապես մեկնում են ռազմական, աղետի կամ այլ գոտիներ, որտեղ մարդասիրության, հոգատարության կարիք կա, եւ՝ փառք ու պատիվ նրանց:

Բայց որ այդ նույն ՄԱԿ-ը հովանավորում է բիրտ ուժի՝ այլ երկրների ու ազգերի ներքին գործերին խառնվելն ու աղետալի վիճակների հանգեցնելը… չի նշվում:

Չի նշվում, որ հետո մարդասիրության անվան տակ մի նոր ներխուժում իրականացվի:

Երբ այդ ընթացքում ոչնչացվում են մարդիկ, երկրներ, ազգային ու մշակութային արժեքներ՝ դա էլ չեն հիշում:

Իսկ որ բնածին մարդուց փորձում են ռոբոտներ (համարակալված ու չիպավորված) ստեղծել կամ բարոյազրկել ու անասնականացնել, դա էլ հոգ չէ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար: Ուստի՝ «համընդհանուր խաղաղության, արդարության, արժանապատվության ու զարգացման» մասին խոսելիս մի քիչ ամոթ ու խիղճ պետք է ունենալ: Երբ աշխարհի մի քանի տոկոս բնակչությունն ինքզինքը համարում է «միջազգային հանրությու­ն» եւ իրեն թույլ է տալիս փոքրամասնությամբ բոլոր սեռա-հոգեկան փոքրամասնակաների իրավունքները պարտադրել, ապա ՄԱԿ-ի հնչեցրած «մարդասիրական ոգի­ն» չի կարող լինել բնական հրամայական, ինչպես պնդում են, դա բացառապես արհեստական ու մարդաոչնչացման հրաման է, որ տրվել է աշխարհի մութ եւ գաղտնի տերերի կողմից: Ծիծաղելի է, որ այս ամենն արվում է Մարդասիրության համաշխարհային օրը…

Continue reading

«Բարոյախրատական» ելեւէջ – Եթե նշյալ օրենքը հետ կանչվի, ապա հնարավոր է բոլոր ծոմակները եւս հեռանան Հայաստանից

Այսքան մեջբերումներն արեցինք, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահով մանմասի­ն» օրենքի ջատագովները լավ հասկանան՝ ու՜մ համար են ճանապարհ հարթումԲայց մի հուսադրող լուր հայտնենք, որ Ծոմակը այլեւս չի վերադառնալու: Եթե նշյալ օրենքը հետ կանչվի, ապա հնարավոր է բոլոր ծոմակները եւս հեռանան Հայաստանից՝ Շվեդիա, Հոլանդիա, Դանիակամ այլ տեղ

Այս օրենքը աշխուժացրել է այնպիսիներին, ինչպիսին Հայաստանից փախած եւ եվրոպաները վայելող DIY ակումբի նախկին տնօրեն, «Պինցետ» պանկ խմբի մենակատար Ծոմակ Օգանեզովան է, ով նախորդ տարի Արամե եւ Համբիկ Խամբազյանների կողմից ակումբը պայթեցվելուց հետո արտահանվեց Շվեդիա:

Իհարկե, դատավճիռը չի գոհացրել Ծոմակին. 1 տարի ձգձգվող դատավարությունն ավարտվել է տղաների՝ 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման՝ 2 տարի փորձաշրջանով դատապարտմամբ: Եվ ըստ այս՝ արդեն շվեդացու, «սա ապացուցում է, որ Հայաստանը խեղդված է տոտալիտար ֆաշիզմի ու կոռուպցիայի մեջ… Ինչպե՞ս է կարողանում թեթեւ պատիժ սահմանել, սա օրենքի սահմանում չէ, դա ուղղակի պայմանավորվածություն է: Դատավորը մի՞թե չի հասկանում, որ այդ շենքը շատ հանգիստ կարող էր հրկիզվել, եւ մարդիկ մահանային: Բնականաբար հասկանում է, պարզապես փողի մասին ավելի լավ է հասկանում»,- ասել է արեւմտյան փողերը  չսիրո՜ղարեւմտյան պատվերներից շա՜տ հեռու կանգնած, արեւմտյան բարքերն ու այլասերումներն ատո՜ղ ու պախարակո՜ղ այս եվրոպուհին:

Continue reading

Երբ ժողովուրդը ազգ, երկիրն էլ՝ հայրենիք դառնա՜ն – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

– Մինչդեռ պետությունն ինքը եւս պետք է ազատ շուկայական հարաբերությունների մասնակիցը դառնար (քանի դեռ դրա կարիքը կա) նախ՝ ազատ կոչվող շուկան հեռու պահելով կամայականություններից (հաճախ՝ միտումնավոր ու սադրանքային), ապա՝ տնտեսական մրցակցությամբ (իր քաղաքացիների հավաքած բյուջեով), իհարկե հավասար պայմաններ ապահովելով արտադրա-տնտեսական քայլեր ձեռնարկեր՝ պաշտպանելով իր քաղաքացիների շահերն անհիմն գնաճից ու թանկացումներից…

Երբ պետությունն ամեն բան հանձնում է մասնավորին (մեր դեպքում՝ զոռբաներին), առավել եւս օտարերկրյա (այս դեպքում՝ գործակալներին, եթե չասենք՝ թշնամիներին), ապա այդ պետությունը վերածվում է մի մեծ սովետական ԻժԽ-ի, որը միայն բնակվարչության ցուցակների համաձայն՝ սպասարկման վարձերը ստանալու կռիվ է տալիս իր բնակչության հետ: Առանց մտածելու, թե այդ բնակտարածքի (իմա՝ պետության) բնակիչներն աշխատանք ունե՞ն, թե՞ ոչ, լա՞վ են ապրում, թե՞ վատ, հիվա՞նդ են, թե՞ առողջ, կեղեքվու՞մ են մասնավորի եւ օտարի կողմից, թե՞ այնքան էլ չէ…

Սա շատ նման է այն սարքովի տեսությանը, թե պետությունն իրավունք չունի ազատ շուկայական հարաբերություններին խառնվելու, եւ շուկան ինքն իրենով բոլորովին ազատ է: Սա էլ նման է այն հրեշավոր տեսությանը, թե մարդու իրավունքներն ազատ են՝ անկանոն՝ մինչեւ սանձարձակություն, եւ ոչ ոք իրավունք չունի այդ մարդուն ինչ-որ բան ասելու…

Այսպես՝ այս սինաբանությունը ոլորտից ոլորտ, քաղաքից քաղաք, ընտանիքից ընտանիք եւ մարդուց՝ իր հաջորդ սերունդ են փոխանցում… Այսպես մենք «Հայաստանի Հանրապետությու­ն» պետություն ունենք, որն առավելապես հանրային գործածման բնակտարածք է, որում այդ նույն հանրությունն ինքն է գործածվում որպես նյութ, ապրանք, որից կարելի է սպասարկման վարձավճարներ եւ անձնական շահույթ ստանալ: Օտար ներդրումներով կարելի է նաեւ մասնավոր տիրույթներ ու ծառաներ, հարճեր եւ… ունենալ:

Continue reading

Կձեւավորվի՜ իրավատեր հանրությունը – Ներքին կյանքի բարելավումն անխուսափելի է…

– Կամայական թանկացումներն անթույլատրելի են…

– Տրանսպորտի սակագինը, վարորդները եւ ավտոկայանատեղիների հարցը…

– Ասֆալտապատու՞մ, թե՞ փողերի լվացում…

– Ուսման վարձավճարների խնդիրը…

– Գործադուկներ, օֆշորային գոտիներ – արհմիությունների անհրաժեշտությունը… 

……………………………………………………………………………………….

Պետությունը ստեղծվել է մարդկանց շահերի պաշտպանության համար եւ պետք է իրականացնի կարգավորիչ ու վերահսկիչ գործառույթ, որպեսզի երկրում սոցիալական արդարությունը պաշտպանվի եւ բողոքի ալիք չբարձրանա: Երբ գազի սակագինը թանկանում էր, մարդիկ բողոքելով հասկանում էին, որ որոշակի ապրանքների թանկացումը եւս անխուսափելի կլինի: Բայց այժմ բարձիթողի վիճակ է եւ այդ մարդիկ իրավացիորեն դժգոհում են, որ եթե թանկացումները լինեն այն սահմաններում, որ համարժեք է գազի գնի թանկացմանը, ապա այդ դեպքում սոցիալական այսօրինակ պոռթկման մասին խոսք լինել չի կարող: Բայց անթույլատրելի է կամայական թանկացումը, ինչը որեւէ պատճառաբանություն չունի: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը եւս այդ կարծիքին է, ըստ նրա «կան չարաշահողներ եւ շղթայական ռեակցիայով դա տարածվում է ամբողջ տնտեսությունում, այս դեպքում չի կարելի բացառել, որ սոցիալական բում կլին­ի»: Որեւէ ապրանքի կամ ծառայության գնի բարձրացման դեպքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու պետք է սպառողին հաշվետություն ներկայացնի՝ որն է թանկացման պատճառը, իսկ եթե թափանցիկ չեն այդ բոլոր քայլերը եւ չի ներկայացվում պատշաճորեն, թե ինչի պատճառով է գների թռիչքը, ապա, բնականաբար, դժգոհությունը կմեծանա եւ կդառնա անվերահսկելի:

Իզուր չէ, որ առաջին բողոքավորներից՝ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարողներն այժմ միացել են սոցիալական այլ խմբերի ցույցերին եւ հայտարարում են, որ «կմիանան նույնիսկ սատանային», եթե պայքարը դա պահանջի: Տրանսպորտի սակագնի բարձրացումը, թանկացումները, բուհերի ուսվճարների ավելացումը, ազատամարտիկների սոցիալական փաթեթի բարելավման հարցը եւ այլ խնդիրները ամռան ընթացքում փողոց են դուրս բերել մարդկանց խմբերի, ովքեր փորձում են այսպես հասնել իրենց խնդիրների լուծմանը:

Ցավոք, հաճախ այդ տարաբնույթ շարժումներին փորձում է տեր կանգնել այս կամ այն քաղաքական ուժը, ինչը պառակտում է տվյալ շարժումը, անգամ շեղվում ուղղվածությունից՝ վերածվելով իշխանափոխության կամ մեկ այլ շարժման, ինչը հովանավոր քաղաքական ուժի նեղկուսակցական ծրագրի մի մասնիկի է վերածվում հետզհետե: Լավ է, որ բոլոր սոցիալական խմբերի պայքարող հատվածներում կան ակտիվիստներ, ովքեր կարողանում են դեռ խույս տալ շարժումները կուսակցականացնելու մոլուցքից: Ազատամարտիկները անգամ հայտարարեցին, թե կմիանան քաղաքական ուժերի հետ, «եթե նրանք մի կողմ դնեն իրենց նեղ շահերն ու անձնական ամբիցիաները»:

Continue reading

Պատվե՞ր, թե՞ ցանկություն – Ինչու՞ խիստ չի դրվում պատժելիության սահմանը…

– Չենք կարող չանդրադառնալ բանակում տիրող որոշակի անառողջ մթնոլորտին…

Բանակում սպանված զինվորների մայրերը հանգիստը կորցրել են. նրանք տարիներ շարունակ ամեն հինգշաբթի, գործադիրի նիստի օրերին, գալիս են կառավարության շենքի առջեւ ու արդարություն պահանջում գլխավոր դատախազից, զինդատախազից, պաշտպանության եւ արդարադատության նախարարներից: Լրագրողներիցս էլ են մի տեսակ նեղացած, որ էլ չենք լուսաբանում իրենց ցավն ու դարդը: Նրանց հասկանում ենք, բայց զլմ-ների տերերը մեզնից անընդհատ նույն նյութը չեն ուզում: Բայց թող հավատան որդեկորույս մայրերը, որ դա բոլորիս ցավն է ու երկրի՜ս ցավը, հայրենքի՜ս ցավը:

Եվ «Լուսանցք»-ը միշտ է անդրադարձել բանակին ու հայկական զինուժի հաջողություններին, պատմությանը, բայց չի կարող չանդրադառնալ բանակում տիրող որոշակի անառողջ մթնոլորտին, ինչը ցավոք շարունակություն է ունենում, քանի որ խիստ չի դրվում պատժելիության սահմանը: Բազմիցս ենք նշել, որ Հայաստանը (Արցախի հետ) գտնվում է պատերազմական վիճակում, այսօր միայն զինադադար է, ուստի զինական պատիժներն էլ պետք է բխեն պատերազմական երկրի կարգավիճակից…

Continue reading

Մե՞ր սահմանն է, թե՞ համատեղ – Սահմանը խախտվել էր Արփաչայի շրջանում…

– Գուցե մի օր էլ փորձեն հայ-ադրբեջանական սահմանախախտումներին հայ-թուրկակա՞նն ավելացնել, որ Հայաստանը հանկարծ Ռուսաստանից չփախչի…

Այն, որ մեր երկրում նաեւ ազատամարտիկներն են բողոքի ցույցեր անում, շատ  վտանգավոր է: Եթե անգամ բողոքի որոշ մասը հիմնավորված չէ, միեւնույնն է՝ պատերազմի բովով անցած տղաների կենսակերպը, գոյատեւելու հնարավորությունը չի տեղավորվում օրենքով հաստատված նվազագույն զամբյուղի մեջ: Սա միայն ՊՆ գործը չէ, կառավարության ու խորհրդարանի լուծելիք հարցն է, որը չպետք է այսքան ձգձգել:

Մինչ նախկին մարտիկները համբերատար պայքարում են, սպասում օրենսդրական փոփոխությունների, ՀՀ սահմանն արդեն խախտում են թուրքական կողմից: Որ հայ-ադրբեջանական սահմանագլխին միշտ են խախտումներ լինում, անգամ զոհեր ու վիրավորներ երկու կողմերից, հազարների հասնող կրակոցներ, արդեն լսում ենք առօրյա խնդիրների նման: Բայց Թուրքիայի կողմից սահմանախախտումները եզակի են: Այս անգամ ոչ միայն արձանագրվեց սահմանի խախտում, այլ սահմանախախտ թուրքը սպանվեց: Թուրքիայի Կարս նահանգի Աքյաքայի շրջանից մեր սահմանը հատել էր Մուսթաֆա Ուլքերը, ում վրա, ըստ թուրքական կողմի նախնական պնդման, կրակել են ռուս սահմանապահները: Նշվել է, որ սահմանն անցած եւ ոչխարների հետեւից գնացած թուրքը 35-ամյա հովիվ է եղել: Նշողներ էլ եղան, թե քուրդ է եղել, հետո էլ թե՝ ադրբեջանցի:

Continue reading

Երկու սայրերն իրար դեմ՝ ի շահ հայի – Հայաստանը պետք է իրապես դառնա տարածաշրջանային գործոն

Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան

Բնածնի բնիկության իրավունքը

Երբ հազարամյակներ շարունակ (եւ դեռ 1-2 հազարամյակ առաջ) տարածաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհում տնօրինում էր աստվածային տարածքում արարված բնիկը՝ հայը, Հայաստանը կողմնորոշումների կամ այս ու այն ռազմաքաղաքական ուղղությանը սատարելու խնդիր չուներ: Այդժամ օրվա գերտերությունների տեղերում անմարդաբնակ տարածքներ էին եւ դատարկություն… առոչինչ: Իսկ ընդամենը մի քանի հարյուրամյակ առաջ տարածաշրջան խցկված, առ այսօր արյան մեջ թաթախված որոշ արհեստածիններ էլ ընդամենը տափաստանային քոչվորներ էին, որ շատ քիչ էին տարբերվում կենդանիներից: Այսօր էլ բնույթով այդպիսին են մնացել:

Հայերի հետ հարակից տարածքներում միայն պարսիկները, հույները, հռոմեացիները, եգիպտացիները, հրեաներն էին, իսկ քիչ հեռվում՝ հնդիկներն ու չինացիները: Մերձավոր Արեւելք կամ Կովկաս (առավել եւս՝ Հարավային Կովկաս) անվանումները տեղ չունեին Հայկական Լեռնաշխարհի տարածքում եւ հայերի բնատուր տարածքն էր (եւ՝ է) Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան կապող բնական խաչմերուկը… Այսօր էլ հայերը ոչ մերձավորարեւելքցի են, ոչ էլ կովկասցի, անգամ ոչ եվրոպացի են, ոչ էլ ասիացի, որ միայն աշխարհագրական սահմանումներ են: Հայերը եղել ու մնում են Հայկական Լեռնաշխարհի միակ բնիկներն ու իրավատեր բնակիչները:

Հենց սա է խախտվել, այս բնական կարգը, քանզի անմարդաբնակ տարածքների ու լայնածավալ դատարկության տեղում հառնել են արհեստածին գերտերություններ ու իրենց ազգ կոչող խառնամբոխներ, որ օրվա հնարավորություններից ելնելով տարածքներ են անվանափոխում ու միջազգային հորջորջվող օրենքներ հաստատում: Այստեղ ձեւավորվել են մարդատեսակներ, որոնք պատրաստ են ոչնչացնել այն ամենը, ինչը դուրս է այդ անծագում ու անհեռանկար դատարկությունից, որտեղ մերժվում է մարդկության ծինաբանորեն ակունքը, այն ամենն ինչ բնածին է, արմատական ու առլեցուն հոգով:

Տարածաշրջան ներթափանցած մարդակենդանակերպերն էլ, որ պետություն ու ազգ են հայտարարել իրենց, պատրաստ են ծառայել օրվա միջազգային տերերին, որ շարունակեն իրենց շնագայլային խրախճանքը ուրիշի հողում՝ նրա իսկ բերք ու բարիքի հաշվին, նրա արյունը խմելով…

Continue reading

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ՝ Քուրմ Արմոգի պատասխանը՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում առկա խեղաթյուրումներին

Իհարկե կարեւորագույն ազգային գործ է, միաժամանակ հաճելի մեզ համար, որ պեղումները Հայոց Աշխարհում հետզհետե պարզաբանում են Հայ Աստվածների ու հեթանոսական ժամանակաշրջանի պատմական անցքերը: Սակայն հաճախ պատմական սուղ փաստերին (աշխատել են վերացնել ամեն բան ու ամեն ինչ) ավելացվում են այս կամ այն ուսումնասիրողի կամ մասնագետի տրամաբանությունները, ինչը իրականության խճողված պատկերն ավելի է հեռացնում իրականությունից

Եվ ահա, հերթական մի՝ «Հայ հեթանոսական աստվածները  «վերադառնում են»» հոդվածում կան կարեւոր ու փաստացի պարզաբանումներբայց նաեւ սխալ ու հակահայ մեկնաբանություններինչը հայ արիադավանության մասին պատկերացումները սահմանափակում է համաշխարհային կռապաշտության ժամանակաշրջանի տվյալներով շղարշված:

Հայտնի է, որ հեթանոս բառը հուդա-քրիստոնյաների ներմուծած եզրույթն է, որն ասորերեն՝ ազգ  (հունարեն՝ էթնոս) է նշանակում, եւ հեթանոսական հավատ ասելով՝ հասկացել են ազգային հավատ: Բայց քանի որ Գրիգոր(իս) խավարիչը (ում լուսավորիչ են կոչումկիսապարթեւկիսաասորի էրիր հարազատ լեզվով էլ՝ հեթանոս կոչեց հայոց ազգային հավատի (հայարիական) հետեւորդներին:

Continue reading

Հայ-Արիական տեսանյութեր

http://www.hayary.org/wph/?p=2617

Պարզաբանում են հայ արիները… Ներկայացնում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը… Թուրքիան պետք է վերադարձնի հայկական բոլոր բռնազավթված հողերը՝ Հայ Աստվածների կամոք եւ զորությամբ… Հայի Հավատը Արարչական է եւ Հայի Առաքելությունը եւս…
Տեսաժապավենը նկարահանել է թրքուհի երիտասարդ կինոռեժիսորը Երեւանում ու Գառնիում եւ այն ներկայացվել է Թուրքիայում՝ երիտասարդ կինոռեժիսորների փառատոնում: ՀԱՄ պայմանը՝ ներկայացնել տեսաժապավենն առանց աղճատման՝ պահպանվել է…

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Ziy3RIAInjw 

Հայ Արիներ – ձոներ եւ փառաբանումներ – Փա՛ռք Հայ Գենին եւ Հայ Աստվածներին…

 http://www.hayary.org/wph/?p=2631

http://www.youtube.com/watch?v=XBbCf5Dqcx0

Արորդիների Հիմներգարան – ՀայԱրիական ձոներ (Փա՛ռք Հայ Աստվածներին)…

http://www.youtube.com/watch?v=Q3UO0a7Epn4

Հայր իմ դու Արա – Աստվածահայր Արա՝ Հայոց Գերագույն Աստված…

http://www.youtube.com/watch?v=P9B1YQVnfoA

Մայր իմ Հրատու – Աստվածամայր Անահիտ՝ Մայրության եւ Պտղաբերումի Հայոց Աստվածուհի

https://www.youtube.com/watch?v=yIbFbu931tA

Չասե՛մ որ ես եմ Արեւ Միհրը – Հայոց Արդարադատության Աստված Միհր…

 – http://www.hayary.org/wph/?p=2484

(,,Կիրակնորյա Հորիզոն,,-,,Շանթ,,)

Ինչպես են նշում Զատիկը հայ քրիստոնյաներն ու հեթանոսները… Զատիկի հովանավորը Մայր Անահիտն է՝ Հայ Աստվածամայրը – Հայ Արիները Գառնիում…

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=X1tKFHgmcHg

Դիակիզում (,,Մարկային գործոն,,-,,Արմենիա,,)

Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ) – …«Երբ ասում եմ՝ մեր պետությունը ազգային չէ՝ բոլորն ամեն տեղից վրա են տալիս: Այս երկրում, որն ազգային պետություն չէ, ունեն իրավունք բոլոր միջազգային կազմակերպությունները, համասեռականը, աղանդավորականը, ամենավատ տղեն, ամենավատ աղջիկը… չգիտեմ՝ բոլորն իրենց իրավունքներն ունեն:
Այդ բոլորն ընդունում են, որ Հայը եղել է նախ հեթանոս, հետո՝ քրիստոնյա, բայց Արիադավան Հայերը որեւէ իրավունք չունեն՝ նույնիսկ մեռնելուց կիզվելու իրավունք չունեն:
Ո՞վ է ասել որ էդպես պիտի չլինի, իմ մարմինը պիտի’ կիզվի…

http://www.armeniatv.am/hy/programs/39041/41576

,,Մարդկային գործոն,, (,,Արմենիա,,) – Թողարկում 41 – ՏՈՆԱԿԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ – ազգային եւ եկեղեցական տոներ.
Քուրմ Մանուկ – Հայ Արիական Միաբանության Քրմական դասի ներկայացուցիչ

http://www.1tv.am/hy/30-07-13—Armenian-Cause 

,,Հայոց հարց,,  (1-TV, Հանրային հեռուստատեսություն) – Տրդատ III Մեծ Արքա. – Քուրմ Մանուկ (Սերգեյ Մանուկյան, ԵՊՀ դասախոս, փիլիսոփայության գ/թ) – Հայ Արիական Միաբանության Քրմական դասի ներկայացուցիչ

 – http://www.youtube.com/watch?v=Lha4s62wxgY

Գառնին հնացած չի – ԳԱՌՆԻ-ն Ապրում է: (մաս 1-ին)

Հայոց Ամանոր – Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին Արիական Հայության: Մի նոր Սուրբ Գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Ավետարանն Արիների (Նժդեհ)…

http://www.youtube.com/watch?v=L3LzBgow7EU

Գառնին հնացած չի – ԳԱՌՆԻ-ն Ապրում է: (մաս 2-րդ)

http://www.youtube.com/watch?v=BMERBKgu4Ug

Գառնին հնացած չի – ԳԱՌՆԻ-ն Ապրում է: (մաս 3-րդ)

http://www.youtube.com/watch?v=tePh9eTiBgA

Ամանոր եւ Վահագնի Ծնունդ…

 – https://www.youtube.com/watch?v=geIdzmavv30

ԱրեւԽաչ – Կենաց Ծառ Հավերժ…

https://www.youtube.com/watch?v=PTtMlLOcD-I

Առյուծ Հայ Ցեղ – Ազգություն Հայոց…

http://www.youtube.com/watch?v=__qjJ9wX2AU

Տիեզերական Այբբենարան – Հայոց Այբուբեն…

https://www.youtube.com/watch?v=QtOB-o1bZDs  

Հայոց լեզու – Արարչական լեզու…

https://www.youtube.com/watch?v=7gDQjiuqmSs

Հայոց Լեզու – Մեր գոյության գրավական…

 – https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=edYndWBV4lA  

Գարեգին Նժդեհ – Բավ է Հայ Ազգ – Բյուր հազարավոր տարիների մի պատմություն, որը պատկանում է Հայ Արիացուն, ոչնչացրել են եւ այդ պատճառով է, որ չենք կարողանում մեր ինքնությունը վերականգնել։ Բայց չպետք է վհատվել, քանի որ մենք գենետիկորեն ներկայացնում ենք Հայ Տեսակը Տիեզերքում։ Անպայման կլինեն Արիորդիք, որ կունենան շնորհ՝ վերականգնելու հզոր մեր նախնյաց մատյանները։ Լիարժեք եւ վերջնականապես երկրում կվերանան այն լկտի վարկածները մեր Ցեղի՝ Հայ տեսակի նկատմամբ…

https://www.youtube.com/watch?v=AlLIz6Ut2Lw

Գարեգին Նժդեհ – «Ցեղի սիրտը» – Ցեղակրոնություն…

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=xD10kC3dr5Q#t=136

Գարեգին Նժդեհի երգը…

https://www.youtube.com/watch?v=lzvDNKQ4X_Q

Գարեգին Նժդեհ – Կյանքի էջէրով…

 https://www.youtube.com/watch?v=F64I-YwS310

Հայաստան Աշխարհ Հայերի – Բնօրրան Դրախտ Հավիտյան – Նեմրութ – Հայ Աստվածներ…

 (երաժշտություն)…

http://www.youtube.com/watch?v=GMSGFr6yVTQ

Նեմրութ (Արեւմտյան Հայաստան) – Հայ Աստվածների Նստավայր (երաժշտություն)…

http://www.youtube.com/watch?v=E3s_OmIYjpo

Հայ-Արիների Հայրենիքը (երաժշտություն)…

http://www.youtube.com/watch?v=GB1zwa6Ef-w&feature=youtu.be

Մայր Անահիտին (երգ-,,Արձագանք,,)…

 http://www.youtube.com/watch?v=sEUwhqA4i18

ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հոգեհանգիստը՝ Գառնո տաճարում…

http://www.youtube.com/watch?v=Wz72zT1EsA8

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամլո խոսնակ Արմենուհի Մելքոնյանի ասուլիսը՝ ՀԱՄ առաջնորդի դեմ մահափորձի առիթով…

http://www.youtube.com/watch?v=fjfXk2Y7XqA

Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ)

http://www.youtube.com/watch?v=FelfKoNmEU8

Armenian Aryan Order (AAO)

http://www.youtube.com/watch?v=R3oduzIOCWA

Հեթանոս Հայաստան – Pagan Armenia

http://www.youtube.com/watch?v=Rt9RoqMwxNY

Armeniathe land of Aryans [HD]s

Հայկ Դյուցազունն այդ օրը հաղթել է Տիտանյան Բելին. Խոսել է Հայ Աստվածների հետ, կատարել Արարչական եւ Աստվածային Առաջադրանքներ…

Իրականում՝ Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ վերականգնեց ու միավորեց իր պապերի երկիրը…

Օգոստոսի 11-ին հայ արիներն ու հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի տոնը: Այս Սրբազան Տոնը նշվում է դարեր շարունակ՝ ի փառս Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի:

Նախկինում, Գարնան վերազարթոնքի տոնի – Հայոց (Բնական) Ամանորի հետ (մարտի 21-ին) զուգահեռ, Նավասարդը որոշ ժամանակ նշվել է որպես Նոր Տարի, քանզի Դյուցազուն Հայկի հաղթանակը նոր էջ բացեց հայոց հզոր պատմության մեջ…

Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատյան Աշխարհը նենգորեն զավթած Տիտանյան Բելին, վերատիրեց Հայոց երկիրը ու հային բերեց ազատություն ու անկախություն:

Այսպես վերակագնվեց հայի  իշխանությունը Հայքում՝ Հայկի պապերի երկրումՍակայն այս  պատմական փաստը աղավաղվել է (արտաքին ու ներքին) պատմաստագիտությամբ եւ ցայսօր պնդողներ կան՝ իբր Հայկն է հայերի (ազգի) հինմնադիր նախնին եւ նա է հայերի երկիրը կոչել Հայք: Այս կերպ՝ հատկապես Հայոց պատմությունն են փորձել սահմանափակել 4-5 հազար տարվա մեջ՝ մոռացության  մատնելով բյուր հազարամյակների հասնող մեր արաչական անցյալը… Իսկ Աստվածազարմ Հայկին`  Հայ Աստվածամարդուն, Աստված  հռչակելով՝ փորձել են մարդեղեն դարձնել Հայ Աստվածներին՝ իբր  հիմնավորելով Նրանց ոչ  Տիեզերածին եւ Հավերժական  լինելը

Սա թշնամու պատվիրած պատմա-խեղկատակություն է եւ հուդաքրիստոնեական հերթական  հակահայ դավադրություն:

Continue reading

Հայ արիներն ընդդեմ եվրախամաճիկների գենդերային խեղկատակության. – Հայաստանի կառավարիչների ու օրենսդիրների ծախու եւ ազգադավ դեմքը

Հայ Արիական Միաբանությունն ընդդեմ մարդատյաց գենդերային խեղկատակության

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն փորձեր եղել են «սեռ» եզրույթը վերացնելու, նաեւ «երրորդ սե­ռ» հասկացությունը մտցնելու (ոչ կին, ոչ տղամարդ…), համասեռականների ու այլ սեռամոլագարների ազատությունները ավելացնելու, ծնողների (հայր եւ մայր) բնական տեսակը ոչնչացնելու եւ թիվ 1 ու թիվ 2 ծնողներով փոխարինելու… անգամ քաղաքացու՝ անձնագիր ստանալուց ազգությունը (անգամ եթե ծնողները հայեր են) փոխելու հնարավորություն ընձելելու առումներով… Բայց հայ տեսակը կարողանում է դեռ դիմակայել ներքին թշնամու արտաքին պատվերների կատարմանը…

……………………………………………………………………………………………………..

Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ Հայաստանի՝ ԽՍՀՄ-ից անկախացումից ի վեր, առ այսօր մեր երկրում ապրում ու գործում են մարդիկ (մարդկանց խումբ), ովքեր զբաղվում են հայության ազգային-ավանդական արժեքների ապականմամբ ու խեղաթյուրմամբ, մարդկային բարոյա-հոգեբանականկան կերտվածքի ոչնչացմամբ: Դրանք մշտապես եղել ու մնում են իշխանական բուրգում, անկախ իշխանափոխություններից, անգամ եթե ընդդիմադիրի դիմակ են հագնում: Դրանք մեր ազգի ներքին թշնամիներն են, ավելի վտանգավոր՝ քան արտաքինը: Դրանք են ցեղի տականք հատվածը, ինչպես նմաններին բնորոշել է Նժդեհը:

Եթե կա որեւէ մեկը (կամ՝ ոմանք), ով իրեն Արարչից ու Աստվածներից բարձր է դասում ու իր խելապակասության մակարդակով է մեկնաբանում ՄԱՐԴ-ուն եւ անտեսում է ՄԱՐԴ-ու արարչական արարումն ու ՄԱՐԴ-ուն տրված սեռային ու այլ բնականոն տարբերակումները (տղամարդ եւ կին գործառույթներում), ապա նա (նրանք) անբնական ու անբարոյական, ավելին՝ հակաբնական ու հակամարդկային, ինչպես նաեւ՝ անսեռ (սեռախեղ) չ-մարդկանց մի տեսակ է, որ միայն հոգեբուժարանների՝ սեռախեղվածների հատուկ սենյակներում կարող է իր տեղն այս կյանքում փնտրել: Սա այդ հակաբնականների ԲՆԱԿԱՆ տեղն է… 

ՄԱՐԴ-ու՝ բնակարգով բազմանալու եւ բնականորեն ապրելու իրավունքները հավասար են ի վերուստ, բայց Արարիչը մարդկանց, ինչպես եւ բնածին այլ արարածների երկսեռ է արարել ու դրանց արհեստականորեն հավասարեցումը խեղում է տղամարդուն եւ կնոջը ի վերուստ հատկացրած կերպը, գործառույթների յուրահատուկ համակարգը:

Գենդերային կոչված սեռային հավասարության անվան տակ կառավարությունը ներկայացրել ու խորհրդարանը գաղտնի ընդունել է նաեւ այլասերություն տարածող ու պաշտպանող օրենք, ինչը միայն հայի թշնամին կարող էր հաստատել: Օրենքն անցել է երեք ընթերցմամբ եւ հաստատվել նախագահի կողմից: Սա պետք է առավել մտահոգի երկրի նախագահին, թե ով եւ ինչպես է զեկուցել իրեն այս հարցը… Ըստ մեր տեղեկատվության, մայիսին խորհրդարանն ընդունել է կառավարության եւ պատգամավորներ ՕԵԿ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի համատեղ հեղինակած` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասի­ն» օրինագիծը, որի ամենավտանգավոր՝ սեռափոխության մասին հոդվածը նախագծի տեքստի նախնական տարբերակում չի եղել ու վերջնական տեքստում ավելացել է: Ընդունված օրենքով «սեռ» եզրույթը մեկնաբանվում է որպես ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, ինչը, բնականաբար, լուրջ եւ արժանի քննադատությունների տեղիք է տվել: Այսպիսով այս փաստաթուղթ խայտառակ մի օրենք է, որը փաստացի կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության մասին չէ ամենեւին:

Continue reading

Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ նշեցին Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառ

Վարդավառը հայ հեթանոսական (արիադավան) տոն է եւ կապ չունի որեւէ պայծառակերպության հետ…

Հայության ամենասիրված տոներից մեկը արիադավան-հեթանոս հայերը նշել են հուլիսի 25-ին՝ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը: Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը կազմակերպեցին հայ-արիական ծիսական տոնակատարություն:

Հազարամյակներ շարունակ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնի խորհուրդը նախանշում է նաեւ ջրով (իհարկե նաեւ հոգով) մաքրագործում, ուստի՝ եկեղեցին, թե մեկ ուրիշ կազմակերպություն իրավունք չունի ավանդական ջրոցին քննադատելու եւ վերացնելու կոչեր անելու…

Ջուրը նախանշում է մաքրություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու ծես-արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն ազգը գենետիկ հիշողությամբ պահպանում է:

Իհարկե, ոչ արիադավան հայերը կուզենան սա էլ վերացնել, որ Աստվածուհու հետ կապող ավանդույթն էլ վերանա ու ինչ-որ քրիստոնեական բաներ մոգոնվեն դարձյալ: Սակայն, դարեր շարունակ չեն կարողանում հային համոզել հրաժարվել Տրնդեզի կրակից եւ կրակի վրայից թռչելու սովորույթից, չեն կարողանում վերացնել Վարդավառի ջրոցին՝ ջրով մաքրագործվելը եւ Աստղիկ Աստվածուհուն փառաբանելը: Չեն կարողանում ստիպել, որ Զատիկի ծիսական ձվերը հայերը գունավոր չներկեն (իբր կարմիր պետք է ներկվի՝ Քրիստոսի արյունն է), բայց հայի գենը հարազատ բնության գունագեղությանը՝ շարունակում է իր բնապաշտական ծեսը…

Եվ հայ արիները տոնական միջոցառմանն ավանդական ջրցանությամբ միմյանց ջրել են հայարիադավան քրմերի՝ հրով ու սրով օծված ջրովեւ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ Սերըորը Տիեզերաստեղծ Միջուկ է ի վերուստ: Վարդավառի տոնն այս անգամ կայացել է մայրաքաղաքի Էրեբունի պատմական ամրոցի տարածքում: Ծիսակարգը կատարել են հայարի քրմեր ԱրմոգըԱրամը եւ Արեգը, մասնակցել են նաեւ քրմի թեկնածուներ:

Continue reading

Ահագնացող թանկացումները Հայաստանում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան

…Արտաքին թուրքը մեր արյունն է խմում, ներքին թուրքը՝ մեր քրտինքը. Սա անթույլատրելի է… Սա պարտավոր են կանխել, այլապես մեր ներքին պառակտումը կարող է իրատեսական դարձնել ադրբեջանական պատերազմն սկսելու հոխորտանքները…

 Հարցազրույցը՝ Արամ Ավետյանի («Լուսանցք» շաբաթաթերթ)

– Այն, որ գազի սակագնի թանկացումը հանգեցնելու էր թանկացումների շղթայական ծավալման, սպասվում էր, բայց կարծես ծավալներն ավելի մեծ չափեր են ընդունում:

– Այո, վերստին պետք է հիշենք բարեկամ համարվող Ռուսաստանի՝ մեզ թանկացումների մղած «բարեկամական» կեցվածքը: Հասկանալի է, որ ոչ ոք չէր ցանկանա այս պահին Հայաստանում թանկացումներ նախաձեռներ, ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ որեւէ մեկը: Եվ սա արտաքին քաղաքական հրահրումների հերթական մի քայլ է, որը հաջորդեց Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենքեր վաճառելու ռուսաստանյան տխրահռչակ ու դավադիր քայլին:

Բայց մեր իշխանությունները պետք է ամեն բան անեն, այս արտաքին պարտադրանքին հետեւած ներքին կյանքի թանկացումների դեմն առնելու համար: Չի կարելի ինքնահոսի թողնել թանկացումների ծավալումը: Ինչպես նշեցիք, դա ավելի մեծ չափեր է ընդունում, ինչն արդեն պարտադրված չէ եւ ներքին հարստահարիչների կամայականության դրսեւորում է:

Արտաքին թուրքը մեր արյունն է խմում, ներքին թուրքը՝ մեր քրտինքը. Սա անթույլատրելի է… Սա պարտավոր են կանխել, այլապես մեր ներքին պառակտումը կարող է իրատեսական դարձնել ադրբեջանական պատերազմն սկսելու հոխորտանքները:

– Իսկ գուցե հենց դրան էլ ձգտու՞մ են ինչ-ինչ ուժեր:

Continue reading