Զորքերը մտել են Բաքու – Հայկական կողմը պետք է ուժեղացնի միջազգային ճնշումները

Զորքերը մտել են Բաքու
Հայկական կողմը պետք է ուժգնացնի միջազգային ճնշումները

Ադրբեջանում հանրային բողոքներ, հեղափոխական գործընթացներ սկսվելու հավանականությունն արդեն վերածվել է առկա իրականության: Բաքվում լրջորեն անհանգստացել է իշխանությունը:
Զանգվածային ցույցերի դեմն առնելու համար իշխանավորները տարբեր ուղղությամբ կանխարգելիչ ծրագրեր են իրականացնում: Որպես նման ծրագրերի բաղկացուցիչ մաս՝ մայրաքաղաքում մեծացվել է զինված ուժերի ու ռազմական տեխնիկայի թվաքանակը, նոր զինվորական ստորաբաժա-նումներ նույնպես պատրաստ վիճակում են: Այս մասին գրել է «Ենի Մուսավաթ»-ը՝ նշելով, որ փաստորեն իշխանությունը մարտական պատրաստվա-ծության վիճակի է բերում պաշտպանության եւ արդարադատության նախարարությունների, ներքին զորքերի, ազգային անվտանգության նախարա-րության, նախագահական գվարդիայի ու ռազմաօդային ուժերի՝ Բաքվում գտնվող մոտ 30 զորամիավորումները:

Continue reading

Խոհեր ,,նոր,, հայի եւ նրա արժեհամակարգի մասին…

Խոհեր «նոր» հայի ու նրա արժեհամակարգի մասին –

Հասկացողության պակաս կամ ավելի ճիշտ՝ անհասկացողություն

Հասկացողությունը՝ երեւույթների իմաստի մեջ ներթափանցումն ու, ըստ այդմ, դրանց նկատմամբ որոշակի (դրական կամ բացասական) հարաբե-րության ստեղծումը, իր տեսակին հարազատ մնացած, չխաթարված սովորական մարդ արարածի հոգեմտային որակներից է: Սակայն մերօրյա «նոր»՝ ի-րենց հայրերին ու նախնիներին լրիվ հակադրող, ասել է թե՝ իրենց ուղնուծուծը քրիստոնյա (ի հակադրություն հեթանոս նախնիների ու աթեիստ հայրերի) ու դեմոկրատ-լիբերալիստ (ի հակադրություն «կոմունիստ» հայրերի կամ պարզապես հենց իրենք իրենց*) հայերի մեջ մի հիվանդություն ենք նկատում՝ անհասկացողություն, հիվանդություն, որով նրանք վարակում են անգամ առողջ՝ իր տեսակին ի վերուստ հատուկ հասկացողությամբ օժտված հայերին, թեկուզեւ այն իմաստով, որ սրանք ապշում, զարմանում են «նոր» հայի այդ անհասկացողությունից: Իրենց այլ՝ որպես թե ավելի բարձր որակի, քան իրենց հայրերն են (ասենք՝ Հայկ նահապետն ու նրա հեթանոս սերունդները, մեր հեթանոս նախնիք, կամ էլ՝ իրենց կոմունիստ հայրերը…),

Continue reading

Ներհուն հայագետը եւ անձաձիր գործիչը (Սուրեն Այվազյանի հիշատակին)

Ներհուն հայագետը եւ անձանձիր գործիչը

Սուրեն Այվազյանը բացառիկ եւ անզուգական դեմք է հայագիտության ոլորտում, որն ամբողջապես թիրախային ասպարեզ է եւ խեղաթյու-րումների ու կեղծարարությունների առարկա: Նա հայկական տոհմիկ մտածողության եւ Հայոց քաղաքակրթությունն իր մեջ կրող հետազոտող էր: Հարգանքի եւ ակնածանքի արժանի անվանի գիտնականը, փաստորեն, գրեթե մենակ մղում էր հայեցակարգային անզիջում պայքար մեր հակառակորդ-ների եւ թշնամիների դեմ՝ քանիցս հաղթելով ու բարձր պահելով իր աստվածազարմ ազգի պատիվը:

Continue reading

Ներքին լուրեր եւ հարցեր… Ոստիկանը լիցքաթափման գործիք չէ…

Ներքին վերահսկողություն –

Վաղուց պիտի աներ
Ամեն ուշ քայլ չէ, որ նուշ է լինում

Գործադիրը երեկվա նիստում հավանություն է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերա-բերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Միանգամից տեղեկացնենք, որ այս փաթեթով նախատեսվում է առեւտրի ոլորտում գնային քաղաքականության պետական կարգավորում այն դեպքում, ե-թե սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության առանձին տեսակների պարենային ապրանքների ցանկին համապատասխան ապրանքների մանրածախ  գների աճը 30 օրացուցային օրերի ընթացքում կկազմի 30 եւ ավելի տոկոս:

Continue reading

Արտաքին լուրեր եւ խնդիրներ… Վաշինգտոնը պարտվում է… Մինսկի խումբն առաջարկում է…

«Ակօս»-ը՝ Թուրքիայի խորհրդարանում

Ստամբուլում հրատարակվող «Ակօս» երկլեզու (թուրքերեն, հայերեն) շաբաթաթերթը, որի հիմնադիր-խմբագրապետը եղել է պոլսահայ հայտ-նի գործիչ Հրանտ Դինքը, սկսել է արդեն մուտքագրվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի գրապահոց: Դա հնարավոր է դարձել քրդամետ «Խաղա-ղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուք Ուրասի նախաձեռնության շնորհիվ: «Ակօս»-ը հրատարակվում է 1996թ.-ից եւ շաբաթաթերթի տպաքանակը արդեն հասնում է 5 հազարի:
«Միլիեթ»-ի տեղեկացմամբ՝ «Ակօս»-ն ամենապահանջված պարբերականն է Ստամբուլի հայկական համայնքում եւ ԱՄԺ-ի գրապահոցում թերթի՝ 2006թ.-ից այս կողմ հրապարակված համարներն արխիվացնում են ամբողջությամբ: Ներկայումս շաբաթաթերթի խմբագրապետի աշխատանքներն ի-րականացնում է Ռոբեր Քոփթաշը:

Continue reading

Իրական պատմություններ… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

«Իրական պատմություններ» շարքից –

Պահարանը բե՛ր
Արեւմտահայերը փոստային ծրարին անվանում են պահարան: Հիմնարկի պետ արեւմտահայ բոսը 2-րդ հարկի իր աշխատասենյակից զանգահարում է 1-ին հարկ եւ բանվոր Համիկին կարգադրում. «Դղաս, անկյունում պահարան կա, բարձրացուր ինձ»:
Համիկը ընկերոջ հետ, քաֆ-քրտինք մտած, անկյունում եղած պահարանը բարձրացնում են բոսի աշխատասենյակ: Բավականին ուշացումով սենյակ մտցրած պահարանը տեսնելով՝ բոսը զայրանում է:
– Սա ի՞նչ է:
– Պահարան,- պատասխանում է Համիկը…

Continue reading

Լուսանցքի թիվ 184-Ի հոդվածները

  1. Ազգայնական բեւեռ՝ առանց ընդդիմադիր եւ իշխանական մոլուցքների – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
  2. քյալյանը հտեւանք է փտախտի – «Լուսանցք-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան
  3. Հեղափոխություն տարածող ԱՄՆ-ն չի՞ վերածվի հեղափոխական ԽՍՀՄ-ի
  4. Արտաքին հայկական խնդիրներ…
  5. Ներքին լուրեր եւ անցուդարձ…
  6. Ովքե՞ր են ի վերջո Մամիկոնյանները – բանավեճ «Լուսանցք-ում
  7. Հայոց ազնվականության հրեականացման միտումը…
  8. Վասն առյուծության – Անդրանիկ Աթոյան
  9. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Ազգայնական բեւեռ՝ առանց ընդդիմադիր եւ իշխանական մոլուցքների – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն –

Ազգայնական բեւեռ՝ առանց ընդդիմադիր եւ իշխանական մոլուցքների

Մեր երկրում ընդդիմություն ասվածը տասնյակ տարիներ գոյատեւում է ժողովրդավարական, համամարդկային հորջորջվող արժեքների հաստատման (իհարկե՝ իրականում սեփական իշխանությունն ունենալու) պատրվակով: Այո՛, գոյատեւում է ու հե՛նց՝ պատրվակով: Այդպես է լինում, քանզի օտար խնամակալներն այլ բան թույլ չեն տա, իրենք էլ այլ կարգավիճակի պատրաստ չեն… Ազգային ուժերի անվան տակ երկրում հիմնականում իրացվում են արտաքին ուժերի՝ «միջազգային հանրություն» կոչվածի նպատակները…

Continue reading

քյալյանը հտեւանք է փտախտի – «Լուսանցք-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան

քյալյանը հետեւանքն է փտախտի

Բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում է «Հրապարակ»-ը, այսպիսի արտահայտություն է արել. «Մենք ձեզ համբալ չենք ուզում դարձնել, բժիշկ ենք դարձնում ձեզ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են: Ձեր մայրենիով գնացեք յարմրկա, յարմրկայում մի բան ծախեք, որտեւ ըտեղ բավական ա մայրենին, դուք պետք է սովորեք ռուսերեն, անգլերեն»:

Continue reading

Հեղափոխություն տարածող ԱՄՆ-ն չի՞ վերածվի հեղափոխական ԽՍՀՄ-ի

Հեղափոխություն տարածող ԱՄՆ-ն չի՞ վերածվի հեղափոխական ԽՍՀՄ-ի

Երեւանում արշալույսները դեռ խաղաղ են

Շուրջ 1 դար առաջ սիոնա-մասոնական «հեղափոխական ալիք»-ը Ռուսաստանին եւ աշխարհին պարտադրվեց. «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»-ով, իսկ այժմ ԱՄՆ-ին եւ աշխարհին այն պարտադրվում է. «Ժողովրդավարներ բոլոր երկրների, միացե՛ք»-ով… Որեւէ տարբերություն չկա:
Այն ժամանակ սոված պրոլետարիատը (բանվորա-գյուղացիական դասակարգը) իբր ձերբազատվեց անխիղճ հարուստներից, տապալեց ցարին… բայց իրականում ներդրված մասոն հեղափոխականներին բերեց իշխանության (որոշ պրոլետարներ գուցեեւ հարստացան ըստ նպատակահարմարության): Իսկ հիմա, տար-բեր երկրների սոված ժողովուրդը պայքարում է իշխանափոխությունների եւ հասարակարգերի փոփոխման համար… բայց իրականում էլի ներդր-վածներին իշխանության բերելու հարցն է լուծվում, որից հետո սոված պրոլետարիատի նման սոված ժողովրդական զանգվածները պիտի բողոքեն, որ միեւնույնն է բան չի փոխվում…

Continue reading

Արտաքին հայկական խնդիրներ…

Թուրքական մեջլիսում հայ պատգամավորնե՞ր

2011թ. հունիսի 12-ին Թուրքիայում կլինեն խորհրդարանական՝ ազգային մեծ ժողովի ընտրություններ: Միապալատ մեջլիսում ընտրվե-լու կամ վերընտրվելու է 550 պատգամավոր՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Թուրքական զլմ-ները նշում են, որ օրենսդիր մարմնում արդեն սկսվում է հայազգի քաղաքացիների ներգրավման գործընթացը: Ազդեցիկ կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված են մեկ կամ մի քանի հայազգի թեկնածուներ: Օրինակ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորության թեկնածուների թվում են նաեւ հայկական արմատներ ունեցող Մելքոն Քարաքյոսեն, Թաթյոս Բեբեքը, Մարգար Եսայանը, Ջերրի Խրիմյանը եւ Պետրոս Շիրինօղլուն: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» կողմից առաջադրվելու է ազգությամբ հայ Արեւ Ջեբեջիի թեկնածությունը, իսկ մեկ այլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ցուցակով էլ առաջադրվելու է Գեղամ Կարապետյանը:

Continue reading

Ներքին լուրեր եւ անցուդարձ…

Գլխավոր դատախազն է միջնորդագիր  ներկայացրել ոստիկանապետին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սույն թվականի փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ. Թամամյանի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ. Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ:
Միջնորդագիրը ներկայացվում է էական կրճատումներով՝ չխախտելու համար նախաքննության գաղտնիությունը:

Continue reading

Ովքե՞ր են ի վերջո Մամիկոնյանները – բանավեճ «Լուսանցք-ում

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Ովքե՞ր են, ի վերջո, Մամիկոնյանները

«Լուսանցք»-ը արդեն երեք տարի փորձում է պատմության մութ ծալքերից վերհանել այս կամ այն ժամանակահատվածը, ցույց տալ դրա իրա-կան կողմերը, խեղաթյուրումները, ճշմարտացիությունը: Բանավեճեր հիմնականում չեն լինում կամ շատ կարճ են տեւում: Դա մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ թեման ավարտուն է ներկայացվել: Բոլորովին այլ եղավ Մամիկոնյաններին վերաբերող թեմա-յի պարագայում:

Continue reading

Հայոց ազնվականության հրեականացման միտումը…

Անցյալ, իրականություն եւ ճշմարտություն –

Հայոց ազնվականության հրեականացման միտումը
«Արցախ-Ղարաբաղը հրեական հող է». այս անհեթեթությունն ասվել է 1985-ին

Հայկական մամուլում հաճախ են լույս տեսնում անհեթեթ, ստահոդ, հայոց հին ու նոր պատմությունն աղավաղող, յուրովի մեկնաբանութ-յուններ ունեցող հոդվածներ, որոնց միտումը մեկն է՝ հայ ազգին ներարկել թերարժեքության բարդույթ, զրկել նրան, արմատախիլ անել իր Բնօրրանից եւ տեղը լցնել օտար ցեղերով: Քաղաքական պատվեր կատարող պանթուրքիզմի, մասոնա-սիոնիզմի ջահակիրների շարքում (Ռաս-սել, Թոմսոն, Ավդոյան, Գարսոյան, Բուռնաթյան, Սյունի, Հյուսն, Դյակոնով, Պյատրովսկի եւ այլք) արժանի տեղ գրավեց նաեւ Գեւորգ Խռլոպյա-նը: Նա Երեւանի պետական համալսարանում դասավանդել է պատմական մատերիալիզմ եւ ոչ մի առնչություն չի ունեցել լեզվաբանության, հայոց պատմագրության ուսումնասիրության հետ: Նյութին մասնագիտական ծանոթություն չունենալով՝ գրել է հոդված՝ «Տրդատ Ա. Արշակունի եւ հայ նոր ազնվականությունը» («Մասիս»-ի էջերում) ու բացահայտ աղավաղելով Մովսես Խորենացուն՝ առաջ է քաշել յուրովի մեկնաբանություն, ըստ որի Բագրատունյաց տոհմն ունի հրեական ծագում:

Continue reading

Վասն առյուծության – Անդրանիկ Աթոյան

Վասն առյուծության     

«Բոլոր չարիքներից արկղում մնաց միայն հույսը»
Հեսիոդոս

Մոտ 2 ամիս առաջ Երեւանի ռեստորաններից մեկում խնջույքի էինք:
Սեղանը բավականին առատ եւ գեղեցիկ էր: Խնջույքն էլ կազմակերպված էր հայկական կարգով: Եվ ըստ այդ կարգի, մատուցվող խորովածի տեսքն էլ էր գեղե-ցիկ: Խորովածի վրայի սոխի առատ գեղեցիկ օղակները նաեւ անուշ բուրում էին:
Սակայն շուտով սոխի բուրմունքից զատ հասանելի դարձավ մեկ այլ, սակայն ոչ բուրմունք: Ըստ երեւույթին սոխը երկրորդն էր, որ պետք է խլացներ այդ «ոչ բուրմունք»: Առաջինը՝ խորովելը, նույնպես չէր վերացրել հնացած մսի ինքնամատնումը:

Continue reading