Դիակիզումն էլ ծես է հայ արիադավանների համար (1-ին եւ 2-րդ մասեր).
Որոշ ժամանակ առաջ հրապարակայնորեն քննարկվում էր «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի նախագիծը: Թե ԱԺ պատգամավորների որ մասն էր այդտեղ ինչ-որ շահեր հետապնդում եւ որ մասը` մեկ այլ նպատակով առաջարկում այդ նախագիծը, գուցե իսկապես հաշվի էր առնվում մեր պետության փոքր տարածքը, կամ գուցե մի մասի նպատակներն էլ հավատամքային էին ու գաղափարական, սակայն, այդ թեման լռեց առժամանակ: Սակայն, մեզ համար՝ հայ-արիականներիս, այս խնդիրը միշտ հրատապ է՝ հատկապես հոգեւոր-գաղափարախոսական տեսանկյունից:



