Տիեզերական Գարունն ընթացքի մեջ է (թերեւս 2012թ.֊ից) եւ ահա, Երկիրը եւս, հերթական անգամ մտնում է Գարնան երկրային ընթացքի մեջ…
Շնորհավոր Հայոց Ամանորը եւ Վահագնի Երկրային Վերածնունդը… / ըստ Արարատյան Դիցաբանության` 2022թ մարտի 21-ին Հայոց Ռազմի եւ Զորության Աստված Վահագնի Երկրային Վերածննդի 9605/9606֊ամյակն է…
֊ ֊ ֊
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը Ամանորյա Գարնանային շնորհավորանքներ են հղում Արիադավան Հայությանը, բոլոր Արիածին Ազգերին եւ Առաջադեմ Մարդկությանը, որոնց համար Արարչադիր Օրենքները, Տիեզերակարգը, Արարչահավատարմությունն ու Աստվածահավատարմությունը, ինչպեսեւ Սերը մեր Երկիր Մոլորակի հանդեպ առաջնային են եւ իրական ու նվիրական…
֊ ֊ ֊
Հայոց Սրբազան Տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 20֊ի գիշերը֊լույս 21-ին) Հայ Արիներն ու Համախմբված Հեթանոս Ազգայնականները տոնում են Հայոց Ամանորը, քանզի գարնանն է վերազարթնում Բնությունը ձմռան խոր նիրհից եւ Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին՝ Ամանորը իրականում կայանում է Գարնանամուտին… Continue reading →