– Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը… – Հայրիկյանը դեռ չգիտի… – Տան պատերն էլ չօգնեցին…
Թերեւս բոլորն էլ աշխատում էին
Փետրվարի 17-ի դրությամբ, ըստ ոստիկանության հաղորդագրության, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն էր 2.505.980, որից՝ այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 14.285, ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 502, քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 1.719, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 1.628:



