Խստացու՞մ, թե՞ գավառականացում

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը օրերս հայտնեց, որ ՀՌԱՀ նիստում հանձնաժողովը հաստատել է հեռուստաեթերի չափորոշիչների մասին որոշումը, ինչը նախատեսված է օրենքով: Մի շարք հստակեցումներ են արվել այն մասում, որ սահմանում էր չափորոշիչներ էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների եւ սարսափ կամ բռնություն պարունակող ֆիլմերի նկատմամբ: Նշվել է, որ աշխարհում շատ ավելի թողտվական է մոտեցումը էրոտիկ հաղորդումների նկատմամբ, բայց մենք՝ հայերս, ունենք մեր ազգային մտածելակերպը, եւ ամոթ չէ, եթե ավելի խստապահանջ ենք այս հարցերում: Նշվել է նաեւ, որ նման ֆիլմերից ընդունելի են շատ ավելի զուսպ ֆիլմերը, այն էլ գիշերային ցուցադրության համար:

Continue reading

Թուրքիային զիջելը ոչ միայն կորցրածն է օտարելու մեզանից այլեւ եղածն է դնելու կործանման եզրին

Մեկ հարց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին
– Հայ-թուրքական արձանագրությունների համապատկերում քաղաքական ու տնտեսական գործիչների համար մի նոր խաղադաշտ է բացվել. խոսում են ազգի անունից՝ բայց սեփակա՛ն շահի տեսանկյունից: Որտե՞ղ կդրվի վերջակետը, առայժմ պարզ չէ: Դուք, որպես քաղաքական գործիչ եւ Հայ ազգայնականների համախմբման անդամ, հայտնի եք Ձեր՝ առանց մանեւրների ելույթներով, իրապես ազատախոսությամբ: Ի՞նչ կարծիքի են…
 
Շարունակությունը կարդալ Վահագնականչ կայքում

Continue reading

«ՍԱՀՄԱՆԸ ԿԻՍԱԲԱՑ ԱՆԵԼՈՎ` ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԶ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՈՒՄ»

 

«Պիտի թույլ չտայինք, որ մեզ ներքաշեն ու խճճեն այս գործընթացում»Հայաստանի շուրջ ընթացող արտաքին քաղաքական զարգացումների, հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրի, արցախյան կարգավորման գործընթացի հնարավոր հեռանկարների վերաբերյալ «Իրավունքը de facto»-ին իր տեսակետն է ներկայացնում Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

 

 

«ՎՐԱԵՐԹԸ ՎՐԱԵՐԹ ՉԷՐ. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ»
– Պարոն Ավետիսյան, անցյալ տարվա մայիսին ավտոմոբիլային պատահարից հետո առողջական լուրջ խնդիրներ ունեցաք: Ինչպե՞ս եք հիմա Ձեզ զգում:

Continue reading

Տեսանյութ – Տերնդեզ

Continue reading

Հայոց Տրնդեզ

    

Փետրվարի 13-ին, ժամը 12:00-14:00-ին, Էրեբունի հինավուրց ամրոցի պատմական տարածքում Հայ Արիական  Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին  Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական  արարողություն:

Ծիսական մասն անցկացրեցին  քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները՝ Վազգեն Ղազարյանն ու Աշոտ Բադալյանը: Ծիսական արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ կրակի վառման արարողություն, գինեձոն եւ հայ-արիները պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին, պարեցին ու փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Փա~ռք Տրնդեզին:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

Continue reading

Լուսանցքի թիվ 136-Ի հոդվածները

  1. Թուրքիային զիջելը ոչ միայն կորցրածն է օտարելու մեզանից, այլեւ եղածն է դնելու կործանման եզրին
  2. Ո՛վ սիրում է, ո՛վ էլ` սեքսվում…
  3. Իսրայելն ու Ադրբեջանը` ու՞մ դեմ
  4. Ա՛զգը պետք է կերտի պետություն
  5. Անգլիան դեռ մութ Ալբիոն է
  6. Մեր կյանքն ու վարչապետի բնորոշումները
  7. Տրնդեզին ընդառաջ (որը երբեք քրիստոնեական տոն չի դառնա)
  8. Հեթանոս Գագոն մեր մեջ է
  9. 31 տարի անց… Երեւանում
  10. Մեր տուրօպերատորները ՀՀ-ի հակագովա՞զդն են անում
  11. Խիղճը խեղճությունը չէ
  12. Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Թուրքիային զիջելը ոչ միայն կորցրածն է օտարելու մեզանից, այլեւ եղածն է դնելու կործանման եզրին

– Հայ-թուրքական արձանագրությունների համապատկերում քաղաքական ու տնտեսական գործիչների համար մի նոր խաղադաշտ է բացվել. խոսում են ազգի անունից՝ բայց սեփակա՛ն շահի տեսանկյունից: Որտե՞ղ կդրվի վերջակետը, առայժմ պարզ չէ: Դուք, որպես քաղաքական գործիչ եւ Հայ ազգայնականների համախմբման անդամ, հայտնի եք Ձեր՝ առանց մանեւրների ելույթներով, իրապես ազատախոսությամբ: Ի՞նչ կարծիքի են ազգայնականները, ի՞նչ կտա ազգի՛ն հայ-թուրքական սահմանի բացումը:

Continue reading

Ո՛վ սիրում է, ո՛վ էլ` սեքսվում…

Նախորդ թողարկումում «Լուսանցք»-ն անդրադարձել էր «Անտարես» հրատարակչության «Երեխաներին սեքսի մասին» գրքի գովազդին, որն իրականացնում էր ՀՅԴ-ական «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը՝ որպես «Ամանորյա նվեր»:
Արձագանքներից պարզ դարձավ, որ եթե հեռուստաընկերության պատասխանատուները կարծես թե զղջացել են, ապա հրատարակչության պատասխանատուներից ոմանք հոխորտացել են, թե իրենք հետամնացների հետ գործ չունեն եւ հրատարակել են դաստիարակիչ գիրք երեխաների համար: Թե 10-13 տարեկան հայուհի աղջնակը ինչու՞ պիտի ծանոթանա «անվտանգ սեքսի» հետ եւ դեռ պաշտպանվի, որ աբորտ չանի… թողնում ենք «գերզարգացած» հրատարակիչների խղճին:

Continue reading

Իսրայելն ու Ադրբեջանը` ու՞մ դեմ

Իսրայելն անընդհատ փորձում է բարեկամական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի եւ հետխորհրդային տարածքի  մահմեդական այլ երկրների հետ: Իսրայելի, Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ առկա հարաբերությունները ծառայում են որպես հրեական պետության եւ մահմեդական երկրների միջեւ համագործակցության ձեւ: Ադրբեջանի նախագահի եւ Իսրայելի ԱԳ նախարարի մի հանդիպման արդյունքում ձեռք էր բերվել համաձայնություն առ այն, որ Իսրայելի նախագահը Բաքու պաշտոնական այց կատարի, որն իրականացավ անցյալ տարի: Այցը Բաքվում անցկացվել էր «ամենաբարձր մակարդակով եւ մեծարանքներով»,- աղմկել էին ադրբեջանական զլմ-ները:

Continue reading

Ա՛զգը պետք է կերտի պետություն

Պետությունը պարզապես միջոց է ազգի նպատակների համար

ՀՀ նախագահական, ԱԺ կամ ՏԻՄ ընտրությունները պարբերաբար հավաստում են, որ մեզանում ընտրություններ ասվածը դեռ հասկացվում է անհատական ու խմբակային շահերի միջեւ պայքար՝ անհատի ու խմբի շահերի հաստատման կամ վերահաստատման համար: Այսինքն՝ պետությունը ոչ թե ազգային, այլ անձնական միջոց է ծառայում…
Ցավոք, մեզանում այդպես էլ չհասկացվեց ներկայիս Պետական Սահմանադրության եւ Ազգային Գաղափարախոսության տարբերությունը: Իսկ իրականում դրանց միջեւ պետք է տարբերություններ չլինեն, սակայն … կան եւ նույնիսկ հակառակ բնույթի:…

Continue reading

Անգլիան դեռ մութ Ալբիոն է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել բրիտանական պաշտոնատար անձանց եւ թագավորական ընտանիքի անդամների հետ: Նա նաեւ հանդիպել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների ու ճանաչված հասարակական գործիչների. «Վստահ եմ, որ մեր բոլոր ուժերի համադրմամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները եւ հաստատակամորեն առաջ ընթանալ մեր ազգային իղձերի իրականացման ճանապարհով: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ եռագույնը, նույնպիսի խինդ ու հպարտություն կառաջացնի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի մոտ, ինչպես Արարատի խորհրդանիշը»,- նշել է ՀՀ նախագահը:

Continue reading

Մեր կյանքն ու վարչապետի բնորոշումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մի առիթով, երբ խոսեց պետական գործչի ցանկալի կերպարի մասին, բառացիորեն նշեց.
– Իմ կարծիքով անհրաժեշտ է եռամիություն ցանկացած պետական գործչի առումով: Նա պետք է լինի անպայման ազգային մտածողություն ունեցող, գիտակցի այն առաքելությունը, որ դրված է մեր ժողովրդի վրա, եւ ցանկացած պետական գործիչ ստանձնելով պաշտոն, կայացնելով որոշումներ, անպայման իր մեջ պետք է կրի այդ առաքելությունը: Երկրորդը` մշակույթը, որովհետեւ առանց մշակույթի հնարավոր չէ պատկերացնել կրթված, բանիմաց մարդու: Շատ տարօրինակ է, բայց մենք այսօր պետք է ապացուցենք, որ պետական, քաղաքական գործիչը պետք է լինի կրթված, չպետք է լինի բռի, տգետ, անգրագետ, պետք է լինի հոգեւոր արժեքներով ապրող մարդ:

Continue reading

Տրնդեզին ընդառաջ (որը երբեք քրիստոնեական տոն չի դառնա)

Փետրվարի 13-ին Էրեբունի պատմական ամրոցի տարածքում կկայանա Տրնդեզի տոնակատարություն: Կմասնակցեն Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամներն ու այլ հեթանոս հայեր:
Կլինի ծիսակատարություն, որը կիրականացնեն ՀԱՄ Հոգեւոր խորհրդի քրմերի թեկնածուները:
Փա՜ռք Հայ Աստվածներին եւ բարի վերադարձ…

Continue reading

Հեթանոս Գագոն մեր մեջ է

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը եւ Հայ ազգայնականների համախմբման Խորհուրդը շնորհավորում են արցախյան ազատամարտում հերոսաբար նահատակված մարզիկ եւ մարտիկ Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) ծննդյան 43-ամյակը, որը լրանում է փետրվարի 13-ին:
Այդ օրը Հեթանոս Գագոյի հուշարձանի մոտ նրա հարազատները եւ ընկերները կազմակերպել են Տրնդեզի ծիսական արարողություն:
Իսկ մարտի կեսերին լրանում է հայորդի-արորդու նահատակության 16-ամյակը: 1994թ. մարտական գործողության ժամանակ ընդհատվեց Հեթանոս Գագոյի երկրային կյանքը, եւ նրա հերոսական մահն անմահության ճանապարհով հայ ազատամարտիկին շնորհեց երկնային հավերժական կյանք:

Continue reading

31 տարի անց… Երեւանում

Փետրվարի 10-ին, Երեւանում, կառավարության ընդունելությունների տանը կայացավ Իրանի իսլամական հեղափոխության 31-րդ ամյակին նվիրված պաշտոնական եւ տոնական միջոցառում, որը կազմակերպել էր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը:
Խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԻԻՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղաիանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ-ում օտար երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահական, կառավարական աշխատակազմերի եւ նախարարությունների պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային ոլորտների գործիչներ, զլմ-ների ղեկավարներ ու լրագրողներ, այլ հյուրեր:

Continue reading