Արցախի եւ Ջավախքի հարցեր

Արցախի խնդիրը «տեղաշարժում» են

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Քնարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Այլ մանրամասներ պաշտոնապես չեն հաղորդվում:
ԵԽ նախարարների կոմիտեի Ագոյի մոնիտորինգային խմբի զեկույցը Հայաստանում եւ Ադրբեջանում իրականացրած այցերի վերաբերյալ դեռ չի ներկայացվել: Նախատեսվում է դա անել փետրվարի 3-ին:

Continue reading

Հայկական գործոն կա՞, թե՞ շահարկում են

Թուրք-իսրայելական ճգնաժամը շարունակվում է: Մեր նախորդ թողարկումներում նշել էինք, որ այդ դիվանագիտական բախման մեջ կարող է նաեւ հայկական հարցը արծարծվել: Այդպես էլ եղավ: Հայկական գործոն նկատվել է օրերս, «Սաբահ» օրաթերթում, որտեղ քննարկվել է թուրք-իսրայելական հասունացող ճգնաժամը:
Այսպես՝ եվրոպացի գիտնականներն ու լրագրողներն արդեն սկսել են ավելի շատ հետաքրքրվել Թուրքիայի մերձավորարեւելյան քաղաքականությամբ, քան` Եվրամիություն-Թուրքիա բանակցային գործընթացով: Արեւմտյան փորձագետների մեծ մասն արդեն միտված է կարծելու, որ Թուրքիան Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ տարվող հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը բխեցնում է բացառապես ազգային շահերից. «Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ Անակարան իր բոլոր «ձվերը» Եվրոպայի ու ԱՄՆ-ի, այսինքն տրանսատլանտյան հարաբերությունների զամբյուղի մեջ դնելու փոխարեն արդեն եւ՛ Արեւմուտքին եւ՛ Արեւելքին նայող, միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության պլատֆորմ ձեռք բերող տարածաշրջանային ուժի տպավորություն է թողնում»:

Continue reading

Վտանգները տեսանելի-օգուտները՝ շահարկելի

Հայ-թուրքական կոչված Արձանագրությունների ստորագրման «արարողությունը» այնպես հարթ չի ընթանում, ինչպես նախաստորագրման «արարողությունը»: Հասկանալի է, որ նախաստորագրման պահը եւ մասնակիցները արարողակարգից դուրս անելիք չունեին, հատկապես շահագրգիռ այլ պետությունների ներկայացուցիչների ներկայությունը հայերի եւ թուրքերի «խաղերը» կասեցնող ազդեցություն ուներ: Չնայած թուրքերը փորձեցին այնուամենայնիվ նախաստորագրումից հետո հայտարարությունների տեքստում գոնե «խաղեր» տալ, բայց դա նույնպես կասեցվեց…

Continue reading

Թիվ 132 – 176 , 2010

  1. Թիվ 132 ,15 հունվարի – 21 հունվարի
  2. Թիվ 133 , 22 հունվարի – 28 հունվարի
  3. Թիվ 134 , 29 հունվարի – 4 փետրվարի
  4. Թիվ 135 , 5 փետրվարի – 12 փետրվարի
  5. Թիվ 136 , 12 փետրվարի – 18 փետրվարի
  6. Թիվ 137 , 19 փետրվարի – 25 փետրվարի
  7. Թիվ 138 , 26 փետրվարի – 4 մարտի
  8. Թիվ 139 , 5 մարտի – 11 մարտի
  9. Թիվ 140 , 12 մարտի – 18 մարտի
  10. Թիվ 141 , 19 մարտի – 25 մարտի
  11. Թիվ 142 , 26 մարտի – 1 ապրլի
  12. Թիվ 143 , 2 ապրլի – 8 ապրլի
  13. Թիվ 144 , 9 ապրլի – 15 ապրլի
  14. Թիվ 145 , 16 ապրլի – 22 ապրլի
  15. Թիվ 146 , 23 ապրլի – 29 ապրլի
  16. Թիվ 147 , 30 ապրլի – 6 մայիսի
  17. Թիվ 148 , 7 մայիսի – 13 մայիսի
  18. Թիվ 149 , 14 մայիսի – 20 մայիսի
  19. Թիվ 150 , 21 մայիսի – 27 մայիսի
  20. Թիվ 151 , 28 մայիսի – 3 հունիսի
  21. Թիվ 152 , 4 հունիսի – 10 հունիսի
  22. Թիվ 153 , 11 հունիսի – 17 հունիսի
  23. Թիվ 154 , 18 հունիսի – 24 հունիսի
  24. Թիվ 155 , 25 հունիսի – 1 հուլիսի
  25. Թիվ 156 , 2 հուլիսի – 8 հուլիսի
  26. Թիվ 157 , 9 հուլիսի – 15 հուլիսի
  27. Թիվ 158 , 16 հուլիսի – 22 հուլիսի
  28. Թիվ 159 , 23 հուլիսի – 29 հուլիսի
  29. Թիվ 160 , 3 սեպտեմբերի – 9 սեպտեմբերի
  30. Թիվ 161 , 10 սեպտեմբերի – 16 սեպտեմբերի
  31. Թիվ 162 , 17 սեպտեմբերի – 23 սեպտեմբերի
  32. Թիվ 163 , 24 սեպտեմբերի – 30 սեպտեմբերի
  33. Թիվ 164 , 1 հոկտեմբերի – 7 հոկտեմբերի
  34. Թիվ 165 , 8 հոկտեմբերի – 14 հոկտեմբերի
  35. Թիվ 166 , 15 հոկտեմբերի – 21 հոկտեմբերի
  36. Թիվ 167 , 22 հոկտեմբերի – 28 հոկտեմբերի
  37. Թիվ 168 , 29 հոկտեմբերի – 5 նոյեմբերի
  38. Թիվ 169 , 5 նոյեմբերի – 11 նոյեմբերի
  39. Թիվ 170 , 12 նոյեմբերի – 18 նոյեմբերի
  40. Թիվ 171 , 19 նոյեմբերի – 25 նոյեմբերի
  41. Թիվ 172 , 26 նոյեմբերի – 2 դեկտեմբերի
  42. Թիվ 173 , 3 դեկտեմբերի – 9 դեկտեմբերի
  43. Թիվ 174 , 10 դեկտեմբերի – 16 դեկտեմբերի
  44. Թիվ 175 , 17 դեկտեմբերի – 23 դեկտեմբերի
  45. Թիվ 176 , 24 դեկտեմբերի – 30 դեկտեմբերի

Continue reading

Լուսանցքի թիվ 132-Ի հոդվածները

  1. Կրոն (աղանդ) եւ Հավատ
  2. Մեր փոստից. ամենայն պարզությամբ
  3. Շաբաթվա մարզական կյանքից
  4. Անհեքիաթ ամանոր
  5. Մարդու բուծումից հետո` լեզվի բուծում
  6. Հա՞յ են… Թե՞ խաղում են հայ…
  7. Հիմա էլ դեմ են հեռուստաահաբեկչությանը
  8. Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը
  9. Թուրք-հրեական «դիվանագիտակոծումներ»
  10. Բարեկամական ու պաշտոնական խրատներ` Թուրքիային
  11. Ոչինչ չի մոռացվել… իսկ թուրքն էլի թուրք է
  12. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ…
  13. Երեւանը Անկարայից առաջ է վազում… Դեպի ու՞ր…
  14. Շնորհավորանք

Continue reading

Կրոն (աղանդ) եւ Հավատ


Պարբերաբար անդրադառնալով կրոնին եւ հավատին` փորձում ենք մեր ընթերցողներին ցույց տալ դրանց էական տարբերությունը: Ազգային լինում է միայն հավատը` Ազգային Հավատ, որը հիմնված է լինում ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի եւ ազգային (մեր դեպքում` Հայ) Աստվածների երկրպագության վրա: Կրոնը չի կարող ազգային լինել, քանի որ իր էությամբ ազգամերժ է եւ, իբր համամարդկային որակվելով, դառնում է այդ բառի պես անդեմ… Իսկ Աստվածներ ունենում են միայն բնական ազգերը… Մնացյալը սին են եւ հավատախաղի հետեւանք…

Continue reading

Մեր փոստից. ամենայն պարզությամբ


Ընտրություն
Վերջերս երիտասարդ ընկերներիցս մեկը մի հղում ուղարկեց համացանցային մի ֆորումից, որտեղ ոմն Դուգին փորձել է փայլել հայոց ավանդույթների իր իմացությամբ:
Նրա զգուշորեն հյուսված մտքերը բավականին լավ են քողարկում ասելիքի իրական նպատակը: Սակայն ասելիքը չի քողարկում նրա թյուրիմացությունը: Սա թերեւս արդի իրողությունում հաճախ հանդիպող դեպքերից է, երբ ասելիքը թյուրիմացություն է, իսկ ասածը` չգիտակցված ճշմարտություն: Եվ եթե այդ անձնավորությունը զուրկ չլիներ խորիմաստական վերլուծությունից, թերեւս գլուխը կրծքին կհակեր իրեն բաժին հասած Ճշմարտության ամոթալիությունից:
Լավ, ընթերցողներիս համբերությունը չչարաշահեմ: Այդ Դուգինն ասում է, որ հայկական հոգեւոր ավանդությունում բացակայում են «մեսսիականություն»-ը (փրկչականություն), «էսխատոլոգիզմ»-ը (կործանաբանություն) եւ «աստծո ընտրյալություն»-ը: Եվ այնուհետեւ շեշտում է, որ դրանք բնորոշ են եբրայացիներին ու ռուս ազգայնականներին: Հետո ներկայացնելով իր հանդիպումները եւ ուսումնասիրությունները` հայտնում է եզրակացությունը, որ հայերս սեմականների դասին չենք պատկանում, այլ պարզորոշ հաբեթական ենք:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Առանց մեդալների
Թուրքական Բուրսա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Չնայած վերջին փուլերում մեր թիմը հաղթանակներ գրանցեց, սակայն բավարարվեց 5-րդ տեղով: Աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, արծաթե մեդալակիր դարձավ ԱՄՆ-ի թիմը, որի կազմում մեդալ նվաճեց նաեւ մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Հնդկաստանի թիմը: Մեր թիմը միայն միավորների ընդհանուր քանակով զիջեց 4-րդ տեղը Ադրբեջանի թիմին: Ամփոփիչ աղյուսակը.
                            Մ  ԸՄ
1. Ռուսաստան  15  24
2. ԱՄՆ                13  21,5
3. Հնդկաստան  13  20
4. Ադրբեջան      12  22

Continue reading

Անհեքիաթ ամանոր

Ավարտվեցին ամանորյա տոնակատարությունները (հին ու նոր կոչված քրիստոնեական տոմարներով): Հրապարակներից եւ բեմերից գնացին ձմեռ պապը, ձյունանուշը եւ «հեքիաթային» հերոսները: Մեր մանկության տարիներին, երբ մեզ տանում էին Նոր տարվա ներկայացում դիտելու, մենք հավատում էինք բոլոր հերոսներին` թե բարի, թե չար: Այդ հավատը ցայսօր պահպանվել է, այդ հերոսների էությունն է պահպանվել մեր մեջ:
Ի՞նչ է կատարվում այսօր: Մանկական մի շարք ներկայացումներ` բացօթյա, թե թատրոնային, վերածվել են «բիզնես ծրագրերի». որքան հնարավոր է հանդիսատեսից, տվյալ դեպքում ծնողներից ավելի շատ դրամ շորթել: Իսկ երեխաները դիտում են անհեքիաթ նյութ, որի գործողությունների անծանոթ ու անգաղափար շղթան դառնում է օրինաչափ բոլոր ներկայացնումների համար:

Continue reading

Մարդու բուծումից հետո` լեզվի բուծում

Լյուդվիկ Լազար Զամենգորֆ. ծնվել է 1859թ. դեկտեմբերի 15-ին, Բելաստոկում՝ Ռուսական կայսրության ժամանակ: Մանկուց զգում էր լեզուների անհարմարությունները, հետեւաբար հանգեց այն եզրակացության, որ չկա ընդհանուր մի լեզու, որով կարող են շփվել բոլորը, անկախ ազգերից, ռասաներից, կրոններից: Բժիշկ լեզվաբանը 19-րդ դարի 70-80-ականներին սկսեց կառուցել «Էսպերանտո» նոր լեզվի հիմքերը: Առաջին քայլերը նոր լեզվի ստեղծման մասով արեց դպրոցում` Վարշավայում: Չստացվեց: Զգաց, որ դա ծանր, խելամոլոր  գործ է: Այդ լեզուն պետք է ստեղծվեր այնպես, որ բոլորին մատչելի լիներ, դրա համար սկսեց ուսումնասիրել տարբեր լեզուներ (Զամենգորֆը տիրապետել է 20 լեզուների) եւ 1878թ. վերջացրեց իր աշխատանքը համակողմանի, «ունիվերսալ» լեզվի վերաբերյալ:

Continue reading

Հա՞յ են… Թե՞ խաղում են հայ…

Անցյալ տարեվերջին մի գրեթե անհավանական լուր տարածվեց ինտերնետային մամուլի միջոցներով՝ իբր «պարզվում է, Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահը (գրում է հոլանդական մի կայքէջ – www. deweekkrant.nl/artikel/2009/juni/18/), 100%-անոց հայ է, հայրը՝ Բագրատյան եւ մայրը՝ Նախշիկյան ազգանուններով, նախնիները Արեւմտյան Հայաստանի Ադանայից են…»: Նշվում է, թե այս խոսքերը հնչել են ԲՌՀՉ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) մամլո ասուլիսի ժամանակ, երբ Դ. Մեդվեդեւին հարցրել են` արդյո՞ք նա հրեական ծագում ունի: Իր հրեական ծագման մասին ՌԴ նախագահն ասել է, որ որեւէ լուր չունի, իսկ իր իռլանդական ծագման մասին բարձրաձայնել է` հավելելով, որ իր նախնիները Իռլանդիա են գաղթել Արեւմտյան Հայաստանից եւ վարժ խոսել են հայերեն:

Continue reading

Հիմա էլ դեմ են հեռուստաահաբեկչությանը

2006թ. հուլիսին, երբ Իսրայելը սկսեց հարձակումը Լիբանանի վրա՝ ԱՄՆ-ի բացահայտ հովանավորությամբ («Նոր Մերձավոր Արեւելք» աշխարհ բերելու նպատակով, որը նույնպես վիժեցվեց), շատ լավ հասկանում էր, որ խոչընդոտներից մեկը ոչ միայն լիբանանյան դիմադրությունը մարմնավորող «Հըզբոլլա»-ի ազատամարտիկներն էին լինելու, այլեւ նրանց սատարող՝ ոչ նվազ ազդեցիկ «Ալ-Մանար» արբանյակային հեռուստաալիքը: Եվ պատահական չէր, որ հարձակման առաջին թիրախներից էր նշյալ հեռուստաալիքը, որ կատաղի եւ ավերիչ հարձակման ենթարկվելով լռեց, բայց… միայն 2 րոպե: Այո, 2 րոպե անց հեռարձակումը շարունակվեց բունկերից, եւ հեռուստաալիքը դիմադրության հաղթանակի գլխավոր կերտիչներից մեկը դարձավ:

Continue reading

Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը

Առանց գրաքննության, բայց բանավեճի իրավունքով
Վերջերս ընկերոջս` Համլետ Գեւորգյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությանն էի ներկա: Թեման վերաբերում էր 1895-1908թթ. հայ ազգային-ազատագրական պայքարին ՀՅԴ-ի` այդ պայքարի գլխավոր կազմակերպչի մասնակցության պատմությանը:
Քննարկման ժամանակ իմ ելույթում նշեցի, որ ատենախոսությունը, ընդհանուր առմամբ դրական լինելով հանդերձ, ունի մի կարեւոր թերություն: Հեղինակը դաշնակցության գաղափարա-քաղաքական հայացքներին անդրադառնալիս անտեսել է դրանց` ջհուդա-մասոնականությունից ծագումնաբանությունը:

Continue reading

Թուրք-հրեական «դիվանագիտակոծումներ»

Թուրքիայի ու Իսրայելի միջեւ հերթական աղմկահարույց միջադեպն է տեղի ունեցել: Իսրայելը վիրավորել է Թուրքիային, եւ թուրքերը փորձում են պատասխանել:
Օրերս Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Իսկ մեկ օր առաջ Երուսաղեմում Իսրայելի փոխարտգործնախարարի մոտ է հրավիրվել այդ երկրում Թուրքիայի դեսպան Ահմադ Չիլիկուլան:
Հունվարի 11-ին Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Դանի Այալոնի մոտ է հրավիրվում Իսրայելում Թուրքիայի դեսպան  Չիլիկուլան, եւ Իսրայելում լույս տեսնող ռուսալեզու «Մեր ուղեծիրը» պարբերականի փոխանցմամբ, դեսպանն Իսրայելի արտգործնախարարություն է կանչվել Թուրքիայում նկարահանված «Որոգայթ գայլերի հովտում» ֆիլմի ու վարչապետ Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով:

Continue reading

Բարեկամական ու պաշտոնական խրատներ` Թուրքիային

Հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման եւ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացների փոխկապակցումը երկու խնդիրների լուծումն էլ կհետաձգի, կդժվարացնի. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ այսպես է արտահայտվել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: «Հաշվի առնելով, որ եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, եւ հայ-թուրքական հիմնախնդիրը առանձին վերցրած բարդ խնդիրներ են, ես ճիշտ չեմ համարում դրանց ներառումը մեկ ընդհանուր փաթեթում: Դրանցից յուրաքանչյուրի դեպքում արդեն իսկ բարդ է լուծումներ գտնելը: Իսկ եթե մենք դրանք կուտակենք իրար գլխի, ապա լուծումների հեռանկարն ինքնըստինքյան ավելի կհետաձգվի»,- ասել է Պուտինը: Իհարկե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ նույնպես հանդիպեց Թուրքիայի վարչապետը, սակայն առանցքային համարվեց Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպումը:

Continue reading