Հակաթուրքական ճակատ
Հայոց ցեղասպանության թեման հաճախ է քննարկումների ենթարկվում ինչպես հայության աշխարհասփյուռ հատվածների մոտ, այնպես էլ տարբեր ազգերի ու երկրների պետական ու քաղաքական շրջանակներում:
Այս խնդրի լուծումը հայերիս համար սկզբունքային լինելուց բացի, հնարավորություն է ընձեռում մեր արտաքին քաղաքականության մեջ մեծապես արժեւորելու Հայաստանի ու հայության դերը, հատկապես՝ տարածաշրջանում:
Շատերի համար (եւ՛ հայերի, եւ՛ օտարների) Հայոց ցեղասպանության հարցի լուծումը միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ճանաչումն է, այսինքն՝ խնդրի բարոյական առումով կարգավորումը: Եթե Անկարան համոզված լինի, որ հայերի պահանջը միայն դա է եւ հարցն ավելի խորքային լուծում չի առաջացնի, ապա վստահ եմ՝ միանշանա՛կ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:



