Իշխանափոպություն լինելու է, ընդդիմադիր հատվածի վերադասավորումների վերջին փուլն է, նաեւ Արցախի կարգավիճակի հարցն է վերջին փուլում, ուստի ընդդամադիր հատվածի որոշումների եւ դրանք ի կատար ածելու վերջնաժամկետն է այլեւս…
Իշխանափոխությունն այլընտրանք չունի, բայց ընդդիմադիր շարժը առաջ տանելու առնվազն երկու տարբերակ կա` ստեղծել համատեղ գործող մարմին֊խորհուրդ եւ ընտրել իշխանափոխության առաջնորդ, ով էլ կորոշի ժամանակավոր կառավարության կազմը, մինչեւ համապետական ընտրությունների անցկացումը…
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը կողմ են ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ձեւաչափին, քանզի ցայսօր տարբեր են իշխանափոխության կողմնակիցների կարծիքները, ինչն էլ թուլացնում է պայքարը…
Եվ այդ առաջնորդի դերում տեսնում են ՀՀ֊2֊րդ եւ ԱՀ֊1֊ին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով առնվազն երկու անգամ փրկեց ՀՀ֊ն եւ ԱՀ֊ն (այսօրվա նման) կործանումից` 1999թ. հոկտեմբերի 27֊ին եւ 2008թ. մարտի 1֊ին…
ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ցավոք չփրկեց (թերեւս չկարողացավ…) ՀՀ֊ն եւ ԱՀ֊ն 2018թ.֊ին, բայց իր կարողություններով կարող է ՀՀ 5֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը լինել բացառապես արտաքին քաղաքական ասպարեզում…
Այո՛, կենտրոնաձիգ պայքար, ապա` կենտրոնաձիգ պետություն, նախագահական հստակ համակարգով…
Գալիք Հայաստանի ղեկավարը պիտի կտրուկ եւ փաստարկված զատի ազգային հայերին եւ ազգադավներին` վերից֊վար, վերջիններիս նկատմամբ համահայկական դատ բացելով (մահապատիժը պետք է վերականգնել), քանզի ազգադավները եւ ՀՀ֊ում են, եւ` ԱՀ֊ում, եւ` Սփյուռքում…
Նաեւ, Արցախյան 1֊ին քառամյա պատերազմի դառը փորձը հաշվի առնելով, պետական պաշտոններ պիտի չստանան (գոնե առժամանակ), նրանք, ովքեր փախել են ՀՀ֊ից եւ ԱՀ֊ից (ուրեմնեւ` այս ընթացքում ազգ֊հայրենիքին ծառայելուց` մարտադաշտում կամ թիկունքում) եւ դրսերում են ապրել կամ ուսում ստացել (ու հանկարծ հիշել են, որ ազգին ղեկավարներ են պետք)… նաեւ` ովքեր այս իշխանազավթմանը մասնակից են եղել եւ նրանց երեխաներն էլ (գիտակից, թե տխմար) ամենատարբեր կրթություն ու մասնագիտություններ են ստացել…
…ազգահայրենադավները միշտ էլ պատրաստ են ազգահայրենադավության (պետք է տոհմերով հանդերձ ունեզրկվեն` ունեցվածքի պետականացմամբ) ֊ սրանց պոչը այլեւս թշնամիների ոտքերի տակ է…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)