Այս աշխարհը չարի տիրույթում է եւ կանգնած է ինքնասպառման֊ինքնաոչնչացման ճանապարհին…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)
֊ ֊ ֊
Այս նյութական աշխարհը ապականվել ու սպառվել է մինչեւ վերջին տառն ու տարրը… / գահավիժում է դեպի “ներերկրային սեւ խոռոչ”…
Այս նյութակերտ֊մարմնապաշտ աշխարհը կվերափոխվի֊կփրկվի, եթե ամենահաս միտքը դադարի զբաղվել աշխարհի նյութարժեքային֊մարմնակենտրոն ձեւափոխումներով… / նյութափոխանակությամբ, որն ինքնամսխման հանգեցնող ձեւախեղումներով է հավելվում…
Այս նյութախեղդ աշխարհը պետք է վերաձեւակերպվի հոգեւոր֊հոգու֊հոգեկենտրոն աշխարհի եւ ապա վերադառնա Եռահամակարգ Մարդու (Մարմին֊Միտք֊Հոգի) Աշխարհակարգին…
֊ ֊ ֊
Նախ Տիեզերաարար Հոգին է Կյանքի Կոչվել Տիեզերքում, ապա Արարչի Կամոք Հանգրվանել է Երկրածին Մարմնում եւ Ստացել է Գենա֊Ծինաբանական Առաքելություն, որ Մտածելու Կարողություն է դարձել` ձեւավորելով Միտքը…
Եռահամակարգ Մարդը կփրկի այս նյութակենտրոն֊նյութապաշտ աշխարհը, եթե վերսկսի ապրել ու գործել Սրտի ֊ Ուղեղի ֊ Հոգու Համադրությամբ…



