Ծնունդ֊Կյանք֊Մահ֊Ծնունդ… Բնականություն֊Բնազդեցություն֊Բնապաշտություն … ֊ …Դիակիզումը` որպես Բնազգացական Ծես ֊ Մարմնի Միաձուլում Բնության Տարերքներին` Հող, Օդ, Ջուր, Հուր ֊ Հոգու Միաձուլում` Եթերին… (Արմեն Ացետիսյամ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) Դիակիզումը` որպես Բնապաշտական Ծես ֊ Մարմնի Միաձուլում Բնության Տարերքներին` Հող, Օդ, Ջուր, Հուր ֊ Հոգու Միաձուլում` Եթերին… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Կյանքը ինչպես ստեղծարար, այնպես էլ կործանարար ֊ կործանման գործընթաց է Ծննդի եւ Մահվան (Ծնունդ֊Կյանք֊Մահ) միջեւ… եւ Հավերժության Ճանապարհ է` Ծնունդ֊Մահ֊Ծնունդ֊Մահ֊Ծնունդ… պարբերության` Հավերժական Պտույտի մեջ… (Արմեն Ավետիայան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Եռահամակարգ (Մարմին֊Միտք֊Հոգի) Արարչածին Մարդը պետք է գործի Սիրտ֊Ուղեղ֊Հոգի Զգացողությունների Համադրությամբ… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Արարչի Արարչական Արարումը Սիրո Բացարձակ Դրսեւորում է ֊ Տիեզերքը Սիրո Արդյունք է եւ Արարիչը Տիեզերքն Արարել է Սիրո Արական (Արու) եւ Իգական (Էգ) Երկսեռ Սկզբունքով… /Տիեզերքում Ամեն Արարած իր Բացարձակ Սիրո Կեսն Ունի` Ամբողջանալու ֊ Արարչահաս Լինելու Նպատակով Արարված… Աստվածները Արարչի Զավակներն են եւ Աստված Սեր է ֊ եւ ո՛չ` Վախ ու Ատելություն… Արարչական Սիրո Դրսեւորում է, որ Տիեզերածին Հոգին Հանգրվանում է Երկնային Աշխարհներում… / Բացարձակ Սերն է Ուղղորդում Արարչածին Հոգուն դեպի Իր Տեսակի Հեգե֊Ոգեղեն Տիեզերաաշխարհ ֊ Դեպի Իր Աստվածները… Բնածին Ազգը Երկրային Աշխարհում Հարատեւում է Տեսակի Ինքնության եւ Առաքելության Սիրո Հաստատմամբ… Բնածին Մարդը Մնում է Արարիչ֊Աստվածներ֊Մարդիկ (Ազգեր) Արարչական Առանցքին Կանգնած` Մարդարար Բացարձակ Սիրո Ընկալմամբ… Արական եւ Իգական Բացարձակ Սիրո` Երկու Տիեզերածին Հոգի֊Կեսերի Ձուլմամբ Է Տիեզերական Արահետը Հասցնում Տիեզերքի Միջուկին` Սիրո Բացարձակ Ակունքին ֊ Տանում Դեպի ԱՄԵՆԱՅՆՆ ԱՐԱՐՈՂԸ` ԱՐԱՐԻՉԸ… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին, Երկրից անցվոր, երկրի փառքին անգաղորդ է իմ հոգին, Հեռացել ու վերացել մինչ աստղերը հեռավոր, Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։ ֊ Հովհաննես Թումանյան/1922թ.

Միտքը Տիեզերքինն է ֊ Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ… / Տիրապետի՛ր Մտքիդ.. (Հայ֊Արիական Կենսադրույթ) Նույնը` թումանյանական կենսադրույթներում.֊ Հոգիս` տանը հաստատվել Տիեզերքն է ողջ պատել, Տիեզերքի տերն եմ ես Ո՞վ է արդյոք նկատել։

…սերնդափոխության եւ սերնդակրթության թումանյանական գաղափար.֊ Հին աշխարհքը ամեն օր Հազար մարդ է մտնում նոր, Հազար տարվա փորձն ու գործ Սկավում է ամեն օր։

Ազգային բնորոշումներում եւ տարաբնույթ հարցերում այսօր առաջնորդվում ենք գաղափարախոս եւ ինաստասեր, ազգային, պետական, ու ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի` Ցեղ(Ազգ) / ժողովուրդ/ Ազգի տականք ճշմարիտ մեկնությամբ, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել ազգայինն ապազգայինից, ինչպեսեւ` Աստվածայինը` աստվածաշահարկումներից, մարդկայինը` հակամարդկայինից, բնականն անբնականից֊արհեստականից… միաժամանակ` ժողովրդականն ամբոխավարությունից, ազգի տականքին` բոլորից, որի համար ազգադավության ու հայրենալքության, բարոյազրկության եւ հոգեխեղման սահմանն անցնելը կատարվում է առանց ջանքերի,առանց օտարների ֊ անգամ մեր թշնամիների շահերին համահունչ… Ազգի տարաբաժանման մասին խոսել է նաեւ Ամենայն Հայոց բանաստեղծը` Հովհաննես Թումանյանը, ով հստակ բնորոշել է իր ժամանակաշրջանի հայության շերտերը, ինչը ցավռք, այսօր էլ մնում է իրականդւթյուն մեր կյանքում… Հովհաննես Թումանյանի “Կյանքեր” դասակարգումը (Հրայր Ուլուբաբյանի ներկայացմամբ) տալիս է հետեւյալ շարքը` 1.անձնական կյանք, 2.թայֆայական կյանք, 3.կուսակցական կյանք, 4.դասակարգային կյանք, 5.պետական կյանք, 6.ազգային կյանք, 7.մարդկային կյանք, 8.տիեզերական կյանք։ Վստահաբար մեր շատ Հայ Մեծեր եւս կունենան նման մտածումներ եւ հետաքրքիր կլինի իմանալ նաեւ դրանք` այսօրվա իրավիճակի հետ համեմատելով… ՀԱ՛Յ մնանք, եթե ոչ մեծատառերով, ապա գոնե մեծատառով` Հայ… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հավերժ փա՛ռք բոլոր ժամանակների բոլոր Նվիրյալ Հայորդիներին եւ Սրբազան Նահատակներին…

1990֊2020թթ.Արցախյան 3 պատերազմներով եւ պետականակերտման ճանապարհով անցած իմ տարբեր տարիքի (3 սերունդ) մարտական ընկերներ` պատրաստվե՛նք  հայրենատիրման եւս մեկ ցատկի, այս անգամ Հաղթական եւ նոր ազատագրական հաջողություններով…

Հայ Աստվածները մեզ առողջություն տան եւ մեզ հետ լինեն…

Հավերժ փա՛ռք Արցախյան 3 պատերազմներում նահատակված, վիրավորված, անհետ կորած, գերեվարված, մեր թիկունքը պահած բոլոր հայերին` Հայաստան֊Արցախում, թե Սփյուռքում…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ` ՄԻ՛ՇՏ ՊԱՏՐԱՍՏ…

(Միշտ Հայ Կամավորական,

Հայ Արիական Միաբանության առաջնորդ` Արմեն Ավետիսյան)

Երբ որեւէ Հայի հետ Գենետիկ Կապ ես զգում, ապա զգում ես նաեւ, որ ձեր երկուսի ձեռքերը կապվել են իրար ԱԶԳ֊կապով` ԱԶԳ֊ի համար բահ, գրիչ եւ զենք վերցնելու նպատակով… / հետո զգում ես, որ կապվել են նաեւ ձեր ոտքերը` ՀԱՅՐԵՆԻՔ֊կապով` ՀԱՅՐԵՆԻՔԻ համար օրն ի բուն վազելու եւ գործելու նպատակով… Սիրտդ֊Ուղեղդ֊Հոգիդ հաստատում են դա եւ ձեր կապն այլեւս Տիեզերակապ է` Համայն Հայ Տեսակի, Երկնային եւ Երկնային… Զորավո՛ր է Հայի Գենը… / Փա՛ռք Հային ու Հայքին… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Գարեգին Նժդեհի եւ Հովհաննես Թումանյանի ազգային բնորոշումները…

Ազգային բնորոշումներում եւ տարաբնույթ հարցերում այսօր առաջնորդվում ենք գաղափարախոս եւ իմաստասեր, ազգային, պետական, ու ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի` Ցեղ(Ազգ) / ժողովուրդ/ Ազգի տականք ճշմարիտ մեկնությամբ, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել ազգայինն ապազգայինից, ինչպեսեւ` Աստվածայինը` աստվածաշահարկումներից, մարդկայինը` հակամարդկայինից, բնականն անբնականից֊արհեստականից… միաժամանակ` ժողովրդականն ամբոխավարությունից, ազգի տականքին` բոլորից, որի համար ազգադավության ու հայրենալքության, բարոյազրկության եւ հոգեխեղման սահմանն անցնելը կատարվում է առանց ջանքերի,առանց օտարների ֊ անգամ մեր թշնամիների շահերին համահունչ…
Continue reading

Չի բացառվում նման քարտեզի առաջ գալը (երբ Ուկրաինան կորցնի իր տարածքի կեսից ավելին…) ֊ եթե նստեն բանակցությունների, բայց ռուսական կողմը խիստ պայմաններ է դրել հատկապես Ուկրաինայի ապառազմականացման ու ազգայնական հռչակված բենդերական նացիստների արգելափակման, ինչպեսեւ Դոնբասի երկու հանրապետությունների անկախության ճանաչման ու Ղրիմի` Ռուսաստանի հետ միավորվելու փաստի հետ հաշտվելու հարցերում… Այլապես Ռուսաստանը կարող է գնալ մինչեւ վերջ… Ինչը ավելի կսրի համաշխարհային լարված դրությունը, միջազգային խառնակչությունները կուժգնանան… Այստեղ է, որ մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու թուրք֊ադրբեջանական նոր սադրանքներին, քանի որ միջազգային ուշադրության տարբեր իրավիճակներ ի հայտ կգան, իսկ մեր ներքին պետա֊քաղաքական կյանքը թուրքացման է միտված վերից֊վար եւ կարող ենք շատ վտանգավոր վիճակում հայտնվել… Մեր ամենամեծ խնդիրը ազգային իշխանության հաստատումն է ամեն գնով… ոչ թե ռուսական կամ ուկրաինական հաջողություններն ու անհաջողությունները հաշվարկելն ու սրա կամ նրա համար ճվճվալը… / Ազգային Հայաստանի հետ հաշվի կնստեն բոլոր կողմերը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) ֊https://m.facebook.com/photo.php?fbid=4971394489634368&id=100002915985460&set=a.442207752553087&source=48

…տականքազերծված Ազգահավաք է պետք` առանց ազգադավների…

…տականքազերծված եւ իրապես համախմբման տանող ԱԶԳԱՀԱՎԱՔ է պետք… (ազգադավների հետ որեւէ միավորումը նույն ազգադավությունն է)

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

֊ ֊ ֊

Միասնական Ազգը`

֊ Կգնա Միացյալ Հայրենիք ունենալու ճանապարհով։

֊ Կնախաձեռնի Համազգային համաշխարհային գաղտնի կառավարության (Երկնային ու Երկրային նպատակաուղղվածությամբ) ձեւավորումը` համահայկական կենտրոնացմանն ուղղված (նաեւ միջազգային գաղտնի կառույցներին դիմակայող)…

֊ Կծրագրավորի Հայահավաքի եւ Հողահավաքի տեսլականը…  Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ֊արիական եւ ազգայնական նյութերից… ֊ http://www.hayary.org/wph/?p=7755

…ազգայնամոլությունը (շովինիզմ) ժողովրդավարության (այլեւս ամբոխավարության) աջակցությամբ վերստին փորձում է գրավել ազգայնականության (նացիոնալիզմ) քաղաքական ոլորտը… Ուկրաինական վայրագ նեոնացիստները (ինչպես Հայաստանի դեմ պատերազմած թուրքական արնախումները)` եվրա֊ամերիկյան ժողովրդավարների պաշտպանության տակ` ընդդեմ Ռուաստանի… ֊ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ազգայնականության քաղաքական ոլորտը երկար ժամանակ է չի կայանում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում…

Ժողովրդավարական հռչակված ամբոխահաճ համակարգը աշխարհում վերածվել է ազգ, ազգային, ազգայնական բնական երեւույթների ու դրսեւորումների թշնամին ու արգելափակողը, քանի որ միայն այդպես է կարողանում պահպանել իր ապազգային ու անմարդկային համաշխարհային տիրապետությունը, իր հակաբնական արժեհամակարգը…

Հայաստանում էլ, անկախացումից ի վեր, շուրջ 30 տարի թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունները երկու քաղաքական բեւեռներում էլ արգելափակել են հայ ազգայնականների առաջխաղացումը` հայտաիարելով, թե ծայրահեղականները տեղ չունեն մեր կյանքում (իրականում` իրենց ազգահայրենաթալանին լծված կյանքը խորտակելու գործում)…  Continue reading