Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի հայտարարությունը.– Հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի ազատ եւ արդար ընտրության կարեւորությունը հայոց պետականության ամրապնդման եւ ազգի համակողմանի զորացման ու զարգացման տեսանկյուններից,
– Արժեւորելով մեր ազգային նպատակների՝ օրենքի ուժ ստանալու եւ արտաքին աշխարհում զգալի դերակատարում ունենալու անհրաժեշտությունը,
– Գնահատելով հայությանը պաշտպանող եւ միջազգային նշանակություն ունեցող օրենսդիր միակ մարմնի գոյությունն ու գործունեությունը.
ՀԱՄ ԳԽ-ն Միաբանության մեջ ներառված քաղաքական, հասարակական, լրատվական, ուսանողական եւ երիտասարդական կառույցներին, մտավորականության, ազատամարտիկների, գիտական, հոգեւոր եւ այլ հարցերով զբաղվող միավորումներին ու խորհուրդներին կոչ է անում մասնակցել ՀՀ ԱԺ հերթական ընտրությանը, չնայած այն հանգամանքին, որ ՀԱՄ-ն այս անգամ էլ չկարողացավ մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին:
ՀԱՄ ԳԽ-ն Միաբանության անդամներին հրահանգում է անպայման մասնակցել ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրությանը, որպեսզի հայ արիականների ձայները տե՛ր ունենան եւ չկեղծվե՛ն: ՀԱՄ հիմնական անդամները, համակիր եւ օժանդակ շրջանակներն ազատ են՝ ընտրելու՛ կամ չընտրելու՛ հարցում:






