Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում մինչնախընտրական եւ նախընտրական քաղաքական ծավալումների վտանգավոր հեռանկարի առումով: Ներկա զարգացումներն արդեն նախանշում են, որ նպատակային միջամտության դեպքում հետընտրական գործընթացներնը կարող են առավել վտանգավոր երանգներ ստանալ:
Համաշխարհային բեւեռների, աշխարհաքաղաքական ուղղությունների ազդեցւթյան գործակալներն այլեւս չեն սպասում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական ընտրությունների ավարտին, եւ այլոց կամքին ու իրենց դերին համահունչ խառնակչություններ են սկսել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ոլորտներում:
Այդ մեծ ու փոքր չափանիշների գործակալները հանդես են գալիս եւ՛ ընտրացուցակներում գործեղ անձերի տեսքով, եւ՛ որպես չեզոք դիրքերում պատսպարված, բայց արտաքին հրահանգներին անհամբեր սպասող կամակատարներ…
Հայ Արիական Միաբանությունը, հաշվի առնելով իր ներկա սուղ հնարավորությունները, չի մասնակցում ՀՀ ԱԺ ընտրություններին, բայց չի էլ պատրաստվում դիտողի կարգավիճակում մնալ, երբ օտարներն ու նրանց գործակալները, տարբեր չափսերի խամաճիկները արդեն իսկ սկսել են նախապատրաստել «արաբական հեղաշրջումների» հայկական տարբերակի մշակումը, ինչը կարող է ծավալվել սիրիական եւ իրանական առկա տարածաշրջանային խնդիրների ծիրում:
Մեր թշնամիներն ու ոչ բարեկամները եւս սպասելու են հետընտրական գործընթացների իրենց համար նպաստավոր պահին, ինչը եւս մտահոգում է հայ արիներին եւ ազգայնականներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում եւ Սփյուռքում…
Հայ Արիական Միաբանություն կոչ է անում հայությանը, իշխանության եւ ընդդիմության գործող պատասխանատուներին՝ հեռու մնալ օտարի եւ նրանց ներդրած գործակալների (նաեւ կուսակցական գործիչների) խաղերից, որոնց մի մասի դեմքը բացահայտված է վաղուց, քանզի օգտագործվելուց հետո օգտագործվածները հայտնվելու են իրենց համապատասխան տեղում…
Continue reading →