Բիբլիան՝ «անբարոյականության դասագիրք»

Պորտուգալիայում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ գրականության Նոբելյան մրցանակակիր Ժոզե Սարամագոն «Բիբլիա-Աստվածաշունչ»-ը անվանել է «անբարոյականության դասագիրք»:
Այս տեղեկատվությունը տարածել են միջազգային լրատվամիջոցները: Իր նոր՝ «Կայեն» գրքի շնորհանդեսի ժամանակ տրված ընթրիքի ընթացքում ելույթ ունենալով՝ Ժ. Սարամագոն ասել է. «Աստվածաշունչը անբարոյականության դասագիրք է, որը մինչեւ հիմա վտանգավոր ազդեցություն է թողնում մեր մշակույթի վրա: Առանց դրա մենք այլ կերպ կլինեինք, եւ ամենայն հավանականությամբ՝ ավելի լավը կլինեինք»: Ժ. Սարամագոն գաղափարաբանությամբ կոմունիստ գրող է եւ 1998թ. գրականության Նոբելյան մրցանակակիրը:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Գերազանց արդյունք
Լեհական Վլադիսլավովո քաղաքում կայացավ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Մեր մինչեւ 23 տարեկան տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկով գրավեց 1-ին տեղը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Մեր ծանրորդները Եվրոպայի երիտասարդական անդրանիկ առաջնությունում նվաճեցին 6 մեդալ՝ 3 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ:
Արթուրն անկասելի է
«Showtime» հեռուստաընկերության կողմից պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում կազմակերպված գերմրցաշարում Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 12-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացի Ջերմեյն Թեյլորին:

Continue reading

Մեկարարչական Հայ Աստվածները

 
Հայերը
Այն ինչ կգրվի ստորեւ՝ չի կարող հանդիպել ոչ մի «արդիական» կրոնական ուսմունքի մեջ, չի կարող դառնալ համեմատական որեւէ «արդի» գիտական մտքի հետ, չի կարող ծառայել «տիրապետող» քաղաքական որեւէ ուսմունքի… եւ առնչվում է բացառապես ՀՈԳԵԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈւԹՅԱՆ ԵՎ ՏԻԵԶԵՐԱՀԱՍ ԿԱՊԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱԼՐՈՂ (ԱՍՏՎԱԾԱԲՆՈւՅԹ ԵՎ ԱՐԱՐՉԱԲՆՈւՅԹ) ԵԶՐՈւՅԹՆԵՐԻՆ…
Մարդը իր ներսում (նրա Սաղմը եւ Ուղեղը իրենց ձեւով) պահպանել է Տիեզերքի Հարատեւ Տեսքը (Սաղմը՝ որպես Ծնունդ, Ուղեղը՝ որպես կյանք-գոյատեւում): Եվ Սաղմնային ու Բանական վիճակում մարդը զգում է Տիեզերակապերը, կարող է առնչվել բոլոր Տիեզերաաշխարհների հետ: Սակայն, Բնական առումով մարդը հեռացել է Համատիեզերական Համակարգից եւ իր նյութախեղդ կյանքով մեկուսացել ու դարձել է անԲնական ու անՀոգեկերտ:

Continue reading

Լուսանցքի թիվ 121-Ի հոդվածները

  1. Ի՞նչ արտառոց բան է կատարվել Թուրքիայում… ստորագրումից առաջ
  2. ՀԱՀԳԲ-ն (ASALA) հերքում է
  3. 99%-ը դեմ կլիներ քրիստոնեության ընդունմանը
  4. Սա արձանագրություն է ամեն ինչի մասին, բացի‘ հայ-թուրքականի
  5. Թյուրքալեզուները քաղցրացնում են կենացները
  6. Վերստին առաջադրվել է Արցախ-ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծը
  7. Հայաստա՛նը կարող է շահել
  8. Սցենար` անհայտ ավարտով
  9. Ապազգային համակարգ
  10. Վերականգնվեց «Էրեբունի-Երեւան»-ը
  11. Ֆուտբոլային դիվանագիտությունը չի խուսափելու հայ-թուրքական բախումներից
  12. Զրույցներ հայոց լեզվի մասին

Continue reading

Ի՞նչ արտառոց բան է կատարվել Թուրքիայում… ստորագրումից առաջ

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստի առիթով դիմեցինք Հայ Արիական միաբանությանն ու Հայ ազգայնականների համախմբմանը, որոնք նույնպես միացել էին ընդդեմ արձանագրությունների ազգային ուժերի համատեղ ստորագրմանը: Մեզ ընդհանուր պատասխանեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
– Ամեն ինչ ավելի քան հստակ էր ժամեր շարունակ ցուցադրվող ուղիղ եթերում: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների թիկունքին կանգնել էին ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ եվրահամագործակցության ներկայացուցիչները, ովքեր այս գործընթացի «պապաներն» են եւ պատվիրատուները: Սա այդ «պապաների» տերերի` «Աշխարհի գաղտնի ուժերի» հերթական պարտադրանքն է, որպեսզի անարգել իրականացնեն իրենց տնտեսական, քաղաքական եւ այլ շահութաբեր նպատակները Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Հայկական լեռնաշխարհում: Եթե միայն ճանապարհների բացման խնդիր լիներ, այս ուժերն այն բացել կտային` Թուրքիային պարտադրելով: Սակայն, սրանց խաղաղ տարածաշրջան է պետք, որ հանդիստ տիրեն ու թալանեն, առանց դժվարությունների, եւ նրանք թքած ունեն թե Արեւմտյան Հայաստանի, թե Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա:

Continue reading

ՀԱՀԳԲ-ն (ASALA) հերքում է

Կը հերքենք Երեւանի «Առաւօտ» օրաթերթի այսօրուայ համարին մէջ մեր կազմակերպութեան անունով հրապարակուած, առանց թուականի, կեղծ յայտարարութիւնը, ուր ըսուած է ՀԱՀԳ Բանակը զօրավիգ կը հանդիսանայ ՀՀ-Թուրքիա յարաբերութիւններու ներկայ գործընթացին:
Նոյնպէս կը հերքենք մեր կազմակերպութեան տարբեր համակիրներու տեսակետները ու յայտարարութիւնները, ՀԱՀԳԲ-ին վերագրելու միեւնոյն թերթի կողմէ պարբերական քայլերը: Այս թերթը երբէք չէ հրապարակած ՀԱՀԳԲ-ի պաշտօնական յայտարարութիւնները, ընդհակառակը` միայն տպագրած է մեր կազմակերպութեան անունով կեղծ յայտարարութիւններ եւ թրքամէտ յօդուածներ:

Continue reading

99%-ը դեմ կլիներ քրիստոնեության ընդունմանը

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումների, ՀՀ բնակչության միայն 1-1,5%-ն է Թուրքիայի հետ հարաբերությունները համարել առաջնային: Մարդիկ մտածում են, որ հարաբերությունները պետք է լավացնել առանց նախապայմանների: Սակայն սոցիոլոգը կարծում է, որ այս հարցը ամբոխները չպետք է լուծեն, այլ` մասնագետները, քանի որ «հայ-թուրքական հարաբերություններում հարցեր կան, որոնք ժողովրդին հասանելի չեն», իսկ սահմանը անկախ ամեն ինչից պետք է բացվի:
Ա. Ադիբեկյանը կարծում է, որ եթե 301թ. սոցիոլոգիական հարցում լիներ, ապա մեր ժողովրդի 99%-ը դեմ կլիներ քրիստոնեության` որպես պետական կրոն ընդունմանը…

Continue reading

Սա արձանագրություն է ամեն ինչի մասին, բացի‘ հայ-թուրքականի

Հոկտեմբերի 10-ին շվեյցարական Ցյուրիխ քաղաքում գրեթե «շոու»-ի պես ստորագրվեցին հայ-թուրքական կոչված արձանագրությունները: Հետաքրքիր է, որ Շվեյցարիան` համաշխարհային կապիտալի կուտակումների այս երկիրը, պարբերաբար դառնում է աշխարհի հզորների տնտեսական, քաղաքական, իրավական եւ այլ հարցերի հանդիպման վայր:
Սա պատահական չէ. պահպանելով իբր չեզոք երկրի միջազգային կարգավիճակ` Շվեյցարիայի իշխանությունները «անմեղորեն» իրականացնում են աշխարհի հզորների կամ այսպես կոչված «գաղտնի կառավարության» բոլոր նախաձեռնությունները…
Ինչպես վերջերս ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը, «մենք ծուղակի մեջ ենք: Քանի որ արձանագրություններն արդեն նախաստորագրվել են, հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվել է, միջազգային հանրությունն էլ ողջունում է, ու եթե այս պայմաններում մենք հետ կանգնենք, բացասական վերաբերմունք կձեւավորվի ՀՀ-ի նկատմամբ: Ե՛վ մեկ քայլ առաջն է վատ, եւ՛ մեկ քայլը հետը…»:

Continue reading

Թյուրքալեզուները քաղցրացնում են կենացները


2009թ. հոկտեմբերի 3-ին, ադրբեջանցիների կողմից հայերի պատմական հայրենիքի բռնագրավված մի հատվածում՝ Նախիջեւանի տարածքում, կայացել է հերթական համաթյուրքական վեհաժողովը:
Մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի նախագահներ Իլհամ Ալիեւը, Աբդուլլահ Գյուլը, Նուրսուլթան Նազարբաեւը, Իսլամ Քարիմովը, Կուրմանբեկ Բակիեւը եւ Թուրքմենստանի նախագահի ներկայացուցիչ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Ի թիվս թյուրքական երկրների համագործակցության մի շարք հարցերի, քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունները եւ Հայաստանին առնչվող որոշ հարցեր:

Continue reading

Վերստին առաջադրվել է Արցախ-ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծը

Հոկտեմբերի 14-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորներ «ԱԺ-ի կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին են ուղարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: Օրենքով սահմանված կարգով ԱԺ նախագահի կողմից օրինագիծը շրջանառության մեջ պետք է դրվի առաջիկա 2 օրերի ընթացքում:
Նախագծի հեղինակները կարծում են, որ «սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը՝ ելնելով այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: Օրենքը

Continue reading

Հայաստա՛նը կարող է շահել

Վերջերս Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ելույթ է ունեցել Լոնդոնի «Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ»-ում եւ հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականությունը վարում են «Ռուսաստանին մոռանալու ցանկությամբ»: ԱԳ նախարարը միաժամանակ ասել է, որ Վրաստանը կարող էր Ռուսաստանի լավագույն դաշնակիցը լինել, բայց «դա դեռեւս չի ստացվում»:
Ներկայումս Թբիլիսին նոր ռազմավարություն է մշակում երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար եւ, ըստ Գ. Վաշաձեի, այդ նպատակին հասնելու համար վրացական կողմը պատրաստ է օգտագործել միայն խաղաղ միջոցներ: Թբիլիսին մտադիր է վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան, այնուհետեւ, Եվրամիության օժանդակությամբ համաձայնության հասնել հետագա գործողությունների հարցում. «Սակայն այս ամբողջ գործընթացը կլինի առանց Ռուսաստանի»,- նշել է վրաց արտգործնախարարը:

Continue reading

Սցենար` անհայտ ավարտով

Այս օրերին Հայաստանով մեկ ցուցադրվում է ինքնաբուխ ներկայացումների քաղաքական փառատոն (քավ լիցի՝ որեւէ նպատակ չունեմ հայրենասիրական ազնիվ պայքարը տանողների դեմ, որոնց հարգում եմ, որոնցից մեկը ես եմ), որին մասնակցում է մեր ժողովրդի մեծ մասը` սակայն չգիտակցելով մի կարեւոր հանգամանք. ներկայացումն ունի սկիզբ, վերելք եւ ավարտ: Սա, իհարկե, այն է, ինչը պետք է հանդիսատեսը նայի արվեստի՝ թատրոնի բեմահարթակում: Բայց մինչ այս ամենը, պետք է լինի գրված  սցենար՝ հստակ հեղինակով, լինեն բեմադրող ռեժիսոր եւ դերակատարներ: Իսկ ժանրը՝ կատակերգություն, թե ողբերգություն, նույնպես պիտի հստակ լինի:
Իսկ քանի որ նշածս պարագայում մենք գործ ունենք ամբողջ հանրապետության բնակչության ու սփյուռքի հայության հետ, ապա խնդիրը դժվարանում է:

Continue reading

Ապազգային համակարգ

Կրթական «էկումենիզմ»-ի ճանապարհին

«Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով ավանդական համաշխարհային հասարակական ֆորումին մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ֆորումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-12-ը՝ Հունաստանի Ռոդոս կղզում: Մասնակցել է շուրջ 600 պատվիրակ, ովքեր ներկայացրել են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի երկրների քաղաքական, տնտեսական, հոգեւոր ու կրթամշակութային բնագավառները:

Continue reading

Վերականգնվեց «Էրեբունի-Երեւան»-ը

Օրերս Երեւանում նշվեց «էրեբունի-երեւան»-ի տոնը, որն աշխարհի հայերի համար դարձել է նաեւ միասնության եւ համախմբվածության օր: Կարճ ժամանակ առաջ այս տոնակատարության անունը կրճատվեց եւ դարձավ «Երեւան»-ի տոն (դա նույնիսկ խորհրդային տարիներին չարվեց):
Չգիտես ինչու, ոմանց «խրտնեցրել» էր Էրեբունի հին անունը, մարդիկ կան (պաշտոնյաներ), ում համար հայոց պատմությունը բեռ է, քանզի իրենք տգետ են ու տխմար, եւ սրանց նմանները փորձում են «սուպեր» ժամանակակից երեւալ՝ կարծելով, թե հազարամյակների պատմությունը կարելի է փոխարինել ընդամենը տասնամյակների պատմությամբ: Մի մասն էլ երեւի փորձել էր ավելի քան 2700-ամյա իրողությունը սահմանափակել եւ այսպիսով հեռանալ հեթանոսական ժամանակների հզորությունից՝ պարփակվել 1700-ամյա (իրականում՝ շատուշատ ավելի քիչ) երեւանյան տոնով…

Continue reading

Ֆուտբոլային դիվանագիտությունը չի խուսափելու հայ-թուրքական բախումներից

Ֆուտբոլի ազգային եւ երիտասարդական հավաքականներն իրենց հերթական խաղերն անցկացրին Թուրքիայի հավաքականների հետ: Մինչեւ 21 տարեկանների մեր թիմը Էսկիշեհիր քաղաքում մրցեց Թուրքիայի հասակակիցների հետ եւ համառ պայքարում, ավելացրած ժամանակահատվածում բաց թողած գոլից հետո զիջեց 0:1 հաշվով: Այստեղ մարզասերները փորձել են բարձրացնել ադրբեջանական դրոշներ, ինչին խոչընդոտել են ոստիկանները:
ՀՀ պատվիրակության կազմում Թուրքիա էին ժամանել 12 հայ լրագրողներ, 92 լրագրողներ էին հավատարմագրվել Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Իտալիայից եւ շատ այլ երկրներից: Իսկ թուրքական զլմ-ներից հանդիպումը լուսաբանում էին մոտ 200 լրագրողներ: Բուրսայի հյուրանոցներում, ըստ «Ջումհուրիեթ»-ի տեղեկատվության, արդեն անցյալ շաբաթվա վերջին տեղերն զբաղեցված էին: Հյուրերի թվում նաեւ շատ հայեր էին՝ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր եկել էին դիտելու ֆուտբոլային հանդիպումը Բուրսա քաղաքում:

Continue reading