Մերոնք խնդրում են, թուրքն էլ չի՞ ուզում

Հայաստանը Թուրքիա էլեկտրաէներգիա առայժմ չի արտահանում, թեեւ պայմանավորվածությունը, ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, կա (պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա սեպտեմբերին):
Հայ-թուրքական շփումների հրապարակման առաջին փուլում՝ սեպտեմբերի սկզբին, թուրք պաշտոնյաների Երեւան կատարած այցի ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի Հայաստանը պետք է էլեկտրաէներգիա արտահաներ Թուրքիա:

Continue reading

Արմեն Ավետիսյանը չմասնակցեց կուսակցապետերի 3-րդ խորհրդաժողովին

 Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը չմասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած կուսակցապետերի 3-րդ խորհրդաժողովին, որը հրավիրվել էր հայ-թուրքական կոչված հարաբերությունների քննարկման առիթով:

Continue reading

Արիականության անունից անգամ փախչողները հիմա մեր շվաքի տակ «արիականներ» են դարձել

«Իրավունք» թերթը վաղուց իր որոշակի սին հեթանոսությամբ (եւ իբր հեթանոսներով) փորձում է ինքնահաստատվել թերթի պառակտումից եւ երկու «Իրավունքներ»-ի առաջացումից հետո, եւ արդեն երկրորդ անգամ փորձում է իբր վարկաբեկել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` թերթուկի «հերոս» երեւալու ծիծաղելի ձգտումով:

Տխուր թերթուկի տխուր պահվածք: Ուրիշ ոչինչ: Ահա մեր պատասխանը: Քանի որ թերթի խմբագրակազմին էլ, Արմեն Ավետիսյանին էլ մեր հանրությունը լավ տարբերակում է, ուստի թերթուկի պատվերով համերգներին պատասխանում ենք զուտ լուռ չմնալու համար:

Չգիտես ինչու այս թերթուկին զայրացրել է Երեւանում Արիական մայր տաճար կառուցելու առաջարկ-գաղափարը, որը նախաձեռնել են Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը: Եվ ոմանց «թվացել» է, թե Արմեն Ավետիսյանը սեփականացնում է արիականությունը: Հիվանդ երեւակայությամբ տառապողներին ասենք, որ իրենք էլ կարող են որեւէ տաճարի կառուցում նախաձեռնել եւ այլ արիական գործեր կատարել եւ ՀԱՄ-ը միայն կողջունի դա…

Մեզ պարզապես զայրացրել է «Իրավունք» թերթուկի սին տեղեկատվությունը. իբր ՀԱՄ առաջնորդն իր նկատմամբ վերջերս իրականացված մահափորձի կամ այսպես կոչված վրաերթից հետո «պասիվացել» է եւ կազմակերպությունը ղեկավարում է մեկ այլ անձնավորություն, ում անունը այդպես էլ ոմն հոդվածագիրը համարձակություն չի ունենում նշել: Հետո տրվել է ծախու մարդկանց անուններ, ասենք ի դեմս` ՀԱՄ-ից դավաճանության համար (երբ Արմեն Ավետիսյանը ձերբակալված էր սին մեղադրանքով) վտարված Մառ Մարտիրոսյանի: Իսկ բանակից նոր վերադարձած Էդգար Հելհելյանը երբեք ՀԱՄ-ում «ակտիվիստ» չի եղել, քանզի մեր կազմակերպությունը «կոմսոմոլական ակտիվ» չէ: Իսկ ՀԱՄ կառույցը երբեք «ակտիվիստների» վրա չի հենվում, ովքեր պատրաստ են լինել ամենուր, միայն թե Երեւակվեն ու լավ ապրեն:

Continue reading

Լուսանցքի թիվ 116-ի հոդվածները

  1. Արիական Մայր Տաճար՝ Երեւանում
  2. Պրոֆեսորական աճպարարություններ` այս անգամ Արաբական Արեւելքում
  3. Միացյալ Եվրոպան‘ մինչդարվինյան կապկաբուծարան
  4. Շվեդիան չի վախենում սին հակասեմական պիտակից
  5. Ազգային ընդդիմություն խաղալու ճանապարհին
  6. Ի՞նչ է աշխարհի վերջը
  7. Փառքի եւ հավերժի թանգարաններ
  8. Հայոց ցեղասպանության ճանաչում ու դատապարտում. գերագույն նպատա՞կ, թե՞ առաջնահերթություն
  9. Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Արիական Մայր Տաճար՝ Երեւանում

Նախաձեռնում են հայ հեթանոսները

Երկար տարիներ է ինչ Հայաստանում վերականգնվել է արիադավան (հայ-արիական) հայերի կամ ինչպես քրիստոնյաներն են օտար բառով նշում՝ հեթանոսների (էթնոս-ազգայինների՝ ազգային հավատք ունեցողների) տոներն ու ծեսերը կատարելու կարգը:

Տարբեր դարերում հայերը հնարավորինս պաշտպանել են իրենց հին հավատը… Հայ Աստվածների պաշտամունքը: Մինչեւ ներկայիս սերունդը, վերջին անգամ Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի ու Գարեգին Նժդեհի նմաններն են փորձել վերականգնել Հայոց հավատը…

Հիմա ինչպես հոգեւոր ոլորտում («Արորդիների Ուխտ» կազմակերպությունը իր քրմական կառույցով), այնպես էլ քաղաքական եւ հասարակական բնագավառներում (Հայ արիական միաբանություն, Հայ ազգայնականների համախմբում եւ այլն) եւ անհատ մարդկանց մոտ նոր թափ է հավաքել Հայոց հին հավատին վերադառնալու առաքելությունը…

Continue reading

Պրոֆեսորական աճպարարություններ` այս անգամ Արաբական Արեւելքում

Ռիչարդ Հովհաննիսյանի հերթական ծառայությունը իր պետությանը

Այս ամսի 3-ին եւ 4-ին, Բեյրութի հայ ավետարանական առաջին եկեղեցու սրահում կայացավ «Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը» խորագրով միջազգային գիտաժողովը£ Հայտարարված կազմակերպիչներն էին նույն կրոնական համայնքին պատկանող Հայկազյան համալսարանն ու Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակը£ Գիտաժողովին զուգահեռ, նրա մասնակիցներից մի քանիսը առանձին ելույթներ ունեցան 2-5 սեպտեմբերին՝ հանրության առջեւ, իսկ նրանցից ոչ անհայտ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը 5 սեպտեմբերին Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի մասին մի դասախոսությամբ հանդես եկավ նաեւ Դամասկոսում՝ տեղի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու սրահում:

Continue reading

Միացյալ Եվրոպան‘ մինչդարվինյան կապկաբուծարան

Իսկ այնտեղ մե՛նք անելիք չունենք

Ժամանակին ՀՀ խորհրդարանը չէր հասցրել քվեարկել հօգուտ ԵՄ անդամակցության, երբ միանգամից, կարծես կախարդական փայտիկի մի հարվածով, ԶԼՄ-ները, հասարակական, պետական եւ քաղաքական գործիչների գերակշիռ մեծամասնության բանավոր եւ գրավոր խոսքը «եվրո» բառով հեղեղվեց: Ամեն բան կամաց-կամաց սկսեցին տեղավորել «եվրաստանդարտի» մեջ… Այս «կախարդական» բառը (դրամաշնորհներ եւ պարզ լեզվով ասած՝ կաշառքներ պարգեւող) նախկինում էլ էր գործածվում, բայց ոչ հաճախ եւ տեղին: Իսկ հիմա բոլորիս շշմեցրել ու շշմեցնում են հասկանալի եւ անհասկանալի եվրաչափերով, եվրաչափանիշներով, եվրանորոգումներով, եվրամթերքով, եվրամիջադիրներով, եվրատեսիլով, եվրամշակույթով եւ ամեն պարագայի համար ուրիշ այլ «եվրոյով»: Մեզ փորձում են համոզել, որ եթե ամեն մի կեղտի ու ստի կցենք «եվրո» բառը, ապա այդ հասկացությունը միանգամից հաճելի կդառնա ու ճշմարիտ…

Իսկ թե ի՞նչ նպատակով է դա արվում, հասկանալի է առողջ դատող յուրաքանչյուր մարդու:


Continue reading

Շվեդիան չի վախենում սին հակասեմական պիտակից

Վերջերս Շվեդիայի ու Իսրայելի միջեւ ծագած դիվանագիտական սկանդալը կարծես շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով երկու երկրների քաղաքական ու հասարակական նորանոր շրջանականեր: Պատճառը շվեդական հայտնի «Aftonbladet» թերթում տպագրված հեղինակային «Գողանում են մեր երեխաների օրգանները» վերտառությամբ հոդվածն էր, որտեղ վկայակոչելով տեղի պաղեստինցի բնակիչներին, հոդվածագիրը գրում է, որ իսրայելցի զինվորականները, սպանելով տեղի երիտասարդ պաղեստիցիներին, գողանում են վերջիններիս՝ հետագայում նրանց ներքին օրգանները վաճառելու նպատակով:

Իսրայելական իշխանությունների շատ կտրուկ արձագանքեցին: Հոդվածը դիտվեց որպես «հակասեմիտական» (էլ ուրիշ ի՜նչ պիտի ասեին), իսկ շվեդական իշխանություններից պահանջեցին ոչ միայն դատապարտել, այլեւ պատժել ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածողներին: Շվեդական կողմը նույնպես կտրուկ էր:

Continue reading

Ազգային ընդդիմություն խաղալու ճանապարհին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: «Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի իրական պատճառը կարելի է միայն իրենից իմանալ, բայց նրա հրաժարականի վերաբերյալ մի քանի մեկնաբանություններ է կարելի տալ»,- ասել է ՀՀԿական Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքերով, «Ժառանգություն» խմբակցության անդամի մանդատները վայր դնելու պատճառներից մեկը կարող է լինել, այն, որ Ր. Հովհաննիսյանը տեսնում է, որ իր կողմից նույնպես հետապնդված հարցերը պետությունն ինքն է արդեն լուծում եւ գնում է հարաբերությունների նորմալացմանը»: «Այս առիթով, նա կարող է ասել, որ էլ անելիք չունի ու թող պետությունն ինչ անում է՝ անի: Եվ երկրորդ, կարող է ասել, որ պետությունը, նախագահն ու կառավարող կուսակցությունը սխալվում են, եւ սա կարող է հանգեցնել վատ հետեւանքների հայ ժողովրդի համար:

Continue reading

Ի՞նչ է աշխարհի վերջը

Քրիստոնեական «մարգարեները» կամ կրոնների հետ կապ ունեցող այլ «մարգարեներ» արդեն մի քանի անգամ գլխակորույս հայտարարել են աշխարհի վերջի մասին, այսինքն՝ Երկիր մոլորակի վերջի: Արդեն մի քանի անգամ «վերջը» նախանշող թվականներ են նշվել, որոնք ապրել-անցել ենք ու դեռ կանք:

Սակայն, հարյուրամյակների ընթացքում կրոնաբաղձաբար բազմիցս «հետաձգել» են այդ «վերջի գալուստները»՝ ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանություններով, որոնց նույնիսկ անդրադառնալ չարժե, քանզի նույնքան տաղտկալի են, որքան «հիմնավորումները»:

Եթե հիմա այդ «աշխարհի վերջերը» դիտարկենք կրոնական տեսանկյունից, ապա հատկապես Հիսուս Քրիստոսն է ուշանում «մարգարեների» «մարգարեությունները» կատարելու «պարտականությունից» եւ ամեն անգամ անհարմար վիճակներ է ստեղծում այդ «հանճարների» համար… ինչը նրանց մղում է նորանոր «մարգարեությունների»:

Continue reading

Փառքի եւ հավերժի թանգարաններ

«Նախիջեւան»

հայրենակցական միությունը եւս ձեռնամուխ է եղել Գարեգին Նժդեհի անվան տուն-թանգարանի ստեղծմանը. ասել է միության նախագահ Մելս Մկրտչյանը: Նրա խոսքով, բացի թանգարանից այն կլինի նաեւ գաղափարական կենտրոն:

Ներկայում թանգարանի ստեղծման համար դեռեւս անհրաժեշտ նմուշներ են հավաքվում: Հայրենակցական միության ծրագրային գործունեությունում գերակայող խնդիրը, Մ. Մկրտչյանի հավաստմամբ, ժողովրդին միավորելն ու հենց այդ միավորման մեջ բնօրրան վերադառնալու տեսլականն իրագործելն է:

«Ամեն տարի մենք ուխտագնացություն ենք կազմակերպում Գարեգին Նժդեհի, նրա մոր, Պարույր Սեւակի գերեզմաններին: Բացի այդ, մենք ունենք ավանդույթները շարունակելու, դրանք վառ պահելու մեր սովորույթը»,- ասել է հայրենակցական միության նախագահը:

Continue reading

Հայոց ցեղասպանության ճանաչում ու դատապարտում. գերագույն նպատա՞կ, թե՞ առաջնահերթություն

Հայությունն իր հազարամյա պատմության ընթացքում կուտակել է բազմաթիվ չլուծված նպատակներ, իղձեր, որոնց իրականացման առաքելությունը փոխանցվում է սերնդե սերունդ: Չնայած այդ նպատակների առատությանը, այնուամենայնիվ, դրանցից առաջնային են դառնում միմիայն այն նպատակները, որոնք առնչվում են հայության (համահայկական) գերագույն նպատակին: Իսկ դա, մեր կարծիքով, հայոց հայրենիքի վերամիավորումն է Հայկական լեռնաշխարհում եւ հայության համախմբումն իր սրբազան հայրենիքում, ավելի կարճ՝ այս ՆՊԱՏԱԿԸ կոչվում է Հայոց հողահավաքի ու ազգահավաքի ծրագիր:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Կոչ հայ մարզիկներին

ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել կոչով՝ դիմելով արտասահմանում բնակվող հայազգի մարզիկներին՝ հանդես գալու մեր երկրի դրոշի ներքո: Նշվել են այն պայմանները, որոնցով ապահովվելու են ՀՀ հավաքականները համալրող մարզիկները: «Կոչ եմ անում սփյուռքահայ բոլոր առաջատար մարզիկ-մարզուհիներին (Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիրներին)՝ հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո: ՀՀ ազգային հավաքականները համալրող բոլոր հեղինակավոր եւ փորձառու մարզիկները հայրենիքում կապահովվեն բնակարանով, ավտոմեքենայով, բարձր աշխատավարձով (2000-5000 հազար ԱՄՆ դոլար) եւ անհրաժեշտ բոլոր այլ պայմաններով»,- նշված է հայտարարության մեջ:

Continue reading

Արիական Մայր Տաճար՝ Երեւանում

Նախաձեռնում են հայ հեթանոսները

Երկար տարիներ է ինչ Հայաստանում վերականգնվել է արիադավան (հայ-արիական) հայերի կամ ինչպես քրիստոնյաներն են օտար բառով նշում՝ հեթանոսների (էթնոս-ազգայինների՝ ազգային հավատք ունեցողների) տոներն ու ծեսերը կատարելու կարգը:
Տարբեր դարերում հայերը հնարավորինս պաշտպանել են իրենց հին հավատը… Հայ Աստվածների պաշտամունքը: Մինչեւ ներկայիս սերունդը, վերջին անգամ Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի ու Գարեգին Նժդեհի նմաններն են փորձել վերականգնել Հայոց հավատը…
Հիմա ինչպես հոգեւոր ոլորտում («Արորդիների Ուխտ» կազմակերպությունը իր քրմական կառույցով), այնպես էլ քաղաքական եւ հասարակական բնագավառներում (Հայ արիական միաբանություն, Հայ ազգայնականների համախմբում եւ այլն) եւ անհատ մարդկանց մոտ նոր թափ է հավաքել Հայոց հին հավատին վերադառնալու առաքելությունը…

Continue reading

Հայտարարություն հայ-թուրքական նախապայմանագրի մասին

  Հայ-թուրքական հորջորջվող նախապայմանագիրն առավելապես օտար եւ իրենց աշխարհի տերերը հռչակած ուժերի շահերից բխող պարտադրանք է, քան` հայկական ու թուրքական կողմերի բարի կամեցողության արգասիք: Սա ակնհայտ է, եւ դա ավելի ընդգծվեց կողմերի լուռ համաձայնությունից եւ հետագա ճնշումներից հետո:
       Երկու կողմերը պնդում են, որ այս նախապայմանագիրն ընդունված է առանց նախապայմանների, ինչը հավասար հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար: Եթե նույնիսկ համագործակցելու հավասար պայմաններ ստեղծվեն էլ, միեւնույնն է, նախապայմանագրի շարադրանքը հետագայում (ստորագրելուց հետո) առաջ է քաշելու տասնյակ նախապայմաններ, ինչն այլեւս կողմերի համար վերահսկելի չի լինելու, քանզի շոշափելու է ոչ միայն երկու երկրների շահերը ներառող հարցեր:
       Հայ ազգայնականների համախմբումը մտահոգված այս նախապայմանագրի բացվող վտանգներից, կոչ է անում ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորական խումբ-խմբակցություններին` զերծ մնալ առաջ քաշված փաստաթղթի վավերացումից եւ հայ-թուրքական պայմանագիր առաջարկել հայության կենսական շահերը պաշտպանող մի շարք նախապայմաններից հետո` ինչպիսիք են օրինակ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, հայկական պատմական տարածքների խնդիրը եւ հայության իրավունքները Թուրքիայում:
       Բացի այդ, ներկա նախապայմանագրային փաստաթղթում առկա են մի շարք հիմնահարցեր, որոնք կարճ ժամանակ անց դառնալու են հիմնախնդիրներ եւ խոչընդոտելու են հայության պայքարին` մեր իրավունքների ու խնդիրների պաշտպանության մեջ:

Continue reading