Author Archives: ՀԱՄ

Հեթանոս Գագո

Տեսանյութ Գագիկ Ստեփանյանի մասին։ Հեթանոս Գագոն – Խոնարհ հերոսներ հաղորդաշարից։

Posted in Արվեստ, Հ.Ա.Մ. | Leave a comment

Հայտարարություն

ԱՄՆ  Սպիտակ տան հրապարակած եւ զանգվածային լրատվամիջոցներով  տարածված, արցախյան հիմնահարցի այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց իբրեւ թե համաձայնել են ՀՀ իշխանությունները, հիմնովին անընդունելի են թե’ իբրեւ առանձին կետերով եւ թե’ ընդհանուր վերցրած: Նախ հստակեցնենք` <Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները>, որոնք ավելի քան 1,5 … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ | Leave a comment

Հայտարարություն այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ

Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների բացահայտումը միջազգային կառույցների կողմից գալիս է հավաստելու այն մտահոգությունը, որ Արցախի ու ազատագրված տարածքների հարցը վերստին դարձել է աճուրդի առարկա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այդ սկզբունքների բացահայտումը պատռեց բոլորի դեմքերը, այդ … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ | Leave a comment

Իրանի Իսլամական Հանրապետության տասներորդ նախագահական ընտրությունների մասին

Թիվ՝ 13794 03/07/2009թ. (ոչ պաշտոնական թարգամանություն) Ստորեւ ներկայացվում է Իրանի Իսլամական Հանրապետության տասներորդ նախագահական ընտրությունների մասին որոշ օտարեկրյա պաշտոնյաներին եւ ԶԼՄ-ներին տրված պատասխանները: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժին Ընտրելու իրավունք ունեցող անձանց 85 տոկոսանոց մասնակցությունը, որը գնահատելի է … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ | Leave a comment

Հայտարարություն

Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը (ՀԱՀ) ներկայացնող ազգայնական կազմակերպություններն ու անհատները հայտարարում են, որ չնայած նախնական նախապատրաստական գործունեությանը, չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին: Ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀԱՀ-ը փորձեց բանակցություններով ի հայտ բերել հայ ազգայնականության շահերը … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ | Leave a comment

Զորակցություն Արմեն Ավետիսյանին

Շարունակում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի առողջական վիճակի մասին: Հիշեցնենք, որ ՀԱՄ առաջնորդը մայիսի 4-ից Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էր մինչեւ երեկ: Բժիշկները հիմա արդեն նրա վիճակը կայուն են գնահատում: Նրան շարունակում են զորակցել … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ | Leave a comment

Լուսանցքի թիվ 105-ի հոդվածներ

Զորակցություն Արմեն Ավետիսյանին Զորակցություն Արիացի հայորդուն Մնամ կարոտով հայտնագործություններիդ սպասող Ատոմակայան՝ հայկական օրենքներով «Նաիրիտն» այս անգամ կաշխատի՞ վերջնականապես «Աշխարհի նոր կարգ»-ի գաղտնի ուսմունքը

Posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ | Leave a comment

Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին: Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ | Leave a comment

Մնամ կարոտով հայտնագործություններիդ սպասող

Բաց նամակ «Հայլուր» լրատվական հեռուստածրագրի պատասխանատուներին Խոստովանում եմ՝ բազմազբաղությանս եւ հայկական հեռուտակայանների ծրագրերի չափազանց ցածրորակության պատճառով հազվադեպ եմ դիտում հայկական հեռուստակայանները£ Հաշվի առնելով օրվա խորհուրդը, որոշ բացառություն արեցի մայիսի 9-ի եռատոնին£ Բայց եւ այնպես՝ էլի նույն անորակությունը…… Հ 1-ի «Հայլուր» … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ | Leave a comment

Ատոմակայան՝ հայկական օրենքներով

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մայիսի 19-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ: Խորհուրդը լսել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի ներկա փուլի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի զեկույցը, քննարկել … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ | Leave a comment

«Նաիրիտն» այս անգամ կաշխատի՞ վերջնականապես

Մայիսի 14-ին, ժամը 17:40-ի սահմաններում, պայթյուն եղավ ու հրդեհ բռնկվեց «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենային արտադրամասի 1-12 Բ արտադրության 1-ին աշտարակում: Հրդեհի տարածքը, ըստ «Նաիրիտ»-ի մամուլի ծառայության, կազմեց 80 քմ: Նույն աղբյուրի համաձայն, հրդեհը բռնկվեց այն հիմնական արտադրամասում, որտեղ արտադրվում է … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ | Leave a comment

«Աշխարհի նոր կարգ»-ի գաղտնի ուսմունքը

Մասոնների մեծամասնությունը չգիտի իր կազմակերպության թաքուն ծրագրերի մասին: Իմ խոսակցությունների ընթացքում ես իսկապես համոզվեցի, որ նրանք մասոնության էությունը չգիտեն: Խնդրում եմ այս խաբված մարդկանց ներողամտությամբ վերաբերվել: Մենք բոլորս էլ հանցանք ունեցել ենք: Ամիսներ պետք են Կարգը ճիշտ եւ լավ հասկանալու … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ | Leave a comment

Զորակցություն Արիացի հայորդուն

Ցավով տեղեկացա Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի դեմ կատարված մահափորձի մասին եւ ցանկանում եմ իմ վրդովմունքը հայտնել այդ կապակցությամբ: Եթե կատարված դեպքն իրոք մահափորձ է, մահափորձ մի մարդու հանդեպ, ով ուժերի ներածին չափով ամեն բան անում է հայի Հոգում … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ | Leave a comment

Զորակցություն Արմեն Ավետիսյանին

«Լուսանցք»-ի էլփոստերը պայթում են նամակների առատությունից, հեռախոսազանգերը գրեթե չեն դադարում: Բոլորն իրենց զորակցությունն են հայտնում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին եւ շուտափույթ քաջառողջության մաղթում արիացի հայորդուն: Մեզ օրվա մեջ նույնիսկ մի քանի անգամ կապվում են հատկապես այն երկրներից, որտեղ … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ | Leave a comment

Ազգափրկի՞չ էր, արդյոք, 301 թվականը

Սա մի հարցադրում է, որը երիցս հաստատական պատասխանով է հասել մեզ: Անժխտելի է, որ հարցն իր նշանակությամբ իսկապես առանցքային է, մի ծխնի, որի վրա 17 դար դարձադարձ է անում մեր պատմությունը: Սակայն կա և մեկ ուրիշ հարց. իսկ ի՞նչ կապ … Continue reading

Posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ | Leave a comment