Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
September 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
Ա1պլյուս- Փաշինյանը վարել է ՔՊ Վարչության հերթական նիստը (տեսանյութ)
- Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն
- Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
- Արփինե Սարգսյանը մասնակցել է կացարանային նոր մասնաշենքի բացմանը (տեսանյութ)
- Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը` Ալեն Սիմոնյանին
- Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
- Ավանեսյանը հորդորել է Բյուրեղավանում ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո
- Համաշխարհային օպերային աստղեր Հասմիկ Գրիգորյանը և Պլասիդո Դոմինգոն Երևանում՝ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված համերգին
- Ադրբեջան այցելած ՀՀ-ում ԱՄՆ հավատարմատարը Բաքվում քննարկել է խաղաղության գործընթացն ու TRIPP-ը
- Կհանդիպենք ուղիղ եթերում․ «ԹԵՄԱ» (տեսանյութ)
Category Archives: Հայտարարություններ
Լուսանցքի թիվ 142-Ի հոդվածները
- Հայոց հավատը եւ հավատավորները
- Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր եւ ոչ հակառակը
- Հարձակման փորձ
- Այլալեզու դարձած «հայը»` պատրաստի թեկնածու այլ երկրների լրտեսական գործակալությունների համար
- Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՜ր Հայոց Ամանոր
- Ֆոքսը ստեր տարածեց ու «թռավ»
- Մեր փոստից՝ ամենայն պարզությամբ
- Մոսկվան կվերածնի՞ ԽՍՀՄ-ը
Հայտարարություն
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը տեղեկացնում է, որ երեկ ՀԱՄ գրասենյակ գալու թույլտվություն ստանալով գրասենյակ է այցելել «Ար-Մոգ» ՍՊԸ-ի տնօրեն (ՍՊԸ-ն «Լուսանցք» շաբաթաթերթի հրատարակիչն է) Սուրեն Գեղամյանը, ով երկար ժամանակ խոսափում է ՍՊԸ-ի բաժնետերերին հաշվետվություն ներկայացնել՝ մտածելով ֆինանսական եւ այլ աշխատանքային թերացումները թաքցնել:
ՀԱՄ գրասենյակում հանդիպելով «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին՝ Արմենուհի Մելքոնյանին, ով նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է, Սուրեն Գեղամյանը փորձել է վերստին կոծկել իր թերացումները, առանց հաշվետվություն ներկայացնելու: Սակայն դա չհաջողելով, սկսել է իրեն պահել լկտի ու անվայել կերպով, հայհոյանքներ է տեղացել եւ փորձել է հարձակվել Արմենուհի Մելքոնյանի վրա:
Հարձակումն, իհարկե, կանխվել է, որից հետո նա փորձել է հարձակվել ՀԱՄ անդամների վրա, ուստիեւ «Ար-Մոգ» ՍՊԸ-ի տնօրենը իր կեցվածքին ու դրսեւորումներին համապատասխան դուրս է բերվել ՀԱՄ գրասենյակից: Դրսում փորձել է մարդիկ հավաքել գլխին, գոռգոռացել, հայհոյել է եւ պատահական անցորդների կողմից սաստվել եւ համարժեք պատասխանների է արժանացել իր լկտի պահվածքի համար: Փորձել է անցորդներից հեռանալ եւ պատսպարվել ՀԱՄ գրասենյակում, սակայն նրա մուտքը արգելվել է:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
23.03.2010թ.
Փա~ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո~ր
Հայոց Ամանոր
2010թ. մարտի 21-ին Գառնո Արիական-հեթանոսական տաճարում կայացավ Հայոց Ամանորի տոնակատարությունը եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարությունը: Մասնակցեցին Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման անդամները, հայորդի-արորդիներ, սփյուռքահայեր, Հայաստանի եզդի արեւապաշտական համայնքի ներկայացուցիչներ` շեյխ Մաջիթի գլխավորությամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչներ, Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ եւ այլք:
Տոնական ծեսն անցկացրեցին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Տոնական գինեձոնով եւ կրակի վառման ծիսակարգով փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես` օրվա խորհրդի տերը` Վահագն Աստվածը:
Ներկաները միմյանց շնորհավորեցին Երկրային ու Երկնային Գարունների, նաեւ Հայոց Ամանորի առիթով:
Գառնիում տոնական մասին ավարտից հետո, Հայոց Ամանորի տոնակատարության եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարության առիթով Հայ Արիական Միաբանության գրասենյակում կատարվեց «Հայ-Արի Ասպետ»-ի կոչումի շնորհման արարողություն:
* * *
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի որոշմամբ՝ 2009թ. սեպտեմբերի 9-ին հաստատվել է «Հայ-Արի Ասպետ» կոչումը: Այն շնորհվում է ինչպես գործող հայորդի-արորդիներին՝ հայարիականության ոլորտում իրենց վաստակի ու ծառայությունների համար, այնպես էլ՝ մեր փառահեղ նախնիներին, հետմահու՝ ունեցած նման վաստակի եւ ծառայությունների համար:
«Հայ-Արի Ասպետ» կոչումը համահայկական նշանակության է (Հայաստան-Սփյուռք) եւ տրվում է «Փառահեղ նախնիներ», «Ազգային գաղափարախոսություն», «Ազգային հավատ», «Քաղաքականություն» (անհատներ եւ կազմակերպություններ), «Պետական կյանք», «Հանրային կյանք» (անհատներ եւ կազմակերպություններ), «Մշակութային կյանք», «Տնտեսական կյանք», «Մամուլի աշխարհ» անվանակարգերում:
1. «Փառահեղ նախնիներ»
Տրվում է՝
ա/ Հայկ Նահապետին՝ հայության արարչական Հայրենիքին վերատիրելու, Հայկական ազգային պետականությունը վերականգնելու, Հայահավաք կազմակերպելու եւ Հայոց հավատը երկրում ամրագրելու համար:
բ/ Գարեգին Նժդեհին՝ Հայաստանի անկախության եւ տարածքների պաշտպանության համար մարտնչելու, Ազգային գաղափարախոսական եւ իմաստասիրական միտքը (Ցեղակրոն ուսմունք) համակարգելու, Սրբազան նահատակության (մահով անմահանալու) գաղափարը վերաարժեւորելու համար:
գ/ Սլակ Կակոսյանին՝ Հայոց հավատի (արիադավանություն-հեթանոսություն)՝ վերականգնմանը նպաստելու, ծիսակարգային, հավատամքային եւ տոնական կարգերը մշակելու, քրմական դասը վերաձեւավորելու համար:
2. «Ազգային գաղափարախոսություն»
ա/ Արմեն Ավետիսյանին՝ Հայ-արիական գաղափարախոսությունը վերհանելու, Հայ-արիական կազմակերպություններ հիմնադրելու, Արիադավան-հեթանոսական հավատի զորացմանը նպաստելու համար:
3. «Ազգային հավատ»
ա/ Սերգեյ Մանուկյանին (քուրմ Մանուկ)՝ Հայոց հավատի վերահաստատմանը նպաստելու, հավատամքային վերլուծություններ կատարելու եւ քարոզչությամբ զբաղվելու համար:
4. «Քաղաքականություն»-անհատներ
ա/ Արմեն Ավետիսյանին՝ ազգայնական (հայ-արիական եւ ցեղակրոն հիմքերով) քաղաքականություն տանելու եւ ազգային արժեքները համակարգված քարոզելու համար:
5. «Քաղաքականություն»-կազմակերպություններ
ա/ Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ, մասնավորապես՝ դրա կազմում գործող Հայաստանի «Հայ-Արիական» կուսակցությունը)՝ հայ-արիական գաղափարները, հայ ազգայնականության տեսակետները, հայոց հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքը քարոզելու, Արցախի ազատագրության եւ Հայաստանի սահմանամերձ կռիվներին մասնակցելու, Հայոց Հայրենիքին վերատիրելու տեսլականը քարոզելու համար:
բ/ Հայ Ազգայնականների Համախմբմանը (ՀԱՀ)՝ հայ ազգայնականության տեսակետները, հայոց հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքը քարոզելու, Հայաստանում եւ Սփյուռքում հայկական տեսակետները պաշտպանելու համար:
6. «Պետական կյանք»
ա/ Արմենուհի Մելքոնյանին՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերում երկար տարիներ ազգայնորեն աշխատելու, ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային Ժողովի եւ այլ պետական մարմինների հետ աշխատանքներում ազգայնական, հայ-արիական-հեթանոսական գաղափարնե
րն ու հավատը պաշտպանելու եւ քարոզելու համար:
7. «Հանրային կյանք»-անհատներ
ա/ Գեւորգ Յազըճյանին՝ Հայաստանի եւ Սփյուռքի գիտական, մշակութային, լրատվական եւ հանրային կյանքում ազգայնական, հայ-արիական գաղափարների տարածման, գրքերի եւ հոդվածների պարբերական հրատարակման, ազգային-ազգայնական գործունեության համար:
բ/ Ռաֆֆի Պապիկյանին՝ Հայաստանի եւ Սփյուռքի գիտական, մշակութային, լրատվական եւ հանրային կյանքում ազգայնական, հայ-արիական գաղափարների տարածման եւ ազգայնական կազմակերպական աշխատանքների համար:
8. «Հանրային կյանք»-կազմակերպություններ
ա/ Հայ-Արիական-Ցեղապաշտական դաշինք (ՀԱՑԴ) հասարակական կազմակերպություն՝ հայ-արիական, ցեղակրոն-ցեղապաշտական գաղափարների եւ կենսակերպի քարոզման, հայ-արիական ազգային, մշակութային եւ այլ արժեքների քարոզման, Հայաստանում Արիական տաճար կառուցելու նախաձեռնության, հայ-արիական հոգեւոր, կրթական, մարմնակրթական գործունեություն ծավալելու համար:
9. «Մշակութային կյանք»
ա/ Ջոնիկ Մելիքյանին՝ հայ գրականության մեջ հայ-արիականության գաղափարներն ու պատմությունը ներկայացնելու եւ դրանք գեղարվեստական գործերի միջոցով քարոզելու, նաեւ որպես հայ-արիական իրականությունը ներկայացնող պատմավիպասան հանդես գալու համար:
բ/ Աշոտ Բադալյանին` մամուլում մշակութային արժեքները քարոզելու եւ դրանք ազգային-պատմամշակութային տեսակետից ներկայացնելու համար:
10. «Տնտեսական կյանք»
ա/ Տեր եւ տիկին Աշոտ Օհանյանին եւ Ռուզաննա Նահապետյանին՝ տնտեսական գործունեւոթյան ասպարեզում ազգային որակներ դրսեւորելու եւ հայ-արիական ոլորտի ծավալմանը նպաստելու համար:
11 «Մամուլի աշխարհ»
ա/ «Հայ-Արիա» ամսագրին՝ նորօրյա հայ-արիականության քարոզչության մեջ, հայկական զլմ-ների ասպարեզում առաջին պարբերականը լինելու պատիվն ունենալու համար:
բ/ «Հայեր» պարբերականին՝ հայկականության եւ արիականության տեսակետները հիմնավորելու, ազգային գաղափարները ներկայացնելու համար:
գ/ «Հայ-Արիներ» պարբերականին՝ հայ-արիական գաղափարների քարոզչության, հայ ազգայնականության տեսակետների հիմնավորման եւ հայոց պատմության ճշմարիտ ներկայացման համար:
դ/ «Լուսանցք» շաբաթաթերթին՝ հայ ազգայնական (այդ թվում` հայ-արիական) տեսակետների զանգվածային ներկայացման, ազգային հավիտենարժեք հասկացությունների պաշտպանության եւ հայկական տեսակետների (բոլոր ոլորտների) քարոզչության համար:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
21.03.2010թ.
Լուսանցքի թիվ 141-Ի հոդվածները
- Մենք 3 տարեկան ենք
- Արմեն Ավետիսյան – Հայ Արիական միաբանության առաջնորդ
- Նոր ժայթքումների շեմին
- Ազգային ողբերգության ծնունդը՝ օտար եւ ապազգային ուժերի մասնակցությամբ
- Հայտարարություն – կրոնամոլության հերթական ծավալման դեմ
- Շվեդիան էլ ճանաչեց, իսկ Մեծ Բրիտանիա՞ն
- Առանց գրաքննության` ճշմարտությունը բացահայտելու ակնկալիքով
- Հակամարտությունների հեռանկարում
- 100-ականների «100 քայլ»-ը կտանի դեպի կործանում
- Փա՜ռք Ամանորին, փա՜ռք զորության Աստված Վահագնին
- Մեր փոստից` ամենայն պարզությամբ
- Հայերի բռնի իսլամացումը վկայում է հենց Թալեաթը
- Պետությունը երբեք չի քանդվում պատահականություններից
Փա~ռք Ամանորին, փա~ռք Վահագնին.
Մարտի 21-ին, ժամը 11.00-ին, Գառնո արիական-հեթանոսական տաճարում կկայանա Հայոց Ամանորի եւ ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսական տոնակատարությունը:
Ծեսը կանցկացնեն Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմերի թեկնածուները եւ քուրմ Մանուկը:
Այս տարի գարնանային գիշերահավասարի օրը, ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի, լրանում է մարտի 20-ին: Նա հայտնեց, որ գարնանային գիշերահավասարի օրը հայտարարված է նաեւ Երկրի օր:
Հ. Հարությունյանը նշել է, որ տարվա ընթացքում սեզոնային փոփոխություներ են կատարվում, որի պատճառը Երկիր մոլորակի առանցքի թեքությունն է: Երկրի առանցքը 26 հազար տարվա ընթացքում մեկ պտույտ է կատարում, դրա համար 26 հազար տարվա ընթացքում գարնանային գիշերահավասարի օրը փոխվում է: Այս տարի փոխվել է նաեւ ամառային արեւադարձի օրը, այն ոչ թե հունիսի 22-ին է, այլ՝ 21-ին:
Ծեսը կանցկացնեն Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմերի թեկնածուները եւ քուրմ Մանուկը:
Այս տարի գարնանային գիշերահավասարի օրը, ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի, լրանում է մարտի 20-ին: Նա հայտնեց, որ գարնանային գիշերահավասարի օրը հայտարարված է նաեւ Երկրի օր:
Հ. Հարությունյանը նշել է, որ տարվա ընթացքում սեզոնային փոփոխություներ են կատարվում, որի պատճառը Երկիր մոլորակի առանցքի թեքությունն է: Երկրի առանցքը 26 հազար տարվա ընթացքում մեկ պտույտ է կատարում, դրա համար 26 հազար տարվա ընթացքում գարնանային գիշերահավասարի օրը փոխվում է: Այս տարի փոխվել է նաեւ ամառային արեւադարձի օրը, այն ոչ թե հունիսի 22-ին է, այլ՝ 21-ին:
Հայտարարություն – Կրոնամոլության հերթական ծավալման դեմ
Օրերս առավել թեժացավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը, անհատույց սեփականության իրավունքով, Հայ առաքելական եկեղեցու տնօրինությանը հանձնելու հարցը:
Այս որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը եւ պատճառը մեկն է՝ դա խնդրել է կաթողիկոսը:
Հետաքրքիր է՝ եթե կաթողիկոսը խնդրի, որ ՀՀ նախագահական շենքը հողատարածքով դառնա իր գլխավոր նստավայրը, նույն հապճեպությամբ կհամաձայնի՞ ՀՀ կառավարությունը…
Հայ Արիական Միաբանությունն իր վճռական բողոքն է հայտնում՝ հայկական պետության պատասխանատուների կողմից մայրաքաղաք Երեւանի նորակերտ շինություններից մեկի նկատմամբ եկեղեցական հերթական ջարդարարությանը նպաստելու համար: Մենք վստահ ենք, որ սա նմանօրինակ առաջին քայլն է եւ հաջողելու դեպքում այն շարունակական բնույթ է կրելու:
Հայ Արիական Միաբանությունը նաեւ իր աջակցությունն է հայտնում այն համարձակ ճարտարապետներին եւ հուշարձանագետներին, ովքեր չնայած աննկատ ճնշումներին, շարունակում են դիմակայել վերոնշյալ անհիմն որոշման իրականացմանը:
Լուսանցքի թիվ 140-Ի հոդվածները
- «Աստված, օրհնի՛ր շարժիչս»
- Չհրաժարվե՛նք մեր դատի արդար ու վերջնական հանգուցալուծումից
- «Ընդդիմությունը» եւ «դիմությունը»՝ առանց մեծ ու իրական քաղաքականության
- Թուրքական բանջարեղենը վաղուց է գրոհում
- Ավելի շուտ երկինքը գետնին կիջնի…
- Արիական ոգի եւ` հաղթանակները մերը կլինեն
- Եկեղեցին բանադրե՞լ է Մաշտոցին
- Քննադատում… եւ ուզում են սովորեցնել
- Ու՞մ պատուհանը բացեց «Վերին Լարս»-ը
- Եզդա-քրդական զգուշացու՞մ` ուղղված ՀՀ իշխանություններին
- Վասն յաղթանակի եւ զօրութեան
- Շաբաթվա մարզական կյանքից
Ինչու՞ ազգայնականները այդպես էլ միասնական հանդես չեն գալիս

– Երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չի ձեւավորվում միասնական ազգայնական քաղաքական դաշտ: Կա՞ն լուրջ պատճառներ, թե՞ խնդիրն այլ տեղ է:
– Նախ պետք է ասեմ, որ ազգայնական դաշինքներ վաղուց ստեղծվել ու էլի ստեղծվում են Հայաստանում, նույնիսկ՝ սփյուռքում: 1998թ. ստեղծվեց Հայ ազգայնական դաշինքը (ՀԱԴ)՝ 4-5 կազմակերպություններից կազմված, եւ նմանօրինակ դերակատարմամբ Աբովյանում կազմավորեցինք քաղաքի Ազգային ուժերի միացյալ դաշինք (ԱՈւՄԴ)՝ շուրջ 20 կազմակերպություններից (կամ հայաստանյան մայր-կառույցների մասնաճյուղերից): Այս կառույցները դավանում էին նժդեհյան ցեղակրոն ուսմունքը եւ գործում էին հայ դասական ազգայնականության շահերի տեսանկյունից: Բայց քանի որ մենք հայարիականության հետեւորդներ ենք նաեւ, 1999-2000թթ. Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայոց ազգային բանակի (ՀԱԲ, նախկին ռազմական կամավորական կառույցի գլխ. հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հրամանով) նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ Արիական բռունցքը (ՀԱԲ), որը հենց հայկական արիական գաղափարաբանության ու խնդիրների շուրջ ձեւավորվեց: 2003թ. մեր նախաձեռնությամբ ստեղծվեցին Հայ ազգայնական ճակատը (ՀԱՃ՝ 7-8 կազմակերպություններ) եւ Ազգային համաձայնության խորհրդարանը (ԱՀԽ՝ շուրջ 25 կազմակերպություններ), զուգահեռ գործում էր նաեւ Գիտակից ազգային համաձայնությունը (ԳԱՀ), որն առավելապես գիտա-մշակութային եւ հոգեւոր-գաղափարաբանական կառույց էր:
– Նախ պետք է ասեմ, որ ազգայնական դաշինքներ վաղուց ստեղծվել ու էլի ստեղծվում են Հայաստանում, նույնիսկ՝ սփյուռքում: 1998թ. ստեղծվեց Հայ ազգայնական դաշինքը (ՀԱԴ)՝ 4-5 կազմակերպություններից կազմված, եւ նմանօրինակ դերակատարմամբ Աբովյանում կազմավորեցինք քաղաքի Ազգային ուժերի միացյալ դաշինք (ԱՈւՄԴ)՝ շուրջ 20 կազմակերպություններից (կամ հայաստանյան մայր-կառույցների մասնաճյուղերից): Այս կառույցները դավանում էին նժդեհյան ցեղակրոն ուսմունքը եւ գործում էին հայ դասական ազգայնականության շահերի տեսանկյունից: Բայց քանի որ մենք հայարիականության հետեւորդներ ենք նաեւ, 1999-2000թթ. Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայոց ազգային բանակի (ՀԱԲ, նախկին ռազմական կամավորական կառույցի գլխ. հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հրամանով) նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ Արիական բռունցքը (ՀԱԲ), որը հենց հայկական արիական գաղափարաբանության ու խնդիրների շուրջ ձեւավորվեց: 2003թ. մեր նախաձեռնությամբ ստեղծվեցին Հայ ազգայնական ճակատը (ՀԱՃ՝ 7-8 կազմակերպություններ) եւ Ազգային համաձայնության խորհրդարանը (ԱՀԽ՝ շուրջ 25 կազմակերպություններ), զուգահեռ գործում էր նաեւ Գիտակից ազգային համաձայնությունը (ԳԱՀ), որն առավելապես գիտա-մշակութային եւ հոգեւոր-գաղափարաբանական կառույց էր:
Լուսանցքի թիվ 139-Ի հոդվածները
- Ինչու՞ ազգայնականները այդպես էլ միասնական հանդես չեն գալիս
- Արիական իմաստության վերհանումը` ազգային վերածննդի հաղթաթուղթ
- «Խոջալու»-ն փորձում են «ընդդիմախոս» դարձնել Սումգայիթին, Բաքվին, Շահումյանին եւ …
- Կարեւորենք, բայց չարժեւորենք
- Վրաստանի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկ է
- Վերին Լարսը` որպես հակակշի՞ռ
- «100-ականների» «100 քայլ»-ը կտանի դեպի կործանում
- Քաղաքական խաբկանք, որ միջակություն է ենթադրում
- Եկեղեցին` խավարի նոր օջա՞խ
- Շաբաթվա մարզական կյանքից
Հայտարարություն ԱՄՆ արտաքին հարաբերությունների պալատի վճռի մասին
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդը ողջունում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ քվեարկությամբ ընդունած թիվ 252 բանաձեւը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահին միջոցներ ձեռնարկել, որպեսզի պետության արտաքին քաղաքականությունը հստակեցվի եւ ըմբռնում ցուցաբերվի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ նմանօրինակ իրադարձություններին, այդ թվում՝ կարեւորվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը:
Երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը տարաբնույթ քննարկումների է ենթարկվում աշխարհի պետությունների օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Ավելի քան 20 պետություններ եւ միջազգային կազմակերպություններ են ճանաչել ու դատապարտել 1915-1923թթ. Արեւմտյան Հայաստանի (ներկայումս՝ Թուրքիայի) տարածքում 1,5-3 մլն հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որի պատճառով հայությունը կորցրեց իր հայրենիքի մեծ մասը եւ ազգային դիմադրության բոլոր հնարավորությունները:
Զորավար (Ռազմավար)



Ստեղծվել է «Զորավար» (Ռազմավար) անվանումով խաղը, որը պատկանում է աշխարհում լայն տարածում ստացած «Ռազմական խաղերի» (,,Warning Game,,) դասին: Այս եւ նմանատիպ խաղերը կգան լրացնելու հաճելի եւ օգտակար, նաեւ մտածելու կարողություններ ստեղծող խաղերի շարքը՝ հայարիականության համապատասխան ոլորտում:
Լուսանցքի թիվ 138-Ի հոդվածները
- Արցախյան շարժման 22-րդ տարում
- Հայոց ցեղասպանությունը` առանցքային հարց հայ-թուրքական կոչված արձանագրություններում
- Դատի տվո՜ղն ո՞վ է
- Ջավախքում արտագաղթի խնդիր կա
- Վրաստանը սիոնիստների հետ` ձեռք ձեռքի
- Հայ-իրանա-ադրբեջանական խաչմերուկ
- «Մեծ մուրճ»-ը գուցե դեռ հարվածի
- Շամիրամի բարդույթ կամ իգական հաննիբալիզմ
- Ճշմարիտ ու անվիճելի հաղթողի ոգին
- Էլթոն Ջոնը Հիսուս Քրիստոսին միասեռական է անվանել
- Ի՞նչ սովորել
- Շաբաթվա մարզական կյանքից


