Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
September 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
Ա1պլյուս- Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը` Ալեն Սիմոնյանին
- Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
- Ավանեսյանը հորդորել է Բյուրեղավանում ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո
- Համաշխարհային օպերային աստղեր Հասմիկ Գրիգորյանը և Պլասիդո Դոմինգոն Երևանում՝ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված համերգին
- Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են խաղաղության գործընթացն ու TRIPP-ը
- Կհանդիպենք ուղիղ եթերում․ «ԹԵՄԱ» (տեսանյութ)
- «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը
- Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
- «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
- Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը
Category Archives: Հայտարարություններ
Շնորհավորանքներ

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը շնորհավորում է բոլոր հայ մայրերի, կանանց տոնական միամսյակը (մարտի 8 – ապրիլի 7), մաղթում է կնոջ երջանկություն, առողջ ու նպատակային կյանք` նվիրական սիրո մեջ…
Թող հայ մայրերը միշտ գնահատված լինեն ու <հովազներ ծնեն>, իսկ հայ կանայք լինեն ապավենը հայ օջախների, հայոց սերնդի:
«Փակագիծ» թերթի գլխ. խմբագիր Ագապի Հայկազունուն
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ԲԻԶՆԵՍ»-Ը ՀԵՌՈՒ ԵՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ
«Փակագիծ» թերթի գլխ. խմբագիր
Ագապի Հայկազունուն
Մենք հարկ չէինք համարի պատասխանել թերթում տպագրված «Հուսահատության ծիլերը չպետք է ջրել» հոդվածին («Փակագիծ, 08.03.2007թ., հադվածագիր Մանե Լիլոյան (եթե կա իրականում նման անուն-ազգանունով լրագրող)»), եթե մինչ այժմ որոշակի բարիդրացիական հարաբերություններ ձևավորված չլինեին մեր և «Փակագծի» միջև: Հարկ չէինք համարի, քանզի լրագրողը անչափ հեռու է ազգայնական դաշտի ինչպես որակական, այնպես էլ քանակական ճանաչողությունից, իսկ նրա դատողությունները պարզապես օրվա թեմա են… Վստահ ենք, որ չի էլ կարող ամբողջապես ու ճշտորեն թվարկել իր ասած ազգայնական կառույցների թվաքանակն ու անունները: Սա իր խնդիրն է… Մենք մեր քանակն ու գործը լավ գիտենք ու ոմանց նման ուռճացրած թվերի ու խոստումների, շահութաբեր առաջարկների գերին չենք:
Հայաստանի ազգայնական ուժերին
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի ազգայնական ուժերի
Հայաստանի Հանրապետության վերաանկախացումից սկսյալ հայ ազգայնական ուժերը հայտնվել են դժվարին եւ բարդ իրավիճակում, նաեւ այն պատճառով, որ ՀՀ նախկին ու ներկա իշխանությունները, լծվելով եվրաարժեհամակարգի ներդրման «սուրբ» գործին, եվրադրամաշնորհներից «արբեցած» աշխարհաքաղաքացիական, ժողովրդավարական անդեմ Հայաստան են կերտում…
Հատկապես այս արհեստական ու հակազգային միջավայրի առկայությամբ հայ ազգայնականներն արդեն ավելի քան 15 տարի պայքարում են ՀՀ հասարակական-քաղաքական ոլորտում իրենց ուրույն տեղն ու դերն ունենալու, հայոց հայրենիքը հայացնելու համար: Այդ գործընթացն ընթանում է վայրիվերումներով, որովհետեւ ներկայիս հասարակարգում բազմաթիվ են պատեհապաշտները, իսկ մարդկանց մեծամասնության աստվածը, ցավոք, փողն է:
Կեռխաչ (Սվաստիկա)
Սվաստիկա. սանսկրիտերեն ստուգաբանությամբ su և asti, նշանակում է լավ լինել: Արտահայտում է երջանկություն, բարեբախտություն գաղափարը: Կեռխաչը համարվում է հավերժության խորհրդանշանի նախատիպը՝ աջ և ձախ պտույտներով և կրում է ծնունդի ու մահվան, արիության ու կատարելության, երջանկության ու բարեբախտության խորհուրդ: Ութաթեւ կեռխաչը կամ աստղը հայոց հավերժության խորհրդանիշն է եւ մեզ ուղեկցում է անհիշելի ժամանակներից: Ցեղահաղորդ արի հայը կեռխաչը նույնացնում է արեւի, կյանքի ու երջանկության հետ: Continue reading
ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն
ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն էլ, Մեսրոպ Մաշտոցին էլ, հայոց տառերն էլ
Ուրբաթ, փետրվարի 23-ի ժ. 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Լեզվի պետական տեսչության` «Արբրեն» ՍՊԸ տնօրեն Կարեն Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը: Գործը այս դատարան ուղարկվել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի վերջին: Քանի որ հիշյալ ՍՊԸ-ն Երեւանի կոնյակի գործարանի պաշտոնական բաշխողն (դիստրիբյուտոր) է, հետեւաբար ընկերությունը դատարանին ներկայացրել էր ՀՀ տնտեսական դատարանի (դատավոր` Ռուզաննա Հակոբյան) վճիռը, որի հիմքում եղել է ԵԿԳ-ի դիմումը Լեզվի պետական տեսչության դեմ (ԼՊՏ-ը վարչական պատասխանատվության էր ենթարկել գործարանի նախագահ Է. Կարոֆին):
Դատավոր Արթուր Առաքելյանի պահանջով, ԼՊՏ վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը վարչական իրավախախտման առկայությունը հիմնավորեց ՀՀ Սահմանադրության 12-րդ եւ 31-րդ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին եւ 4-րդ ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածներով: Նա դատարանին ներկայացրեց նոր փաստաթղթեր` ԵԿԳ պատկանող «Արարատ» ապրանքանշանի տառերը հայոց այբուբենի տառերով գրելու պարտավորության վերաբերյալ: Իր հերթին, ուրիշ փաստաթղթեր ներկայացրեց «Արբրեն» ՍՊԸ ներկայացուցիչ Գեւորգ Ասլանյանը:
Հաշտվողական քաղաքականությունը իրեն սպառել է
Անցավ մեկ ամիս Հրանտ Դինքի սպանությունից: Մեկ ամիսը բավական ժամանակ է հետևություններ անելու համար:
Թուրքական իշխանությունները ինչպես միշտ գործի դրեցին իրենց ամբողջ դիվանագիտա-դերասական տաղանդը, և Հրանտ Դինքի գործը լավագույնս օգտագործեցին իրենց քաղաքական նպատակների համար: Մի կրակոցով խփվեց երկու, նույնիսկ երեք թիրախ: Նախ սպանվեց մի համարձակ հայ մտավորական, հետո ամբողջ աշխարհի առջև ի ցույց դրվեց «համազգային ողբի» մի կազմակերպված ներկայացում` «մենք բոլորս հայ ենք» թեմայով, և ի վերջո թուրք ազգայնականները ունեցան ևս մեկ «հերոս»` ի դեմս Սամաստի, որն իր արժանի տեղը զբաղեցրեց թալաաթների ու աթաթուրքերի շարքում:
ՍԻՄ-ի խնդիրը պետք է լուծվի ՍԻՄ-ի ներսում
Հայ Արիական Միաբանությունը խստորեն դատապարտում է դատաիրավական համակարգի կողմից ՍԻՄ կուսակցության դեմ իրականացվող իշխանական նպատակային հալածանքը: Մենք հարգալից վերաբերմունք ունենք ՍԻՄ կառույցի բոլոր անդամների նկատմամբ, կլինի նա Հայկ Բաբուխանյանը, Հրանտ Խաչատրյանը կամ Հովհաննես Գալաջյանը… և խորապես ցավում ենք ներկա իրողության համար: ՍԻՄ-ի այսքան հրապարակային «հարցը» պիտի լուծվի միմիայն ներկուսակցական հարթության մեջ և ոչ թե պետա-վարչարարական միջոցներով, որի նպատակներն ակնհայտ բացասական լիցքերով են:
Շնորհավորանքներ
Փետրվարի 2-ին լրացավ ՀԱՄ-ի պաշտոնական լրատվամիջոց <Հայ-Արիներ> պարբերականի գործունեության հնգամյակը ՀԱՄ <<Ոգու Պահապաններ>> ուսանողական և երիտասարդական կազմակերպությունը եւ բազմաթիվ համակիրներ սրևտանց շնորհավորում են ՀԱՄ-ի Գերագույն Խորհրդին ու թերթի խմբագրությանը այս տարեդարձի առթիվ: Մաղթում են նրանց ստեղծագործ աշխատանք ու նորանոր հաջողություններ ազգային ոգու վերածննդի և հայրենանվեր սերունդ դաստիարակելու գործում, որում <<Հայ Արիների>> ավանդը թերագնահատել չի կարելի:
ԱԱՊՀ-ն առաջարկում է ստեղծել Հայապահպանության նախարարություն
Հունվարի 31-ին Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում կայացավ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ անդրանիկ ասուլիսը` նվիրված լեզվապահպանության խնդիրներին: Այսուհետ հանձնախումբը ասուլիսներ եւ կլոր սեղաններ կհրավիրի հայապահպանական այլ հարցերով եւ նման հանձնախմբեր կստեղծի նաեւ սփյուռքում: ԱԱՊՀ-ն առաջարկել է ստեղծել Հայապահպանության նախարարություն, հայության համապարփակ հարցերով պետականորեն զբաղվելու համար:
Ստորեւ ներկայացվում է ԱԱՊՀ մամլո հաղորդագրությունը:
Մամլո hաղորդագրություն
Անցած 15 տարիները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում երաշխավորել պետականությունն ազգային հիմքով զարգացնելու պայմանը: Մտահոգիչ է, մասնավորապես, կրթության բնագավառի վիճակը: Մեր երկրի անցյալով ու ներկայով ապրող ու ապագայով մտահոգ քաղաքացիներ դաստիարակելու փոխարեն մեր կրթահամակարգը պատրաստում է «ամենաքաղաքացի», մարդ, որը պատրաստ է ամեն պահի լքելու հայրենիքը, ծառայելու օտարին, անգամ` ի վնաս իրեն ծնող ազգի: Պատճառները բազմաթիվ են, սակայն դրանցից ամենակարեւորն ազգային գաղափարախոսության` ազգապահպանման, զարգացման ու հարատեւման ծրագրի բացակայությունն է:
Վրացական իշխանությունների հերթական սադրանքը
Ախալքալաքում Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության դիմակավորված ջոկատը իրականացրել է ՀՀ-ից Ջավախք ՚Ջերմուկՙ հանքային ջրի եւ ՚Կիլիկիաՙ տեսակի գարեջուր ներկրող Մերուժան Կարոյանի եւ Արմեն Ուզունյանի ցուցադրական ձերբակալությունը:
Մոտավորապես ժամը 17.00-ի սահմաններւմ ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցները, Ախալքալաքի շրջանային ոստիկանւթյան աշխատակիցների հետ համատեղ, անսպասելի հարձակում են կատարել Ախալքալաքի Մալխասյան փողոցի վրա բնակվող Մերուժան Կարոյան տան վրա, տունը ավերակի վերածելուց հետո, ձերբակալել են Մերուժանին եւ նրա գործընկերոջը` Արմեն Ուզունյանին:
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը շնորհավորում է ԱՄՆ-ի հայ համայնքում ստեղծվող «Լոռեցիների հայրենակցական միության» ծնունդը` մաղթելով մեր ազգակիցներին հայրենանվեր աշխատանք ու զորություն ազգային գործերում:
Շնորհավորանքներ ենք հղում նաեւ անձամբ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի կողմից, ով, ծագումով լինելով լոռեցի, իր անձնական բարեմաղթանքներն է հղում ազգակից համերկրացիներին:
Շնորհավորանքներ ենք հղում նաեւ անձամբ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի կողմից, ով, ծագումով լինելով լոռեցի, իր անձնական բարեմաղթանքներն է հղում ազգակից համերկրացիներին:
Վրացական պատմության դասագրքերը աղավաղում են պատմությունը
Թբիլիսիի «Արտանուջի» հրատարակչությունը 2003թ. հայերենով հրատարակել է «Վրաստանի պատմություն» երկհատոր դասագիրքը՝ Վրաստանի հայկական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար: Դասագրքերը թույլատրված են Վրաստանի կրթության նախարարության կողմից: Դասագրքի հեղինակներ՝ Մերաբ Վաչնաձեն, Վախթանգ Գուրուլին և Միխեիլ Բախտաձեն, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերություններում պատմական մի շարք զգայուն հարցերը, առավել ևս՝ հաշվի առնելով, որ այդ դասագրքերով սովորում են ազգությամբ հայ երեխաները, փորձել են հնարավորինս անաչառ լինել, երբեմն շրջանցելով դրանք:
ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՆՏԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
Ռուսաստանի Դաշնությունում (հատկապես՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կրասնոդարի երկրամասում) վերջերս ահագնացել է հայերի նկատմամբ ահաբեկումների ու սպանությունների ալիքը: Հանցագործներ բոլոր երկրներում ու ազգերի մեջ էլ կան, սակայն, այն ինչ կատարվում է Ռուսաստանի Դաշնությունում, այսպես կոչված սափրագլուխների միջոցով, լուրջ մտահոգության տեղիք է տալիս:
2005 Թ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ ԿԵՂԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Երկու տարի առաջ` 2004թ. հունվարի 24-ին կալանավորվեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը` քրեական օրենսգրքի 226 հոդվածի 1-ին մասով, այն է` կրոնական, ազգամիջյան եւ ռասսայական խտրականության քարոզում: բայց քանի որ այն ի սկզբանե կեղծ ու շինծու էր, ուստի հասարակական ճնշման ներքո Արմեն Ավետիսյանին մեկուսացնելու քաղաքականությունը ձախողվեց, և դատարանը ստիպված եղավ դատարանի դահլիճից ազատ արձակել Արմեն Ավետիսյանին:
Ստորև հետահայաց ներկայացնում ենք դեռ այն ժամանակ ՀԱՄ ԳԽ տարածած հայտարարությունը.
2005 թ. հունվարի 24-ին կեղծ և շինծու մեղադրանքով ձերբակալեցին Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին: Մինչ դատավարությունը, Արմեն Ավետիսյանին կալանքից ազատելու նպատակով, Հայաստանից եւ սփյուռքից համապատասխան պաշտոնյաներին հասցեագրված բազմաթիվ դիմում-միջնորդությունները (ՀՀ ԱԺ պատգամավորներ, գիտության և մշակույթի բազմաթիվ անվանի ու տիտղոսակիր գործիչներ, քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ և շարքային քաղաքացիներ) արժանացան մերժողական պատասխանի:
Հաշվի չառնվեց նրա` նախկինում ազատամարտիկ (ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար), իսկ ներկայումս քաղաքական կազմակերպության ղեկավար լինելը, խնամքին երեք մանկահասակ երեխա ունենալը, ինչպես նաև հունվարի 21-ից սկսված հարցաքննությանը բարեխղճորեն ներկայանալը:
Նախաքննությունն ավարտվեց և գործն ուղարկվեց դատարան:
Նախաքննությունն ավարտվեց և գործն ուղարկվեց դատարան:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՀԳԲ-ի նախկին քաղբանտարկյալների ու ազատամարտիկների
<<Չորրորդ իշխանության>> 9-ը հունվարի 2007թ. համարում Ա. Աբգարյան ստորագրությամբ <<Վամպիրների դիմակահանդեսը>> շարունակելի հոդվածի կապակցությամբ
Ազատագրական պայքարի 30-ամյա մեր փորձառության մեջ <<Չորրորդ իշխանության>> նմանօրինակ քայլը նորություն չէ. այն, նախ եւ առաջ, պայմանավորված է Հայաստանում եւ Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առաջիկայում ընթացող աշխարհաքաղաքական եւ ներպետական, հանրության համար դեռեւս լիովին չբացահայտված խմորումներով, նպատակ հետապնդելով կանխավ անվանարկել հայրենասիրական ուժերից մեկին, ըստ իրենց ենթադրությունների` առաջիկայում նրա հնարավոր գործունեությունը կանխարգելելու տրամաբանությամբ:


