Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Փոխոստիկանապետն ասեց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ
- Սամվել Կարապետյանը ձեզ համար մեծն բարերար էր մինչեւ եկեղեցուն պաշտպանելը. Խամոյան
- Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
- Կոնջորյանը, Բաղդասարյանն ու Սանդիկովը մեկնում են Թուրքմենբաշի՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու
- Շիրակում ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկել լրագրողի, ստիպել են ջնջել սննդի մասին գրառումը. Իրավապաշտպան (վիդեո)
- Մասկը պատիվ է համարել Nvidia-ի ղեկավարին աշխատանքի ընդունելու հնարավորությունը
- Եղանակը Հայաստանում. տաքացում
- Շամիրամի կախովի այգիները Շանհայում. ժամանակակից ճարտարապետության հրաշքը
- Քիշնևում ներկայացվել է ԱԲ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը
- ԵՄ-ում ակնկալում են, որ Մակրոնի հեռանալուց հետո Եվրոպական քաղաքական համայնքը կլուծարվի․ Politico
Ա1պլյուս- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
- Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր․ հերթական ակցիան՝ ԶՊՄԿ մասնակցությամբ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Մեկ տարի անց.- նախորդ տարվա հուլիսի 30-ին զինված ներխուժում եղավ Երեւանի ՊՊԾ գունդ… Հերոսնե՞ր, թե՞ ահաբեկիչներ – Այս հարցը կստանա՞ իր իրական հստակ պատասխանը… Զինված խմբավորման գործողությունները միայն ներխուժմամբ չավարտվեցին, զոհվեցին 3 ոստիկաններ, զինված հեղաշրջման փորձ եղավ…
Մեկ տարի առաջ՝ 2016թ-ի հուլիսի 17-ին 31 զինված անձինք գրավեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային պահպանության գունդը: Զինված խմբավորման ղեկավարները հայտարարեցին, թե իրենք դիմել են «զինված ապստամբության» ճանապարհով «ժողովրդական ընդվզման», քանի որ դա են համարում «ազգի ու երկրի փրկության միակ տարբերակը»… Ապա ժողովրդին կոչ հղեցին միանալ իրենց:
Զինված խմբավորման գործողությունները միայն ներխուժմամբ չավարտվեցին, առաջին րոպեներին արդեն զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ով իրեն դրսեւորեց որպես իրական մարտիկ, ոստիկան եւ մինչեւ վերջին փամփուշտը պաշտպանեց պետության կողմից իրեն վստահված տարածքը: Արթուր Վանոյանը ազատամարտիկ էր եղել, նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին էր գնացել օգնության մեր երիտասարդ զինվորներին եւ գիտեր, թե ինչ է նշանակում պաշտպանել իրեն վստահված սահմանը կամ պետական կառույցը…
Հուլիսի 30-ին գրավված ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը, ով նույնպես եկել էր կատարելու իր պարտքը՝ մայրաքաղաքում զինված բախումներ թույլ չտալու համար: Continue reading
Երբ հողակտորները փոքր են ու լիզինգի հնարավորություն էլ չկա – Սպասել, մինչեւ հողակտորները կմիավորվեն, որպեսզի տեխնիկան հարմար լինի, անհեթեթ կլիներ՝ մանավանդ հաշվի առնելով մեր գյուղերի առանձնահատկությունները… Կայանի ստեղծմամբ ինչ կարգի ներդրումների, աշխատատեղերի ու ինչ հեռանկարի մասին է խոսքը եւ ինչ կարժենան այդ ծառայությունները…
Հայաստանում մեկնարկած մինչեւ 9 տոկոս տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին «Լուսանցք»-ն անդրադարձել է: Նկատենք նաեւ, որ ծրագրում գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով սահմանափակուններ կան: Մինչդեռ, մշակելի հողակտորները կտրտված են, դրանց չափերը տարբեր են, մշակաբույսերը բազմազան, իսկ սա նշանակում է, որ գյուղտեխնիկայի հավաքակազմի միջոցներն էլ պետք է բազմազան լինեն: Սպասել, մինչեւ հողակտորները կմիավորվեն, որպեսզի տեխնիկան հարմար լինի, անհեթեթ կլիներ՝ մանավանդ հաշվի առնելով մեր գյուղերի առանձնահատկությունները: Բացի այդ՝ հողատարածքների միավորումը կամավոր է սահմանված, ուստի հողերի խոշորանալուն կարող ենք երկար սպասել:
Ինչեւէ, գյուղտեխնիկայի առավել լայն տեսականի էր պետք ունենալ: Լուծումը, ըստ գործադիրի, գտնված է. կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան: Գործը կազմակերպելու համար «Իդաս» ընկերությունը առաջարկ է ներկայացրել, որը դրական եզրակացություն է ստացել: Կայանն արդեն ինքը որակյալ ծառայություններ կմատուցի գյուղացիական տնտեսություններին:
Նաեւ՝ մեր երկրում գյուղտեխնիկայի մասնագիտացված շահագործող կառույցներ չկան, որոնք հնարավորություն կտան գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտներին ստանալ համեմատաբար մատչելի եւ որակյալ ծառայություններ: Բացի այդ՝ բոլորը չէ, որ կարող են ֆինվարձակալությամբ գյուղտեխնիկա ձեռք բերել: Continue reading
ԱՄՆ-ն նոր զենք է փորձարկել… Նավթը գնանկում է ապրում… Արտահանման մասնաբաժինը՝ 45 տոկոս… Արցախի թոթը, մեկ էլ՝ գինին ու ձկնկիթը… Նաեւ՝ մանրատախտակն ու գորգերը… Արցախից ՌԴ, ԱՄՆ, Կուբա, Ճապոնիա, Բելգիա արտահանվում է կոնյակ, գինի, օղի, պահածոներ, հյութեր, մսամթերք, գորգեր, մանրատախտակ…
ԱՄՆ-ն նոր զենք է փորձարկել
CNN-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգների Ռազմածովային նավատորմը Պարսից ծոցում հաջողությամբ փորձարկել է նոր լազերային զենք, որի համակարգը (LaWS) տեղակայված է եղել USS Ponce ռազմանավի վրա:
Նավապետ Քրիսթոֆեր Ուելսը հայտարարել է, որ այս զենքը փամփուշտից ավելի հստակ է նշանակետին խփում: Այն նեղ մասնագիտացված զենք է, որը կարող է օգտագործվել մի շարք նպատակներով:
Նորագույն զենքն ունակ է խոցել նույնիսկ լույսի արագությամբ ընթացող օբյեկտներ: Այն 50 հազար անգամ ավելի հզոր է միջմայրցմաքային բալիստիկ հրթիռից:
Ի դեպ փորձարկման ընթացքում որպես թիրախ օգտագործվել է անօդաչու ինքնաթիռ: Սա հարվածից հետո ընկել է ծովը:
CNN-ը նկատում է, որ զենքը գործել է ամբողջովին անձայն եւ աներեւակայելիորեն արդյունավետ:
Նավթը գնանկում է ապրում
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առեւտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են:
Continue reading
Մեր փոստից.- Թոքերում նոր մակաբու՞յծ է հայտնվել – Վարակված կենդանիների եւ մարդկանց մոտ առաջանում է չոր երկարատեւ հազ եւ այլ բորբոքումներ… Սեւանա լիճը փրկելու համար մնացինք ՅՈւՆԵՍԿՕ-ի՞ հույսին – գործադիրին չեն հետաքրքրել բնական (էկո) համակարգին սպառնացող այն վտանգները, որոնք հետեւելու են այդ 100 մլն-ով ավելի ջրառին…
Մեր փոստից.- Թոքերում նոր մակաբու՞յծ է հայտնվել
Ուզում եմ մի բանի մասին խոսել, որ նորություն է, եւ շնորհակալ կլինեմ, եթե «Լուսանցք»-ի էջերում գրվի այդ մասին:
Ուզում եմ խոսել ֆասցիոլյոզ մակաբույծի մասին՝ վերջում բացատրելով պատճառը:
Այս մակաբույծները լինում են երկու տեսակի՝ սովորական ֆասցիոլյոզ եւ ֆասցիոլյոզ հսկա: Սրանք պատկանում են տափակ ծծաճիճուների դասին:
Այս երկու մակաբույծները տարբերվում են չափերով: Սովորական ֆասցիոլյոզն ունենում է տափակ, պարկի նման ձեւ՝ 8-12 մմ լայնությամբ եւ 20-30 մմ երկարությամբ: Իսկ հսկա ֆասցիոլյոզի երկարությունը 33-70 մմ է, լայնությունը՝ 5-12 մմ: Լինում են արական եւ իգական սեռերի, ունենում մարսողական, արտաթորման եւ նյարդային օրգաններ:
Հիմնականում տեղավորվում են լյարդի, լեղապարկի ծորաններում: Որպես մակաբույծներ՝ վարակում են հիմնականում խոշոր եւ մանր եղջերավոր անասուններին (կովեր, այծեր, ոչխարներ, երբեմն նաեւ՝ խոզեր, ձիեր եւ այլն): Մարդիկ հազվադեպ են վարակվում, բայց վարակվում են: Այս մակաբույծների կղկղանքում եղած ձվերն ընկնելով մարդու կողմից օգտագործվող կանաչեղենի վրա, վատ լվանալու եւ այլնի հետեւանքով, անցնում են մարդու ստամոքս, լեղապարկ, լեղածորաններ եւ լյարդ: Վարակվածը կորցնում է քաշը: Այս մակաբույծները առաջացնում են բորբոքումներ, հաճախ փակում են լեղապարկի ծորանները, քայքայում լյարդը, առաջացնում ցեռոզ ու բերում մահվան: Վարակված կենդանիների եւ մարդկանց մոտ առաջանում է չոր երկարատեւ հազ եւ այլ բորբոքումներ:
Մարդկանց՝ այդ մակաբույծներով վարակվածությունը հայտնաբերելու ոչ մի միջոց առայժմ չկա: Կենդանիների համար կա արդյունավետ բուժում, որը կատարվում է քառաքլոր ածխաթթվի ջրային լուծույթը բերանը լցնելու միջոցով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր 1 կգ կենդանի զանգվածին՝ 1 մլ չափը՝ գառների համար եւ 2 մլ չափը՝ ոչխարների համար: Continue reading
Սիրատոն՝ Աստղկան ծիսական անուշեղենով – Հայ արիները նշում են Վարդավառը… Տոնը կսկսվի սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը… Գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, եւ այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է…
Այս տարի հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչների հետ վարդավառի տոնը կնշեն հուլիսի 22-ի երեկոյից մինչեւ հուլիսի 23-ի երեկո: Նախորդ տարի նրանք տոնը նշել էին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում՝ Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին, երեք խմբեր եղել էին Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, չորրորդ խումբը եղել էր Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը՝ Արաքս գետի ափին:
Այս տարի Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը, կնշվի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին գտնվող փոքրիկ ու հրաշք լճակի կողքին:
Տոնը կսկսվի այսօր ուշ երեկոյան՝ սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը: ՀԱՄ քրմական դասի ներկայացուցիչները բացատրում են, որ գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, եւ այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է: Սրբազան գաղտնածեսը կանի քուրմ Արմոգը:
Հետո քրմերը, արիներն ու հեթանոս ազգայնականները կպատրաստվեն լուսադեմի փառաբանման ծեսին՝ լճակի շուրջ բոլորը շարելով դաղձի եւ ուրցի թրմաջրերով լի 5-ական սրվակներից կազմված ծաղկաձեւ շղթաներ եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակով լի 5-ական գավեր: Ի դեպ, այս 5-ը պատահական թիվ չէ, այն Աստղիկ Աստվածուհու թիվն է: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայկական ակումբային ֆուտբոլի անհեռանկար ապագան… Մխիթարյանը գոլ խփեց Մովսիսյանի թիմին… «Թումո»-ն հասավ ԱՄՆ… 5 կմ գունազարդ վազք՝ հանուն մարզական մշակույթի… ՀՀ նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները… Հայ դպրոցականների առաջին հաղթանակը միջազգային օլիմպիադաներում… Հայաստանի մարմնամարզիկները 10 մեդալ են նվաճել Բաթումիում… Ֆուտբոլի, բասկետբոլի, ջրացատկի, հեծանվասպորտի, ձյուդոյի, շախմատի եւ այլ մարզական լուրեր…
Հայկական ակումբային ֆուտբոլի անհեռանկար ապագան
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը հիանալի հնարավորություն ուներ Եվրոպայի չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու համար, ինչը նոր հաջողություն կարձանագրեր հայկական ակումբային ֆուտբոլում:
ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացավ չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը:
Որակավորման1-ին փուլում Անդորայի չեմպիոնին հաղթահարելուց հետո, «Ալաշկերտ»-ը հայկական 4 թիմերից միակն էր անցել որակավորման 2-րդ փուլ: Եվ շատ հաջող էր անցկացրել առաջին խաղը Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ի հետ՝ հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) խաղալով:
Պատասխան հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 18-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, եւ շատերի կարծիքով «Ալաշկերտ»-ն անցնելու էր որակավորման 3-րդ փուլ, քանի որ միայն դարպասն անառիկ պահելով, արդեն կհաղթեր երկու խաղերում:
Անգամ նշվեց, թե ԲԱՏԷ-ի արգելքը հաղթահարելուց հետո թիմն ուժերը կչափի Չեխիայի ուժեղ թիմերից մեկի՝ Պրահայի «Սլավիա»-ի հետ:
Բայց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման այս փուլի պատասխան խաղն ավարտվեց «Ալաշկերտ»-ի անսպասելի պարտությամբ՝ 1:3։
Մխիթարյանը գոլ խփեց Մովսիսյանի թիմին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին աչքի ընկավ ստուգողական խաղում:
Ամերիկյան Սոլթ Լեյքում կայացած հերթական ստուգատեսում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցեց տեղի «Ռեալ»-ի հետ եւ 2:1 հաշվով առավելության հասավ:
Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց դաշտի տերերի ֆուտբոլիստ Լուիս Սիլվան: Հանդիպման 29-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ առաջին խաղակեսի վերջում մանչեսթրցիների նորեկ Ռոմելու Լուկակուն խփեց 2-րդ հաղթական գոլը:
Ի դեպ, Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս «Ռեալ Սոլտ Լեյք»-ում, այդ հանդիպմանը չէր հայտավորվել եւ հայ ֆուտբոլիստների հանդիպումը խաղադաշտում չկայացավ:
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթեց իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներին:
Հանդիպումը տեղի ունեցավ ամերիկյան Հյուսթոն քաղաքում: «Կարմիր սատանաները» 2 գոլերն էլ հեղինակեցին 1-ին խաղակեսում: Աչքի ընկան թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն եւ Մարկուս Ռեշֆորդը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում եւ աչքի ընկավ արդյունավետ փոխանցմամբ (2-րդ գոլի փոխանցման հեղինակն էր): Երկրորդ կեսի 63-րդ րոպեին նա փոխարինվեց:
Սույն խաղարկության հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կանցկացնի հուլիսի 24-ին: Այդ օրը անգլիական ակումբը Սան Ֆրանցիսկոյում ուժերը կչափի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Continue reading
Սիրատոն՝ Աստղկան ծիսական անուշեղենով – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները նշում են Վարդավառը…
Այս տարի հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչների հետ Վարդավառի տոնը կնշեն հուլիսի 22-ի երեկոյից մինչեւ հուլիսի 23-ի երեկո: Նախորդ տարի նրանք տոնը նշել էին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում‘ Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին, երեք խմբեր եղել էին Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, չորրորդ խումբը եղել էր Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը՝ Արաքս գետի ափին:
Այս տարի Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը, կնշվի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին գտնվող փոքրիկ ու հրաշք լճակի կողքին:
Տոնը կսկսվի այսօր ուշ երեկոյան՝ սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը: Հայ Արիական Միաբանության քրմական դասի ներկայացուցիչները բացատրում են, որ գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, եւ այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է: Սրբազան գաղտնածեսը կանի քուրմ Արմոգը:
Հետո քրմերը, արիներն ու հեթանոս ազգայնականները կպատրաստվեն լուսադեմի փառաբանման ծեսին՝ լճակի շուրջ բոլորը շարելով դաղձի եւ ուրցի թրմաջրերով լի 5-ական սրվակներից կազմված ծաղկաձեւ շղթաներ եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակով լի 5-ական գավեր: Ի դեպ, այս 5-ը պատահական չէ, այն Աստղիկ Աստվածուհու թիվն է: Continue reading
Որակով արվեստի հետ պիտի մատուցել նաեւ բարոյա-հոգեբանական որակներ – Ովքեր են փորձում ապականել «Ոսկե ծիրան» կինոփառատոնը – Ընդ որում, 2 ֆիլմի տակ էլ գրված է 12+, այսինքն՝ դրանք կարող են դիտել նաեւ մինչեւ 18 տարեկան անձինք՝ անչափահասները՝ սա ինչպես սահմանադրական, այնպես էլ պարզ մարդկային օրենքի՝ իրավունքի ու պարտականության ոտնահարում է.- «Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց… Եվ մեկնարկեց բողոքի ցույցով… «Դժբախտ» միասեռականների «դժվարին» օրերի կուտը… Ձեր պատկերացրած եւ մեր իրական Հայաստանը տարբեր են… Հայի բարոյականության դեմ բողոքավորները… Չդիմացան ՓԻՆՔ-երը… Շուրջ 100 հասարակական կազմակերպություններ դեմ են անբարոյականության ցուցադրական քարոզչությանը…
«Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց
Երեւանում 14-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Ինչպես բոլոր տարիներին, այս անգամ եւս փառատոնի մեկնարկն ազդարարվեց ծիրանօրհնեքով: Ապա փառատոնի շրջանակում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, բացվեցին հայտնի ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի եւ Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը: Այդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, նաեւ պաշտոնյաներ, կինոգործիչներ:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը, որի 90-ամյակը լրանում է այս տարի: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նախապես տեղեկացրել էր այս մասին: «Մենք ուզում ենք անպայման պատճաշ ներկայացնել մեր հայկական կինոն մեր փառատոնի հյուրերին, ովքեր գալիս են Հայաստան՝ ճանաչելու նաեւ հայկական մշակույթն ու կինոն: Մեր ընտրած ձեւաչափն է՝ համր ֆիլմը ներկայացնել կենդանի երաժշտությամբ»,- ասել է նա: Կինոնկարը պատմում է Պարսկաստանում Խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների եւ արհեստավորների ապստամբության մասին, որը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է: Այն ցուցադրվեց Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդի՝ հատուկ կինոնկարի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:
Փառատոնը ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ: «Ոսկե ծիրան»-ի՝ ավանդական դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի եւս հանդիսատեսին ու կինոսեր հանրությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Կինոցուցադրությունները զուգորդվում են վարպետության դասերով:
Փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին: Կփակվի ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017թ.) ֆիլմով: Հայկական ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացման մտադրությամբ» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում: Այս ֆիլմը պատմում է «Խոստում» ֆիլմի նկարահանումների մասին: Բայց դա ընդամենն առիթ է, որպեսզի ռեժիսորը, վավերագրողը խորանա այդ թեմայի մեջ, վերծանի եւ էկրան բարձրացնի բոլոր վերապրածների դոկումենտալ կադրերը, խոսի այն մարդկանց, ռեժիսորների հետ, ովքեր արդեն նկարահանել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր, եւ ոչ միայն հայ ռեժիսորների: Իսկապես, այս ֆիլմը միջազգային կինոհանրության կողմից Ցեղասպանության թեման վեր բարձրացնելու եւ տարածելու շատ յուրահատուկ նմուշ է»,- նշել է Սուսաննա Հարությունյանը: Continue reading
Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում – Արցախը՝ Ադրբեջանի, Հայաստանը՝ Թուրքիայի հականիշ… Ոչ մի միջազգային հանրույթ կամ ազգամիջյան բարեխոսների խումբ չեն կարող հաշտեցման եզրեր գտնել՝ հայն ու թուրք-ադրբեջանցին անհամատեղելի են, հատկապես, որ այդ երկուսն էլ անգամ ցանկալի հյուր չեն՝ խցկվել են Հայկական լեռնաշխարհ՝ հայերի արարչական տուն՝ ցեղասպանելով բնիկներին… Այսօր այլազգիները Արցախում չեն թաքցնում հիացմունքը, իսկ Ադրբեջանը չի հրաժարվում ամեն պահի իրավիճակը սրելուց – Ադրբեջանը՝ «Իսլամական պետության» աջակից…
Արցախը՝ Ադրբեջանի, Հայաստանը՝ Թուրքիայի հականիշ…
Երբ հեքիաթներում, որոնք իրական կյանքից վերցրել եւ ավելի մատչելի նորից կյանք են մտցրել, բարին հաղթում է չարին, բոլորը տրամաբանական եւ արդար են համարում: Երբեմն բարին պետք է համբերատար գտնվի, քանի որ չարի պարտությունը կամ պատիժը լինում է նախ Երկնային, ապա նոր հաջորդում է Երկրայինը…
Հիմա Հայաստան-Արցախ եւ Թուրքիա-Ադրբեջան՝ բարու եւ չարի պատմության մեջ հայկական երկու հատվածները շատ երկար սպասեցին Երկնային արդարության վճռին, քանի որ Տիեզերական Ձմեռ էր, ինչը առավել նպաստավոր է չար ուժերի համար եւ… արեւապաշտ հայերը պիտի սպասեին Տիեզերական Գարնան զարթոնքին: Եվ արդեն Երկնային վճիռն ուժի մեջ է մտել, ինչը կյանքի է կոչել Երկրային արդարությանը…
Հայաստան-Արցախ եւ Թուրքիա-Ադրբեջան զույգերում չարի պատիժն անխուսափելի է այլեւս, Երկնային վճիռները երկրում չեն քննարկվում…
Տարածաշրջանում շուտով կգործի Հայաստան-Արցախ տեսլականը միայն, ինչը մասնատման ու ապա ոչնչացման կտանի Թուրքիա-Ադրբեջան արհեստական շինությունները, որ պետություն են հորջորջվում, որոնցից առաջինը մի քանի հարյուր տարվա, իսկ մյուսն ընդամենը հարյուր տարվա կյանք ունեն, այն էլ ոչ իրենց հայրենի տարածքներում ստեղծած…
Իհարկե, հնարավոր են արհեստական նոր միջամտություններ, որոնք միայն ժամանակավոր հաջողություն կարող են գրանցել, այդ թվում՝ երբեւէ չգոյ Քուրդիստանի ստեղծումը Արեւմտյան Հայաստանի տարածքում, ինչը պարզապաես կործանման է դատապարտված դեռ չստեղծված վիճակում…
Հայկական լեռնաշխարհում երկար ժամանակ տնօրինելու են միայն լեռնաշխարհի բնիկները՝ հայերը, Արեգակնային Համակարգի Գարուն, Ամառ, Աշունը ավելի քան 15 հազար տարի արեւ են սփռելու արեւապաշտ հայերի եւ արիական մյուս ազգերի գլխներին, մինչեւ հաջորդ մի քանի հազարամյա Երկնային Ձմեռը…
Եվ երբ երկրային լեզվով ասած՝ հայերիս կոչ են անում համակերպվել եւ ապրել թուրքերի ու ադրբեջանցիների հետ կողք-կողքի, որպես հարեւաններ, քանի որ այլ ելք չկա, ապա դա հասկանալի կոչ է միայն խառնարյունների, գենապիղծների եւ խառնակչության հետեւորդների համար:
Ոչ մեկը չի համաձայնի, որ իր պապական տուն մտած եւ տան մեծ մասը զավթած քոչվորները, որ տափաստանների անհայրենիք ու խառնագեն թափթփուկներ են, հավերժ մնան իր տանը եւ ապականեն նաեւ սերունդների ապագան: Հայը եւս չի համակերպվի: Հայի ոչ մի սերունդ թուրքին եւ ադրբեջանցուն հարեւան չի ճանաչի… այդ երկու արհեստածին երեւույթները հայի հարեանները կլինեին մի դեպքում, եթե Հայաստանի սահմանները մինչեւ ալթայներ հասնեին…
Արցախը՝ Ադրբեջանի, իսկ Հայաստանը՝ Թուրքիայի հակապատկեր են միանշանակ… եւ ոչ մի միջազգային հանրույթ կամ ազգամիջյան բարեխոսների խումբ չեն կարող հաշտեցման եզրեր գտնել: Դրական եւ բացասական գործառույթները ինչպես բնության մեջ, այնպես էլ մեր կյանքում տարբեր են եւ անհամատեղելի… Եվ մենք բազմիցս են ասել, որ հայի եւ թուրքի համատեղ կեցությունն անհամատեղելի է…
Նրանք փորձեցին մեզ հեռացնել մեր աստվածատուր երկրից, ապաեւ՝ ցեղասպանել վերջնականապես, բայց ի փառս հայ գենի՝ չկարողացան… Դրա համար նրանց մի քանի հազարամյակ էր տրված՝ մի ամբողջ Տիեզերական Ձմեռ… Իսկ մեզ՝ հայերիս, ավելի քան 15 հազար տարի է տրված՝ Տիեզերական Գարնան, Ամռան եւ Աշնան ժամանակներում…
Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում
Այլազգիները Արցախում չեն թաքցնում հիացմունքը
Առավել հաճախակիացել են արեւմտյան ու ռուսաստանյան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների այցերը Արցախ: Եվ բոլորն են փոխում են կարծիքները՝ ավելի դրական մոտենալով հիմնախնդրին: Մի քանի օրինակ բերենք՝ համոզելով, որ Արցախի եւ Ադրբեջանի քաղաքակրթական արժեքները բացարձակապես տարբեր են: Continue reading
Կոչ՝ սաստելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան – EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոն եւ ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ… Տնտղում են հայ-թուրքական հարաբերությունները – Ինչպես ասում են՝ հին երգն են նորից երգում թուրքերը, իսկ եթե երգում են՝ նշանակում է ինչ-որ կեղտոտ բան են մոգոնել… Բաքուն Վիեննայում «Ղարաբաղ» է ստեղծում…
Կոչ՝ սաստելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան
EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոն եւ ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ: «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակամարտության սրացման մասին փաստող վերջին դեպքերը, որոնք, ցավոք, կրկին մարդկային կորուստների պատճառ դարձան, խիստ մտահոգիչ են մեզ բոլորիս համար, քանի որ մենք հավատում ենք խաղաղության եւ փոխըմբռնման արժեքներին: Այդ առիթով, մենք մեր ցավակցությունն ու զորակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ ընկերներին:
Զահրա Գուլիեւան եւ նրա տատիկը՝ Սահիբան, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով գրանցված վերջին լարվածության հերթական զոհերն են: Ադրբեջանի համար սովորական գործելաոճ է դարձել կրակ բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ քաղաքացիական բնակավայրերին շատ մոտ դիրքերից (այդ գործելաոճը մեծապես քննադատվում է Ժնեւի Կոնվենցիայով, եւ ինքնին համարվում է պատերազմական հանցանք)՝ վտանգի տակ դնելով սեփական բնակիչներին:
Այս երկու անունները ավելանում են հայ եւ ադրբեջանցի բոլոր այն զոհված քաղաքացիական եւ զինվորական անձանց ցուցակին, որոնք անդառնալի գին են վճարել միջազգային հանրության անտարբերության եւ ձախողման հետեւանքով, քանի որ չեն կանխվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերը:
Անցյալ տարվա «քառօրյա պատերազմին» հաջորդող շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց համաձայնություն տալ ԵԱՀԿ ՄԽ մոնիթորինգային հնարավորությունների ընդլայնման առաջարկին, ինչի հետեւանքով Ադրբեջանը ոչ միայն ուժեղացրեց իր հակահայկական քարոզչությունը եւ մեծացրեց պատերազմի սպառնալիքների ինտենսիվությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ, այլեւ ակտիվացրեց սադրիչ գործողությունները:
Սա Բաքվի պատասխանն է երկրի ներսում մարդու իրավունքների խախտումների եւ մամուլի ազատության սահմանափակման վերաբերյալ արտաքին քննադատություններին եւ ճնշումներին, ինչպես նաեւ վերջին շրջանում Ադրբեջանի՝ ահաբեկչական կազմակերպություններին զենք վաճառելու վերաբերյալ տեղեկությունների տարածմանը:
Մենք կոչ ենք անում անմիջապես սաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, եւ վերահաստատում ենք մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա՝ տեղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա միակ ուղին է՝ դադարեցնելու երկու կողմերի շրջանում քաղաքացիական եւ զինվորական անձանց հետագա հնարավոր մահվան դեպքերը:
Մենք նաեւ կոչ ենք անում Եվրոպական Միությանը ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ առկախելով քաղաքական համագործակցությունը Ադրբեջանի հետ առ այն, քանի դեռ այդ երկիրը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ ոտնահարել մարդու իրավունքները: Continue reading
Երբ ցանկալին իրականություն է ներկայացվում – Ադրբեջանի սուտն ու սադրանքը անսպառ է… Սա հավաստում է, որ Ադրբեջանն ի զորու չէ բանակցել խաղաղության շուրջ եւ հայկական կողմը պետք է շարունակի ամրապնդել հայկական բամակը ինչպես ներսից, այնպես էլ դրսից՝ սպառազինության ժամանակակից միջոցներ ձեռք բերելով…
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ շարունակելով հերքել ադրբեջանական կողմի տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանցիները թիրախային հարվածներ են հասցրել՝ պատճառելով կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստ: Հաղորդագրությունում նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը թիրախային կրակային հարվածներ են հասցրել՝ շարքից հանելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա եւ ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ, հերթական ապատեղեկատվություն է: Պարզապես ադրբեջանական կողմը, իր սովորության համաձայն, ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն:
Առաջնագծում ստեղծված օպերատիվ իրադրության մասին հայկական կողմն արդեն տեղեկացրել է: ԼՂՀ պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջեւ դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն, ինչն ավելի է կատաղեցնում Բաքվի սադրիչներին:
«Մենք կորուստներ չունենք, հակառակորդի որեւէ գործողություն անպատասխան չի մնացել ու չի մնա»,- հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով նշել է նաեւ, որ հայկական լրատվական դաշտը հետզհետե սկսում է ճշտումներով հրապարակել տեղեկատվությունը սահմանային գոտու իրավիճակի մասին, ինչը թույլ է տալիս ավելի արագ հիմնավորել ադրբեջանական ապատեղեկատվությունը: Նախկինում հայկական լրատվամիջոցների չճշտված լուրերը հիմնվում էին ադրբեջանական կեղծ լուրերին ու կիսամոնտաժած տեսանյութերին եւ որոշակիորեն ակամա աջակցում էին Բաքվի քարոզչությանը: Continue reading
Բանակցել, բայց ինչի՞ շուրջ եւ ու՞մ հետ – Ինչպես սպասվում էր՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում անպտուղ էր… Հայաստանի նախագահն ասել է՝ ադրբեջանմական սադրիչ գործողությունների եւ պայմանավորվածությունների խախտման պայմաններում անիմաստ է խոսել բանակցության մասին…
Ժամանակին անդրադառնալով Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ «Ադրբեջանի՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսին միանալու մերժումը ոչ միայն վնաս է հասցնում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությանը, այլեւ հանձնառությունների կատարման գործում համագործակցությանը»: Նա նշել է, որ սկզբունքների ոտնահարումը եւ չարաշահումը ինքնաբերաբար տեղի չեն ունենում եւ «համագործակցության հետընթացի ու վստահության քայքայման պատճառները չեն սահմանափակվում զուտ մի շարք ոլորտներում առկա տարաձայնություններով»: Նախարարը այդ առումով հիշատակել է նաեւ կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը, որի հետեւանքով ոչ միայն հարված է հասցվում վստահության պահպանմանը, այլեւ խարխլվում է ԵԱՀԿ բուն առաքելությունը՝ խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով: Այսինքն՝ մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրվում է՝ ի վնաս մյուսների եւ ամբողջ կազմակերպության:
Ադրբեջանն իր իսկ երկրում ոտնահարելով ԵԱՀԿ հանձնառությունները՝ փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որից հետո հարված հասցրեց ընդհանրապես տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությանը՝ փակել տալով նաեւ երեւանյան ԵԱՀԿ գրասենյակը:
Ըստ Է. Նալբանդյանի՝ «զարմանալի չէ, որ մասնակից այս պետությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս մնաց միայնակ եւ հայտնվեց մեկուսացման մեջ»: Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու ոչ միայն միջազգային հանրության շահերը, այլեւ այդ հանրության կողմից լիազորված ԵԱՀԿ ՄԽ հասցեական կոչերն անգամ: Իզուր չէ, որ հայկական կողմը բարձրաձայնել է, որ Ադրբեջանի կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը: Continue reading
Մեր սովետական գյուղտեխնիկան – Մինչդեռ 1992թ. ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը – Ինչպե՞ս շտկել իրավիճակը… 1. Ինչ տարբերակներ է առաջարկում պատկան մարմինը… 2. Պետական աջակցության ինչ պայմաններ են առաջարկվում… 3. Որոնք են պետական աջակցության ռիսկերը…
Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վարչական վիճակագրական ռեգիստր է վարել: Ըստ այդմ, գրանցվել է, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում այսքան գյուղտեխնիկա ունենք. տրակտորներ՝ 15239 միավոր, հացահատիկահավաք կոմբայններ՝ 1351 միավոր, տրակտորային կցասայլեր՝ 6195 միավոր, տրակտորային խոտհնձիչներ՝ 2112 միավոր, կերահավաք կոմբայններ՝ 421 միավոր, մամլիչ-ներ՝ 1738 միավոր, հատիկազտիչ մեքենաներ՝ 422 միավոր, տրակտորային շարքացաններ՝ 1884 միավոր, տրակտորային գութաններ՝ 3900 միավոր, կուլտիվատորներ՝ 2316 միավոր: Գյուղտեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է շուրջ 79.0%: Ընդհանրապես, տեխնիկայի հավաքակայանը գործունակ պահելու համար անհրաժեշտ է այն թարմացնել տարեկան 10,0-12,5%-ի չափով, մինչդեռ 1992թ. ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը, առավել եւս, որ մշակելի հողակտորների ներկայիս կտրտվածությունը, չափերը եւ մշակաբույսերի բազմազանությունը պահանջում են նաեւ հավաքակազմի տեխնիկական միջոցների տեսակների փոփոխություն: Մեքենատրակտորային հավաքակազմը վերազինելու առումով դժվարություններ կան, եւ դրանք հիմնականում պայմանավորված են տեխնիկան շահագործող սուբյեկտների եւ գյուղացիական տնտեսությունների ֆինանսական սուղ հնարավորություններով, ներմուծվող մեքենայացման միջոցների բարձր գներով, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարման մատչելի մեխանիզմների բացակայությամբ ու եղածների անկատարությամբ:
Ինչպե՞ս շտկել իրավիճակը: Continue reading
Ագոպյան երաժշտության դրոշմը – Նոր բան ստեղծելն այսօր շատ դժվար է, ամեն ինչ կա արված-ստեղծված – Մարդկանց դժվար է զարմացնել, բայց արի ու տես՝ Ֆրեդ Ազիլազյանին հաջողվեց… Նա պատրաստվում է մեծ ազգային մենահամերգի՝ հստակ նախանշված ծրագրեր էլ ունի (Լիանա Դավթյան, Հայաստան-Ֆրանսիա)…
Էլեկտրո երաժշտություն գումարած դուդուկ, եւ առավելագույնը կես ժամից երգն արդեն պատրաստ է: Մի գդալ երաժշտությունը նրան մինչեւ յոթերորդ երկինք կհասցնի:
Նա երաժիշտ Ֆրեդ Ազիլազյանն է, նույն ինքը՝ Ագոպը, ով ծնվել եւ մեծացել է Մարսելում՝ Ֆրանսիայի հարավում, ֆրանսահայերի ընտանիքում: Մասնագիտությամբ լրագրող 36-ամյա Ագոպը միայն հոդվածների չէ որ հետաքրքիր ծնունդ է տալիս, այլեւ՝ կյանքով լիառատ երաժշտություն է ստեղծում: Նոր բան ստեղծելն այսօր շատ դժվար է, ամեն ինչ կա արված-ստեղծված: Մարդկանց դժվար է զարմացնել, բայց արի ու տես, որ Ագոպին հաջողվեց դա անել: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի ասելիք ունեցող մարդը ամենալավ մոտիվացիան է:
Ագոպը արժանացել է Եվրոպա 1-ի մրցանակի՝ «Երիտասարդ տաղանդ» անվանակարգում, այնուհետեւ France 2-ում ունեցած ուղիղ ելույթից հետո՝ Ագոպի առաջին՝ «You Light Up My Way» սինգլը iTunes-ում հայտնվել է լավագույն փոփ վաճառքի թոփ երեսնյակում: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… Մշակութային օջախներն օգոստոսին չեն փակվի… «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են… Հայտնի են նաեւ «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները… Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել… Մշակութային, սպորտային եւ կրթական անցուդարձ Ջավախքում… «Ուդուլի» տոլման հաղթող է ճանաչվել միջազգային փառատոնում… «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչեւ 2017թ. սեպտեմբերի 8-ը – Հաջորդ «Ավրորա»-ն՝ 2018-ի հունիսին… Հայաստանի ձեռքբերումները բարձր են գնահատվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում… Հայաստան է բերվել քաղցկեղով հիվանդների բուժման ամենավերջին սերնդի համակարգ…
Մշակութային օջախներն օգոստոսին չեն փակվի
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիս եւ օգոստոս ամիսներին կշարունակվեն ներկայացումները: Հուլիսի 13-ին կներկայացվեն «Կարմեն Սյուիտ» (Ժ. Բիզե-Ռ. Շչեդրին) եւ «Լորկիանա» (Իսպանական ժողովրդական երաժշտություն) բալետային բեմադրությունները: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, օպերային թատրոնում ներկայացումները կշարունակվեն նաեւ օգոստոսին, իսկ հոբելյանական 85-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերից:
Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօրվա խորհրդակցությանը հայտարարել է, որ եթե օգոստոսին որևէ թատրոն իր դռները փակի եւ ամբողջ կազմով արձակուրդ վերցնի, այդ թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը տույժի կենթարկվեն:
«Օգոստոսն աշխատելու լավագույն ամիսն է, եւ որեւէ մեկը չպետք է փակի իր դռները հանդիսատեսի առջեւ։ Եվ ոչ միայն թատրոնները, որեւէ համերգասրահ կամ ցուցասրահ չպետք է փակվի։ Աշխատեք արձակուրդային հերթագայությամբ»,- ասել է նա:
«Ոսկե ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են
Կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին: Փակման արարողությունը նշանավորվեց նաեւ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ցանկալի Դուրգան», ռեժ. Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Արաբիա», ռեժ. Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Վեսթերն», ռեժ. Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը եւ ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)
ԺՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Խաղարկային
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան)
Վավերագրական
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ձյուն կար», ռեժ. Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան)
Կարճամետրաժ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ)
Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ»,ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ
«Անկաշառը», ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)
Օրակարգը սպառվել է. «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտտվեց մայրաքաղաքին
Երեւանի կինոտոնի տարեգրությունն ավելացավ եւս մեկ տարով: Continue reading


