Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Թաիլանդում երկնային լապտերների արձակման պատճառով 265 չվերթի ժամանակացույց է փոփոխվել
- Հայտնի է հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի օրը
- Վատ բան եմ ասում, երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից․ Խամոյանը՝ փոխնախարարին
- Շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ. այժմ պետք է նորոգենք ու բացենք երկաթուղին. Փաշինյան (վիդեո)
- Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը. Չախոյանը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին
- Ինդոնեզիայի փոխնախագահը հրաժարական է տվել դիպլոմի շուրջ սկանդալից հետո
- Ամանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկել է Մեսրոպ Մանուկյանի վարքը
- Ես ոչ մեկի էլ չեմ նստացրել. Սրբուհի Գալյանը՝ ընդդիմադիր առաջնորդների կալանավորման մասին
- Ամեն օր մարդ է մահանում ինֆարկտից. Չախոյանը՝ Արսեն Գեւորգյանի մահվան մասին
Ա1պլյուս- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
- Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր․ հերթական ակցիան՝ ԶՊՄԿ մասնակցությամբ (տեսանյութ)
- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Սամվել Բաբայանի գործում էլի՞ զինակիցներ կլինեն – Ինչու՞ է ՕՐՕ դաշինքը Արցախի ՊԲ նախկին հրամանատարի հետ միասին պահանջում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների ազատությունը… Գուցե շուտով ազատություն պահանջեն նաեւ «Նորք-Մարաշի գործ»-ով հայտնի բանտարկյալների՞ համար…
Նսխընտրական գործընթացներում կա որոշակիորեն շատախոսելու չափաբաժին, բայց երբ շատախոսելը վերածվում է շուտասելուկի, պարզ ամբոխահաճության, ապա դա դադարում է առնչվել իրականության հետ: Անգամ այդ նույն ամբոխը, ոմ համար շուտասելուկներ են հրապարակվել… հետո առանձնազրույցներքում միմյանց վերապատմելով զվարճանում են ուղղակի:
«Ելք» դաշինքի առաջին համարները ընտրապայքարի վերջնամասում փորձում են հանրահայտ շատ գործերի մասին կրկին բարձրաձայնել, դրանք, ասենք ՕՐՕ-ից կամ մեկ այլից խլելու համար: «ՊՊԾ գնդի գրավման գործը, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ն ենք բացահայտելու»… նորից հայտարարեցին «Ելք»-ից, եւ Էդմոն Մարուքյանը մի անգամ ավել դա ասեց, քան՝ իշխանությունից տակավին վերջերս հեռացված նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը: Չնայած հիմա այս դաշինքը սեփական բացահայտման գործն ունի՝ Սամվել Բաբայանի կալանավորման հետ կապված: Բայց երեւի դա քիչ է թվացել 2 օր առաջ երթի դուրս եկած ՕՐՕ-ականներին, որոնց մի մասը, այդ թվում նաեւ Սեյրան Օհանյանը կնոջ հետ, ի պաշտպանություն Արցախի նախկին պաշտպանության նախարարի, գոռում էր նաեւ ազատություն «Սասնա ծռեր»-ին… Շուտով գուցե ազատություն պահանջեն նաեւ Նորք-Մարաշի զինված խմբի գործով բանտարկյալների համար: Continue reading
Հայ-ադրբեջանական մեկ այլ հակամարտություն.- ՄԻԵԴ-ն արագացված կարգով վարույթ է ընդունել ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայց… ԵԽ-ն հրապարակել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ որոշումներ… Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել…
Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016թ. ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ, որոնցից 23-ն արդեն վարույթ է ընդունվել:
Իրավաբան-իրավապաշտպան խմբի անդամ Արա Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ խմբի համար անսպասելի է եղել ՄԻԵԴ-ի նման արագ արձագանքը. «Մեզ համար բավականին անսպասելի էր, որ ՄԻԵԴ-ը արագացված կարգով սկսեց այդ 2 տասնյակ գործերի քննությունը, ինչը շատ դրական է: Հիմա սպասում ենք ավելի մեծ խմբաքանակի, որը վերաբերում է տեղահանվածների վերաբերյալ գանգատների մասով ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը՝ գործի քննությունը սկսելու կամ չսկսելու վերաբերյալ»: Իրավաբան-իրավապաշտպան խմբի անդամ Արտակ Զեյնալյանն էլ հայտնել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ ՄԻԵԴ-ից ակնկալվում է իրավունքների խախտման փաստի արձանագրում, որի դեպքում Ադրբեջանը պարտավոր կլինի արդարացի փոխհատուցում տրամադրել իրավունքի խախտման զոհերին: Նա ասել է, որ ելնելով գաղտնիության
պահանջից՝ գործին վերաբերող այլ մանրամասները հրապարակման ենթակա չեն:
Նշենք, որ ընդդեմ Հայաստանի գանգատներ ներկայացրել է նաեւ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի շահերը ներկայացնող Չինգիզ Ասքերովը: Այդ դիմումների քանակը հասնում է 700-ի, սակայն դեռեւս վարույթ է ընդունվել 5-ը: Continue reading
Ի գիտություն ՄԻՊ-ին եւ պետական իրավապահ մարմիններին.- 1 – Նախընտրական քարոզչությունը չի կարող արդարացնել երեխաների իրավունքների ոտնահարումը… ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցների տնօրենների աղմկահարույց ձայնագրությունները – Հարց է՝ ով ում դեմ պիտի բողոքի…
ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցների տնօրենների ձայնագրությունները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը: Ուսումնասիրվել են նաեւ այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ՝ արտացոլում են հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունները:
ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հայտարարությունում ասված է. «Անհանգստացնող է, որ քաղաքացիական հասարակության կառույցի հրապարակած ուսումնասիրությունը եւ ձայնագրությունները վերաբերում են հանրակրթական հաստատություններին ու դրանց տնօրեններին: Այս հանգամանքը հատկապես կարեւոր է այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում ընթանում է կարեւորագույն ժողովրդավարական գործընթաց, որի նկատմամբ հանրային վսհատությունն ունի հիմնարար նշանակություն: Սա առաջնահերթ նշանակում է, որ այդ բոլոր տվյալները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակում՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Այդ ընթացակարգը պետք է լինի թափանցիկ, իսկ արդյունքը՝ հրապարակային: Հատկապես հաշվի առնելով, որ հարցն առնչվում է դպրոցներին եւ մանկապարտեզներին՝ բոլոր գնահատականները պետք է հիմնված լինեն արդյունքի վրա: Continue reading
Ի գիտություն ՄԻՊ-ին եւ պետական իրավապահ մարմիններին.- 2 – «խաղաղություն, առողջություն եւ բարեկեցիկ կյանք», թե՞ «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»… Ընտրություն է նաեւ քաղաքական եւ հոգեխեղ (աղանդավորական) անդամատոմսերի միջեւ… Stop G7 in Armenia-ն ահազանգում է – Իսկ կսեռափոխվե՞ն ԵԼՔ, ՕՐՕ, ԱԴ, ՀՅԴ ղեկավարները հենց իրենք…
Ընտրություն է նաեւ քաղաքական եւ հոգեխեղ անդամատոմսերի միջեւ
Պատգամավորական անդամա-տոմսի համար քարոզչական պայքարին չի զիջում նաեւ հոգե-տոմսի ձեռքբերման քարոզչությունը: Վաղուց աղանդավորական հոգե-որսությանը չէինք անդրադարձել մեր թերթում, քանի որ օրենքի որոշակի խստացումը շատ, թե քիչ կանգնեցրել էր «հոգե-փրկարար» դռնեդուռ ընթացող բացահայտ ու զզվեցնող սին քարոզչությունը…
Չնայած փողոցներում, ինչ-որ հատկացված տեղերում շարժական քարոզչակրպակների նման փոքրիկ բաներ կան, որտեղ տեղադրվում են աղանդավորական գրքերն ու բացատրական հոգե-փրկիչ թերթիկները… Դրանք բաժանում են, իսկ «հետաքրքրասերներին» այս եւ այն կյանքերի իրենց չիմացած ուղիներն են ցույց տալիս…
Այսինքն՝ այսօր քաղաքական նախընտրական քարոզչության ընթացքում կատարվում է նաեւ հոգեընտրական քարոզչություն:
Մեր տուն վաղուց չեն գալիս աղանդավորականները, քանզի դեռ դռնեդուռի ժամանակներում բացատրել էի, որ հայոց հավատի հետեւորդ եմ՝ արիադավան-հեթանոս, ուստի ինձ այլեւս չզզվեցնեն իրենց հուդա-քրիստոնեական սինաբանությամբ:
Բայց այս նախընտրական գործընթացներում հանկարծ կրկին հայտնվեցին եւ բոլորովին նոր «մակարդակով»՝ ոչ թե հոգե-որսի կերպարի մեջ, այլ՝ ժամանակակից ակտիվիստի կերպարանքով:
Այսինքն, եթե քաղաքական ու հանրային-հասարակական ակտիվիստները նախընտրական բուկլետներ եւ հրավիրատոմսեր են բաժանում, սրանք էլ նախահոգեխեղման հրավիրատոմսեր էին նվիրում:
Երբ ասացին հրավիրատոմս են տալիս, որոշեցի այս անգամ չբարկանալ եւ հասկանալ, թե ի՞նչ փոփոխության են անցել իրենց հավատացյալ կոչող հրավիրատոմսերով շրջող աղանդավորականները… Continue reading
Համասեռական դիվանագետն ունակ չէ ընկալելու ազգային արժեհամակարգը – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Ըստ հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների, համասեռական ամերիկյան դիվանագետը երբեք չի կարող ընկալել ազգային հարցերի խորքն ու էությունը, եւ կարող է վնասել արցախյան գործընթացին…
Պաշտոնական Երեւանը պետք է փոխել տա ԵԱՀԿ Մինսկի խմբի անհոգ ու միայն իրենց երկրների շահերից բխող տեսակետները: Նրանք ասում են թե «Մինսկի խումբը կողմերից ոչ մեկին ոչ մի լուծում չի պարտադրի», ինչը թերեւս հասկանալի է:
Բայց եթե կողմերից մեկը ամեն օր ու տարիներ շարունակ խախտում է բոլոր միջազգային պայմանավորվածությունները, ապա այդ կողմին պիտի սաստե՞լ, թե՞ ոչ: Սաստելն անգամ քիչ է նմանի համար, անհրաժեշտ է պատժել: Ասում են՝ չկան նման մեխանիզմներ, էհ՜, ստեղծեք, ո՞վ է խանգարում:
Իսկ եթե պայմանավորվածություններն ու կնքված փաստաթղթերը արժեք չունեն պաշտոնական Բաքվի համար, ինչի՞ համար է այս անիմաստ քաշքշուկը…
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ռիչարդ Հոգլանդը Հայաստանում, կարծես կիսագաղտնի ասում է, թե իրենք լավ գիտեն, թե ինչ է կատարվում իրականում, բայց որպես հաշտարար ընդհանրական հայտարարություններ են անում, որպեսզի կողմերից որեւէ մեկին չվիրավորեն:
Տարօրինակ տրամաբանություն է: Այդ ինչպե՞ս է, որ խախտող կողմին դնում են հավասար նժարի վրա պաշտպանվող կողմի հետ, եւ համարում են, որ «կողմերից որեւէ մեկին չեն վիրավորում»…
Չնայած այս մարդու համար դա սովորական բան է: Նա ոչ դրական տրամադրվածություն ունի՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում, ինչպես նաեւ համասեռական հակումների տեր է, որի համար մերժում ստացավ տարիներ առաջ նշանակվելու ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը:
Ինչքան էլ Վաշինգտոնը պնդեց, Հայ Արիական Միաբանությունն ու այլ քաղաքական ու հասարակական ուժեր դիակայեցին այդ նշանակմանը: Continue reading
Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից (Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն)… Պետպատվերի այսօրվա գործող կրթական համակարգն արատավոր է… Նախադպրոցական հաստատությունների 35%-ը չունի ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված դահլիճ… Երեւանը ճանաչվել է Հարավային Կովկասում բնակվելու համար լավագույն քաղաքը… Դեյվիդ ՄըՔենզին առաջարկել է Հայաստանում Կինոյի եւ հեռուստատեսության դպրոց հիմնել… Ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն… Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահպանմանը…
Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից
Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է ճանաչվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը նշել է, որ կոչումը Բյուրականի աստղադիտարանը կպահպանի մինչեւ 2021թ.: «Միջազգային աստղագիտական կենտրոնի որոշմամբ՝ Հայաստանն ընտրվեց որպես տարածաշրջանում գլխավոր երկիր՝ լինելով զարգացման մակարդակով ամենաբարձրն ու ամենահամապատասխանը»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը, ցավոք, Հայաստանը դիտարկում է որպես պատերազմական երկիր, իսկ նման երկրների հետ հաճախ խուսափում են համագործակցել, ուստի նման կոչմանն արժանանալն, իսկապես, մեծ ձեռքբերում է:
Աստղագետը նշեց, որ տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալու հավակնություններ ուներ նաեւ Թուրքիան, սակայն ընտրվեց Հայաստանը: Պարոն Միքայելյանը հավելեց, որ մինչ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն համարվելը, Բյուրականը աչքի է ընկել իր գործունեությամբ:
«Զավեշտալի է, բայց լինելով փոքր գյուղ, Բյուրականը հայտնվել է աշխարհի այն տասը խոշոր քաղաքների ցանկում, որտեղ ամենաշատն են անցկացվել աստղագիտական պաշտոնական եւ միջազգային համաժողովներ»:
Ի դեպ, վերջին 2 ամսում Բյուրականի աստղադիտարանը աստղային նոր օբյեկտներ՝ գալակտիկաներ է հայտնաբերել:
Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է
Չգիտես ինչու շատ ծրագրեր սկսում են «ի հայտ գալ» նախընտրական գործընթացներում, հետո կարճ ժամանակ անց նորից անեանում են… Ցավալի է, բայց այդպես է: Նաեւ մի խնդիր կա, մարդիկ անգամ լավ ծրագրերին չեն ուշադրությունդարձնում, քանի որ ներկայացնողը հավատ չի ներշնչում այլեւս: Բայց փորձենք ներկայացնել նախընտրական առաջարկներից մեկը, վերոնշյալ հավատ չներշնչող մի քաղաքական ուժի ղեկավարի կողմից…
«Կրթության համակարգում, հատկապես բուհական, կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի 1-ջին համարը զբաղեցնող Արթուր Բաղդասարյանը՝ ներկայացնելով իրենց ծրագրի՝ երիտասարդությանը, կրթությանը վերաբերող դրույթները:
Նրա խոսքով, այսօր հազարավոր երիտասարդներ չեն կարողանում վճարել կրթության համար. «Մենք մեր ծրագրում առաջ ենք հաշել հստակ թեզ. եթե երիտասարդը սովորում է լավ, պետք է սովորի անվճար, եթե երիտասարդը սոցիալական դժվարություններ ունի ընտանիքը սոցիալական դրությամբ պայմանավորված, պետությունը պարտավոր է նրա համար երաշխավորի բարձրագույն, միջին մասնագիտական կրթության ստացումը: Ինչպե՞ս: Պետական բյուջեից 12 միլիարդ դրամ հատկացվում է բաձրագույն կրթությանը, մի մասն իբրեւ պետպատվեր: Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է, պետք է բարեփոխել, հասցեական, գումային սերտեֆիկատներ հատկացվի սոցիալական անապահով ընտանիքներին»: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից.- Հայաստանի հավաքականը գրանցեց իր 2-րդ հաղթանակը… Ֆուտբոլի ազգային առաջնություն աղյուսակը… Հայ մարզիկները՝ չեմպիոններ եւ մրցանակակիրներ.- սամբոյի, հունա-հռոմեական ըմբշամարտի, բռնցքամարտի, ուժային եռամարտի, դուքենդոյի, կիոկուշին կարատեի եւ այլ միջազգային մրցաշարերում… Ֆուտբոլային ու այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայաստանի հավաքականը գրանցեց իր 2-րդ հաղթանակը
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2-0: 2-րդ խաղակեսում (73-րդ րոպե) հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, 2 րոպե անց Ղազախստանի հավաքականի դարպաս գնդակն ուղարկեց Արաս Օզբիլիսը: Նշենք, որ Ղազախստանի հավաքականը 2-րդ խաղակեսում (64-րդ րոպե) խաղում էր 10 ֆուտբոլիստով: Սերգեյ Մալիյը 2 դեղին քարտ ստանալով՝ հեռացավ խաղադաշտից:
Սա Հայաստանի հավաքականի 2-րդ անընդմեջ հաղթանակն էր այս ընտրական փուլում: Նախորդ խաղում Արթուր Պետրոսյանի թիմը 3:2 հաշվով հաղթել էր Մոնտենեգրոյին:
Գևորգ Ղազարյանի խաղի 1-ի րոպեին վնասվածք ստացավ, որը բավականին լուրջ է, ամենայն հավանականությամբ կվիրահատվի. «Նախնական հետազոտությամբ Գեւորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության::
Ֆուտբոլի ազգային առաջնություն աղյուսակը
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 20-րդ փուլի հանդիպումներըը: Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում ընդունեց 3-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին»: Եղանակային բարդ պայմաններում անցած հանդիպումը (2-րդ խաղակեսում մրցավարը 15 րոպեով ընդհատեց հանդիպումը՝ ձյունածածկ խաղադաշտը կարգի բերելու համար) ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 2:1: «Շիրակ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ 37 միավորով մնաց 2-րդ տեղում: «Գանձասար-Կապան»-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնության գարնանային հատվածում եւ 36 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում:
Աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը, որը վաստակել է 39 միավոր: Առաջատարը 3:0 խոշոր հաշվով հաղթեց «Արարատ»-ին, որը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային խաղաշրջանում: «Փյունիկ»-ը հյուրընկալվեց «Բանանց»-ին եւ հաղթեց, այստեղ էլ խոշոր հաշիվ գրանցվեց՝ 3:0: «Փյունիկ»-ն իր միավորների թիվը հասցրեց 33-ի եւ 3-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ի հետ միավորների տարբերությունը հասցրեց 3-ի: Իսկ «Բանանց»-ը շարունակում է 16 միավորով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը՝ առաջ մնալով միայն «Արարատ»-ից:
Մրցաշարային աղյուսակը 20-րդ փուլից հետո.
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
- «Ալաշկերտ» 20 11 6 3 35 18 39
- «Շիրակ» 20 11 4 5 20 13 37
- «Գանձասար-Կապան» 20 11 3 6 24 15 36
- «Փյունիկ» 20 9 6 5 24 14 33
- «Բանանց» 20 4 4 12 15 31 16
- «Արարատ» 20 1 3 16 7 34 6
Ռմբարկուներ` Միհրան Մանասյան («Ալաշկերտ»)՝ 9, Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)՝ 8, Վիուլեն Այվազյան («Շիրակ»)՝ 7
Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի 2016թ լավագույն ֆուտբոլիստների եւ լավագույն մարզչի պարգեւատրման արարողությունը:
Ռուբեն Հայրապետյանը լավագույն մարզչի մրցանակը հանձնել է Վարդան Բիչախչյանին: Մարկոս Պիզելին ստացել է 3-րդ տեղի համար մրցանակը, Գեւորգ Ղազարյանը՝ 2-րդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ստացել է Հենրիխ Մխիթարյանը: Continue reading
Արդյո՞ք նոր հեղաշրջման փորձի շեմին էինք – ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22-ին հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալման մասին տեղեկությունները, նա ձերբակալվել է մաքսանենգ եղանակով մեր երկիր «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում… Օհանյան–Րաֆֆի-Օսկանյան դաշինքը սա կազմակերպված ակնհայտ սադրանք է համարում… Իսկ ՀՀԿ-ն ՕՐՕ հայտարարությունը «նախընտրական հնարք է» կոչել…
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22-ին հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալման մասին տեղեկությունները, որ մամուլը շրջանառում էր: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել էին, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով մեր երկիր «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում: ԱԱԾ-ն այնուհետ հաղորդագրություն էր տարածել, որ ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով:
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար եւ հանդիսանում է ռազմամթերք։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները։ Նախաքննությունը շարունակվում է»։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Continue reading
Ամստերդամի նոր հարվածը Անկարային՝ կոչ է նաեւ Երեւանին – Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին՝ ով թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»… Հետզհետե խորանալու միտում է նկատվում Եվրոպա-Թուրքիա հարաբերություններում…
Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: «Մեր ներկայացուցիչը դատարանից մեզ տեղեկություն հաղորդեց այն մասին, որ դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը: Ավելին՝ դատարանը որոշել է հարկադիր աշխատանքային 120 ժամ՝ նախապես ներկայացված 80 ժամի փոխարեն: Պայմանական բանտարկությունը նույնպես ավելի է վճռվել։ 2-ի փոխարեն 4 շաբաթ՝ 2 տարի պայմանական ժամկետով։ Դատական վճռի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Այս պահին կարող ենք ասել, որ սա կարեւոր որոշում է: Դատապարտումը նշանակում է, որ հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ անող ինչ-որ մեկն անպատիժ չի մնա»,- ասել է Մասիս Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Ալմելո քաղաքում մարտի սկզբներին տեղի էր ունեցել Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Նա մեղադրվում էր հայերի դեմ բռնություն եւ ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ էլ հենց վանկարել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Continue reading
Քոչվորները դեռ շահույթ են ստանում հայաստեղծ արժեքներից – Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր…
…Անգամ հայկական հեթանոսական եւ քրիստոնեական տաճարներն ու գիտա-կրթա–մշակութային շինություններն են համարվում թուրքական կամ ադրբեջանական…
* * *
Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանների ասպատակությունները թյուրքական տարբեր ցեղախմբերի կողմից դեռ շարունակվում են: Այն ոչ միայն շարունակվում է, այլեւ, այսպես կոչված առաջադեմ աշխարհի կողմից շնորհվում է նստակյաց կյանքի անցած, բայց հոգով միշտ քոչվոր մնացած թյուրքական տարրին…
Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր: Անգամ հայկական հեթանոսական եւ քրիստոնեական տաճարներն ու կրթա-մշակութային շինություններն են համարվում թուրքական կամ ադրբեջանական: Դրանից հետո չի էլ զարմացնում այն հանգամանքը, որ շարունակվում են գողությունները հայկական խոհանոցից, գիտության ու արվեստի, երգ-երաժշտության, բազմաթիվ արհեստների բնագավառներից: Continue reading
Թուրքիան տապալվեց. Ի՞նչ կհետեւի դրան – Հաշվի առնելով հատկապես հրեական ու հայկական սփյուռքների հայրենանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում, փորձեցեցին համաթուրքական քաղաքականության համար կիրառել թուրքական սփյուռքին Թուրքիայի հետ մերձեցնելու հնարքը… Նման քաղաքականություն վարում է նաեւ Ադրբեջանը, սակայն կրկին ապարդյուն… Նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է հայի տուն քանդում…
Անկարան, երեւի թե հաշվի առնելով հատկապես հրեական ու հայկական սփյուռքների հայրենանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում, փորձեց համաթուրքական քաղաքականության եւ ծրագրերի առաջխաղացման համար կիրառել թուրքական սփյուռքին Թուրքիայի հետ մերձեցնելու հնարքը: Հիշեցնենք, որ նման քաղաքականություն վարում է նաեւ Ադրբեջանը, սակայն ադրբեջանական սփյուռքի աջակցությունը Բաքվին՝ անգամ քաղաքական օգուտներ չի բերել ցայսօր…
Թուրք-ադրբեջանական սփյուռքախաղերը լուրջ հաջողություններ չեն արձանագրել, ինչը ստիպեց Անկարային եւ Բաքվին՝ Արեւմտյան Հայաստանի բռնազավթված տարածքը բնակեցնել ադրբեջանցիներով, որպեսզի քանակական առումով թյուրքական տարրը կարողանա գերազանցել քրդերին եւ ծպտյալ հայերին:
Թուրքիայի թուրքերը հրաժարվում են բնակվել այդ տարածքում, քանի որ եւ՛ քրդական ահաբեկումներից են վախենում եւ՛, առհասարակ, հոգեբանորեն դա թուրքական մշտական տարածք չեն համարում: Իսկ ադրբեջանցիները դեռ չեն առնչվել թուրք-քրդական բախումների վնասներին եւ թուրք-ադրբեջանական միջպետական համաձայնությամբ «լցնում են» հայկական բռնազավթված տարածքները: Սակայն, համաշխարհային իրավիճակի նոր փոփոխությունները դեռ լսել են տալու այս «գաղթյալ» ադրբեջանցիների վայնասունը, երբ նոր բախումներ սկսվեն Թուրքիայում:
Դառնալով եվրոպական երկրներում բարձրացված թուրքական աղմուկին, կարելի է ենթադրել, որ Անկարայում չէին սպասում, որ այսքան կոշտ ընդդիմության կարժանանան: Չէին սպասում նաեւ, որ թուրք-ադրբեջանական եվրոպական սփյուռքը այսքան թույլ կլիներ եւ մի քանի մանր-մունր հանրահավաքներից ավելի ոչինչ չէր կարողանա կազմակերպել: Continue reading
Բեռլինը պտտում է եվրոպական հակաթուրքական թափանիվը – Իսկ Անկարան շարունակում է եվրոպական երկրներին հերթով համարել «իսկական բռնապետական համակարգ» ունեցող «նացիստական կամ ֆաշիստական երկրներ», ինչն այս հարցում նոր ծավալումներ է ակնկալում…
Գերմանիայում Թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ՝ կապված Թուրքիայում գերմանացի լրագրող Դենիզ Յուսելի ձերբակալության հետ: Հաղորդագրության մեջ նշված է, որ դեսպանին պաշտոնապես չեն կանչել, այլ «կանչել են զրույցի համար»: Դենիզ Յուսելը գերմանական Die Welt թերթի լրագրող է, նրան Ստամբուլի դատարանի վճռով ձերբակալել էին փետրվարի 18-ին: Ձերբակալության պատճառ էր դարձել լրագրողի հավանական առնչությունը թուրք նախարարներից մեկի դեմ ուղղված հաքերային գրոհներին: Լրագրողը Գերմանիայի եւ Թուրքիայի երկքաղաքացի է:
Իսկ ահա, Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ պաշտոնապես՝ Ֆրանկֆուրտում քրդերի հանրահավաքի պատճառով: Դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է ԱԳՆ՝ քանի որ Ֆրանկֆուրտում քրդերի անցկացրած հանրահավաքի ժամանակ ցուցադրվել է Թուրքիայում արգելվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության խորհրդանշանը:
«Մեզ մտահոգում է այն, որ Գերմանիայի իշխանությունները թույլտվություն են տվել Ֆրանկֆուրտում մարտի 18-ին տեղի ունեցած երթի համար, որի ժամանակ ցուցադրվել է ահաբեկչական ՔԱԿ-ի խորհրդանշանը եւ ղեկավարների դիմանկարները: Դա երկակի ստանդարտների բացահայտ օրինակ է»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Continue reading
Միջազգային ասպարեզում՝ առանց տարբերության – Նախընտրական պայքարի ելած քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության ծրագրերը ոչ մի նոր ու առավել արդյունավետ բան չեն ազդարարում…
«Լուսանցք»-ը իր նախորդ թողարկումում ներկայացրել էր նախընտրական պայքարի մտած քաղաքական ուժերի տեսակետները Արցախի խնդրի լուծմանն ուղղված: Համենայնդեպս, որոշ քաղաքական ուժեր առաջարկել էին մեզ հասկանալի եւ հավանական լուծումներ, սակայն, ընդհանուր առնմամբ հստակ դրված չէր Արցախի անկախության ճանաչման հարցը եւ հետագա քայլերի, առավել եւս՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման վերջնական որոշման եզրահանգումն էր բացակայում:
Արտաքին քաղաքականության ծրագրերը եւս նորություններ չեն պարունակում, սակայն դրանք կներկայացնենք մեր ընթերցողներին՝ սեփական կարծիքը կազմելու համար:
«Ելք» – Արտաքին քաղաքականության բնագավառում. ա) Որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք՝ միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Որեւէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը (առողջական խնդիրներ ձեռք բերած նախկին ժամկետային ծառայողները կապահովվեն անհրաժեշտ ծառայություններով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով՝ շարունակական կրթությանը եւ զբաղվածությանը): բ) Կսկսվեն բանակցություններ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ: գ) Դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական եւ քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար: Դաշինքը համարում է, որ այդ ռիսկերի կառավարումը պետք է տեղի ունենա տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակի խորը վերլուծության եւ Հայաստանի ազգային շահերի հավասարակշռված սպասարկման միջոցով: դ) Կսկսվեն բանակցություններ Հայաստանով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման շուրջ: ե) Աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքներ գտնելու ուղղությամբ: Կսկսվեն բանակցություններ ՀԱՊԿ շրջանակներում՝ անդամ երկրների՝ միմյանց անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունների հստակեցման շուրջ: դ) Բոլոր միջոցները կձեռնարկվեն Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ անդամ պետությունների, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի եւ այլ երկրների հետ արժանապատիվ եւ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու համար: ե) Միջոցներ կձեռնարկվեն հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանի բացելու համար:
Նշյալ բոլոր տեսակետները կյանքի են կոչվում նաեւ այսօր: Իմիջիայլոց, նշենք, որ այս խնդիրն արդեն գրեթե լուծված է եւ օրերս համաձայնագիրը (ԵՄ հետ) արդեն նախաստորագրվեց, հաջորդ քայլերն էլ ընթացքի մեջ են: Continue reading
Խորհրդարանական երկրի տեսլականը ինչպես որ է – Քաղաքական 9 ուժեր են մասնակցում ընտրությանը եւ ոչ ոք արդյունաբերության զարգացման ծրագիր չունի: Չէ, անկեղծ լինենք, տող ունի, դրույթ ունի, բայց՝ հռչակագրային: Ոչ քայլ, ոչ մեխանիզմ եւ ոչ նպատակ չեն ձեւակերպում…
Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություն է: Մեր պարագայում ես դեմ եմ երկրի կառավարման այս՝ խորհրդարանական ձեւին եւ մեկ անգամ չէ, որ այդ մասին գրել եմ եւ ասել մասնավոր ու պաշտոնական հանդիպումների ժամանակ: Եթե ավելի պարզ ու հակիրճ արտահայտվեմ, ապա խորհրդարանական կառավարումը մեր երկրին քաոսային իրավիճակի առաջ է կանգնեցնելու: Տա Աստված, սխալվեմ: Բայց, ցավոք, մասնագիտական վերլուծություններս ցույց են տալիս, որ ճիշտ է դուրս գալու «կանխատեսումս»: Հուսով եմ, որ այն իրապես խորհրդարանական չի լինի եւ կառավարման մեկ ընդհանուր՝ ուժեղ ձեռք կունենա:
Քաղաքական 9 ուժեր են մասնակցելու ընտրությանը եւ ոչ ոք արդյունաբերության զարգացման ծրագիր չունի: Չէ, անկեղծ լինեմ, տող ունի, դրույթ ունի, բայց՝ հռչակագրային: Ոչ քայլ, ոչ մեխանիզմ եւ ոչ նպատակ չեն ձեւակերպում (Կոնգրես-ՀԺԿ-ն ունի, բայց՝ 2012թ. թվագրմամբ…): Դրա համար եմ ասում, կոմկուսը կարող էր ծրագիր չգրել: Իրենից լավ բոլորը գրել են. գրել են, որ ցանկանում են, որ առաջարկում են, որ պետք է անել, խոստումներ եթե տվել էլ են, ապա՝ կրկնում եմ, հռչակագրային, կամ էլ՝ մի քիչ հանքարդյունաբերությունից, մի քիչ թեթեւից՝ էլի գալով փոքր ու միջին ոլորտ: Բոլորն էլ շեշտը դրել են ՓՄՁ-ի զարգացման վրա, բայց դե սա էլ չեն զարգացնում: Ու բոլոր առումներով է այսպես. նախընտրական ծրագրերը նայում ես ու որեւէ հստակ խնդրի որեւէ հստակ լուծում չես տեսնում: Ավելի շատ խոսում են նրանից, ինչ ժողովրդին դուր կգա. հարկեր են իջեցնում, աշխատավարձ բարձրացնում: Թե որ հարկերը նվազեցնում են, աշխատավարձ ինչպե՜ս են բարձրացնելու: Ասում են՝ ստվերի հաշվին: Թե այդ ինչ ստվեր է, որի տեղը գիտեն, դա էլ չեմ հասկանում: Մի խոսքով, դասագրքային տնտեսագիտություն է մեր նախընտրական ծրագրերի տնտեսական բաժիններում: Կիրառական ոչ մի բան չեմ տեսել: Հատ ու կենտ:
Ինչեւէ, քանի որ նրանց համար տնտեսության զարգացումը ՓՄՁ-ից է կախված, տեսնենք, թե ինչպես են այդ ոլորտը զարգացնում:
ՓՄՁ զարգացում. սրանից խոսում են բոլորը, մեխանիզմներ առաջարկում քչերը
Սկիզբը՝ թիվ 10-ում
Փոքր ու միջին ձեռնարկատիրության դերը տնտեսության կայուն զարգացման տեսանկյունից շատ է կարեւորվում: Մեր ՓՄՁ ոլորտի զարգացումը կարող է իրապես կենսական մեծ լիցք հաղորդել մեր տնտեսությանը՝ հետագա կայունացման համար:
Դատելով ընտրությանը մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերից, քաղաքական այդ 9 ուժերից միայն մեկը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ՓՄՁ մասով ոչինչ չի նախատեսել: Մյուսները առանձին բաժնով կամ դրույթով անդրադարձել են դրան: Continue reading
Ղրիմը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի՞ – Ղրիմում վայրէջք են կատարել զենքերով եւ տեխնիկայով բեռնված ԻԼ-76 ինքնաթիռներ։ Զորավարժություններին իրենց մասնակցություն են ունեցել ավելի քան 2,5 հազար դեսանտայիններ, ինչպես նաեւ ռուսական օդուժի ու Սեւծովյան նավատորմի միավորումներ… Եվրատեսիլի հերթական հակահայ դրսեւորու՞մ, թե՞ հիմա էլ ուկրաինական ցուցակ հայ մասնակցի դեմ…
Ղրիմը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի
Ռուս-ուկրաինական հակամարտության ամենակտրուկ քայլը Ղրիմի միացումն էր Ռուսաստանին: Անգամ Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ստեղծումն ու Կիեւից մեկուսացումը այդքան ճակատագրական ազդեցություն չունեցավ ուկրաինական խնդրի վրա:
Սա անսպասելի հանգուցալուծում էր նաեւ Թուրքիայի համար, որը դեռ Ուկրաինայի անկախության տարիներին ակնկալում էր Ղրիմի թաթարների միջոցով տիրել Սեւ ծովում ռազմավարական նշանակության ունեցող այդ թերակղզուն: Անգամ վերամիավորման հայտարարությունից հետո էլ Անկարան փորձեց շահարկել թաթարական թեման, սակայն թերակղզու թաթարների մեծ մասը քվեարկեց եւ կանգնեց Ռուսաստանի կողքին: Բայց միեւնույնն է, արդեն սահմանադրորեն էլ բռնապետություն դարձող Թուրքիան, իրեն «թուրքերի հայր» կարգած Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նպատակ է դրել ստեղծելու նոր օսմանական կայսրություն, որը պիտի ծավալվի ու հասնի «Մեծ Թուրան» կոչվածին… Պարզվում է՝ Անկարան նաեւ եվրոպական որոշ տարածքների վրա աչք ունի, բացի Բալկաններից, ինչը պիտի ծավալի հենց Ղրիմից դեպի արեւելք՝ եվրոպական ուղղությամբ: Continue reading


