Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Աստանայում պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
- Խամենեին ԶՈւ-ին իրավունք է տվել գործողություններ իրականացնել առանց աշխարհագրական սահմանափակումների
- «Ժողովրդի նյարդային լինելը հասկանում եմ, բայց ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
- Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան
- Հայ գերիների հարցի լուծումը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նախապայման է. Ֆրանսիայի արտաքին առևտրի լիազոր-նախարար
- Թաիլանդում երկնային լապտերների արձակման պատճառով 265 չվերթի ժամանակացույց է փոփոխվել
- Հայտնի է հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի օրը
- Վատ բան եմ ասում, երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից․ Խամոյանը՝ փոխնախարարին
- Շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ. այժմ պետք է նորոգենք ու բացենք երկաթուղին. Փաշինյան (վիդեո)
- Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը. Չախոյանը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին
Ա1պլյուս- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
- Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր․ հերթական ակցիան՝ ԶՊՄԿ մասնակցությամբ (տեսանյութ)
- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշել են բնական տարեփոխությունը… Գաղտնածեսեր Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանի սահմանամերձ հատվածում՝ Վայքի մարզում, Արցախում, Ջավախքում եւ Երեւանում…
Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, Հայոց Ամանորի տոնին, Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչները 2 խմբի բաժանված ծես են արել Արեւմտյան Հայաստանի Վանա եւ Մշո աշխարհներում՝ Վանա լճի եւ Աստղկաբերդի տարածքներում: Քրմերն այգաբացը դիմավորել են ռազմապարով:
Հետո երկու խմբերն էլ միաժամանակ՝ Երեւանի ժամանակով ժամը 6:00-ին գաղտնածես են արել՝ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնից խնդրելով ուժ ու կամք՝ Հայոց հողահավաքի ու հայահավաքի նպատակն իրագործելու ճանապարհին:
Գաղտածեսը սկսվել է վիշապաքաղ Վահագնի փառաբանումով, որ արվել է հատուկ այս տոնի համար պատրաստված վեցգլխանի վիշապ պատկերող գավից գինըմպումով՝ ի նշան Վահագն Աստծո կողմից Չարի՝ Վիշապի սանձումի, Վիշապի հանդեպ տարած մշտառկա հաղթանակի: Խորհրդանշական այս գավը պատկերում է չարին, որ ի վերջո այնպես է պատժվում, որ գինի է մատուցում Վահագն Աստծուն: Continue reading
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Իրանի ժողովրդին՝ Նովրուզի՝ Նոր տարվա՝ արեգակնային տոմարով նոր՝ 1396թ. առթիվ… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ հազարամյակների բովով անցած արիադավան-հեթանոս հայությանը եւ արիական ազգերին…
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը՝ Նովրուզի՝ Նոր տարվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ: Հանրապետության նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396թ. Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։
ՀՀ նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընտթաց զարգացում են ապրել՝ ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչեւ առեւտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչեւ գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն: Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում եւս կընդլայնվեն եւ կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի:
Սերժ Սարգսյանը մաղթել է Իրանի նախագահին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին քաջառողջություն, արևշատություն եւ հաջողություններով լի բեղմնավոր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ արիադավան հայությանը եւ արիական ազգերին
Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշել են բնական տարեփոխությունը: Continue reading
«Մենք հաշվետու ենք» – 5 – Երեւանի կենդաբանական այգու արդիականացում… Կառուցվում են նոր ազատավանդակներ… Նախադպրոցական կրթություն… Դպրոցական կրթություն… Մշակութային եւ սպորտային օջախներ… Գրադարաններ… Համահայկական նվագախմբի առաջին ելույթը՝ ապրիլի 24-ին Երեւանում…
Սկիզբը՝ թիվ 7-10-ում
Երեւանի կենդաբանական այգու արդիականացում
Քաղաքապետարանի շարունակական ջանքերի շնորհիվ Երեւանի կենդանաբանական այգին դառնալու է բնապահպանական, կրթամշակութային, ժամանցային եւ զբոսաշրջային տարածաշրջանային նշանակության վայր՝ ժամանակակից չափորոշիչնեին համապատասխան:
Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է 2017թ.։
Աշխատանքների արդունքում կթարմացվեն ազատավանդակները, կավելանան քայլուղիները, ընդհանուր օգտագործման ճանապարհները, հանգստի համար նախատեսված կանաչ տարածքները։
2016թ. մեկնարկել են նոր ազատավանդակների եւ նոր կարանտինի կառուցման աշխատանքները։
Կառուցվում են նոր ազատավանդակներ՝
– գայլերի եւ արջերի համար՝ տարածքի ներկայիս 1.250 քմ մակերեսը նախատեսված է հասցնել 5.550 քմ-ի,
– առյուծների համար՝ 2.950 քմ ընդհանուր մակերեսով, որից 385 քմ՝ որպես կենդանիների ձմեռային կացարան,
– թռչունների համար՝ 5.000 քմ մակերեսով, ազատավանդակը հնարավորություն է ընձեռելու այցելուներին հայտնվել թռչունների հետ նույն տարածքում:
Կառուցվում է նաեւ կենդանիների կարանտինի համար նախատեսված 632 քմ ընդհանուր մակերեսով 5 շինությունների համալիր՝ երկուական 100 քմ եւ 3-ական 144 քմ մակերեսով, որը հնարավորություն կտա նոր բերված կենդանիներին որոշակի ժամանակաշրջանում ադապտացնել բնակլիմայական միջավայրին եւ այնուհետ եւ միայն տանել կենդանաբնակ միջավայր: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից.- Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն… Եվրաֆուտբոլ. Հայաստան-Ղազախստան՝ 2:0… Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակով… Արթուր Դավթյանը Հայաստանի 2017թ լավագույն մարմնամարզիկն է… Արթուր Թովմասյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթակիր… 2 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից… Ուժային եռամարտ. Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն… Մարզական այլ լուրեր…
Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 20-րդ փուլի հանդիպումներըը: Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում ընդունեց 3-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին»: Եղանակային բարդ պայմաններում անցած հանդիպումը (2-րդ խաղակեսում մրցավարը 15 րոպեով ընդհատեց հանդիպումը՝ ձյունածածկ խաղադաշտը կարգի բերելու համար) ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 2:1: «Շիրակ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ 37 միավորով մնաց 2-րդ տեղում: «Գանձասար-Կապան»-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնության գարնանային հատվածում եւ 36 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում:
Աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը, որը վաստակել է 39 միավոր: Առաջատարը 3:0 խոշոր հաշվով հաղթեց «Արարատ»-ին, որը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային խաղաշրջանում:
«Փյունիկ»-ը հյուրընկալվեց «Բանանց»-ին եւ հաղթեց, այստեղ էլ խոշոր հաշիվ գրանցվեց՝ 3:0: «Փյունիկ»-ն իր միավորների թիվը հասցրեց 33-ի եւ 3-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ի հետ միավորների տարբերությունը հասցրեց 3-ի: Իսկ «Բանանց»-ը շարունակում է 16 միավորով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը՝ առաջ մնալով միայն «Արարատ»-ից:
Մրցաշարային աղյուսակը 20-րդ փուլից հետո.
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
- «Ալաշկերտ» 20 11 6 3 35 18 39
- «Շիրակ» 20 11 4 5 20 13 37
- «Գանձասար-Կապան» 20 11 3 6 24 15 36
- «Փյունիկ» 20 9 6 5 24 14 33
- «Բանանց» 20 4 4 12 15 31 16
- «Արարատ» 20 1 3 16 7 34 6
Առաջնության ռմբարկուներ` Միհրան Մանասյան («Ալաշկերտ»)՝ 9, Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)՝ 8, Վիուլեն Այվազյան («Շիրակ»)՝ 7
Հայաստան–Ղազախստան՝ 2:0
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2-0: 2-րդ խաղակեսում (73-րդ րոպե) հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, 2 րոպե անց Ղազախստանի հավաքականի դարպաս գնդակն ուղարկեց Արաս Օզբիլիսը:
Նշենք, որ Ղազախստանի հավաքականը 2-րդ խաղակեսում (64-րդ րոպե) խաղում էր 10ֆուտբոլիստով: Սերգեյ Մալիյը 2 դեղին քարտ ստանալով՝ հեռացավ խաղադաշտից: Continue reading
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ արիադավան հայությանը եւ արիական բոլոր ազգերին
Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշել են բնական տարեփոխությունը (http://www.hayary.org/wph/?p=5986 – Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…) Տիեզերական Գարունն արդեն տարիների պտույտ է գործել եւ հետզհետե մտնում է իր բնականոն ընթացքի մեջ: Երբ Արեգակնային Գարնան ազդակներին ձուլվում է նաեւ Երկրային Գարնան շունչը, Տիեզերագեն Արիական Տեսակը առատորեն սնվում է Արարչակարգից բխող լիցքերով, վերականգնում է իր Բնածին եւ Տիեզերահաս որակները, վերադառնում է Տիեզերակարգի հետեւորդ՝ Եռահամակարգ Մարդ Արարածի մարմնա-մտա-հոգեւոր կարգավիճակին…
Արիածին Ազգերը Արեւազարմ են եւ Արեւեպաշտ ու նիրհել էին Տիեզերական Ձմռան արեւասակավ բնությունից: Ըստ բնակարգի, Բ(Ա)րիների ժամանակավոր տկարությունից օգտվել էին Չարիները, որոնք նույնպես Տիեզերածին Արարածներ են, եւ Երկիր մոլորակը հայտնվել էր Երկնային ու Երկրային Չարիների տիրույթում…
Այդ ժամանակահատվածում՝ շուրջ 6,5 հազար երկրային տարի առաջ, սկսեց թուլանալ Համաարիական Համադաշնությունը մեր երկրում, 4-5 հազար տարի առաջ արդեն մասնատման գնացող Համաարիականությունը տկարացավ գաղափարախոսական ու հավատամքային ասպարեզներում, ինչը դարձավ պատճառ Համաարիական Համադաշնության պառակտման, որից էլ բխեց Արիածին Ազգերի միասնական գաղափարների ու հավատի մասնատումը: Առաջացան առանձին արիակերտ թագավորություններ եւ ազգերը ստեղծեցին իրենց ազգային հավատներն ու գաղափարախոսությունները, մշակույթը, արվեստի ու արհեստի ինքնատիպ արժեքները: Continue reading
Լուսանցքում գրվում են ամենակարեւոր բաները – Այսօր 10 տարեկան ենք, 443 թողարկում, 443 շաբաթվա ամենժամյա մաքառում – Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ, ովքեր աջակցել են… Բայց նախ եւ առաջ շնորհակալ եմ իմ հավատարիմ ընթերողներին, ովքեր ինձ ուժ են տվել իմ մաքառումին դիմանալու համար (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
10 տարի առաջ, ճիշտ այս օրերին, լույս տեսավ «Լուսանցք»-ի 1-ին համարը (մարտի 16-23, 2007թ.):
Այն իմն էր, բացառապե՛ս իմը (ինչպես մայրն է մի ուրիշ գուրգուրանքով փայփայում բացառապես իր երեխային), ես էի հայթայթել հիմնադրման ու առաջին թողարկումների համար անհրաժեշտ գումարը: Ես էի ընկերներիս համոզել, որ մենք անելիք չունենք դեմոկրատական դաշտում (նույն դեմոսն է), ազատական դաշտում (արդի աշխարհում հաճախ է խառնվում սանձարձակությանը), եվրա ու ռուսա-մետ դաշտերում եւ մեր խնդիրը պետք է լինի հայ ազգայնականության գաղափարախոսությունը ներկայացնելը: Գլխավորապե՛ս հայ ազգայնականության: Ոչինչ, որ արդի աշխարհում իմ արած գործը կշփոթեն ազգայնամոլության, նացիզմի ու շովինիզմի հետ: Ոչինչ: Կարեւորը՝ ես գիտեմ, որ ճիշտ բան եմ անում: Համոզեցի ընկերներիս: Գուցե եւ ոչ: Բայց ի՛նձ հավատացին: Հավատալով աջակցեցին:
Ու, եւ՛ ցավոք եւ՛ բարեբախտաբար հետո պիտի սկսվեր մաղը:
«Լուսանցք»-ը տպագրվեց: Սկզբում թերթս չէի ստորագրում: Դե, «Հայատանի Հանրապետություն» օրաթերթում աշխատում էի (եւ եմ), եւ ազգանունս մեկ այլ տեղ հայտնվելը այն ժամանակ համարեցի մասնագիտական էթիկայի խախտում: Ստորագրությունը վստահեցի մեկ ուրիշի: Եվ… եղավ կյանքը. օտարները չեն դավաճանում, դավաճանում են ընկերները: Ու իմ կյանքի այն շրջանում, երբ քարշ էի գալիս դիահերձարանում, հիվանդանոցներում եւ գերեզմանոցներում, պարզվեց նաեւ, որ վճարված չեն հարկերը, տպագրական ծախսերը, եւ «Լուսանցք»-ը փակվելու վտանգի առաջ է հայտնվել: Ինձ գումար վստահող ընկերներիս պետք է պատասխան տայի, բայցեւ՝ պատասխան էի սպասում նրանից, ում վստահել էի այդ գումարները՝ թերթս տպագրելու եւ, իբր, ստորագրելու համար: Մինչ սպասում էի վստահորդիս պատասխանին, հայտնվեցի ոստիկանությունում այն մեղադրանքով, որ ծեծել եմ վստահորդիս: Մինչ ոստիկանությունում կփորձեի հակառակն ապացուցել, սկսվեցին սադրանքները «վստահորդիս» ու քննիչի կողմից (հետագայում երբ անմեղությունս ապացուցվեց, քննիչին զրկեցին պաշտոնի ու աշխատավարձի բարձրացումից: Ես էլ անձամբ նրան խոստացա, որ իր ամբողջ կյանքում կմա իմ ուշադրության կենտրոնում): Ինչեւէ, հիվանդանոցներից, գերեզմանոցներից ու քննչականներից հետո վազում էի հարկային՝ խնդրելով ինձ հավատալ եւ ժամանակ տալ՝ ոչ իմ մեղքով կուտակված հարկային պարտավորությունները մարելու համար: Հավատացին: Իրենք՝ ժամանակ տվեցին, ես՝ հարկերս մարեցի: Ժամանակն էր «բացահայտվելու» եւ թերթը ստորագրելու: Continue reading
Սպասե՞լ, թե՞ նպաստել թյուրքական հատուցման ժամին – Ի՞նչ պետք է անի Երեւանը… Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պաշտոնական Բեռլինը մերժեց Անկարային՝ հավաքներ անցկացնել Գերմանիայի թուրքերի շրջանում՝ իրենց սահմանադրական փոփոխությունների քարոզչության համար… Գերմանիային հետեւեցին Հոլանդիան, Ավստրիան, Բելգիան, Դանիան, Շվեդիան եւ սա կդառնա շարունակական Եվրոպայում…
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պաշտոնական Բեռլինը մերժեց Անկարային՝ հավաքներ իրականացնել Գերմանիայի թուրքերի շրջանում՝ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների քարոզչության նպատակով: Համբուրգ քաղաքի իշխանությունները թույլ չէին տվել սրահներից մեկում անցկացվելիք միջոցառումը, որտեղ ելույթ էր ունենալու նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Այնուհետեւ հայտարարվել էր, որ նախարարի ելույթի համար այլ սրահ կհատկացվի: Իսկ մինչ այդ Գերմանիայի տեղական ինքնակառավարման մարմիններն արգելել էին Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի եւ Էներգետիկայի նախկին նախարար Թաներ Յըլդըզի ելույթները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անձամբ եւ բացահայտ հանդես եկավ նման քարոզչության դեմ: Նախապես այդ փոփոխությունները համարվել էին բռնապետության տանող քայլեր: Նկատի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական եւ նորհամաթուրանական ծրագրերը, այս ՝ բռնապետության տանող օրենքները, ավելի կազատեն Թուրքիայի նախագահի արդեն անպատասխանատու շարժումներ անող ձեռքերը, ով փորձում է աշխարհի թուրքերի նոր հայրը ներկայանալ՝ առաջ անցնելով Աթաթուրքից: Անգամ՝ դեռ թուրքերի հայր համարվող Աթաթուրքի նախագահական նստավայրը փոխեց, հիմա էլ նրա ստեղծած «Թուրքիայի Հանրապետությունը» փորձում է դարձնել իսլամական պետություն:
Այս վտանգները չեն կարող չտեսնել նաեւ Եվրոպայում: Եվ Գերմանիան, որպես Եվրոպայի քաղաքականության այսօրվա առաջատար երկիրը, կատարեց առաջին քայլը: Թուրքիայի նախագահը արագ արձագանքեց եւ զգուշացրեց, որ սա վտանգավոր նախադեպ է եւ ապացուցում է, թե Գերմանիան նացիստական երկիր է մնացել: Թուրքիայի ԱԳ նախարարը եւս միացավ այս բղավոցներին, թե «Գերմանիայում իսկական բռնապետական համակարգ է… Այդ երկրի իշխանությունների գործողությունները նման են նացիստական գործելաոճին»: Continue reading
Արցախը՝ ինչպես հայոց պահանջատիրության, այնպես էլ մեր գոյության եւ ապագայի բանալին – խորհրդարանական ընտրապայքարի ելած 9 քաղաքական ուժերն ինչ են ասում… Ինչու՞ այս հարցում կրկին եղան դավադիր եւ դավաճանական ընտրախաղեր, ամբոխահաճ եւ օտարաշունչ տեսակետներ…
Այն փաստը, որ Լեւոն Տեր–Պետրոսյանը հենց սկզբից էլ դավադրաբար ցանկացել է բարեկամանալ թուրք–իսրայելական դաշինքի հետ եւ հանուն դրա պատրաստ է եղել փակել պահանջատիրության թեման եւ զիջումների գնալ Արցախյան ճակատում՝ հոգուտ Ադրբեջանի, այլեւս ոչ մեկին չի զարմացնի նաեւ այսօր:
Բայց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանության նախարարը եղած եւ այսօր իրեն ամենաընդդիմադիրը հռչակած Սեյրան Օհանյանը (իհարկե, զարմացնում է նաեւ նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վարդան Օսկանյանի վարքագիծը, քանզի՝ եռյակով են պատասխան տալիս) հանդես կգա մի ծրագրով, որտեղ կասվի, թե «Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են եւ ապրելու են կողք կողքի: Խաղաղություն են ուզում թե՛ հայերը եւ թե՛ ադրբեջանցիները: Պատերազմի են մղում արկածախնդիր գործիչները՝ ի դժբախտություն առաջին հերթին սեփական ժողովրդի»… մի եզրակացության է մղում՝ կատարվում է դավաճանություն հայրենիքի նկատմամբ…
Ալթայներից Հայկական լեռնաշխարհ ներխուժած քոչվոր ու անծագում թուրք–ադրբեջանական տարրը չի կարող լինել ու մնալ մեր հարեւանը՝ մեր բնօրրանում, այս մարդակեր տեսակը մեր հայրենիքի մեծ մասը զավթել ու դարձել է նստակյաց… իհարկե՛ խաղաղություն կուզի: Իսկ այդ խաղաղությունը եւս հօգուտ նրանց է աշխատել թե՛ խորհրդային տարիներին, թե՛ այսօր, եթե մենք շարունակենք ապավինել մեր ներքին թուրքին՝ դավադիրներին ու դավաճաններին…
Այսօրինակ խաղաղության կարգախոսը Լեւոն Տեր–Պետրոսյանից գողացած Սեյրան Օհանյանը բացահայտ մեղադրում է Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին՝ իրենց ժողովուրդներին պատերազմի մեջ ներքաշելու մեջ… Եվ սա ասում է այն պաշտպանության նախարարը, ով 2016-ի ապրիլին մեղավոր է մեր ավելի քան 100 զոհերից մոտ 70-ի՝ առաջին իսկ օրվա նկատմամբ ցուցաբերված անտարբերությամբ, մի նախարար, որից հետո պաշտոնազրկվեցին բազմաթիվ զինվորականներ՝ բանակի ոլորտում հափշտակումներ կատարելու կամ դրան նպաստելու պատճառով, մի նախարար, ում օրոք հայտնաբերվել է անորակ վառելիքի գնումներ, որին անդրադարձել են նաեւ ՀՀ ու ԼՂՀ վարչապետերը…
«Լուսանցք»-ը պահանջում է Հայաստանի եւ Արցախի պատկան մարմիններից՝ այլեւս կտրուկ գործել եւ լուրջ ստուգումներ անցկացնել 1991-2016թթ. 25 տարիների ընթացքում աշխատած բոլոր պաշտոնյաների, պատգամավորների, քաղաքական ու հասարակական գործիչների, հանրային շարժումներ ղեկավարող խմբերի (հատկապես միջազգային դրամաշնորհներից օգտվող) շրջանում, քանզի հայության պարտությունները միշտ ներսից են սկսվել, երբ անգամ պարբերական շատ երեւույթներ համարվել են պատահականություն…
Այսօր դիտարկենք, թե խորհրդարանական պայքարի ելած ուժերն ինչ են ասում Արցախի խնդրի մասին: Սա ոչ միայն հայկական մի տարածքի նկատմամբ վերաբերմունքի հարց է (ինչպես օտարներն են մտածում, նաեւ՝ «սեփական օտարները»), այլ, ինչպես գիտենք, հայության պահանջատիրական քաղաքականության առաջին հիմնաքարը, հայրենատիրության, մեր արարչական բնօրրանում ամբողջական Հայաստանի վերականգնման:
Եվ այդ հիմնաքարը դրվել է համայն հայության ջանքերով՝ Հայաստանի ու Սփյուռքի հայության, որն արդեն վերածվել է Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնության՝ հայացքն ուղղած հողահավաքի ու հայահավաքի իրագործմանը: Continue reading
Ընտրապայքար՝ խորհրդարանական երկրի ձայների համար – Ընտրաթվեր, որ հետո կլինեն համեմատության մեջ… Ընտրողների թվականակը, տոկոսային հաշվարկներ, պաշտոնական նախընտրական տեղեկություններ… Իսկ դուք հասցրե՞լ եք չմուծել ձեր հարկերը – Ինչի մասին են լռում երկրի 9-ը փրկիչները – Եվ ինչի հանդեպ են այդքան «առատաձեռն» – Հին մասնագիտության դեմը ո՜նց են առնելու…
Խորհրդարանական Հայաստան ես չեմ ուզում: Ես ուզում եմ ուժեղ, կենտրոնաձիգ պետություն: Խորհրդարանական կառավարումը հիմա մեզ համար չէ: Այս մասին «Լուսանցք»-ը գրել է, հիմնավորել, ՍԴ–ում մասնակցել խնդրո առարկայի շուրջ քննարկմանը: Որ խորհրդարանական կառավարումը կարող է մեր երկիրը կրկեսի, այն էլ՝ անկառավարելի կրկեսի վերածել, երեւում է ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից: «Լուսանցք»-ը ներկայացրել է դրանք՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների տեսանկյունից: Տեսնենք, թե ինչ են խոստանում այդ ուժերը հարկային ու մաքսային քաղաքականության, զբոսաշրջության, ներդրումների ներգրավման եւ կոռուպցիայի դեմ պայքարի առումով՝ հաշվի առնելով այն, որ դա շատ կարեւոր է պետական զամբյուղը լցնելու եւ, ըստ այդմ, պետության գործերը կառավարելու համար:
Իսկ դուք հասցրե՞լ եք չմուծել ձեր հարկերը
«Ելք» դաշինքը խոստանում է 150 եւ ավելի աշխատող ունեցող ՏՏ ոլորտի ընկերություններին ազատել շահութահարկից: Արտադրական հոսքագծերի եւ օժանդակ սարքավորումների ներմուծումը 2 տարի ժամկետով ազատել ԱԱՀ-ից եւ մաքսատուրքից: «Ելք»-ը խոստանում է նաեւ Էլեկտրոմոբիլների ներկրումը եւ վաճառքը ազատել ԱԱՀ-ից եւ մաքսատուրքից, այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ընկերություններին ազատել շահութահարկից եւ մաքսատուրքից:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը «Մրցունակ Հայաստան» նախընտրական տնտեսական ծրագրում հարկային ու մաքսային քաղաքականությանը վերաբերող առանձին բաժին ունի եւ հարկերի բարձրացում էլ է խոստանում: Կուսակցությունը խոստանում է բարձրացնել թունդ խմիչքների, օղու, լիկյորների վրա դրվող ակցիզները, փոխարենը՝ իջեցնել գինու ակցիզը: Խոստանում է նաեւ բարձրացնել խոշոր գույքի հարկը: «Ազատ դեմոկրատները» նաեւ ասում է, թե պետք է բացառել ոչ պետական լոտոների, վիճակախաղերի, զառերի գոյությունը։ Նման ինստիտուտների շահագործման բացառիկ իրավունքը պետք է տրվի ՀՀ Ֆինանսների նախարարությանը։
«Հայկական վերածնունդ» կուսակցության անդրադարձը խնդրո առարկային՝ փոքր է. խոստանում է մինչեւ 18 մլն. դրամ տարեկան ապրանքաշրջանառություն ունեցող ձեռնարկություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ 3 տարով հարկերից ազատել, հարկային եւ մաքսային վարչարարությունը շարունակական պարզեցնել, հսկիչ գները վերացնել: Խոստանում է նաեւ այնպես անել, որ շքեղության հարկ կիրառվի՝ սահմանելով համապատասխան սանդղակներ, որի արդյունքում հարուստներն ավելի շատ պետք է վճարեն, քան անապահովները: Տեսաք չէ՞ ի՜նչ կարգի արդարություն է. անապահովներն էլ պետք է շքեղության հարկ վճարեն, երեւի շքեղ թշվառության հարկ կկոչվի: Continue reading
Ընտրապայքար՝ խորհրդարանական երկրի ձայների համար – Ընտրաթվեր, որ հետո կլինեն համեմատության մեջ… Ընտրողների թվականակը, տոկոսային հաշվարկներ, անհատական տվյալների համընկումով անձինք, պաշտոնական նախընտրական տեղեկություններ ու պարզաբանումներ…
Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017թ. մարտի 13-ի դրությամբ: Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաեւ ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Այսպես՝ քվեարկության օրվանից 20 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.564.244, որից՝ ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը՝ 1249, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 20:
2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակիչների թիվը կազմել է 3.344. 364: Ըստ այդմ՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց քանակը կազմում է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող քաղաքացիների 76,7%-ը: Ընտրական իրավունքի տարիքը չլրացած, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված քաղաքացիների թիվը կազմում է 779,596:
Այս մասին տեղեկացնում են՝ ոստիկանությունից, ապա հիշեցնում, որ ընտրողների ռեգիստրի հիմքում վիճակագրական կամ այլ տեսակի ցուցանիշները դնելը հակասում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Քանի դեռ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների ռեգիստրի հենքը բնակչության պետական ռեգիստրն է, այլ ձեւաչափով կամ այլ ցուցանիշներով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձեւավորումը կհամարվի հակաիրավական: Հիշեցնում են նաեւ, որ վիճակագրական վերլուծություններն ու ցուցանիշերը այլ բան են, բնակչության պետական ռեգիստրը՝ այլ:
Ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը եւ ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող ու տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից կամ ընտրողների ցուցակներրից, քանի որ օրենքով նման իրավասություն չունի: Continue reading
«Մենք հաշվետու ենք»,- Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին – Ջրամատակարարում եւ ջրահեռացում… Կոշտ թափոնների կառավարում… Կանաչ տարածքների պահպանում եւ ընդլայնում… Կանաչ տարածքների պահպանում եւ ընդլայնում…
Սկիզբը՝ թիվ 7-9-ում
Ջրամատակարարում եւ ջրահեռացում
2016թ. շարունակվել են ջրամատակարարման եւ ջրահեռացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված վարկային ծրագրի շրջանակներում ամբողջությամբ արդիականացվել է 23 փողոցների 5,2 կմ կոյուղու ցանցը, կառուցվել է 94 կմ նոր ջրագիծ, իրականացվել են 6.344 անհատական ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքներ:
Վերակառուցվել է «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը՝ ապահովելով առաջնային մեխանիկական մաքրումը եւ տիղմի մշակումը:
Ներդրվել է ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման ՍԿԱԴԱ համակարգ, որի արդյունքում բարելավվելու է խմելու ջրի հոսքերի կառավարման եւ մատակարարման արդյունավետությունը եւ անվտանգությունը:
Մեկնարկել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի եւ Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման բարելավման ծրագիրը, որի շրջանակներում կառուցվել եւ շահագործման է հանձնվել 30 բակային նոր պոմպակայան՝ համապատասխան տարածքներում ապահովելով շուրջօրյա ջրամատակարարում:
Մեկնարկել են 152 կմ ջրամատակարարման ցանցի կառուցման եւ 13.000 անհատական ջրաչափական հանգույցների եւ դիտահորերի կառուցման աշխատանքները: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ մոտեցավ առաջատարին… «Արարատ»-ն այս մրցաշրջանում լուրջ նպատակներ չունի … Հրաչյա Ռոստոմյանը պարգեւատրել է Նիկոլայ Ղազարյանին… Հենրիխ Մխիթարյանը հավատում է «Մանչեսթր Յունայթեդ»-ին… Մեր ըմբիշները մեդալներ բերեցին Ստամբուլից… Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել… Թաեքվոնդոյի, մարզական սամբոյի եւ այլ մարզական լուրեր…
«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ մոտեցավ առաջատարին
Ֆուտբոլի Հայաստանի 2016-17թթ. առաջնության բարձրագույն խմբի 19-րդ փուլի վերջին խաղում ՀՀ չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը սեփական դաշտում ջախջախեց ընթացիք մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ին: Բոլոր 3 գոլերն էլ արձանագրվեցին 1-ին խաղակեսում: Երեւանցիները վաստակեցին 36 միավոր եւ ընդհուպ մոտեցան գյումրեցիներին, որ դեռեւս 1 միավոր շատ ունեն: Հաջորդում են «Գանձասար-Կապանը»՝ 33 միավոր եւ մայրաքաղաքի մեկ այլ թիմ՝ «Փյունիկ»-ը՝ 30: Մնացած 2 հորիզոնականներում գտնվող «Բանանց»-ն ու «Արարատ»-ը բավականին ետ են մնացել առաջատարներից եւ արդեն չեն կարող պայքարել մրցանակային տեղերի համար:
Առաջնության հաջորդ փուլը տեղի կունենա մարտին 17-19-ը:
«Արարատ»-ն այս մրցաշրջանում լուրջ նպատակներ չունի
Երեւանի «Արարատ»-ը այս առաջնությունում անհաջող է հանդես գալիս, քանի որ համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով, ովքեր դեռ անփորձ են: Արարատցիների գլխավոր մարզիչ Արկադի Անդրիասյանն ասել է, որ այժմ խաղերի արդյունքն իրեն այնքան էլ չի հետաքրքրում: «Այս տարի մենք չենք կարող պայքարել մրցանակների համար: Խաղում ենք հաջորդ մրցաշրջանի համար: Ներկայումս զբաղված ենք նոր թիմի ստեղծմամբ: Նրանք, ովքեր լավ կխաղան, կընդգրկվեն հիմնական կազմում»,- ասել է նա:
Փորձառու մասնագետը զարմացած չէ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է խաղեր անցկացնել ուրբաթ օրը: «Երբ ուզում են, այդ օրն էլ խաղ են նշանակում: Դա նորություն չէ: Պարզապես հիմա խաղադաշտերը չկան, դրա համար տարբեր օրեր են գցում»,- եզրակացրել է «Արարատ-73» պատմական թիմի առաջնային կիսապաշտպանը՝ Արկադի Անդրիասյանը:
Հրաչյա Ռոստոմյանը պարգեւատրել է Նիկոլայ Ղազարյանին
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» հանրահայտ ֆուտբոլային թիմի անդամ, ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանին պարգեւատրել է նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով: «Հարգելի՛ պարոն Ղազարյան, Դուք եւ լեգենդար «Արարատ-73»-ի մյուս անդամները եղել եւ մնում եք հայ մարզասերների մի քանի սերունդների կուռքը: Շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն եւ հաջողություններ: Միշտ եղե՛ք մեր կողքին եւ Ձեր խորհուրդներով օգտակար եղեք ապագա սերունդներին»,- հանդիպման ժամանակ ասել է Հրաչյա Ռոստոմյանը: Continue reading
Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ եւ պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…
Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մանրամասնում է, թե ինչպես են թշնամի երկրի հաքերները կոտրում հայաստանցի օգտատերերի ֆեյսբուքյան էջերը: «Ադրբեջանական հաքերները վերջին 1 տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական ֆեսյբուքի օգտատերերին: Վերջին ամիսներին կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ:
Ինչի՞ համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գան ու գրեն Ya zdes. Սակայն, նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Ինչպես ասենք, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի: Իսկ ինչպե՞ս են իրենք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե ֆեյսբուքը, այլ օգտատերին:
Ամենաընդունված ձեւը՝ ֆիշինգն է: Այսինքն, ձեւ երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին: Continue reading
Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը…
Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, Հայոց Ամանորի տոնին, Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչները 2 խմբի բաժանված ծես են արել Արեւմտյան Հայաստանի Վանա եւ Մշո աշխարհներում՝ Վանա լճի եւ Աստղկաբերդի տարածքներում: Քրմերն այգաբացը դիմավորել են ռազմապարով:
Հետո երկու խմբերն էլ միաժամանակ՝ Երեւանի ժամանակով ժամը 6:00-ին գաղտնածես են արել՝ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնից խնդրելով ուժ ու կամք՝ Հայոց հողահավաքի ու հայահավաքի նպատակն իրագործելու ճանապարհին:
Գաղտածեսը սկսվել է վիշապաքաղ Վահագնի փառաբանումով, որ արվել է հատուկ այս տոնի համար պատրաստված վեցգլխանի վիշապ պատկերող գավից գինըմպումով՝ ի նշան Վահագն Աստծո կողմից Չարի՝ Վիշապի սանձումի, Վիշապի հանդեպ տարած մշտառկա հաղթանակի: Խորհրդանշական այս գավը պատկերում է չարին, որ ի վերջո այնպես է պատժվում, որ գինի է մատուցում Վահագն Աստծուն:
Նույն ժամին՝ ժամը 6:00-ին Հայոց ամանորը հայ արիների եւ հեթանոս ազգայնականների մի խումբ տոնը նշեց Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մի խումբ էլ՝ Հայոց Ջավախքում՝ խորհրդանշական 21 կրակներ վառելով եւ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը:
Ջավախքում տոնի մեկնարկը տվեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը երգով՝ յուրօրինակ մի ձոնով առ Վահագն աստված: Հետո արիներն ու ազգայնականները խորհրդանշական թրամարտի բռնվեցին՝ ի ցույց Հայ Աստվածնեի, որ հայի թուրը դեռ պատյանում չէ եւ դեռ ի զորու է շարունակելու կռիվն այնքան, ինչքան պետք է մեր Մեծ երազանքին հասնելու համար: Այդ նպատակով վառված գլխավոր՝ մեծ կրակը վեր բարձրացվեց աշտանակի վրա:
Բնական տարեփոխությունը իր հետ կբերի նոր տիեզերախորհուրդ ազդակներ (http://www.hayary.org/wph/?p=5986 – Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…) Continue reading
«Լուսանցք»-ը դարձավ 10 տարեկան – Հայկական մամուլի «սպիտակ ագռավը», որ պաշտպանն է ազգային արժեհամակարգի
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են «Լուսանցք» շաբաթաթերթի 10-ամյա հոբելյանը:
Հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար, առհասարակ ազգային մտածողությամբ հայորդիների համար այս պարբերականն ունի կենսական ու կենարար նշանակություն: Հայ ազգային ինքնատիպ արժեհամակարգի պաշտպանության եւ քարոզչության վստահելի ու կայուն ամբիոն է «Լուսանցք»-ը: Իզուր չէ, որ 2007թ. մարտի 15-ին մերձավորների շրջապատում իր ծնունդն արձանագրած պարբերականը հաջորդ օրն իսկ լույս աշխարհ եկավ հենց ազգային արժեքների համակարգի պաշտպանության առաջաբանով. «Մշուշն ենք ցրում»…
«Լուսանցք»-ը դարձավ նաեւ այդ տարիներին ազգային ոլորտում գործող «Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի» բաղկացուցիչ մասը եւ այդ առաքելության կրողն է ցայսօր: Continue reading


