Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Անվտանգության նկատառումները մի՛շտ պետք է լինեն – Այլընտրանքային տարբերակներ միշտ պիտի լինեն… Հայաստանը եւ Վրաստանը արդեն պատրաստ են համագործակցել Իրանի հետ, ինչը կփոխի տարածաշրջանի դեմքը…

Հորդառատ անձրեւների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից` Լարսի ավտոճանապարհը փակվել էր որոշ ժամանակ: Ճանապարհին մնացած հայերին տուն հասցնելու հարցում զգալի գործ արեց ԱԻՆ-ը, որի ջանքերի շնորհիվ ինքնաթիռներով մարդկանց հասցրեցին Հայաստան: Նախնական տվյալներով, ճանապարհը պիտի բացվեր հուլիսի 5-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացրել էր, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնել էին, որ հուլիսի 4-ին Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4X4 թեթեւ մարդատար մեքենաների համար… Հիշեցնենք, որ հորդառատ անձրեւներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի եւ Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ռուսական օդանավի 6 չվերթով Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետեւանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված ՀՀ 289 քաղաքացի (այդ թվում` 73 կին, 31 երեխա): Նույն ժամանակահատվածում Հայաստանից նույն ինքնաթիռով Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ 13 քաղաքացի (այդ թվում` 2 կին, 2 երեխա): Առաջնահերթ նախապատվությունը տրվել է ծերերին, կանանց եւ երեխաներին: ՀՀ ԱԻՆ խնդրանքով` նախատեսված 4-ի փոխարեն ՌԴ ԱԻՆ «ԱՆ-148» օդանավն իրականացրել է եւս 2 լրացուցիչ չվերթ:

Լարսի անցակետի մոտ ծավալված ժամանակավոր ճամբարներում գրանցված մեր երկրի բոլոր  քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխվել են Հայաստան: Ներկայումս անցակետում մնացել են միայն այնտեղ արգելափակված բեռնատար եւ մարդատար մեքենաների վարորդները:   Continue reading →

Արցախը ոչ մի ձեւով չի կարող լինել Ադրբեջանի կազմում – Այն, ինչ եղավ Նախիջեւանում հայերի հետ, ամենացայտուն օրինակն է, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանական… Ռուս-թուրքական խաղերը եւ Բաքվի ծիծաղելի սպասումները, թե հայերը շուտով կհանձնվեն…

Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս, Հռոմի պապի Հայաստան այցին ընդառաջ, հարցազրույց էր տվել «Ռադիո Վատիկան»-ին, որտեղ անդրադարձել էր Պապի այցի, հայրենիք-սփյուռք համագործակցության կարեւորությանն ու ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի հարցով նշել էր. «Ես համոզված եմ, որ մենք գտնելու ենք ղարաբաղյան հարցի կարգավորման լավագույն լուծումը»: Նախագահը հերթական անգամ կարեւորել էր հայերի միասնության խնդիրը եւ նշել. «Մշտապես ասել եմ, որ Հայաստանը ուժեղ է իր սփյուռքով, եւ սփյուռքը կենսունակ է Հայաստանով: Մենք հսկայական ներուժ ունենք, ու այդ ներուժը, ցավոք սրտի, մենք բացահայտել ենք շատ փոքր չափով»: Նշվել է, որ սփյուռքի ներուժը առաջին հերթին պետք է օգտագործվի Հայաստանի հզորացման համար, որպեսզի «ուժեղ Հայաստանը սնի, ոգեւորի նաեւ սփյուռքին, ինչը կարեւոր է նաեւ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ այլ համահայկական խնդիրների համար»:

ՀՀ նախագահի տեսակետը ամրագրվել է նաեւ ՀՀԿ ԳՄ հերթական նիստում, որտեղ քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաեւ ներկուսակցական խնդիրներ: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո հայտնել է, որ անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: «Նախագահը ներկայացրել է իր զրույցի արդյունքները ԱՄՆ պետքարտուղար Քերրիի հետ, քննարկել ենք նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Շտանմայերի այցը Հայաստան, տարածաշրջան: Եվս մեկ անգամ պետք է հաստատեմ, որ հայկական կողմերը ունեն հստակ դիրքորոշում, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման արդյունքում, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը եւս այլընտրանք չունի»,- նշել է ՀՀԿ մամլո խոսնակը:

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի այնքան իրավունք հանրաքվեով լուծելու իր հարցը, որքան եվրոպական ցանկացած ժողովուրդ. «Լեռնային Ղարաբաղը չի կարող ոչ մի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանցիները սիրում են խոսել Նախիջեւանի մասին։ Նախիջեւանը լավ օրինակ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այն հայերով բնակեցված տարածք էր, եւ ադրբեջանական տիրապետության հետեւանքով այնտեղ ոչ մի հայ չի ապրում։ Ադրբեջանցիները նույնիսկ չեն կարող հանդուրժող լինել նյութական, մշակութային ժառանգության նկատմամբ, ուր մնաց ժողովրդի հետ»:   Continue reading →

Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի հարցերը` ընդդեմ Ռուսաստանի… ԱՄՆ-ի Սենատը օգնություն է տրամադրել Արցախին… Պուտինն ու Օբաման խոսել են Ղարաբաղի մասին…

Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի հարցերը` ընդդեմ Ռուսաստանի

«ԵԱՀԿ ԽՎ անհանգստությունը Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի նկատմամբ կողմնակալ եւ ընտրողական բնույթ է կրում»,- հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը: «Ղրիմի, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին ԵԱՀԿ ԽՎ թբիլիսյան նիստում ընդունված բանաձեւերը գեթ մի կետով կարող էին ուշադրության արժանացած լինել, եթե լինեին սովորական բանաձեւեր, որոնք, անկախ կառույցի անդամ երկրների աշխարհաքաղաքական նախասիրություններից, կարտահայտեին մտահոգություն մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ»,- նշել է նա` հավելելով, որ դրանք թեմատիկ առումով խիստ կողմնակալ են եւ ունեն «պատվերով կոկորդիլոսի արցունքների» տեսք:

Կոնստանտին Կոսաչեւն ընդգծել է, որ նման բանաձեւերը այլ կերպ կարող էին ընկալվել, եթե օրինակ կառույցում ընդունվեին նաեւ բանաձեւեր Բալթյան երկրներում կամ նույն Ուկրաինայում ռուսախոս բնակչության իրավունքների մասին, Կոսովոյում սերբ փոքրամասնության իրավունքների վերաբերյալ կամ օրինակ Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի վերաբերյալ: «Սակայն որեւէ նման բան չկա, քանի որ Բալթիկայի, Թուրքիայի ու Կոսովոյի համար՝ ամերիկյան բազայով հանդերձ, պատասխանատվություն են կրում ՆԱՏՕ-ականները, որոնք ԵԱՀԿ-ում մեծամասնություն են կազմում: Այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ այդ բանաձեւերն ու դրանց հաջորդները չեն ընթերցվելու, գոլորշին բաց է թողնված»,- նշել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարը:

Թբիլիսիում ընդունված ԵԱՀԿ ԽՎ բանաձեւերով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնորոշումը բնութագրվել է որպես Ռուսաստանի կողմից բռնակցում: Բանաձեւերով նաեւ կոչ է արվել Ռուսաստանին չեղարկել այդ շրջանների անկախությունը ճանաչելու իր որոշումը, ինչպես նաեւ ապահովել վրացի փախստականների վերադարձը:

Այսպես Ռուսաստանն էլ զգաց երկակի ստանդարտների «ճնշումը», ինչպես մենք` Արցախի հարցում:

Արտակ Հայոցյան

ԱՄՆ-ի Սենատը օգնություն է տրամադրել Արցախին

«Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը, սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ,հանդես է եկել Լեռնային Ղարաբաղին ամերիկյան ուղղակի օժանդակության օգտին՝ ծրագիր, որով 1998թ. մարդասիրական օգնություն է հատկացվում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին եւ որը երկկուսակցական աջակցություն է վայելում»,- հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:  Continue reading →

Ադրբեջանում վախենում են հայկական հարձակումից – Իսկ թուրք-ադրբեջանական ներողությունը կկործանի Ռուսաստանը… Էլի մեր հաշվի՞ն են բարեկամանում – Հայաստանը կուլ չգնաց ռուս-թուրք-ադրբեջանական Կովկասյան «Բերմուդյան եռանկյուն»-ուն…

Երեւանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին, քննարկվել են տարածաշրջանային եւ գործընկերային մի շարք հարցեր: Ըստ ադրբեջանական ու ռուսական որոշ աղբյուրների` ռուս նախարարը Երեւանից պիտի մեկներ Բաքու, սակայն արբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Սերգեյ Լավրովը մեկնել է Մոսկվա:

Հետո նրա մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտնեց, որ այս շաբաթ որոշվելու է ԱԳ նախարարի Բաքու այցի ժամկետը:

Ադրբեջանի լրատվամիջոցներից հետ չեն մնում ադրբեջանցի փորձագետները, որոնք նշում են, որ ռուս նախարարին, ըստ երեւույթին, չի հաջողվել որեւէ բան համոզել Հայաստանին, եւ նա Բաքու չի ցանկացել դատարկաձեռն գալ: Կարծում ենք, սա ավելի տրամաբանական է հնչում, քան հատուկ Բաքու մեկնելը Ռուսաստանի արտաքին գերատեսչության կողմից քննարկելը:

Երեւանում Սերգեյ Լավրովն աղմկոտ եւ Արեւմուտքից առաջ ընկնող հայտարարություններ չի հնչեցրել, պարզապես ներկա է եղել, երբ հնչել է ՀԱՊԿ կոչը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման մասին: ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն նաեւ հավանություն է տվել դաշինքի հայեցակարգին, որում, ասում են, ՆԱՏՕ-ն կարող է սպառնալիք հայտարարվել:   Continue reading →

Չվերանորոգված մանկապարտեզ չի լինի – Քաղաքապետը սկսել է շրջայցերը վարչական շրջաններում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել է շրջայցերը վարչական շրջաններում:

Գուցե, որպես մայրիկի, ինձ ամենաշատը հետաքրքրում են այդ այցերը մանկապարտեզների պահով:

Բանն այն է, որ մեր մայրաքաղաքում դեռ կան չվերանորոգված պարտեզներ` հնամաշ գույքով: Այսպիսի պարտեզներ հաճախող փոքրիկների ծնողներն ինձ լավ կհասկանան. երբ, ասենք, հնամաշ աթոռների պատճառով ստիպված ես ամեն օր հագուստի թելերը ներս տանել, պատռվածը վերանորոգել, մի խոսքով` ակամա դերձակ ես դառնում: Բացի այդ` ուզում ես, որ երեխան պարտեզում նաեւ գեղագիտական հաճույք ստանա, աչքը սովորի սիրունը տեսնելուն: Այս հարցը սուր է հատկապես այն ծնողների մոտ, ովքեր տանել չեն կարողանում սովետական կենցաղը հիշեցնող ամեն մի մանրուք:

Ինչեւէ, շրջայցերից պարզ դարձավ, որ մանկապարտեզների հարցն անտեսված չէ, ինչը կարեւոր է: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, օրինակ, քաղաքապետին ներկայացված  ծրագիրը թիվ 89 մանկապարտեզի հիմնանորոգումն էր: Տարեկան ծրագրի շրջանակում այս նախակրթարանում եւս փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Առանձնակի կարեւորելով աշխատանքների իրականացումը՝ մանկապարտեզի տնօրենը նշել է, որ նախակրթարանը երբեւէ նորոգման չէր ենթարկվել, ինչի անհրաժեշտությունը շատ էր զգացվում: Տնօրենը նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն է փոխանցել քաղաքապետին՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր հերթին վստահեցրել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը լինելու է շարունակական, եւ հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երեւանի բոլոր մանկապարտեզներում:   Continue reading →

Հուլիսի 12. վարդավառյան աստվածականչին ի տես – Հայ արիները իրապես Հայոց Վարդավառ են կազմակերպել… Վարդավառյան սիրատոն` Հայկական աշխարհում… Լուսադեմին բոլոր 5 վայրերում էլ համաժամանակյա սրբազան գաղտնածես կարվի…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից, հուլիսի 12-ին հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց Վարդավառի տոնը կնշեն 5 խմբերով` Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում` Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին (ի դեպ, 5 թիվը պատահաբար չէ ընտրված, այն Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի թիվն է):

Երեք խմբեր կլինեն Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին: Չորրորդ խումբը կլինի Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը` Արաքս գետի ափին:

Լուսադեմին, նշված ժամին, բոլոր 5 վայրերում էլ նախ համաժամանակյա սրբազան գաղտնածես կարվի: Ինչպես թույլատրելիության սահմանում բացատրում են Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները, այն յուրօրինակ աստվածականչ է` ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման:

Այս սերն է, որ «պարտադրելու» է մեզ ինքնաճանաչվել ու մաքուր պահել արարչական մեր գենը:

Սրբազան գաղտնածեսից հետո, դարձյալ համաժամանակյա, փառաբանման ծես կարվի. դաղձի եւ ուրցի թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակը շաղ կտան ջրերում եւ Աստղկա բերդի շրջակայքում` ի փառս Աստղիկ Աստվածուհու եւ ի նշան հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:

Ծիսական փառաբանումներ եւ ձոներ կհղվեն ջրերին` ի նշան  հայոց էներգետիկ հզորության ամբարման, որ այդ հզորության լիցքը փոխանցեն իրենց միակ տիրոջը` հային:   Continue reading →

Մշտարթուն երազներից` ձոն Աստղիկ Աստվածուհուն – Վարդավառեան պատարագ Արածանիի ափին… Աստղիկն ու Վահագնը վազել են նրան ընդառաջ, Նար Ծովինարը թափահարել էր ձեռքերը – Պօղոս Արմէնակ Լագիսեան (Կլենտէյլ)…

Իրանական դիցանուններ կրող աստուածներից առաջ հայերն ունեցել են դիցաբանութեան հին համակարգ, արգասիքը հայոց ինքնատիպ մշակոյթի…

Մովսէս Խորենացի

Աստուածների քաղաք Աշտիշատի Վահէ-Վահեան մեհեանում Աստղիկի ու Վահագնի հարսանեկան հանդէսի խրախճանքը պատարագելուց յետոյ՝ Վահունի Քրմապետը ելել էր մեհեանի մայր դռան շքամուտք. այսպէս էր խօսել՝

– Արքաներ, թագաւորներ, իշխաններ, աշխարհական մարդիկ՝ վե՛ր կացէք, գնանք Աստղիկ դիցուհուն նուիրուած վարդերի տօն՝ Վարդավառ տօնախմբենք Արածանի սրբազան գետի ափերին, նրա ջրերի հրավառութիւն լինի այսօր: Կարմիր վարդերի փունջեր վեր պահած, վարդերի թերթիկներից հիւսած կարմիր հանդերձով Աստղիկին ու ռազմի հանդերձով Վահագնին տանենք Արածանիի ափեր:

Վարդավառը արմինների Աստղիկ դիցուհու փառաբանմանը նուիրուած տօնախմբութեան հանդէսն էր: Վարդավառեան տօները տօնախմբել էին սարերի լանջերի հազար գոյներով յորդած ալուան ծաղկունքում, իրենց մայր հողի սրտից պայթած ջրերի ակունքների մօտ, գետակների եւ մասնաւորապէս Արածանի սրբազան գետի ջրերի ափերին: Տօնախմբութիւնների ժամանակ նաեւ ջրերը հովանաւորող մարդ աստուածների փառաբանմանը կատարուել էին զոհաբերութիւններ, ի մասնաւորի ջուրը խորհրդանշող դիցուհի՝ Նար Ծովինարի պատուին:

Վարդավառը, բերքահաւաքի առաջին տօներից էր, որի առիթով կատարուած մեհենական ծէսերը նուիրուել էին բերք ու բարիք պարգեւող արմինների աստուածներին: Վարդավառին մեհեաններին նուիրաբերել էին ցորեանի հասկերի խուրձեր, կթոցներով մրգեր, խնդրել` արտերն ու այգիները զերծ մնան բնութեան արհաւիրքներից: Վարդավառեան տօներին աղաւնիներ էին թռցրել դէպի երկնի կապոյտ, ջրախաղեր կազմակերպել, զուարճալի ու խրախճալի խնճոյքներ տօնախմբել: Արմինայի Արքաների-Արքայ Տիգրանի զօրականների հետ Մուսաների պաշտամունքի լեռան լանջեր հասած արմինները, հազար-հազար տարիներ յետոյ էլ իրենց հոգիների տաճարներում վառ էին պահել Նար Ծովինարին նուիրուած ջրի պաշտամունքը: Երաշտի ժամանակ, Մուսաների Լեռան բարձր լանջի շէնի մի դուստր, մի բուռ հող ափին, անխօս քայլել էր դէպի մօտակայ ծովի ափ, կանգնել էր նրա փոթորկած ալիքների առաջ, հողը նետել նրա փրփուրներին, կանչել՝ Նար Ծովինար, լսի՛ր աղաչանքը Արմին դուստրի, այս լեռան լանջերի արտերի ու այգիների բերքն է նուաղում, ջուր են աղերսում, որ հասունանան: Նար Ծովինար, ամպերը գրկած արի մեր շէներ, որ անձրեւ տեղար մեր հողին, աստուածների բարիք լինէր այնտեղ: Արմին դուստրի շէն վերադառնալուց կարճ ժամանակ անց իրապէս անձեւ էր տեղացել: Վկայ եմ ես, մանչ ատեն տեսել եմ Մուսա Լեռան մայր գիւղ Եօղունօլուգի ճանապարհով դէպի ծով քայլող Արմին դուստրին, այդ անձրեւի ջրերից թրջուել է մարմինս, հրճուանքից թրջուել է մանուկ հոգիս: Առնականացած այդ մանչն է, որ հայրենակարօտ, հայրենազրկուած արմինների հետ հասել Աշտիշատ, մասնակցել Աստղիկի ու Վահագնի հարսանեաց հանդէսի պատարագին, համախումբ շինականների հետ գնացել Արածանիի ափեր՝ Աստղիկ դիցուհուն նուիրուած Նար Ծովինար դիցուհու ջրերի Վարդավառի տօնախմբութեանը մասնակցելու:

Արածանի սրբազան գետի ափերին ալիք-ալիք երերում էին շինականների ցորեանի ու պտղատու այգիները: Նրանց ու Արածանի գետին մօտիկ անմշակ հարթ տարածութիւն էր, այնտեղ բացուած արքայական ու իշխանական վրաններից սպիտակ ծուխ էր բարձրանում: Երգերի, ծիրանափողերի հնչիւնների, մարդկանց խանդավառ կանչերի բացականչութիւններից Արածանիի ջրերն էին վէտվիտում, նրա ափին կանգնած մարդիկ դիտում ալիքների սահանքը, սպիտակած ջրերի քրքիջները, նրանց երեսներին պար եկող աստղազարդ ձկների խայտանքը: Վարդավառի տօնախմբութեանը եկած մարդկանց հաւաքատեղիի երկնակամարին՝ ամպերի մի մեծ զանգուած հանդարտ իջնում էր ներքեւ: Երբ նա արդէն իրենց հաւաքատեղիի վրայ էր հասել, տեսել էին` ամպերը իր թեւերի վրայ պահած Նար Ծովինար դիցուհին էր:

Աստղիկն ու Վահագնը վազել են նրան ընդառաջ, Նար Ծովինարը թափահարել էր ձեռքերը… անձրեւ էր տեղացել, թրջուել էին տօնախմբութեան ժամանածները: Վարդավառի անձրեւի ջրերով թրջուած մարդիկ գրկել էին իրար, գոհաբանութեան խօսքեր ասել Նար Ծովինարին: Թրջուած Աստղիկն ու Վահագնը նաեւ գրկել էին իրար, իրենց մարմիններից հոսած ջրերով իրարու երեսները ցօղել, Աստղիկի վարդերի թերթիկներից հոսած քաղցրիկ ջուր էին ըմպել: Աստղիկն էր վազել, գրկել Նար Ծովինարին.

– Քոյր Ծովինար, ինչքան զգայացունց հրճուանք ես պատճառել ինձ, որ Արածանի սրբազան գետի ափեր ես եկել՝ իմ եւ քու հովանաւորած ջրերի տօնակատարութեանը եւ իմ պատուին արմինների կազմակերպած Վարդավառի տօնախմբութեանը մասնակցելու: Վահունի քրմապետը եւ արմինների կարաւանի հետ երկիր եկած Արմինը, մարդկանց հաւաքատեղիի բացատ են գալիս:

Կարաւանի Արմինն է այսպէս խօսում.   Continue reading →

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանը՝ բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն… Հայկական ակումբները եվրոպական խաղերում… Հայաստանը` վետերանների աշխարհի փոխչեմպիոն… «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողները…

Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով

Հայաստանը՝ բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնի կոչումը, առաջին անգամ մասնակցելով այս մրցաշարին: Մեր ընտրանին 79:71 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Անդորայի ազգային թիմին: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց մեր թիմի հարձակվող Անդրե Սպայտ Մկրտչյանը: Հայաստանի հավաքականը, հաղթելով այս մրցաշարում, իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական մրցաշարին:

Հիշեցնենք, որ Մոլդովայում կայացած Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի տղամարդկանց առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Անդորրայի, Ջիբրալթարի, Իռլանդիայի, Մալթայի, Մոլդովայի, Սան Մարինոյի եւ Ուելսի հավաքական թիմերը: Հայաստանի հավաքականը առաջին խաղն անցկացրեց տանտերերի՝ Մոլդովայի հավաքականի հետ եւ հաղթեց խոշոր՝ 83:64 հաշվով: Հաջորդ խաղը մեր բասկետբոլիստներն անցկացրեցին Անդորայի թիմի հետ, որի խաղացողները հանդես են գալիս Իսպանիայի տարբեր առաջնություններոմ: Մեր թիմը առաջ էր անցել հաշվի մեջ, սակայն վերջին 2 քառյակում անդորացիներն ավելի արդյունավետ գործեցին եւ ի վերջո կամային հաղթանակ տարան՝ 70:63: Հայաստան-Ուելս խաղի արդյունքը արդեն մեր օգտին էր` 92:40: Մեր ընտրանին կիսաեզրափակիչ առաջին խաղում հանդիպեց Իռլանդիայի հետ, որը նախնական փուլում 1-ին տեղն էր գրավել Ա խմբում, եւ հաղթեց` 74:60 հաշվով:

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականին նախագահական նստավայրում ընդունեց եւ ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկեց հաղթանակով

Թբիլիսիում մեկնարկել է բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցում է նաև մեր հավաքականը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեկնարկային խաղում մեր աղջիկները կարողացել են պարտության մատնել Անդորրայի իրենց հասակակիցներին: Հանդիպումն ավարտվել է 66:40 հաշվով:

Հայկական ակումբները եվրոպական խաղերում

Հայաստանի ֆուտբոլային ակումբներն անհաջող էին մեկնարկել Եվրոպայի լիգայի 2016-2017թթ խաղարկությունում: ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նոր խաղարկության որակավորման 1-ին փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը Անդորա Լա Վելա քաղաքի կենտրոնական մարզադաշտում ոչ-ոքի էր խաղացել Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի հետ:

Երեւանում մեր թիմը պատասխան խաղում 3:0 հաշվով հաղթեց Անդորայի չեմպիոնին եւ վստահ մտավ հաջորդ փուլ: Հանդիպումը, ինչպես ասում են, սկանդալային ստացվեց: Գլխավոր մրցավար Ալեքսանդր Ալիեւը չկարողացավ ժամանակին զսպել ֆուտբոլիստների կրքերը եւ ստիպված 3 կարմիր քարտ ցույց տվեց՝ 1-ը մեր, 2-ը՝ անդորացի խաղացողներին: Խաղավարտից հետո նոր ընդհարում տեղի ունեցավ թիմերի ֆուտբոլիստների միջեւ, որն ավելի թեժացրին երկրպագուները, որոնք պլաստմասե շշեր նետեցին հյուրերի ուղղությամբ: Դա ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի խախտում է եւ «Ալաշկերտ»-ին լուրջ պատիժ է սպասում:

Ետխաղյա մամուլի ասուլիսին «Սանտա Կոլոմա»-ի գլխավոր մարզիչ Ռիչարդ Ինբերնոնը դժգոհեց մրցավարությունից եւ «Ալաշկերտ»-ի իր գործընկերոջից: «Մրցավարությունը շատ վատ էր: Նրանք գողացան մեր հաղթանակը: 2-րդ գոլի ժամանակ մրցավարը պարզապես ծիծաղեց մեր վրա: Դժվար էր խաղալ 14 հոգու դեմ: Խաղից առաջ մեզ վիրավորել էր «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը, ով մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ կճզմի մեզ»,- ասել է անդորացի մարզիչը:   Continue reading →

Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով – Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ եզրափակիչում… Հայկական ֆուտբոլային ակումբներն անհաջող սկսեցին… Հենրիխ Մխիթարյանը՝ նախկին ԽՍՀՄ-ի ամենաթանկ ֆուտբոլիստ… Հայ վետերան շախմատիստները պայքարում են… Այլ մարզական լուրեր…

Հայաստանի հավաքականը հաղթական է տրամադրված

Մոլդովայում տեղի ունեցող Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի հավաքականը առաջին խաղն անցկացրեց տանտերերի՝ Մոլդովայի հավաքականի հետ եւ հաղթեց խոշոր՝ 83:64 հաշվով:

Հաջորդ խաղը մեր բասկետբոլիստներն անցկացրեցին Անդորայի թիմի հետ, որի խաղացողները հանդես են գալիս Իսպանիայի տարբեր առաջնություններոմ: Վերջին 2 քառյակում անդորացիներն ավելի արդյունավետ գործեցին եւ ի վերջո կամային հաղթանակ տարան՝ 70:63:

Հայաստան-Ուելս խաղի արդյունքը արդեն մեր օգտին էր` 92:40:

Մոլդովա-Անդորրա խաղից հետո պարզ կդառնա, թե որ հորիզոնականով է Հայաստանի հավաքականը դուրս գալիս կիսաեզրափակիչ փուլ: Առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Անդորրայի, Ջիբրալթարի, Իռլանդիայի, Մալթայի, Մոլդովայի, Սան Մարինոյի եւ Ուելսի հավաքական թիմերը:

Հ.Գ. – Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային – Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կպայքարի Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնի կոչման համար: Մոլդովայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում մեր ընտրանին կիսաեզրափակիչ առաջին խաղում հանդիպեց Իռլանդիայի ազգային թիմի հետ, որը նախնական փուլում 1-ին տեղն էր գրավել Ա խմբում: Հայաստանի հավաքականը չնայած անհաջող սկսեց հանդիպումը եւ առաջին քառյակը զիջեց 16:20 հաշվով, սակայն հետագայում լիովին տիրեց նախաձեռնությանը եւ առավելության հասավ մնացած 3 քառյակներում: Արդյունքում, մեր բասկետբոլիստները 74:60 հաշվով վստահ հաղթանակ տարան եւ մտան եզրափակիչ, որտեղ նրանք կհանդիպեն Անդորա – Սան Մարինո զույգի հաղթողի հետ:

Երիտասարդները գրավեցին 12-րդ տեղը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ամփոփելով Հունգարիայում ավարտված բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը՝ նշել է, որ միայն դրականը կարելի է ասել գրանցված արդյունքների համար: Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում, որից հաղթել է 3-ում, իսկ 4-ում պարտություն է կրել: Մեր թիմը, որը համալրված է եղել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներով, B դիվիզիոնի մրցաշարում գրավել է 12-րդ տեղը: Ուշագրավն այն է, որ վերջին, վճռորոշ խաղում, Հայաստանի ընտրանին 78:88 հաշվով պարտվել է Վրաստանի ընտրանուն, որն առաջին փուլում 4 անընդմեջ պարտություն էր կրել եւ իր խմբում զբաղեցրել վերջին, 5-րդ տեղը:

Հրաչյա Ռոստոմյանը նաեւ նշել է, որ «դեռ պետք է վերլուծեն գրանցված արդյունքները եւ հասկանան, թե ինչ բացթողումներ են եղել եւ ինչ է հարկավոր հետագայում ավելի լավ հանդես գալու համար»:

Հայկական ակումբները ձախողվեցին Եվրոպայի առաջին խաղերում

Հայաստանի ֆուտբոլային ակումբներն անհաջող մեկնարկեցին Եվրոպայի լիգայի 2016-2017թթ խաղարկությունում: ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նոր խաղարկության որակավորման 1-ին փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը ոչ-ոքի խաղաց Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի հետ: Անդորա Լա Վելա քաղաքի կենտրոնական մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ բավական լարված պայքարում: Երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակով մեկնարկել նոր մրցաշրջանը, սակայն 90 րոպեների ընթացքում այդպես էլ չկարողացան ստեղծել ռեալ գոլային պահեր եւ դարպասներն այդպես էլ մնացին անառիկ: Այդպիսով, «Ալաշկերտ»-ը գոլազուրկ ոչ-ոքիով նշեց իր նորամուտը չեմպիոնների լիգայում:

Հանրապետության փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ը Վրաստանում 0:1 հաշվով պարտվեց Գորիի «Դիլա»-ին: Հանդիպման 36-րդ րոպեին «Շիրակի» տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակի ժամանակ գնդակը հայտնվեց աջ կողմում միայնակ մնացած Դոլիձեի մոտ, ում փոխանցումից հետո «Դիլա»-ի ավագ Իրակլի Մոբեդաձեն  մոտ տարածությունից գրավեց դարպասը:

Որքան էլ «Շիրակը» 2-րդ խաղակեսում փորձեց փրկել խաղը, այլ գոլեր այս դիմակայությունում չգրանցվեցին: Չնայած Վրաստանում կրած պարտությանը, «Շիրակը» դեռ կարող է 2-րդ փուլ դուրս գալ, եթե կարողանա հաջող հանդես գալ սեփական հարկի տակ կայանալիք պատասխան խաղում:

Մեր գործող գավաթակիր Երեւանի «Բանանց»-ը սեփական դաշտում 0:1 հաշվով զիջեց Կիպրոսի «Օմոնիա»-ին, ինչը բարդացրեց «Բանանց»-ի վիճակը, քանի որ դժվար կլինի Կիպրոսում հասնել հաղթանակի 2 գնդակի տարբերությամբ:

Ամենաանսպասելի արդյունքը գրանցվեց Ջիբրալթարում, որտեղ տեղի սիրողական «Եվրոպա» թիմը 2:0 հաշվով պարտության մատնեց մեր բրոնզե մեդալակիր Երեւանի «Փյունիկ»-ին: Չնայած չի բացառվում, որ «Փյունիկ»-ը Երեւանում կարող է շտկել վիճակը:   Continue reading →

Հայկական հարցին զուգահեռ ընթացող վտանգ էլ կա – Մերձավոր Արեւելքում կրկին հասունացել են կրոնական պատերազմները… Աշխարհի գաղտնի տերերը համաշխարհային վերաբաժանումների ընթացքում գործածում են բոլոր իրավիճակները…

Չնայած համաշխարհային իշխող կրոններն այսօր չորսն են, սակայն, քրիստոնեության դերը ժամանակակից աշխարհում ավելի քաղաքակրթական է դիտարկվում, քան` բուդդայականությունը, հուդդայականությունը եւ իսլամականությունը:

Եվ Վատիկանն էլ իր առանձնահատուկ դերն ունի քրիստոնեական հավատի ու քրիստոնեական երկրների քաղաքականության մեջ: Չնայած մյուս քույր-կրոնների գործունեությանը` առաքելական, ուղղափառ, բողոքական եւ այլն, կաթոլիկ եկեղեցու համաշխարհային կշիռը տարբերվում է: Անգամ մրցակցության ելած ռուսական ուղղափառությունը այլեւս շատ է ետ մնացել իր ազդեցությամբ, չնայած ժամանակին հունական, ուկրաինական եւ վրացական ուղղափառ եկեղեցիների հետ փորձում էր հակակշիռ լինել… Բայց այսօր Վրաստանի եկեղեցին չի համագործակցում Ռուսաստանի հետ, իսկ Ուկրաինայինը` անկախացավ Մոսկվայից: Հունաստանն էլ ներքաշված խոշոր տնտեսական ճգնաժամի մեջ` բոլորովին այլ հոգսեր ունի…

Այսօր Հայաստանյայց առաքելական եկեղեցին ավելի ազդեցիկ է ռուսականից` իր Էջմիածնի ու Անթիլիասի (Կիլիկիո թեմի) կաթողիկոսներով, նաեւ ավելի ջերմ հարաբերություններ ունի Վատիկանի հետ: Թեեւ պիտի նշենք, որ Վատիկանը (նախկինում` Հռոմը) քիչ դեր չի ունեցել ինչպես 301թ. հայկական ազգային հավատի (այսպես նաեւ Հայոց հզոր պետականության) ոչնչացման, այնպես էլ` Կիլիկիայի հայկական թագավորության կործանման առումով…

301թ. կրոնա-քաղաքական դավադրությունը շատ ենք քննարկել, այսօր այն մի կողմ թողնենք, որոշակի անդրադառնանք, թե ինչպես Հռոմի պապերը կործանեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը: Այս պատճառների մասին շատ քիչ է գրվել, քանզի, ինչպես հայոց պատմության այլ հարցերում, այստեղ էլ մասնագետները խուսափել են նշել իրական բուն պատճառները: Բայց ժամանակները փոխվում են: Ըստ որոշ արդեն առկա նյութերի, Կիլիկիայի հայկական թագավորության կործանման հիմնական պատճառը Եգիպտոսի մամլուքները չէին կամ Կիլիկիայի հարեւան մահմեդական իշխանությունները, այլ Վատիկանի վարած քայքայիչ գործունեությունը, որը մեր պատմության մեջ հայտնի է որպես ունիթորների եւ հակաունիթորների պայքար: Ունիթորները (ունիտորություն, լատ. unitor` միաբանող), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ քրիստոնեական տարբեր եկեղեցիների միության (ունիայի) գաղափարի վրա հիմնված եկեղեցական ուղղության հետեւորդներն էին, որոնք ընդունում է Հռոմի պապի հոգեւոր իշխանությունը, կաթոլիկական դավանանքը:   Continue reading →

Պապը ուզում է, բայց էկումենիզմը պարտադրում է.– Միությունը, ինչպես ասաց Հռոմի պապը, չպետք է լինի մեկը մյուսին ենթարկելու միջոցով – Այս Պապի արդարացի ձգտումները դեռ կհանդիպեն միջազգային կղերների դիմադրությանը…

«Լուսանցք»-ը նշել է, որ Հռոմի Ֆրանսցիսկոս Պապը Հայաստան էր այցելել ոչ միայն կրոնական (դիցուկ` էկումենիկ) նկատառումներով ու նպատակներով: Ակնհայտ է, որ այս բարձրաստիճան հոգեւորականը փորձում է սրբագրել անցյալի շատ սխալներ ու բացթողումներ: Դրանք ոչ միայն պատմա-քաղաքական, այլեւ բարոյա-հոգեբանական բնույթ ունեն ու շոշափում են մարդկության շահերը:

Հռոմի պապը հենց սկզբից սրբագրումներ իրականացրեց կրոնական դասի այն ակնհայտ թերությունների շարքում, որոնք կային վաղուց, բայց այդ մասին գրեթե չէր բարձրաձայնվում: Խոսքը` մանկապղծության եւ համասեռականության դեպքերի մասին է նաեւ, ինչը Ֆրանցիսկոս Պապը  համարձակորեն վեր հանեց ու կասեցրեց հակաստվածային այդ ապրելակերպը: Ոչ բարձրաձայն, բայց կիրառվեցին նաեւ համապատասխան պատժամիջոցներ ու քայլեր:

Բարոյական ոլորտին է պատկանում նաեւ ճշմարտության եւ արդարության պաշտպանությունը, եւ այս ոլորտի պատմական արդարության վերականգնման հարցում եւս Հռոմի պապը համարձակ քայլերի գնաց: Հիշեցնենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախորդ տարվա միջոցառումները Վատիկանում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքական այն հստակ գիծը, որն ուղենիշ է դարձել նաեւ միլիոնավոր հավատացյալների համար: Վատիկանը բացել է իր արխիվները եւ նշել, որ դեռ դատապարտող ասելիք կա այս ուղղությամբ:

2016-ի հունիսյան այցը ներառում էր ինչպես պաշտոնական, այնպես էլ բարեկամական բոլոր արարողակարգերը եւ խիստ ընդգծված էր Վատիկանի նման հոգեւոր կենտրոնի համար: Վստահ ենք, շատ երկրներ կերազեն նման բարձր մակարդակի ընդունելություն կազմակերպել Հռոմի պապին դիմավորելու համար: Նման միջոցառումները միանշանակ դրական ազդեցություն են թողնում ոչ միայն աշխարհի ավելի քան 1 մլրդ. կաթոլիկների, այլեւ այլ ճշմարիտ հավատավոր ու առաջադեմ մարդկանց վրա: Ինչը նշանակում է` նաեւ տարբեր երկրների արտաքին քաղաքական մոտեցումների վրա: Եվ Թուրքիայի ու Ադրբեջանի ընդվզումներն այս հարցում հենց այդ ենթատեքստն էլ ունեն` Հայաստանը հետզհետե այլ կերպ է ճանաչվում եւ ընկալվում աշխարհի, այսպես կոչված միջազգային հանրության կողմից, ինչը նպաստում է հայկական խնդիրների նկատմամբ դրական վերաբերմունքի ավելացմանը միջազգային հարթակում…   Continue reading →

Իսրայել Չարնին վախկոտ է համարում Իսրայելին ու ԱՄՆ-ին… Անկարայի հաշտարար քայլերն ուղղված են դեպի Մոսկվա ու Թել Ավիվ… Իսրայելը ներողություն է խնդրում Թուրքիայից, վերջինս էլ՝ Ռուսաստանից…

Իսրայել Չարնին վախկոտ է համարում Իսրայելին ու ԱՄՆ-ին

«Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնին շատ գնահատելի եւ հիշարժան քայլ է: Դա  նաեւ կարեւոր պաշտոնական հաղորդագրություն է՝ ուղղված այլ ժողովրդավար երկրներին, ինչպիսին են իմ երկու երկրները՝ Իսրայելը եւ ԱՄՆ-ն, որոնք վախկոտի պես խուսափել են ճանաչումից: Գերմանիայի ճանաչումն անշուշտ ուժեղ բարոյական ազդակ է այլ կառավարությունների համար»,- Panorama.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել անվանի հրեա ցեղասպանագետ Իսրայել Չարնին՝ մեկնաբանելով Բունդեսթագի՝ հունիսի 2-ի որոշումը:

Դոկտոր Չարնին հատկապես կարեւորել է այն, որ այս բանաձեւով Գերմանիան ընդունում է իր սեփական դերը Հայոց ցեղասպանության մեջ, ինչը նրա կարծիքով է՛լ ավելի ազդեցիկ է դարձնում այս որոշումը: «Տարիներ շարունակ պատմաբանները հավաքել են մեծ քանակությամբ տեղեկություններ այն մասին, որ Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիան ունեցել է աջակցող ու արտոնող դեր եւ որոշ առումով նույնիսկ անմիջական մասնակցություն. այս ինքնակամ խոստովանությունը մեկընդմիշտ հաստատում է Գերմանիայի հանցակցության մասին փաստերի իսկությունը»,- նշել է հրեա գիտնականը:

Նա հիշեցրել է, որ «միջազգային գիտական համայնքը վաղուց արդեն կոնսենսուս ունի 1915թ. ցեղասպանության փաստի շուրջ», ապա հավելել է, թե «ինչ վերաբերում է թուրքերի կողմից պարբերաբար կրկնվող զավեշտալի պնդումներին, թե գիտնականներն ու պատմաբանները պետք է այս հարցի շուրջ գան ընդհանուր եզրակացության, ապա թող նրանք իմանան, որ այդ եզրակացությունն արդեն անվիճելիորեն տրվել է»: Դոկտոր Չարնին, ով երկար տարիներ պայքարել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կարծում է, որ հանուն ճանաչման արժե որոշակի գին վճարել՝ ի դեմս Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման: Նա համոզված է սակայն, որ Բունդեսթագի այս որոշումը չի վատթարացնի Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: «Կարճ ժամանակ անց Թուրքիան կպատվիրի գերմանական գարեջրի հաջորդ խմբաքանակը»,- հեգնանքով նկատել է նա:

Հրեա գիտնականը քննադատել է նաեւ  Թուրքիայի ներկայիս վարչախմբի վարած քաղաքականությունը փոքրամասնությունների հանդեպ: Հրեա պատմաբանն ասել է. «Այս օրերին բռնապետ Էրդողանը գնալով է՛լ ավելի է կտրվում աշխարհից, նա խճճվել է իր սեփական սարդոստայնում, որով ճնշում է բազմաթիվ թուրք գրողների, ոստիկանների եւ այլոց՝ էլ չխոսենք իր վտանգավոր էթնոկենտրոնության մասին ազգությամբ ոչ թուրքերի հանդեպ, ինչպիսին են քրդերը»:   Continue reading →

100 տարի անց, բայց ո’չ ինչպես 100 տարի առաջ – Առաջին անգամ Հայաստանը ռուս-թուրքական (նաեւ ադրբեջանական) հարաբերություններում կամա, թե ակամա չկանգնեց միայն ռուսական շահերի պաշտպանության համար եւ հայկական շահերը պաշտպանվեցին…

Անկարան կարծում էր` մի որոշ ժամանակ կգործածի «Իսլամական պետության» հանգամանքը եւ ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ տնտեսական (նավթա-գազային ներկրումներ) օգուտներ կստանա, ապա կանցնի հակառակ կողմը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Իհարկե, Անկարան ստացավ նախատեսված օգուտները, այն էլ բավականաչափ: Արեւմոտքն այս մասին լավ գիտեր, բայց լռեց, քանզի Իրաքի եւ Սիրիայի նավթի ու գազի պաշարները, որ գտնվում էին ԻԼԻՊ-ի հսկողության տակ` Թուրքիայով անցնում էին Եվրոպա…

Շատ տխուր իրականություն է, բայց սա է ճշմարտությունը: Հենց այս առումով էր «Լուսանցք»-ը բարձրաձայնում ու զգուշացնում, որ չմոռանանք, թե Հայոց ցեղասպանությունը ինչպես տեղի ունեցավ Բեռլին-Բաղդադ երկաթգիծը կառուցելու «ճանապարհին»:

Այսօր էլ Իրաքի ու Սիրիայի քրիստոնյա ու մահմեդական, նաեւ եզդիների հսկայական համայնքներ կազմալուծվեցին ու ոչնչացան, քանի որ «Իսլամական պետություն» կոչվածը վերահսկում էր նավթի ու գազի պաշարները, եւ «առաջադեմ աշխարհը» այս անգամ էլ չտեսնելու տվեց թուրքական խաղը ծայրահեղ իսլամականների հետ, որպեսզի Եվրոպան չզրկվի բնական պաշարներից ստացվող բարիքներից: Իսկ այսօր Արեւմուտքում հայտնվել են կառույցներ, որ հանդես են գալիս որպես փրկարարներ ու դիմում են այս կամ այն պետությանը` ճանաչելու քրիստոնյաների, եզդիների եւ այլոց ցեղասպանությունները իսլամական ծայրահեղականների կողմից իրականացված:

Բայց ինչպես 1915-1923թթ, հայերի արյունն է եղել թուրքերի կողմից հրամցված` եվրոպացիների կուշտ ապրելակերպի պահպանման համար, այսօր էլ ցեղասպանված հայերի ժառանգների (որ պատսպարվել էին Մերձավոր Արեւելքի երկրներում), ասորիների, եզդիների, արաբների արյունը դարձավ եվրոպական կայուն կյանքի պայմանը, որը եւս թուրքերի հրամցված պայմանն էր…

Թուրքերը հույս ունեին, որ իսլամականները չեն գնա հարաբերությունների սրմանը եւ Թուրքիային չեն հարվածի` հաշվի առնելով ինչպես համագործակցության շահեկան արդյունքները, այնպես էլ հետագայում հնարավոր համագործակցության հեռանկարը: Բայց ԻԼԻՊ-ում այդպես չմտածեցին` Թուրքիան առաջին հարվածը ստացավ Ստամբուլի ահաբեկչությամբ, քանի որ սկսեց գործակցության եզրեր փնտրել ծայրահեղականների թշնամիների` Ռուսաստանի ու Իսրայելի հետ:   Continue reading →

Հայոց հոգեւոր ոլորտը պիտի ազգային եւ միջազգային բաժանումների գնա – Միջազգային պետական քրիստոնեական կրոնին զուգահեռ պիտի գործի Ազգային հեթանոսական հավատը… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց համատեղ հռչակագիր…

Հայաստանի հոգեւոր ոլորտը, որը պետականորեն ճանաչվում է բացառապես Առաքելական եկեղեցու տիրույթ (չնայած կան այլ քրիստոնեական կազմակերպություններ, հայ արիադավան (հեթանոսական) ազգային հավատի հետեւորդներ եւ սյլն) մշտապես կաղել է միջազգային հոգեւոր քաղաքականության ասպարեզում, առավելապես եղել է հարաբերությունները պահպանող, առանց լուրջ դերակատարման:

Հայկական նպատակների իրագործման հարցում Հայաստանի հոգեւոր ոլորտը, համենայնդեպս, ավելի է հաջողել, քանզի հայկական սփյւռքը, գաղթօջախները ունեն եկեղեցական կենտրոններ եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին Կիլիկիո թեմի եկեղեցու հետ միասին կարողանում են որոշակի դերակատարում ստանձնել միջազգային ասպարեզում` հայկական հարցերում:

Իսկ ընդգծված պետական կրոնական քաղաքականություն, կրկնենք` չկա: Չկա` ոչ մեր ներքին կյանքում, ոչ էլ` արտաքին: Հայտնի է, որ եկեղեցին դեմ է աղանդավորական կազմակերպությունների ներթափանցմանը: Ամեն կերպ ընդդիմանում է արիադավան-հեթանոսական ազգային հավատի` ճիշտ լույսի ներքո ներկայացմանը, ու անընդհատ ողջունում է եկեղեցաշինական քայլերը, չնայած այլեւս դրա կարիքը չկա, անգամ «չսպասարկող» եկեղեցիներն են շատ մեր ոչ այնքան հարուստ երկրում…

Հատնի չեն մեր երկրի պետական կրոն հանդիսացող քրիստոնեության հարաբերությունները հուդդայական, բուդդայական, իսլամական համաշխարհային կրոնների հետ, Հայաստանյայց առաքելական եկեղեցին լուրջ քայլերի չդիմեց նաեւ հայկական երկու եկեղեցական համայնքները միավորելու ուղղությամբ:

Իսկ հայկական պետականությունը պետք է այլեւս առաջնային դիտարկի Հայոց ազգային հավատի (հայ արիադավան հեթանոսության) ներգրավումը պետական շինարարության գործում: Համաշխարհային կրոնական պատերազմները ընթանում են եւ դեռ սրվելու են եւ հաճախ ազգային հավատները կարող են բերել ընդհանրական մոտեցումների` ինչպես ծագումնաբանական, այնպես էլ աստվածաբանական պատկերացումների հիմքի վրա…

Այսօր շատ երկրներ կան, որ որպես պետական կրոն ունեն համաշխարհային կրոններից մեկը, բայց ունեն նաեւ իրենց ազգային հավատը, որը ներքին հարցերում ավելի մեծ ու օգտակար գործեր է անում:

Ազգային հավատի եւ միջազգային կրոնի միաժամանակյա գոյությունը չի կարող վնասել ազգին ու պետությանը, եթե դրանցից որեւէ մեկը ապազգային բարդույթներ չցուցաբերի…   Continue reading →

Եղավ այն, ինչի մասին արդեն գիտեինք՝ թուրքերն ու ռուսները էլի եղբայրացան… Եվ երգը փոխվեց, երբ խեղկատակն այն կատարեց՝ Ժիրինովսկին փտախտի շեմին… Հայկական բանակն անհամբեր սպասում է՝ հաջորդ սադրանքի պատասխանը պիտի ստանալ Բաքվում…

Եղավ այն, ինչի մասին արդեն գիտեինք

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն հանձնարարել է կառավարությանը գործողությունների փաթեթ մշակել, որով կհանվեն Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Հունիսի 30-ին կայացած ՌԴ կառավարության նիստի ժամանակ նա հայտարարել է, որ տնտեսական սահմանափակումները Թուրքիայի վրայից հանվելու են աստիճանաբար: «Մի կողմից հարկավոր է հանել այդ սահմանափակումները քաղաքական մթնոլորտի բարելավմանը համապատասխան, սակայն դա չպետք է արվի հայրենական արտադրողների շահերի հաշվին, չպետք է տուժեն նաեւ այն տնտեսվարողները, որոնք այս ընթացքում հասցրել են զբաղեցնել շուկայում ազատված դիրքերը»,- նշել է ռուս վարչապետը, ով հայտարարել է, թե Թուրքիան պարտավոր է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար անվտանգության երաշխիքներ տրամադրել:

Այսպիսով ՌԴ կառավարությունը պատրաստվում է իրականացնել Թուրքիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները սահմանափակող պատժամիջոցները վերացնելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականը, որը վերջինս տվել է նախօրեին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:   Continue reading →