Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
- Իրավապաշտպանները ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են ստուգել միգրացիոն իշխանությունների գործողությունները
- Փաշինյանը հաստատել է Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը. Ովքեր են ընդգրկված
- Պետերբուրգում երեք ամսվա ընթացքում արդեն երկրորդ բարձրաստիճան զինվորականին են պայթեցրել մեքենայի մեջ
- Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր
- Օգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ
- Սի Ծինփինը Թայվանի հարցի լուծումը համարել է Չինաստանի պատմական խնդիրը
- Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել
- Փաշինյանը բանանը ծոցագրպանում դրած հասցրել է Դուբլին (վիդեո)
- Փաշինյանի թեյն ու բանանը ստվերել են COP31-ի բուն ընթացքը. թուրքական մամուլ
Ա1պլյուս- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
- Օրացույց․ 11-ը նոյեմբերի․ Վանո Սիրադեղյանը ասուլիսի չեկավ, լրագրողները պարում են (տեսանյութ)
- Նոր ուժի մեջ մտած կարգ՝ ինքնակամ կառույցների մասով, ամեն բան տխուր է․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
- Դա բավականին մեծ ու նշանակալից իրադարձություն է (տեսանյութ)
- Իրերս եմ հավաքում, մեկնում եմ Դուբլին․ Փաշինյան (տեսանյութ)
- Սամվել Ալեքսանյանը միշտ փորձել է որևէ մեկի հետ վատամարդ չլինել (տեսանյութ)
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը
- Սիգի ձկնկիթը չի արտահանվի
- Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Category Archives: Հոդվածներ
Սերունդը փորձարարական նյութ չէ – Դպրոցական ծրագիրը բանի պետք չէ՞… Ներառական կրթության ամենամեծ խնդիրը… Մեկ հուշում՝ նախարարին… Այդ մեծ ու զզվելի խախտումը… Պատկերը՝ թվերի լեզվով… Կլինե՞ն նոր փորձարարություններ… Հանուն ֆիզիկական եւ հոգեկան առողջության… Ազգային երգ ու պարը դպրոցում…
Երբ համեմատականներ էին անցկացվում խորհրդային կրթակարգի եւ մեր նորանկախ երկրում 10, 11 կամ 12-ամյա կրթակարգի նորամուծություննների միջեւ, նորաթուխ կրթգիտատեսաբանները հայտարարում էին, թե համեմատելու խնդիր չկա, քանզի նոր կրթակարգը միանշանակ կատարյալ է…
Պարզվեց, սակայն, որ տարիներ շարունակ արվող փորձարկումները չեն հաստատում լավատեսական կարծիքները, չնայած ամեն անգամ մեր դպրոցականների այս կամ այն միջազգային օլիմպիադայում հաղթելու հանգամանքը միշտ թմբկահարվում է որպես փաստ:
Հարց է ծագում՝ ի՞նչ է խորհրդային համակարգի տարիներին հայ երեխաները չէին հաղթու՞մ, իհարկե հաղթու՛մ էին, ինչպես ԽԱՀՄ օլիմպիադաներում, այնպես էլ՝ միջազգային: Եթե խորհրդային կրթահամակարգով անցած հայերը ցայսօր հիշում են իրենց դպրոցական տարիներն ու գիտելիքները, իմիջիայլոց՝ բոլոր առարկաներից, ապա նոր սերունդը հետզհետե եւ հիմնականում դառնում է թեստային համակարգի գիտելիքների կրող: Իսկ սա նշանակում է՝ գիտելիքների առնվազն կեսը պատահականության սկզբունքի հիմքով է…
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ճապոնիայում դպրոցականների միջազգային օլիմպիադայի ժամանակ մի հետաքրքիր դեպք էր արձանագրվել: Աշակերտների՝ մաթեմատիկայի հարցերի պատասխանները գրելու ժամանակ լսարանը հոսանքազրկվել է կարճ միացումից, ինչը սարսափեցրել է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի մասնակիցներին, քանի որ առանց էլեկտրոնային հաշվիչների նրանք անգամ բազմապատկման աղյուսակը չեն իմացել անգիր… ԽՍՀՄ դպրոցականներին այդ անսարքությունը չի խանգարել, կարողացել են արագ ավարտել իրենց աշխատանքները եւ հաղթել…
Ճապոնիայի կրթական համակարգի պատասխանատուներից մեկը չէր թաքցրել իր հիացմունքը խորհրդային աշակերտների իմացության առումով, իսկ լսարանի հոսանքազրկումը մեկ անգամ եւս ապացուցեց, որ նոր սերունդն ամբողջապես կախված է էլեկտրոնային օժանդակ սարքերից ու համակարգչից, ինչի չգոյությունը եթե չզրոյացնի նրանց գիտելիքները, ապա հաստատ թերուս կդարձնի:
Continue reading
Սպասարկող երկրի տրամաբանությամբ Համալիրը եւ հետո՞ Ծիծեռնակաբերդը – «:Հիշում ենք եւ պահանջու՞մ», թե՞ «Հիշում ենք եւ …խաղում» մարզահամերգային համալիրի խաղատանը… Հաշվեկշռային մոտ 60 մլն. դոլարանոց համալիրն օտարվում է 30 մլն.-ո՞վ…
Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող եւ մեր պետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» վաճառքի ձեւով օտարվել ու տրվել է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ վաճառքի գինը կկազմի 30 մլն. դոլարին համարժեք դրամ։ Գնորդը պարտավորվում է 6 ամիս ժամկետով առնվազն 55.000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել ՊՈԱԿ-ում փաստացի աշխատող 99 աշխատողների հետ, ինչպես նաեւ պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը եւ օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող միջոցառումները:
Նախագծով առաջարկվում է նաեւ հավանության արժանացնել ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 100 մլն. դոլարը: «Ներդրումային ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել չորս տարվա ընթացքում, այդ թվում՝ հիմնել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաեւ ապահովել 250 նոր աշխատատեղի ստեղծում»,- ասել է Սեյրան Օհանյանը: Խոսք կա նաեւ խաղատան կառուցման մասին, ինչն առայժմ հերքել են փորձում վերեւները:
Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են, քանի որ այն հայաստանցիների սիրելի վայրերից է: Շատերն են ասում, որ ներդրումներին դեմ չեն, բայց ինչու՞ չեն երեւում իսկական տերերը…
«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցացիա»-ի նախագահ Խաչատուր Մարոզյանն անդրադառնալով համալիրի վաճառքին՝ նույնպես ասել է, որ նման ներդրումներին ինքը դեմ չէ. «Մտահոգիչն այն է, որ այս ինվեստորները քողարկված են, ես չեմ կարծում, որ Քըրք Քըրքորյանի նման մարդը ներդրում աներ ու մենք չիմանայինք դրա մասին: Մենք լավ գիտենք, որ գործ ունենք կեղտոտ փողերի հետ»:
«ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն վաճառքի ժամանակ ընդամենը 20 օրվա պատմություն ուներ, ինչի մասին տեղեկանում ենք Էլեկտրոնային ռեգիստրից: Միայն պարզ է, որ հիմնադիրը Արմեն Զավենի Գեւորգյանն է, որը ոչինչ չի պարզաբանում ընկերության մասին: Continue reading
Հայաստանի ներսում, բայց Ռուսաստանի «աչքի տակ» – Դասալքության մեղադրանքով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման… Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել…
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները մասնակցեցին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում օգոստոսին կայացած դատավարությանը, որի ընթացքում քննվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը՝ դասալքության մասին։ Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ասել է, որ պարտադիր ներկա են գտնվելու դատական նիստերին։
Դատավարությունը լուսաբանող օպերատորներին 15 րոպե թույլատրեցին նկարահանել նիստը:
Դատավարության ընթացքում դատավորի այն հարցին, թե ինչպե՞ս է ինքնազգացողությունը, Պերմյակովը պատասխանել է, որ լավ է: Այնուհետեւ նիստը նախագահող դատավոր Ալեքսանդր Շելդյաեւը տեղեկացրեց ամբաստանյալ Պերմյակովին, ինչպես նաեւ կողմերին իրենց իրավունքների մասին, որից հետո մեղադրող դատախազ Վլադիմիր Անդրուսենկովը հնչեցրեց առաջադրած մեղադրանքը: Վալերի Պերմյակովն ամբողջությամբ ընդունեց մեղադրանքը: Իսկ նրա շահերի պաշտպանը հայտարարեց, որ այս փուլում հարցերի չի պատասխանելու: Ի դեպ, դատարանի դահլիճում ամբաստանյալը մեկուսացված էր պատնեշով: Continue reading
Մարզաշխարհը՝ մեկամսյա մարզական հեւքից – Ամփոփումների համահայկական խաչմերուկ… Համահայկական ամառային 6-րդ խաղերը… Ամենամեծ պատվիրակությունը՝ Արեւմտյան Հայաստանից… Ոչ թե կրոնական, այլ՝ ազգային փոքրամասնություն… Հայը երբեք հյուր չէ Երեւանում…
Ոչ միայն սպորտով, բայցեւ՝ սպորտով
Մեծ հետաքրքրությամբ անցան Համահայկական ամառային 6-րդ խաղերը: Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում բացման իսկապե՛ս հանդիսավոր արարողությանը մասնակցեց նաեւ Հայաստանի նախագահը:
Տոն էր մեր հայրենիքում, միասնության տոն, եւ մենք մեր միասնությունը նաեւ սպորտով հավաստեցինք: Պարային ու երաժշտական համարներով բեմականացվեց հայ ժողովրդի ընթացքը դարերի միջով… Այդ ընթացքը կարող էր եւ հանգրվան չունենալ, քանզի շրջապատված էինք եւ ենք թշնամիներով…
Բայց չենք պատրաստվում նրանց ուրախացնել: Մեր գենը կենսունակ է, ու այսօր՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Սփյուռքի, ունենք եռամիասնություն: Եվ այդ եռամիասնությունն ընդհանուր ու կարեւոր մեկ նպատակ ունի՝ հայության հայրենիքի վերամիավորում ու հայության՝ իր միասնական հայրենիքում համախմբում:
Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սերժ Սարգսյանը նկատեց, թե՝ «օլիմպիական շարժումն իրավամբ մեծ եւ կարեւոր առաքելություն է կատարում արդի աշխարհում: Բոլոր երկրները եւ ժողովուրդները պատիվ են համարում մասնակցել այդ շարժմանը: Օլիմպիական խաղերն էլ, անշուշտ, հիմնված են առողջ մրցակցության, արդար պայքարի եւ ամենաուժեղի հաղթանակի կանխադրույթի վրա, որտեղ ամենակարեւոր սկզբունքը մասնակցությունն է եւ ոչ թե հաղթանակը: Համահայկական խաղերը կազմակերպելիս մեր առաջին նպատակը եղել է ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որպեսզի սպորտը եւ առողջ ապրելակերպն առավելագույն տարածում ստանան մեզանում: Ավելին՝ շատ կարեւոր է, որ սպորտը մարդկանց համախմբի եւ մեր աշխարհասփյուռ ժողովրդին միավորող իրողություններից մեկը դառնա»: Continue reading
Առաջին համաբուհական բանակումը՝ Արցախում… «Բազե-2015»-ը՝ Ծաղկաձորում… «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունը՝ Հայաստանում… Զինվորական զորասյուներ՝ Ստեփանակերտում… Մեկնարկեցին «Շանթ-2015» զորավարժությունները…
Առաջին համաբուհական բանակումը՝ Արցախում
Oգոստոսի 14-20-ը Արցախի Տող գյուղում անցկացվեց «Համաբուհական բանակում 2015» ուսանողական հավաքը: Այն ունի նպատակ՝ միավորել Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի բուհերի ուսանողներին, որպեսզի ստեղծվի անմիջական շփման հնարավորություն, որի ընթացքում մասնակիցները կավելացնեն գիտելիքների պաշարը՝ անցկացնելով գիտահանրամատչելի սեմինարներ, ինտելեկտուալ խաղեր: Մասնակիցների մրցակցային ոգին բարձրացնելու համար կազմակերպվել են մարզական ու մշակութային խաղեր, ուսուցանվել են ազգագրական պարեր:
Հավաքին մասնակցել են 100-ից ավել ուսանողներ: Թիմերը ներգրավվել են 5 ջոկատների կազմում, յուրաքանչյուրում՝ 20 ուսանող, որոնք կրել են Արցախի 5 մելիքություններրի՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի անվանումները:
Վրանային պայմաններում անցկացվող ճամբար-բանակումի մասնակիցները 7 օրերին իրենց ուժերը փորձեցին մարզական, մտավոր, մշակութային մրցույթներում: Անցկացվեցին կլոր սեղան-քննարկումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, պաշտոնական այլ այրերի հետ:
Ուսանողները բանակումի ընթացքում այցելեցին Արցախի սրբավայրեր՝ Ամարաս, Գանձասար, եղան նաեւ Խնձորեսկում, հաղթահարեցին Դիզափայտ լեռան բարձրունքը:
Ի դեպ, ճամբար-բանակումը թեեւ իրականցվում է արդեն 2-րդ տարին, սակայն այս տարի կրել է համաբուհական բնույթ: Բանակումը կազմակերպվել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, Ուսանողական խորհրդի եւ Ուսանողական գիտական ընկերության համատեղ ջանքերով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Continue reading
Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ… Պատրաստ են եւ՛ Ստեփանակերտում եւ՛ Երեւանում… Ռազմամարզական հավաքը՝ Հայաստանում… Միջազգային ռազմական խաղերը՝ Ռուսաստանում…
Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին:
Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին: Հանրապետության նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից:
Նախագահի աշխատակազմից հիշեցնում են, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:
Զինվորական զորասյուներ՝ Ստեփանակերտում
Օգոստոսի 24-ին տեղի ունեցան ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ եւ կառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ: Սեպտեմբերի 1-2-ին տարաբնույթ միջոցառումներ կազմակերպվեցին մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շրջաններում: Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին դասն անցկացվեց խաղաղության թեմայով՝ դասընթացի կազմակերպմանը ներգրավելով պետական պաշտոնյաների, Արցախյան պատերազմի մասնակիցների եւ ՊԲ սպայական կազմի ներակայցուցիչների: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից.- Մեր շախմատիստի հաղթանակը – Նա կմեկնի Բաքու՝ աշխարհի գավաթի խաղերին… Հայ ֆուտբոլիստը եւս կմեկնի Ադրբեջան… Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից է… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Լեւոն Արոնյանը՝ սուպերմրցաշարի հաղթող
Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը: Սեպտեմբերի 1-ին անցկացվող վերջին՝ 9-րդ փուլում հայ գրոսմայստերը սեւերով 31-րդ քայլում ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ, վաստակելով 6 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար: 3-րդ անգամ անցկացվող սուպերմրցաշարում Լեւոն Արոնյանը 9 փուլերում տարավ 3 հաղթանակ ու 6 խաղ ավարտեց ոչ ոքի: Նա սեւերով հաղթեց Ուեսլի Սոյին եւ Հիկարու Նակամուրային եւ սպիտակներով առավելության հասավ ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, ով մրցաշարի նախորդ առաջնության հաղթողն էր:
… Եվ 11-րդը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան սեպտեմբերի 1-ին հրապարակել է վարկանիշային դասակարգման նոր՝ թարմացված աղյուսակը: Լեւոն Արոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Նրա վարկանիշը կազմում է 2765 միավոր: 1-ին հորիզոնականում շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Լավագույն եռյակում են՝ հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը: 100 լավագույն գրոստմայստերների ցանկում են նաեւ Գաբրիել Սարգսյանը եւ Սերեգեյ Մովսեսյանը, նրանք համապատասխանաբար զբաղեցնում են 61-րդ եւ 89-րդ տեղերը:
Կփորձեմ Բաքվում հանդես գալ ինչպես խաղաղություն բերող երաժիշտները
Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող Լեւոն Արոնյանը մեկնաբանել է առաջիկայում Բաքվում կայանալիք շախմատի Աշխարհի գավաթին իր մասնակցությունը: «Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու, իսկ Աշխարհի գավաթից հետո կխաղամ արագ շախմատի Աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա Բեռլինում: Ցավոք, շախմատիստների համար դժվար է երկրների միջեւ հակամարտություններ կարգավորելը: Բայց չէ՞ որ երաժիշտները, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները գալիս են Ադրբեջան. մարդիկ, ովքեր բերում են խաղաղություն, եւ ես պատրաստվում եմ հետեւել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարեւան երկրին, գործի դնել շախմատում իմ լավագույն կարողությունները եւ հաճույք պատճառել տեղի երկրպագուներին»,- chess-news.ru-ի հետ զրույցում նշել է հայազգի գրոսմայստերը: Continue reading
«Երեւանյան ամառ 2015»-ը եզրափակվեց… Մեկնարկեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը… Ոչ թե հեքիաթներ, այլ իրական պատմություններ… «Ինչ, որտեղ, երբ» խաղը Հայաստանում… Գիտելիքի օր՝ «Հայբուսակ» համալսարանում… Մեզ հայտնի առաջին հայ գիտնականը… Դայանա Դավթյանը գեղեցկության մրցույթում կներկայացնի Հայաստանը…
«Երեւանյան ամառ 2015»-ը եզրափակվեց
Այս եռամսյա ծրագիրի եզրափակիչ միջոցառումը Կարապի լճի մոտ էր: Այստեղ են ամռան ընթացքում տեղի ունեցել ծրագրի ամենամասշտաբային միջոցառումներից ու փառատոներից շատերը։ Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա էին. 6 տասնյակից ավելի ավանդական ու նորույթ, հետաքրքիր ու տոնական ծրագրային օրեր՝ փառատոներ, ցուցահանդեսներ, համերգներ, կրկես, մարզական մրցույթներ՝ մեծահասակների ու երեխաների համար, ինչպես նաեւ պետական, հոգեւոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։
Ավարտական՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով համերգը ջազային էր։ Ելույթ ունեցան Արամոն, Ռադիկ Գաբրիելյանը, Անահիտ Շահբազյանը, Մարբեյը (Մարինե Հակոբյան)՝ Արմեն Հյուսնունցի ղեկավաությամբ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաեւ Արփին՝ «Hayway» բենդի հետ։ Հնչել են հայ ու արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, ջազային երգեր ու գործիքային ստեղծագործություններ Երեւանի մասին։
Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի. «Երեւանյան հեռանկարներ»
«Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի մեկնարկը կտրվի մեծ իրադարձային համերգով. սեպտեմբերի 3-ին հայ հանդիսատեսի համար ելույթ է ունենալու աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Զուբին Մեթա: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: «Անհավանական փաստ է, որ մի քանի օրից մենք Երեւանում կհյուրընկալենք լեգենդար երաժիշտ եւ դիրիժոր Զուբին Մեթային ու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբին: Ամբողջ տարածաշրջանի համար իրադարձություն է, նման կարգի նվագախումբ եւ դիրիժոր այս ամբողջ տարածաշրջան այցելում են Հայաստանի միջոցով»,- նշել է նա: Continue reading
Իրանագե՞տ, թե՞ իրանամետ – Երբ գիտակցաբար են խեղաթյուրում պատմական իրականությունը… Հայերենը, այժմ՝ XXI-րդ դարում, համարվում է ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզու…
(ռուսական տառատեսակի վնասված լիւնելու պատճառով ռուսերեն գրվածները ժամանակավորապես կարդալ այս թողարկման PDF տարբերակում – www.hayary.org-ում՝ «Լուսանցք»-ի էջում)
Պատմական գիտությունների դոկտոր, արեւելագետ-իրանագետ Էդուարդ Խուրշուդյանի «Սասանյան Իրանը եւ Հայաստանը» (Ý. Õóðøóäÿí «Ñàñàíèäñêèé Èðàí è Àðìåíèÿ» 2003, Àëìàòû) գիրքը զարմանք եւ հիասթափություն է առաջացնում ընդգծված իրանամետությամբ:
Ընթերցելուց հետո տպավորություն է ստեղծվում, ասես այն վերաբերվում է ոչ թե Սասանյան Պարսկաստանի եւ Հայաստանի փոխհարաբերություններին, այլ՝ հայերի կողմից պարսիկներից ու պարթեւներից վերցրած փոխառություններին: Հեղինակը նույնիսկ սեփական ազգանունն է քննարկման առարկա դարձրել, որպեսզի ցույց տա, որ, հնարավոր է, այն առաջացել է նոր պարսկերենից (էջ 127):
Ներկայացնենք մի քանի մեջբերումներ գրքից.
– Սեփական գիր չունենալու պատճառով հայերը օգտվում էին հունական, պարթեւա-արամեական, սիրիական տպատառերից եւ լեզվից:
– Պահլավերեն լեզուն (ïàõëåâèê) մյուս իրանական լեզուների ոլորտում ամենաշատ ազդեցություն է ունեցել հայերեն բառապաշարի վրա: Եղել է ժամանակ, երբ պահլավերենից փոխառությունների շնորհիվ հայերենը դասում էին իրանական լեզուներին: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…
Արարիչ, Ո՞ր երկիրը գնամ եւ ո՞ւմ ապավեն վերցնեմ (Ավեսթա, Արտա Վիրապ նամակ)
Ավեսթան վերականգնվել է Սասանյանների օրոք եւ մեզ է հասել երկու տարբերակով:
Առաջինը՝ գրված Ավեսթայի լեզվով, ներառում է հետեւյալ մասերը. Յասնա, Յաշտ, Վիսպերեդ, Վենդիդատ կամ Վիդեւդատ եւ Խորդ Ավեսթա: Երկրորդը՝ գրված միջին պարսկերենով ուղեկցվող մեկնաբանություններով, որը հայտնի է ավելի շատ որպես Ավեսթա եւ Զենդ կամ ընդունված ձեւով՝ «Զենդավեստա»: Զրադաշտականություն ուսմունքը իր անունը ստացել է քուրմ Զրադաշտի անունով, ով հելլենիստական աշխարհում հայտնի էր Զորաստր, իսկ կրոնական ուսմունքը՝ Զորաստրիզմ: Որ Զարաթուշթրան իրական պատմական անձ է եղել, չեն կասկածում ոչ Ավեսթայի հետեւորդները, ոչ ժամանակակից գիտնականները:
Խնդիրն այլ է՝ վերջապես որտեղ է Զարաթուշթրա երեւույթի ծննդավայրը եւ ո՞վ էր նրա հոգեւոր հայրը եւ ի՞նչու Ավեսթայի լեզու:
Ընդհանրական ներկայացնենք մեզ հասանելի բոլոր այն նյութերը, որոնք առնչվում են քննարկվող նյութին եւ փորձենք հարցադրումներին պատասխաններ տալ:
Հնագույն աղբյուրները, մասնավորապես, Արիստոտելը ասում է, որ Զորաստրը ապրել է Պլատոնից 6000 տարի առաջ: Պլինեյ Ավագը (Plinius Maior) «Բնական պատմություն» գրքում նշում է. «Կա եւ գուշակությունների ուրիշ դպրոց, որը մի քանի հազար տարիներով հին է Մովսեսի, Հովհաննի, Լոտապի եւ հրեաների գուշակություներից», այսինքն՝ Զորաստրը ապրել է Մովսեսից առաջ: Դիոգենեը «Հայտնի փիլիսոփաների կենսագրականները եւ կարծիքները» (մոտ. 220 մ.թ.ա.) գրքում բերում է Զարաթուշթրայի մասին հատված Քսենեֆոն Լիդեացու աշխատություններից, ով ապրել է մ.թ.ա 5-րդ դարում. «Նրա՝ Զարաթուշթրայի անունը Քսենեֆոնը մեկնաբանել է որպես համադրություն հունական «zoros»-մաքուր եւ «astorn»-աստղ բառերի»: Այս օրինակը ցույց է տալիս, որ արդեն Քսենեֆոնի ժամանակներում խնդրահարույց էր մեծ քրմի անվան ստուգաբանությունը: Հունական աղբյուրներում Զարաթուշթրայի ապրած ժամանակաշրջանի մասին բերված բոլոր օրինակներից մեզ համար նախընտրելի են երկուսը. Հերմոդորը «Գիտությունների մասին» գրքում նշում է, որ Զարաթուշթրան ապրել է հանրահայտ Տրոյայի անկումից 500 տարի առաջ, այսինքն՝ մ.թ.ա. 1200-1000թթ: Ըստ Քսենեֆոնի՝ Սալամինեի ճակատամարտից (մ.թ.ա. 480) 600 տարի առաջ, մոտ մ.թ.ա. 1100-ին:
«Արեւորդոց խորհրդանշանները» ուսումնասիրությունում հիմնվելով հայտնի պատմավավերագրական նյութերին՝ կատարել էի այս եզրակացությունը՝ «Արեւապաշտությունը եղել է Կիլիկիայի գլխավոր կրոնը եւ գաղափարախոսությունը, գերագույն աստվածը եղել է Թեշուբը (Զարաթուշթրա անունը կապված է այս աստծո եւ անվան եւ գործունեության հետ): Ըստ հեթթական ավանդապատումների՝ աստվածների սերնդափոխությունը տեղի է ունեցել Կիլիկիայում: Նրանք նաեւ կարծում էին, որ գոյություն են ունեցել «հեթթական հազար աստվածներ»՝ կազմված Նեսիտների, Լուվիացիների, Պալայցիների, Հուրրիների–արիների, ասուրա-բաբելոնական աստվածներից»: Continue reading
Նավասարդի տոնն է – Իրականում Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ վերանվաճեց իր Նախնյաց Երկիրը…
Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի ավանդական տոնը: Այս օրը հավիտյանս փառաբանվում է Դյուցազուն Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար: Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Հայոց էպոսի Սասնա Դավիթը, Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որ ազատագրի այն՝ Հայ Սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից… Այդ օրը Հայկը հաղթեց Հայոց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Բնօրրան֊Երկիրը ու հային բերեց ազատ կյանք: Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ Ազգը Արարչի Արարած 7 Բնածին Ազգերից մեկն է՝ հենց Առաջինն Արարված, եւ Հայոց Փառահեղ Նախնին Հայ Ազգի այն ներկայացուցիչներից է, ով Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ Հայ Տիեզերատեսակի Առաքելությունը… Եվ Հայկը կատարեց իր Երկնային Առաջադրանքը, որ Երկրային Առաքելությունն էր իր՝ վերակագնվեց Հայի Իշխանությունը Հայոց Հավիտենական Հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (Հայերի) Նախապապերի Երկրում: Continue reading
Պատերազմը մտնում է Թուրքիա՝ մոտենալով Հայաստանին – Պետք է հայտարարել, որ Արեւմտյան Հայաստանը միա՛յն հայերինն է լինելու, հայերն էլ Ադրբեջանից ազատագրել է հայկական բռնազավթված տարածքների միա՛յն 20%-ը…
Թուրքիան դեռ իրապես չի պատկերացնում վերահաս վտանգը
Համաշխարհային մամուլը շարունակում է քննարկել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, նաեւ հաջորդող քայլերը, որը մի քանի տասնյակ մարդու կյանք է խլել: Ահաբեկությունը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանային Սուրուչ քաղաքում, որի ակումբերից մեկում հավաքվել էին երիտասարդ քուրդ ակտիվիստները, ովքեր պատրաստվում էին հատել սահմանը եւ այցելել քրդական Կոբանի քաղաք: Վերջերս քրդերն այդ քաղաքը հետ են վերցրել Իսլամական պետությունից: Թուրքիայի քրդերը բազմահազարանոց բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում եւ ցուցարարներն ու քրդամետ կուսակցությունները Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել են Իսլամական պետությանն աջակցելու մեջ, որը Սիրիայում ու Իրաքում գրավել է քրդերի բնակավայր համարվող հողերի մի մասը:
Թուրքիայում քրդերը կրկին ոտքի են կանգնում, քանի որ ակնհայտ է, որ նախագահ Էրդողանը չի ցանկանում կատարել իր խոստումն Աբդուլա Օջալանին ազատելու եւ քրդերին վարչաիրավական կարգավիճակով օժտելու մասին: Քրդերը զգալի ներկայություն են ապահովել նոր խորհրդարանում, սակայն չեն համաձայնում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ կոալիցիա մտնել: Նշենք, որ Սիրիայում եւ Իրաքում քրդերն Իսլամական պետության դեմ գլխավոր հարվածային ուժն են եւ կարողացել են որոշակի տարածքներ հետ խլել:
Սակայն նկատելի է, որ պատերազմը աստիճանաբար անցնում է Թուրքիայի տարածք:
Թուրքիայում օրեր առաջ տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հեղինակ ԻՊ-ի առաջնորդները զարմացել են, որ Թուրքիայում ոչ թե տխրել են տեղի ունեցած կոտորածի համար, այլ՝ ուրախացել: Իրեն Մուզաֆ էլ Հուսրանի կոչող իսլամիստը հեռուստաեթերով ասել է, թե իրենք դաս էին քաղել ընտրություններից առաջ Դիարբեքիրում արած ահաբեկչությունից, քանի որ այնտեղ մահացածները միայն քրդերն էին, ինչն ուրախացրել էր թուրքերին: «Սակայն այս անգամ մենք ընտրեցինք Թուրքիայի տարբեր կողմերից Ուրֆայի Սուրուչի շրջան եկած քաղաքացիներին, որ երկրում մեծ արձագանք գտնի ու դրանից թուրքերը դաս քաղեն: Բայց մեզ ահավոր զարմացրեց քաղաքացիների արձագանքը, որոնք ոչ միայն չտխրեցին, այլ շնորհակալություն հայտնեցին կոտորածի համար: Մենք գիտեինք, որ Թուրքիայում ունենք 2 մլն երկրպագու, բայց որ դրանց թիվը կարող էր հասնել 10 մլն-ի, չէինք սպասում»,- ասել է ահաբեկիչը:
«Միայն #suructasenlikvar հեշթեգի տակ 100 հազար «կենդանի» հաշվեցինք: Մեզ համար էլ անակնկալ էր, որ Թուրքիայում այդքան շատ «անասուն» կա: Լավ, մենք այդքան չենք ուրախացել այդ կոտորածից, թուրքերն ինչու են այդքան ուրախացել»,- ասել էր Մուզաֆ էլ Հուսրանին: Նշենք, որ Թուրքիայի տարբեր վայրերից ահաբեկչության դեմ պայքարող հեղափոխական հայացքներով մի խումբ երիտասարդներ Քոբանիի երեխաներին խաղալիքներ ու հագուստներ էին ցանկանում տանել, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել անցնել սահմանը, որից հետո նրանք Սուրուչի շրջանում մամուլի ասուլիս են հրավիրում: Հենց ասուլիսի ժամանակ մահապարտ ահաբեկիչը մտնում է նրանց մեջ եւ պայթեցնում իրեն՝ կոտորելով 32 երիտասարդի:
Թուրքիայի իշխանությունները հակասական դիրքորոշումներ են հայտնում ցամաքային զորքերը Սիրիայի տարածք մտցնելու վերաբերյալ: Մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե կառավարությունը չի բացառում Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ սկսելու հնարավորությունը: Բայց հետո ասել է, որ այդ մասին իրենք դեռ չեն մտածում: Չի բացառվում, որ Անկարայի տրամադրություններին ազդել են Վաշինգտոնն ու Մոսկվան, ինչ-որ առումով՝ նաեւ Թեհրանը, որ հայտարարեց, թե չի հանդուրժի նման ներխուժումը: Թուրքիայի նախագահը Սիրիայի հարցի վերաբերյալ լարված հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Իսկ դրանից առաջ նա հեռախոսազրույց էր ունեցել նաեւ ԱՄՆ նախագահի հետ, որից հետո, ըստ էության, հաստատվեց Իսլամական պետության դեմ միջազգային կոալիցիային Թուրքիայի միանալու շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման փաստը: Ըստ այդմ՝ Թուրքիան պարտավորվում է ԱՄՆ-ի ու կոալիցիայի ուժերին հնարավորություն տալ օգտվելու Ինջիրլիքի, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ Բաթմանի, Դիարբեքիրի ու Մալաթիայի ավիառազմաբազաներից: Իր հերթին, Թուրքիան հնարավորություն է ստանում օդային հարվածներ հասցնելու իսլամիստների դիրքերին: Continue reading
Արցախում երբեք չի՛ կրկնվի 88-ի իրավիճակը – եթե ԽՍՀՄ հսկա պետությունը իր զորքով չի կարողացել հարցը լուծել, ի՞նչ պետք է անեն խաղաղապահները, որոնք ծառայելու են այս կամ այն գերտերությանը…
Արցախի հարցը միջազգային այլ հիմնախնդիրների առկայության պայմաններում կարծես ետին պլան է մղվել, ինչը հանգիստ չի տալիս պաշտոնական Բաքվին: Եվ վերջին ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից սահմանային հատվածների խախտումները եւ այսպես կոչված հարաբերական անդորրը նոր թափ են ստացել: Բաքուն փորձում է մոռացության չմատնել Արցախի հարցը՝ Մերձավորարեւելյան զարգացումների համապատկերին:
Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան էլ ժամանակ չունի օժանդակելու կրտսեր եղբորը, քանի որ իսլամական ահաբեկիչները եւ քուրդ գրոհայինները ահաբեկչական գործողություններ են ծավալել Թուրքիայի տարածքում:
Այս իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները մի պահ սրեցին իրավիճակը նաեւ քաղաքական առումով: Հայկական կողմը ԱՄՆ-ի համանախագահի հայտարարությունները գնահատեց ոչ կշռադատված, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց անգամ բողոքի ցույց կազմակերպվեց եւ Ջեյմս Ուորլիքին ի պատասխան հնչեց, որ «Արցախում ոչ մի թիզ օկուպացված հող չկա»: ԱՄՆ-ի այս ներկայացուցիչը Բաքվում արեց կողմնակալ հայտարարություններ, որտեղ նշել էր, թե «հայկական կողմը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Երեւանում բողոքի ցույցի մասնակիցները քննադատում էին այս հին ու անհիմն մոտեցումները, միաժամանակ նշում, որ «Ադրբեջանն է օկուպացրել հայկական տարածքները՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, Արծվաշենի եւ այլ շրջանները»: Բացի այդ՝ Մինսկի խմբի համանախագահները ըստ պատշաճի չեն արձագանքում, երբ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի մասին մշտապես բարձրաձայնում է նաեւ պաշտոնական Երեւանը: Վերջերս այդ մասին խոսեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ հանդիպմանը: Continue reading
Կմտցնե՞ն խաղաղապահ ուժերը Արցախ… Նախիջեւանից մեր երկրին եւս վտանգ է սպառնում – Հայկական զինուժը մի՛շտ պատրաստ է… Տեղային պատերազմների համաշխարհային բնույթը…
Կմտցնե՞ն խաղաղապահ ուժերը Արցախ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության առաջիկա անելիքները: Հատուկ ուշադրություն է դարձվել կազմակերպության շրջանակներում անցկացվելիք «Փոխգործակցություն» եւ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների անցկացման հարցերին:
ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանոթացրել է Հայաստանում վերջինիս հյուրընկալման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ընթացքին: Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասում տիրող անվտանգային միջավայրին եւ հնարավոր զարգացումներին:
Ստեփանակերտում էլ խորհրդակցություն են անցկացրել Հայաստանի ու Արցախի ԱԳՆ ներկայացուցիչները: Քննարկել են տեղեկատվական ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու ուղիները եւ ձեւերը։ Անդրադարձ է կատարվել տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման խնդիրներին։
Խորհրդակցության մասնակիցներին ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով այլ խնդիրների հետ միասին կարեւորել է տեղեկատվական դաշտում համակարգված եւ նախաձեռնողական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:
Հայկական երկու հանրապետությունների պաշտպանական եւ արտաքին գերատեսչական կառույցները համատեղում են ջանքերը, որպեսզի մեկ անգամ եւս հավաստեն, որ պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը չեն համաձայնի Արցախում խաղաղապահ ուժերի տեղադրման հետ, որ կողմից էլ հնչի առաջարկը:
Արցախի պաշտպանական բանակը ցայսօր հաստատուն կերպով իրականացնում է վերահսկողությունը երկրի տարածքների նկատմամբ, կարողանում է պահպանել խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ամենօրյա սադրանքներին:
Ստեփանակերտի տեսակետը վերջնական է՝ ոչ մի օտար զինուժ չի կարող տեղակայվել Արցախում՝ ինչ պատրվակով էլ դա փորձեն իրականացնել: Կարծում ենք՝ Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայում ասվածը նաեւ մեկ այլ նպատակ է հետապնդում՝ Իրանի սահմաններին մոտ եւս ունենալ ռազմական ներկայություն…
Կարեն Բալյան
Հայկական զինուժը մի՛շտ պատրաստ է – Տեղային պատերազմների համաշխարհային բնույթը
Հայաստանում շատերը չեն գիտակցում, որ տարածաշրջանային տեղային առճակատումներն ու պատերազմները մի շղթայի օղակներ են: Դրանցից մեկն էլ արցախյան առճակատումն է, որ Բաքում փորձում է տեղային պատերազմի վերածել:
Խա վտանգավոր է հատկապես այս պահին, քանի որ մեր այսօրվա հարեւանները եւս գտնվում են տեղային պատերազմների մեջ, ինչը կարող է միացնել շղթայի օղակները եւ վերաժել տարածաշրջանային պատերազմի: Continue reading
Բաքուն սխա՞լ, թե՞ ճիշտ է հասկացել Մոսկվային – Թե Մոսկվայի եւ թե Բրյուսել-Վաշինգտոնի համար պարզ է, որ Ադրբեջանն անզորությունից լարել է իրավիճակը… Մրցավազք, որտեղ մենք չենք պարտվի… Ե՞րբ կհայտնվի Հայաստանում «Իսկանդեր»-ը…
Բաքուն սխա՞լ, թե՞ ճիշտ է հասկացել Մոսկվային
Մոսկվայում հանդիպելով Ադրբեջանի արտգործնախարարին՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «պետք է ինտենսիվացնել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի բանակցությունը»: Դրանից հետո Ադրբեջանն «ինտենսիվացրել է» հրադադարի խախտումը: Բաքուն սխա՞լ է հասկացել «ինտենսիվացնելու» անհրաժեշտության մասին ռուս նախարարի հայտարարությունը, թե՞ հասկացել է այնպես, ինչպես պետք էր հասկանալ…
Հետո Հայաստան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նորից բանակցեցին հին ու նոր խնդիրների շուրջ, մեկնեցին Վիեննա՝ ԵԱՀԿ-ին զեկույցը ներկայացնելու, ապա Բաքու այցելեցին՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվել ռուսական կողմի հետ զրույցից հետո:
Ցայսօր Ադրբեջանն «ինտենսիվացրել է» հրադադարի խախտումը: Բաքու է մեկնել նաեւ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Ադրբեջանի ու Եվրոպայի հարաբերությունը վերջին շրջանում լարված է: Անգամ եվրոպական 1-ին խաղերի ժամանակ հսկայական գումարներ ծախսած Ադրբեջանին չի հաջողվում իր ձեւերով սիրաշահել Եվրոպային: Այդ լարվածությունը սուր դրսեւորվեց դեռ մայիսին՝ Արեւելյան գործընկերության Ռիգայի Վեհաժողովում: Օրեր առաջ էլ Իլհամ Ալիեւը կոշտ քննադատության ենթարկեց եվրոպական կառույցներին՝ հայտարարելով, թե նրանք Ադրբեջանին պետք չեն, Ադրբեջանն է պետք Եվրոպային:
Դոնալդ Տուսկին դիմավորեցին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության «ինտենսիվացմամբ»: Ըստ երեւույթին, Բաքուն շանտաժի է ենթարկել Եվրոպայի խորհրդի նախագահին՝ նրան սահմանային լարվածության իրավիճակում եւ բանակցելու համար ոչ հարմար դիրքում թողնելով: Թե Մոսկվայի եւ թե Բրյուսել-Վաշինգտոնի համար պարզ է, որ Ադրբեջանն անզորությունից լարելու է իրավիճակը հակամարտության գոտում: Առավել եւս, որ թե Արցախի հակամարտության կարգավորման, թե տարածաշրջանային ընդհանուր համատեքստում (որտեղ ձախողել է նաեւ Թուրքիան) իրադարձությունները զարգանում են Բաքվի համար ոչ շահեկան ուղղությամբ:
Արտակ Հայոցյան
Մրցավազք, որտեղ մենք չենք պարտվի
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության երեկվա նիստից հետո անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրում է սպառազինության մրցավազքի մեջ: Պատճառը՝ Ռուսաստանից 200 մլն դոլար վարկ ներգրավելու փաստն է: Իսկ այն, որ Ադրբեջանն օրն ի բուն ծախսեր է անում ռազմական տեխնիկան հզորացնելու համար, այդ թվում՝ հենց նույն Ռուսաստանից, անգամ երկրի սոցիալական ոլորտից կտրելով միջոցները, դա իրենք չեն նկատում: Ինչպես ասում են «իրենց աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի ասեղն են տեսնում»: Continue reading


