Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2025 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
Unknown Feed
News | News.am
Новости – News.am
Panarmenian
- Омбудсмен Армении обсудила с ОБСЕ права армянских пленных
- В Ереване ликвидирован международный центр кибермошенничества
- Новые формы торговли людьми требуют системных решений
- Армения возглавила Генеральный комитет конференции ОЗХО
- Mэр Гюмри требует компенсацию за нарушение презумпции невиновности
- Среди получивших вид на жительство в Армении преобладают граждане РФ и Индии
- Пашинян выразил соболезнования Путину в связи со смертью Никиты Симоняна
- В ереванском районе Аван-Ариндж уровень загрязнения воздуха достиг экстремальных 708 баллов
- Aрмения не примет участия в саммите ОДКБ
- Архиепископ Аршак не признан потерпевшим по делу о видео
Category Archives: Հոդվածներ
Անկարան դեռ քննարկումների հույս ունի – Իսկ Թուրքիայում այսօր էլ կոդավորված են 3 ազգեր (հայերը, հույները, հրեաները), որոնց մասին բոլոր տվյալները գաղտնի հավաքվում են…
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն իսկապես բարձր մակարդակով կազմակերպվեց, համադրված՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի հայության դրսեւորումների եւ միասնականության առումով, նաեւ գոհացուցիչ էր հյուրերի ընդունելության մակարդակը եւ միջազգային արձագանքների համակարգումը: Անչափ կարեւոր է այս ամենը պահպանելը, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համապատկերում Հայոց պահանջատիրության միջազգայնացման գործընթացի ամրագրումը: Վերջինիս առումով կան տարաձայնություններ, հիմնականում ձեւակերպումների հետ կապված, բայց այն, ինչ սկսել է Կիլիկիո թեմի Արամ Ա կաթողիկոսը՝ Սիսի եկեղեցապատկան հողերի պատկանելության հարցի բարձրացումը միջազգային ասպարեզում, արդեն քայլ է: Այսինքն՝ քայլն արված է, չնայած ոմանք այստեղ չեն տեսնում հողային պահանջատիրություն, բայց, կարծում ենք, այդպես չէ, դեռ կլինեն բացահայտումներ, դեռ կլինեն դրան նպաստող միջազգային դատավարություններ: Իհարկե, Անկարան սա լավ է հասկանում եւ փորձում է իր հասարակական կառույցների միջոցով դատավարություններ նախաձեռնել եւ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը:
Բայց ինչպես Reuters գործակալությունն էր նշել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ «100-ամյա ողբերգության ուրվականը հետապնդում է թուրքերին…»: Իսկ անդրադարձը վերաբերում էր «Թուրքիան եւ հայկական ուրվականը. Ցեղասպանության հետքերով» գրքին, որի հեղինակներն են Լաուրա Մերչանդն ու Գիյոմ Պերյեն: Գրքում անդրադարձ կա 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետեւանքներին եւ նշված է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական տարածքներում հայերի զանգվածային կոտորածների պատճառած վերքերը 1 դար անց դեռ չեն բուժվել: Continue reading
Թուրքիան հակադրվու՞մ է գերտերություններին – Իսկ Եղեռն ձեւակերպումը կարող է լինել միայն հայերի ցեղասպանությանը բնորոշող անուն, ինչպես Հոլոքոսթն է բնորոշում հրեական ողջակիզումը…
Անկարան շատ դժգոհ է մնացել համաշխարհային 2 բեւեռները ներկայացնող գերտերությունների առաջնորդներից: Չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չայցելեց Հայաստան եւ անգամ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց իր ապրիլքսանչորսյան ելույթում, միեւնույնն է՝ նրանից էլ են դժգոհ: «ԱՄՆ նախագահի՝ «1915թ. դեպքերի» վերաբերյալ հայտարարությունը, որում նա խուսափեց «ցեղասպանություն» բառը կիրառելուց, խնդրահարույց է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն: Ըստ նախարարության՝ այդ ելույթը միակողմանի էր, փաստերից կտրված եւ՝ հայկական տեսանկյունից էր անգամ Եղեռն բառի օգտագործումը: Բարաք Օմաբայի նկատառումները հեռու էին Թուրքիայի ու Հայաստանի պատմության ցավալի հատվածները արդար հիշողության հիման վրա գնահատելուց:
Հիշենցնենք, որ ԱՄՆ նախագահը իր ուղերձում կրկին ասել է «Մեծ եղեռն», սակայն այս անգամ հիշատակել է 1915թ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուին, ով իր զեկույցներում ներկայացրել էր թուրքերի վայրագությունները հայերի նկատմամբ, ինչպես նաեւ «ցեղասպանություն» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինին:
Անցյալ տարի հենց Եղեռն բառի համար մի տեսակետ առաջ քաշվեց, որ այն կարող է լինել միայն հայերի ցեղասպանությանը բնորոշող անուն, ինչպես Հոլոքոսթն է բնորոշում հրեական ողջակիզումը: Continue reading
Հայաստանը տնտեսական հրաշքի կարիք ունի – տնտեսապես չզարգանալու դեպքում ռազմա-քաղաքական հաջողությունները եւս կնահանջեն… Ոռոգման ջուրը՝ անհատույց, բայց միայն մայիսին… Կամ՝ ճաղերի հետեւում, կամ՝ պրոբացիայի տակ…
Երբ միջազգային ասպարեզում քաղաքական հաջողություններ են արձանագրվում, եւ հայոց պահանջատիրության հարցը ամենաբարձր հարթակներից է արդեն հնչում, երբ աշխարհաքաղաքական փոփոխությունները նոր աշխարհակարգի եւ պետությունների վերաձեւման են հանգեցնում, անչափ կարեւոր է տնտեսապես կայուն լինել եւ ռիթմիկ զարգացում ապահովել:
Միջազգային տարբեր կազմակերպություններ իրականացնում են սոցիոլոգիական հարցումներ, կատարվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բնութագրվում են պետությունների հաջողությունները, տնտեսական առաջընթացը, բարեկեցության աստիճանը եւ այլ չափորոշիչների միջոցով վարկանիշավորվում է տվյալ պետությունը: Անկախացումից հետո մեր շփումները հնարավորություն են տալիս տարբեր ձեւաչափերում կազմակերպվող միջոցառումներում փաստացի տեսնել այլ երկրների հաջողությունները եւ տնտեսական առաջընթացը:
Բնականաբար, մեր երկրում եւս որոշ առաջընթաց է գրանցվում, բայց շատ դանդաղ, ինչը ստիպում է իշխանություններին՝ թերեւս ավելի վառ գույներով ներկայացնել մեր երկրի առաջընթացը: Իհարկե, ոչինչ չի փոխվի մեր կյանքում, եթե ասենք՝ Հայաստանը վերոնշյալ չափորոշիչների համաձայն 115-րդից տեղափոխվում է 111-րդ տեղ, միեւնույնն է սա որեւէ գունագեղ փաստարկումից հետո անգամ չի կարող նկատելիորեն ազդել մեր կենցաղի, կեցակարգի եւ բարգավաճման վրա:
Ըստ մի շարք վերլուծաբանների, 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի հապշտապ ԵՏՄ մտնելը մեկնաբանվում է իբրեւ քաղաքական պարտադրված քայլ: Սակայն մեր պետության ներքին կյանքում սոցիալական խորը բեւեռացումը, տնտեսական ոչ այնքան հաջող ընթացքը, ֆինանսական անկայունությունը եւ որոշակիորեն բացահայտված օֆշորը նկատել են տալիս, որ այլընտրանք փնտրելու ժամանակ՝ եվրոպական ընտանիքի հետ առավել խորը տնտեսական համագործակցության պարագայում Հայաստանն իր ոչ մեծ տնտեսական հաջողություններով աշխարհամասի շուրջ 50 երկրների շարքում կարող էր լինել ասենք՝ 45-րդը, իսկ ԵՄ-ի հետ համեմատվելու դեպքում՝ շուրջ 30 երկրների մեջ կհանգրվաներ թերեւս 25-30-րդ տեղերում:
Սա բարդ եւ գրեթե անհուսալի, անվստահելի իրավիճակներ կառաջացներ, եթե մեր երկիրը բազմակողմանի քայլերի չդիմեր, այսինքն՝ տնտեսական ձեռնարկումները չվերածեր քաղաքա-տնտեսականի: Եվ այս ամենը հաշվի առնելով նաեւ մեր իշխանությունները նախընտրեցին բաց չթողնել ԵՏՄ-ի շարքերում լինելու հանգամանքը…
Իհարկե ԵՄ-ԵՏՄ համագործակցության ոլորտում Հայաստանը տարածաշրջանում հուսալի գործընկեր է երկու կողմի համար էլ, հատկապես քաղաքա-տնտեսական առումով, ինչը թերեւս կօժանդակի մեր երկրին՝ ֆինանսա-տնտեսական աջակցություն ստանալու գործում: Բայց պիտի հիշել, որ տնտեսապես չզարգանալու դեպքում քաղաքական հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ կնահանջեն, իսկ տնտեսական առումով շահեկան չի համարվի ԵՄ-ԵՏՄ-ի միջնորդի կարգավիճակը: Եվ կողմերը կփնտրեն այլ երկրներ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը միշտ փորձելու են գրավել Հայաստանի տեղը… Continue reading
Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է -Աբսուրդը հասել է այն մակարդակի, որ ոմանց կողմից (ովքեր իրենց բիզնեսն են առաջ մղում) այս ծրագիրը դիտարկվում է «համաշխարհային դավադրության» թեորիայի շրջանակում…
Ցորենի ալյուրի հարստացման թեման, հաշվի առնելով դրա կարեւորությունը, մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում՝ տալով հարստացմանը կողմ եւ դեմ շրջանակների տեսակետները: Վերջերս առողջապահության նախարարությունն է հաղորդագրություն տարածել՝ նշելով, թե ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է:
Հաղորդագրությունը տպագրում ենք որոշակի կրճատումներով:
«Ազգաբնակչության առողջության համար կարեւոր այս նախագիծը ներկայացնելիս շատ դեպքերում աղավաղվում են առկա փաստերը, բանավեճերի եւ քննարկումների ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետների կողմից հնչեցված տեսակետները ներկայացվում են համատեքստից կտրված, ինչը հանրության շրջանում խեղաթյուրված կարծիք է ձեւավորում: Խնդիրն այն է, որ բժշկական մասնագիտություն չունեցող հասարակական որոշ գործիչներ ծրագիրը համարում են բնակչության առողջության համար վտանգավոր, ինչը գուցե թե խնդրին լիովին տեղյակ չլինելու հետեւանք է: Սակայն չհիմնավորված այս դիրքորոշումը հանրությանը կարող է ապակողմնորոշել:
Նախ պարզաբանենք, որ ամբողջ աշխարհում ցանկացած սննդամթերքի, այդ թվում՝ ցորենի ալյուրի հարստացման համար օգտագործվող միկրոսննդատարրերն անփոխարինելի եւ կենսականորեն անհրաժեշտ վիտամիններ ու հանքանյութեր են, որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել (բացառությամբ՝ PP եւ D վիտամինների) եւ պետք է ստանա սննդի միջոցով: Ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ ՀՀ-ում որեւէ սննդատեսակի հարստացման նպատակն է կրճատել որոշ միկրոսննդատարրերի անբավարարության տարածվածությունը (այն, ի դեպ, խոցում է աշխարհի բնակչության 1/3-ին) եւ կանխարգելել դրանցով պայմանավորված հիվանդությունները, բարելավել բնակչության առողջությունը…
Սահմռկեցուցիչ հայտարարություններ են արվում, թե իբր ալյուրի հարստացման համար կիրառվող նյութերը քաղցկեղ են առաջացնում:
Ֆոլաթթվի եւ քաղցկեղի հնարավոր կապի պարզաբանման ուղղությամբ իրականացվել են հազարավոր փորձարարական եւ համաճարակաբանական հետազոտություններ: Նշենք, որ այն հետազոտությունները, որոնք կապ են ենթադրում ֆոլաթթվի եւ քաղցկեղի միջեւ, դիտարկում են լաբորատոր փորձերում կիրառված կամ մարդկանց կողմից ընդունած ֆոլաթթվի (հավելումների եւ/կամ հարստացված սննդամթերքի ձեւով) այնպիսի քանակներ, որոնք 4-ից 10 անգամ գերազանցում են միջազգայնորեն առաջարկվող թույլատրելի օրական չափաքանակները։ Սննդամթերքի անվտանգության Եվրոպական գործակալության (EFSA) «Ֆոլաթթվով սննդամթերքի հարստացման ռիսկերի գնահատման» աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ներկայումս բարձր չափաքանակներով ֆոլաթթվի օգտագործման եւ քաղցկեղի առաջացման ռիսկերի կապը հաստատող բավարար տվյալներ չկան։ Continue reading
Շողարձակող անդրադարձերի լույսի ներքո – ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին (1-ին մաս)…
Սովորաբար գրող-ընթերցող փոխադարձ կապը հաստատվում է տարբեր եղանակներով՝ սկսած լույս ընծայված գրքի անմիջական հանդիպում-քննարկումներից մինչեւ հեռահար արձագանքների հրապարակումները: Գրողների գործերի գեղարվեստական արժեքի մասին լայն ընթերցողական շրջանակում տեղեկանալու համար առավել հարմար ձեւը՝ ֆրագմենտար (ասույթի) խոսքի սահմանում սեղմված հակիրճ գնահատականներն են՝ քաղված գրողական արվեստի ներկայացուցիչների գրախոսականներից, աշխատություններից, հոդվածներից…
Սույն հոդվածի շարժառիթը ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին 70 գնահատականների գոյության փաստն է, որ ինքնին վկայում է արդի գրականության ասպարեզում նրա՝ որպես ամենագրախոսվող հեղինակներից մեկը լինելու իրողությունը:
Իբրեւ հիշատակի ու մեծարանքի երախտիքի արտահայտություն՝ առաջինը մեջբերենք մեծ բանաստեղծ, Սոնա Վանի մի շարք գործերի թարգմանիչ եւ լավագույն բարեկամ, համառուսաստանյան «Պոետ» ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիր Իննա Լիսնյանսկայայի տարբեր ժամանակներում ու առիթներով արտահայտած մտքերը թերեւս ամբողջությամբ:
Ուզում եմ իմ ողջույնի խոսքը փոխանցել Սոնա Վանին իբրեւ նամակ: Ինձ շատ-շատ դուր եկան նրա բանաստեղծությունները. նրանք ինձ դուր եկան մտքի ճկունությամբ, նրանք ինձ դուր եկան զգացմունքայնությամբ, նրանք ինձ դուր եկան ռիթմի բեկունությամբ: Ես չէի սպասում, որ երբեւէ կկարողանամ ազատ բանաստեղծություն թարգմանել: Նույնիսկ վախենում էի ջանալ, սակայն հետո այդ աշխարհն ինձ գրավեց, որովհետեւ Սոնա Վանը ճշմարիտ բանաստեղծ է՝ զգայուն, մտածող, ոչ մեկի նման չէ: Ես ուրախ եմ մեր այս հեռակա հանդիպման համար, բայց այդ՝ հեռակա հանդիպումը, անհամեմատելի է այն բանի հետ, երբ բանաստեղծները հանդիպում են բանաստեղծության խորքում: Եվ երբ հանդիպեցի այդ բանաստեղծություններին, ինչպես ասում են, հոգիս բռնկվեց: Եվ ուզում էի, որ նրանք հնչեն ռուսերեն: Ու ինչ-որ զորեցի՝ արեցի, անշուշտ, ոչ այնքան լավ, որքան իր մոտ է… Բայց որքան զորեցի…
Ներկայացնենք Իննա Լիսնյանսկայայի եւս մեկ գնահատականը արդեն իսկ երկու պոետների առաջին ծանոթությունից հետո, որը կազմակերպել է Սոնա Վանի ռուսերեն առաջին՝ «Անքնության զուգահեռներ» (,,Պարալլելի բեսսոննիցի,,) Մոսկվայում լույս տեսած ժողովածուի, այժմ տպագրության պատրաստվող երկրորդ գրքի հրատարակիչ՝ բանաստեղծ, թարգմանիչ Աննա Բերդիչեւսկայան: Continue reading
Հայկական խոհանոց – Բազուկի ճավ՝ թթվասերով… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք (տեղադրե՛ք ձեր գովազդը) եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Բազուկի ճավ՝ թթվասերով
Բաղադրությունը – Բազուկի ճավ – 4 կապ, ձու – 4 հատ, թթվասեր – 2 ճաշի գդալ, կարագ – 50 գ, ձիթայուղ – 50 գ. սոխ – 1 գլուխ, ալյուր – 1 ճաշի գդալ, աղ, սպիտակ, պղպեղ:
կանաչեղենից՝ համեմ – 1 կապ, սամիթ – 1 կապ:
Պատրաստման եղանակը – Բազուկի ճավը նախ լվանալ աղաջրով, ապա՝ հոսող ջրի տակ, 3-4 մասի կտրատել, խաշել թույլ աղաջրով, քամել:
Բուսայուղով սոխառած անել եւ այն լցնել քամած ճավի վրա: Համեմել աղով եւ սպիտակ պղպեղով: Առանձին ամանի մեջ հարել ձուն, ավելացնել թթվասերը եւ այլուրը: Աղով համեմել եւ լցնել սոխառածով ճավի վրա: Խառնել, վրան դնել կարագը եւ ճավը մտցնել ջեռոցը: Թողնել այնքան, որ երեսը կարմրի:
Ջեռոցից հանել, վրան լցնել մանր կտրտած կանաչիները եւ մատուցել:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Կատալոնացի ֆուտբոլիստը հիշեցրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի մասին
Հանրահայտ «Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ձեռքին պահելով այդ մասին հիշատակող պաստառ: Սա մեծ արձագանք է ստացել ինչպես մարզիկների, այնպես էլ մարզասերների շրջանում:
Դանի Ալվեսի այս քայլից նեղսրտել են թուրք երկրպագունեը, որից հետո ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության տարելիցի օրը տարածված լուսանկարի կապակցությամբ, սակայն չի հրաժարվել այն կոչից, որը հղել է թուրքական իշխանություններին՝ ճանաչելու ցեղասպանությունը: Դանի Ալվեսի ներողության մեջ նաեւ զարմանք կա՝ «Չէի կարող պատկերացնել, որ այդ լուսանկարը կարող է ինչ-որ մեկին վիրավորել: Միշտ խաղաղության ու հանգստության կողմնակից եմ: Չէի ցանկանում ցավ պատճառել մարդկանց, ովքեր նույնպես գնահատում են խաղաղությունը»,- գրել է նա թվիթերյան իր էջում՝ արձագանքելով այն թուրք երկրպագուներին, ովքեր իբր անհանգստացել են, թե Հայոց ցեղասպանության արծարծումը վտանգում է խաղաղությունը:…
Ոսկե մեդալը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլի 24-26-ը կայացած «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում, որում հանդես են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ: Continue reading
Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի՛ եւ արդա՛ր վրեժի օր – Հողային պահանջատիրությու՛ն եւ ապա՝ բոլո՛ր վնասների փոխհատուցում. հայտարարում են հայ արիականներն ու ազգայնականները…
Այս ապրիլի 24-ը հերթական չէ, յուրահատուկ է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է լրանում, սակայն յուրահատուկ լինելն ավելի ընդգծվեց, երբ հայության մեկդարյա պայքարը կարողացավ հենց այդ օրը գրանցել սպասված քաղաքական հաղթանակները…
Հայոց ցեղասպանությունն ճանաչել եւ դատապարտել են` 1. Ուրուգվայը (1965թ.), 2. Կիպրոսը (1982թ.), 3. Արգենտինան (1993թ.), 4. Ռուսաստանը (1995թ.), 5. Կանադան (1996թ.), 6. Հունաստանը (1996թ.), 7. Լիբանանը (1997թ.), 8. Բելգիան (1998թ.), 9. Իտալիան (2000թ.), 10. Վատիկան (2000թ.), 11. Ֆրանսիան (2001թ.), 12. Շվեյցարիան (2003թ.), 13. Սլովակիան (2004թ.), 14. Հոլանդիան (2004թ.), 15. Լեհաստանը (2005թ.), 16. Գերմանիան (2005թ.), 17. Վենեսուելան (2005թ.), 18. Լիտվիան (2005թ.), 19. Չիլին (2007թ.), 20. Շվեդիան (2010թ.), 21. Բոլիվիան (2014), 22. Ավստրիան (2015), 23. Չեխիան (2015), Բուլղարիան (2015), Լյուքսեմբուրգը (2015), Բրազիլիան (2015):
Այսօր, ճիշտ արեւածագի պահին, Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասը Վահագն Աստծո արձանի մոտ ռազմականչի ծես անցկացրեց եւ Հայոց ռազմի ու զորության Աստծուց վրիժառության եւ թշնամուն պատժելու անկոտրում կամք ու զորակցություն հայցեց՝ հանուն միլիոնավոր նահատակների եւ լինելիք հայրենատիրության:
Քուրմ Արմոգը Հայոց Ռազմի Աստծո առաջ վերահաստատեց այն երդումը, որ հայ արիները ամեն ինչ կանեն՝ աջակցելու մեր երկրին, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը ներառի (ու կներառի՛) նախ մեր հողային պահանջատիրությունը (Արեւմտյան Հայաստանը՝ Թուրքիայից, Արեւելյան Հայաստանը (Նախիջեւանն էլ)՝ Ադրբեջանից, իսկ Ջավախքը՝ Վրաստանից): Ապա՝ հայությունը կստանա բոլո՛ր տեսակի վնասների փոխհատուցումը, որը մարդկային անվերադարձ կորստի հետ տվեց նաեւ նյութական, մշակութային, բարոյական, հոգեբանական ու այլ բնույթի կորուստներ: Continue reading
Հայոց ցեղասպանության ճանաչման 100-ամյա ընթացքը – 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը – Նրանք պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են – Նրանք սատարել են մեր իրավունքի միջազգայնացմանը…
Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են հետեւյալ պետութւյունները՝ 1. Ուրուգվայը (1965թ.), 2. Կիպրոսը (1982թ.), 3. Արգենտինան (1993թ.), 4. Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), 5. Կանադան (1996թ.), 6. Հունաստանը (1996թ.), 7. Լիբանանը (1997թ.), 8. Բելգիան (1998թ.), 9. Իտալիան (2000թ.), 10. Վատիկանը (2000թ.), 11. Ֆրանսիան (2001թ.), 12. Շվեյցարիան (2003թ.), 13. Սլովակիան (2004թ.), 14. Հոլանդիան (2004թ.), 15. Լեհաստանը (2005թ.), 16. Գերմանիան (2005թ.), 17. Վենեսուելան (2005թ.), 18. Լիտվիան (2005թ.), 19. Չիլին (2007թ.), 20. Շվեդիան (2010թ.), 21. Բոլիվիան (2014), 22. Ավստրիան (2015), 23. Չեխիան (2015):
Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշանավորվեց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերի հաղթարշավով, ինչը մի նոր փուլ բացեց հայկական հարցի, հայ դատի լուծման ճանապարհին: Այս ամենին հայությունը սպասեց շուրջ մեկ դար, սակայն «սառույցը տեղից շարժվեց»… Շատ կարեւոր էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն հայտարարելը, ինչը աշխարհի տարբեր ծայրերում գտնվող միլիոնավոր հավատավորներին նաեւ կոչ էր հետեւելու իր օրինակին: Այս՝ համաշխարհային նշանակության ճանաչումը լրացուցիչ ուշադրության արժանացավ, երբ հայտարարվեց նաեւ Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձեւը։
2015թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման նոր բանաձեւեր են ընդունել Բոլիվիան, Չեխիան ու Ավստրիան, եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը հասավ 23-ի: Ըստ ամենայնի, այդ թիվը կավելանա ապրիլի 24-ին, քանի որ նման մտադրություն ունեն նաեւ Բուլղարիան եւ Գերմանիան: Կանցլեր Անգելա Մերկելի խոսսնակ Շտեֆան Զայբերտը ասել է, որ ուրբաթ օրը կառավարությունն աջակցելու է խորհրդարանում ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը՝ այն հայտարարելով որպես ցեղասպանության վկայություն: Ապրիլի 24-ին ՌԴ Պետդուման կարող է հայտարարություն ընդունել՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ կարծում է՝ Անկարան ըմբռնումով կմոտենա այս հարցին, նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան այցին:
Հրեա հոգեբան, սոցիոլոգ եւ պատմաբան, ցեղասպանության ճանաչված մասնագետ, պրոֆեսոր Իսրայել Չարնին առաջարկում է ստեղծել Ցեղասպանություններից տուժած ժողովուրդների համաշխարհային միություն, որը ղեկավարի Հայաստանը, նաեւ ցեղասպանություններից տուժած ժողովուրդների հանդեպ ոչ անտարբեր երկրների միություն: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաժողովի ժամանակ նա հանդես եկավ նման առաջարկով, ապա նշեց. «Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մենք՝ ցեղասպանագետներս, միավորենք մեր ջանքերը հետագա ցեղասպանությունները բացառելու ուղղությամբ: Եվ այս առաջարկը, որ ներկայացնում եմ, կարող է շատ լավ անդրադառնալ մեր ընդհանուր ցանկության իրագործման վրա»: Իսրայել Չարնին ողջունեց Հայաստանի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված 2 փաստաթղթերը, որոնցից մեկով դատապարտվում է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը, մյուսով՝ դեկտեմբերի 9-ը սահմանվում է ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Ըստ նրա, Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծերը բխում են իր առաջարկի տրամաբանությունից:
Դառնալով 2015-ի դեպքերին, նշենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համաժողովը (ավելի քան 30 եվրոպական երկրների քաղաքական ուժերի միավորում է), Եվրանեսթ ԽՎ-ն եւ Եվրախորհրդարանը եւս ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Սոցինտերնը եւս անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Socialist International-ը ընկերվար-ժողովրդա-վարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է եւ համախմբում է բոլոր մայրցամաքների ավելի քան 140 երկրների շուրջ 170 քաղաքական կազմակերպությունների։ Continue reading
Չներող պահանջատերն եմ ես – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Հողային պահանջատիրությու՛ն եւ ապա՝ բոլո՛ր վնասների փոխհատուցում. հայտարարում են հայ արիականներն ու համախմբված ազգայնականները…
Չներող պահանջատերն եմ ես – Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր
Առիթով ասել ու հիմա էլ կրկնում եմ. պահանջատե՛ր եմ: Բայց այն պահանջատերերից եմ, ով կեղծ մեծահոգություն չի խաղում եւ բացահայտ ասում է, որ իրեն թուրքի ներողությունը պետք չէ: Քոչվորն եկել, տունս է մտել, ընտանիքս բռնաբարել, տանջամահ արել, ինձ էլ վռնդել է, որ գնամ ամայի ճամփեքին մեռնեմ, հիմա եկել ասում է՝ ներողություն:
Ներե՞մ:
Ներելու համար պիտի հետ ստանամ տունս, ինչքս, ընտանիքիս մեռած անդամներիս, թոնրում վառված տատ ու պապիս, տանջամահ արված հարազատներիս, չծնված սերունդիս, այգիս, ծառերս, բերքս, բարիքս, որ պիտի ստեղծվեր մեռած ընտանիքիս ու աճող ընտանիքիս ձեռքերով:
Թուրք անասունը այդ ո՞նց է դուրս գալու իմ ընտանիքին տված ֆիզիկական, տնտեսական, հոգեկան, մտավոր, մշակութային, սոցիալական ցեղասպանությունների տակից, որ ներեմ:
Ներելու համար հոգեկան հատուկ հիվանդություն պիտի ունենամ: Որ կոչվում է գենախեղում, գենապղծում:
Ես առո՛ղջ պահանջատերերից եմ:
Չե՛մ ներում: Continue reading
Հայոց ցեղասպանության միակ փոխհատուցումը – Միայն ազգահավաքի ու հողահավաքի ավարտը կգոհացնի միլիոնավոր զոհերի հոգիներին – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Հայությունն իր հազարամյակների պատմության ընթացքում կուտակել է բազմաթիվ չլուծված նպատակներ, իղձեր, որոնց իրականացման առաքելությունը փոխանցվում է սերնդե սերունդ: Չնայած այդ նպատակների առատությանը, այնուամենայնիվ, դրանցից առաջնային են դառնում միմիայն այն նպատակները, որոնք առնչվում են հայության (համահայկական) գերագույն նպատակին: Իսկ դա, մեր կարծիքով, հայոց հայրենիքի վերամիավորումն է Հայկական լեռնաշխարհում եւ հայության համախմբումն իր սրբազան հայրենիքում, ավելի կարճ՝ այս ՆՊԱՏԱԿԸ կոչվում է Հայոց հողահավաքի ու ազգահավաքի ծրագիր:
Երբ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից (եւ միայն այսպես էլ պետք է դիտարկել), ապա միանգամից հասկանալի է դառնում սույն հարցի կարեւորությունն ու առաջնահերթությունը, այս հարցի նկատմամբ հետեւողականության անհրաժեշտությունը:
Այսինքն՝ ցեղասպանության ճանաչումը գերագույն նպատակ չէ, բայց մեր վերոնշյալ գերնպատակին հասնելու առաջնային խնդիր է՝ գերխնդիր: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը այն նպատակներից է, որոնք գուցե հանգրվանային լուծումներ են պահանջում, ուստի՝ նման նպատակները ոչ միայն համարվում են ազգային նպատակ, այլեւ՝ ամրագրվում են ազգային եւ պետական անվտանգության հայեցակարգերում, եւ դառնում են նաեւ հայկական պետության արտաքին հարցերի առաջնային խնդիր:
Առաջնորդվելով այն սկզբունքով, որ պետություն-պետականությունը լավագույն միջոցն է ազգի նպատակների իրականացման համար, ներկայիս հայկական պետությունը ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում հենց այդ միջոցը պետք է հանդիսանա: Միջոց՝ օտար եւ շեղող ներխուժումներից զերծ:
Այս առումով, Հայաստանի 3-րդ Հանրապետությունն իր 1990թ. օգոստոսի 23-ի Հռչակագրում ներառեց այս խնդիրը, ինչը հետագայում ամրագրվեց ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում, իսկ մինչ այդ 1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեով՝ նաեւ ՀՀ Սահմանադրությունում (իհարկե, ոչ անմիջական ձեւակերպմամբ, այլ հռչակագրային դրույթները որպես հիմք ընդունելով):
Սակայն, ըստ Անկախության Հռչակագրի ձեւակերպումների, Հայաստանի Հանրապետությունը պարզապես սատարելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: Այստեղ ակնհայտ հակասություն կա ազգային եւ պետական նպատակների միջեւ: Իսկ քանի որ պետությունը միջոց է ազգային խնդիրների լուծման համար, ապա այդ հակասությունը պետք է նախ եւ առաջ վերացնել: Մեր ազգային առաջնային նպատակը չի կարող հանձնվել օտարի տնօրինությանը եւ պարզապես այդ օտարին սատարել: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված Հռչակագիրը եկավ շտկելու այս բացը, եւ Հայաստանը խոսեց պահանջատիրությունից: Բայց դա միայն առաջին քայլն է եւ դեռ անելիքներ կան Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ այդ ամենից բխող փոխհատուցման ուղղությամբ: Իհարկե կարեւոր է միջազգային ասպարեզում հաջողությունների ամրագրումը, ինչպես այսօր է իրականացվում, սակայն պետք է քայլեր արվեն նաեւ հայկական պետության օրենսդրական ու իրավական ոլորտներում: Այս առումով անհրաժեշտ է, որ՝ Continue reading
Հայոց պահանջատիրության նոր փուլը.- Երեւանն ու Անկարան զատեցին բարին ու չարին – Թյուրքական եւ իսլամական ծայրահեղականները՝ մնացյալ աշխարհի դեմ…
Այսօր Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկա կլինի շուրջ 60 պատվիրակություն, որոնցից 4-ը՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Կիպրոսը եւ Սերբիան, ներկայացված կլինեն նախագահի մակարդակով:
Կիպրոսի նախագահը Հայաստան կայցելի երկրի խորհրդարանի նախագահի հետ: Մնացած պատվիրակությունները ներկա կլինեն միջոցառումներին իրենց երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների մակարդակով: Շատ երկրների ղեկավարներ նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ նշել, որ «…սա ամբողջ մարդկության դեմ իրականացված հանցագործության 100-րդ տարելիցն է»:
Արդեն հայտնի է, որ Գերմանիայի նախագահն ապրիլի 23-ին մասնակցելու է Բեռլինում նախատեսված հիշատակի միջոցառմանը, իսկ Կանադայի վարչապետը մասնակցելու է կանադահայ համայնքի կազմակերպած միջոցառումներին: Սուրբ Աթոռը՝ Վատիկանը ներկայացված է լինելու կարդինալների, այսինքն նախարարական մակարդակով: Չեխիայի նախագահն էլ նշել է, որ այդ օրը ինքը հանդիպում է ունենալու Վատիկանում, ուստի չի կարող մասնակցել Երեւանում կայանալիք միջոցառումներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ: Ապրիլի 23-ի ուշ գիշերը Արգենտինայի նախագահի հետ հանդիպումից հետո նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ ՌԴ պետդումայի պատգամավորների հետ կժամանի Երեւան։ Continue reading
Որքա՞ն է մեր զոհերի թիվը Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ներում – Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը մեր զոհերի հոգիները մեզ կարեւոր դաս են հիշեցնում…
Հայ ժողովրդի հանդեպ թուրքական պետության՝ օսմանյան, երիտթուրքական, քեմալական, 1893թ. եւ դրանից էլ վաղ, մինչեւ 1923թ. եւ դրանից էլ հետո ծրագրված կատարել է հայերի զանգվածային կոտորածներ, անասելի բռնություններ, դավանափոխություններ: Այս ամենի հետեւանքով Արեւմտյան Հայաստանում եւ թուրքական իշխանությունների տիրապետության տակ գտնվող այլ տարածքներում 1,5 մլն-ից շատ ավելի հայերի կոտորած է եղել: Տասնյակ հազարավոր երեխաների, կանանց մահվան սպառնալիքով թրքացրել են: Արեւմտյան Հայաստանի եւ Թուրքիային ենթակա տարածքների 4 մլն հայերից տեղում մնացել է ընդամենը 200 հազար հայ:
Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի թոհ ու բոհից՝ թուրքերը հարմար պահ գտան բնիկ ժողովրդին բնավեր անելու: Թուրքական իշխանություննեը հաշվեհարդար տեսան նաեւ Արեւելյան Հայաստանի (այս թեմայի շուրջ հեղինակի հրապարարակումը տպագրել ենք,- խմբ.) եւ Անդրկովկասի հայ բնակչության հանդեպ: Այս տարածքներում էլ զանգվածային կոտորածների, բռնությունների, տեղահանությունների հետեւանքով կոտորվեց 1 մլն հայ:
Այսօր Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցն է: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առիթով ասել էր, թե՝ Մեծ եղեռնը եւ՛ հավաքական եւ՛ անհատական ողբերգություն է: Սա շատ ճիշտ եւ տեղին բնութագրում է: Քանզի իրողությունն այդպես է: Բայց իրողություն չէ մեր զոհերի այսօրվա հայտարարված թիվը՝ 1,5 միլիոնը: 100-րդ տարելիցով ոչինչ չի վերջանում: Դեռ նոր-նոր է սկսվում. նկատի ունեմ եւ մեր պահանջատիրության հարցը, մանավանդ երբ համահայկական հռչակագիրն արդեն արեց նախաքայլը այդ ուղղությամբ, եւ մեր դատը եւ շատ ուրիշ այլ հարցեր: Եվ այսօրվանից մենք պիտի սկսենք մեր քայլերը՝ ուղղված մեր մեծ իղձի իրականացմանը: Ու որպեսզի ճիշտ հիմքը գցենք մեր մեծ նպատակի ու գործի, նախ պիտի ստույգ փաստերով ներկայացնենք, թե որտեղ, երբ եւ քանի հայ է բնաջնջվել: Continue reading
Թուրքիան չի կիսում, վախեցած է… Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի՛ եւ արդա՛ր վրեժի օր… Ներելու համար հոգեկան հատուկ հիվանդություն պիտի ունենամ…
Անկարան կատարում է քայլեր, որից կարելի է ենթադրել, որ թուրքերի համար անսպասելի էր նման քաղաքական պայթյունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հայկական կողմից դիվանագիտական եւ այլ հսկայական աշխատանք է կատարվել այս ուղղությամբ տարիներ շարունակ, ինչը պետք է արդյունք տար: Իհարկե, փոխվել է նաեւ միջազգային քաղաքական իրավիճակը, եւ դա չէր կարող շուրջ մեկդարյա հանցանքի կողքով անցնել: Այս ամենին, ըստ հայ եւ միջազգային փորձագետների, նպաստեցին նաեւ ամերիկահայ գերաստղ Քիմ Քարդաշյանի ընտանիքի այցը Հայաստան ու Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը Վատիկանում, որոնք էլ «պայթյունի էֆեկտ ունեցան». այս մասին նշել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Այդ ընթացքում, մի քանի շաբաթ շարունակ «Գուգլ» որոնման համակարգում «Հայաստան» եւ «Հայոց ցեղասպանություն» բառերը փնտրողների քանակն աճել է մի քանի անգամ եւ եղել է ամենափնտրվողը։ Փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ աշխարհում մարդկանց հետաքրքրությունն աճել է հենց Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցից եւ Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագից ու հայտարարությունից հետո։ «Պետք չէ մոռանալ նաեւ, որ Եվրախորհրդարանն ընդունել է հատուկ բանաձեւ, բրիտանական եւ ամերիկյան մամուլն է սկսել գրել Հայոց ցեղասպանության մասին, հայտնի ռոք խումբ SOAD-ն է սկսել համերգային շրջագայությունը, որի թեման հենց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Այս ամբողջը շատ ուժեղ արձագանք է ստեղծել»,- ասել է փորձագետը:
Բայց շատ կարեւոր է, որ չթուլացվի այս համահայկական ընթացքը, կարողանանք միջազգային հարթակում շարունակել պահել Հայոց ցեղասպանության թեման՝ այն դարձնելով պահանջատիրական հարց եւ փոխհատուցման քաղաքականություն: Continue reading
Հայոց ցեղասպանությունը՝ հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ – Ցեղասպանություն եզրի ծագումը – Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը – Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը – Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիվը – Ցեղասպանության իրագործման գործելաոճը…
Ցեղասպանություն եզրի ծագումը
Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Նրա ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների եւ բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպեսեւ՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված անմարդկային վայրագությունները:
1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունն (ՄԱԿ) ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:
Ցայսօր ավել քան 20 պետություն է ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, սակայն որեւէ մեկը անգամ հարաբերությունները չի դադարեցրել Թուրքիայի հետ, ուր մնաց՝ պատժեր ցեղասպան թուրքերին…
Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան կայսրությունում 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության ծրագրված զանգվածային կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:
Այդ կոտորածներն ու եղեռնը առավել զանգվածաբար իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում (ցեղասպանության իրագործումը սկսվել է դեռ սուլթանական Թուրքիայում՝ սուլթան Համիդի գլխավորությամբ):
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին՝ 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու համարեցին թուրքական կառավարությանը:
Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը
Երբ սկսվեց 1-ին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր եվրոպական Բալկաններից մինչեւ ասիական Չինաստան եւ ռուսական Սախա-Յակուտիա՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին (նաեւ այդքան մեծ տարածքի երկրներին): Continue reading
100 տարի՝ զոհի՞, թե՞ դահիճի կողքին.- Հայաստանի եւ Արցախի պատգամավորները դիմեցին աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին… «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովում… Կատարվեց Ցեղասպանության զոհերի սրբադասումը…
* * *
Ապրիլի 21-ին ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, գումարվեց արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության քվեարկության կապակցությամբ։ Խորհրդարանը միաձայն կոչ արեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Կոչը հղվել է բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին, հայտարարության տեքստում նշվում է հետեւյալը. «ՀՀ Ազգային ժողովը հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988թ. նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը, – արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները, – կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը, – երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, – կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:
* * *
Արցախի խորհրդարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նույնպես հայտարարություն է ընդունել, որի մեջ նշվում է հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիան, շեշտելով ցեղասպանության հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը, – ոգեկոչելով 1894-1923թթ. Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից Արեւմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության զոհերին, – կարեւորելով ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը, – երախտագիտություն հայտնելով այն պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ՝ կոչ է անում մյուս երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից 1894-1923թթ. Արեւմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն»։ Continue reading


